ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էկոնոմիկայի նախարարը կոչ է անում սպեկուլյացիա չանել 12/04/2014 15:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել հայաստանյան ապրանքային շուկայում գրանցված գնաճն ու դրա իրական չափերի մասին զեկուցել կառավարության հաջորդ նիստում՝ մեկ շաբաթ հետո:
Մինչ այդ, սակայն, լրագրողներն, այսօրվա նիստի ավարտին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից փորձեցին ճշտել, թե ի վերջո ի՞նչ չափերի է հասնում մեր երկրում արդեն երկրորդ ամիսը շարունակվող գնաճը:
«Նախ առաջինը մեկ- երկու խանութում, կամ մեկ- երկու վաճառողի մոտ եթե բարձրացում է նկատվում, միանգամից այդ լրատվությունը հաղորդվում է, բայց խնդիրն ամբողջ Հայաստանի տնտեսական դաշտին է վերաբերում, որովհետև դա ավելի մասնագիտական մոտեցում է պահանջում: Օրինակ՝ այդ նույն տվյալները ներկայացնողները չգիտեն, չէ՞, ասենք, Գյումրիում, կամ Տավուշում, կամ հարավում՝ Մեղրիում, Ագարակում ի՞նչ իրավիճակ է: Այնպես որ սա միջինացված ցուցանիշ է: Միգուցե ավելի բարձր սպառում ունեցող ՀՀ տարածքներում, կամ թեկուզ նույն Երևանի ներսում, հնարավոր է, որ տարբերություններ լինեն»,- ասաց նախարարը՝ խորհուրդ տալիով չշտապել գնահատականների հարցում և սպասել պաշտոնական տվյալներին:
Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքի դրսևորած տատանողականությանը, էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ դա մեր տնտեսության իրական վիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ:
«Միգուցե և այդտեղ կան որոշակի սպեկուլյատիվ երևույթներ, որի կանխարգելումը և դրա հետևանքների վերացումը Կենտրոնական բանկը իր գործիքներով կարող է անել»,- ասաց Կարեն Ճշմարիտյանն ու հավելեց. «Ես համոզված եմ, որ ԿԲ-ի և՛ պահուստները, և՛ նրա ունեցած դրամային և դոլարային ծավալը, և՛ մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալը թույլ են տալիս եզրակացնելու, որ սա մի քանի օրվա խնդիր է, և ամեն ինչ կկարգավորվի»:
Լրագրողները նախարարին հիշեցրեցին, որ վերջին օրերին նույն այդ բանկերը, որոնք բավական պաշարներ ունեն, հրաժարվում են քաղաքացիների հետ փոխարժեքի փոխանակման գործարքներ կատարել՝ պահելով իրենց պաշարները, ապա հարցրեցին, թե տնտեսագիտության մեջ ԿԲ-ի կիրառած այս «գործիքն» ի՞նչ անուն է կրում:
«Այդպիսի սահմանափակում չկա»,- ասաց Կարեն Ճշմարիտյանն ու հիշեցրեց, որ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր կառավարության նիստի ընթացքում զեկուցել էր իրենց կողմից կիրառվող գործիքների մասին: Իսկ ինչու՞ շուկայում դոլար չկա լրագրողների հարցին Կարեն Ճշմարիտյանը դժվարացավ հստակ պատասխան տալ, լրագրողների պնդմանն ի պատասխան էլ խոստացավ ԿԲ-ի հետ ճշտել, թե որ բանկերն են հրաժարվում դոլարային գործարքներ կատարելուց:
Էկոնոմիկայի նախարարի հետ ճեպազրույցում լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև այն լուրերը, թե ՀՀ շուկայում դոլարային դեֆիցիտն առաջացել է այն պատճառով, որ մի շարք ռուսական ընկերություններ Հայաստանից մեծ քանակությամբ կանխիկ դոլար են արտահանել:
Նախարարը նախ նշեց, որ նման տեղեկություն չունի, ապա կարծիք հայտնեց, որ նման բան չի կարող լինել հետևյալ պատճառով. «Եթե որևէ տեղ իրենց ազգային արժույթն ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի իր ունեցած արժույթը տեղափոխել այդ տարածք: Եթե ասեիք որևէ այլ երկիր, գուցե և հավատայի, բայց տանել Ռուսաստան, որտեղ դու չգիտես, թե ինչ գործիքներ կկիրառվեն, դու վաղը կարող ես կորուստներ կրել: Եթե որևէ մեկը նույնիսկ մտադրվել է որևէ սպեկուլյատիվ քայլ անել, նա ինքն էլ է վտանգված»:
«Ես կոչ կանեի, որ այդպիսի քայլերի չգնային»,- հավելեց Կարեն Ճշմարիտյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել