ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը հաղթեց նախաքննական մարմնին. արդարացում` թմրամիջոցի գործով 11/11/2014 17:37 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ամբաստանյալ Էդուարդ Հովսեփյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ՝ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիման վրա:
Երկու տարի չորս ամիս կալանքի տակ գտնվող ամբաստանյալն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
Էդուարդ Հովսեփյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով:
Ըստ մեղադրանքի՝ Էդուարդ Հովսեփյանը չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` մոտ 10.65 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից զգալի չափի` մոտ 3.2 գրամ քանակությամբ, 2012թ. հունիսի 22-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող հասարակական բաղնիքի մոտ 16.000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է իր ծանոթ Վարազդատ Խաչատրյանին:
Բացի այդ, 2012թ. հուլիսի 02-ին՝ կեսօրին, Էդուարդ Հովսեփյանը, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու ուղղակի դիտավորությամբ, պայմանավորվածության համաձայն, կրկին բաղնիքի մոտ հանդիպել է նույն ծանոթին, ում 32 000 ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է թվով 4 փաթեթներում՝ համապատասխանաբար՝ 1,28 գրամ, 1,69 գրամ, 2,65 գրամ և 1,83 գրամ չափաբաժիններով փաթեթավորված՝ ընդհանուր՝ խոշոր չափի՝ 7,45 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, մինչև իր կողմից ամբաստանյալի պաշտպանությունը ստանձնելը մեղադրողն արդեն հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել ութուկես տարվա ազատազրկում:
Փաստաբանը պաշտպանությունն ստանձնելիս պետք է ծանոթանար գործի նյութերին ու պաշտպանական ճառով հանդես գար, սակայն համոզվելով, որ թույլ է տրվել դատավարական կոպիտ խախտում, մասնավորապես, հաշվի չի առնվել, որ ամբաստանյալը հայերեն տառերը չգիտի, նա ծնվել ու կրթություն ստացել է Բաքվում, նրան չեն տրամադրվել գործի նյութերի թարգմանությունները, պաշտպանը միջնորդել է թարգման ներգրավել, ապա՝ քրեական գործի նյութերը թարգմանել ու տրամադրել Էդուարդ Հովսեփյանին:
«Անգամ Էդուարդ Հովսեփյանն իմ ներգրավման ժամանակ չգիտեր ինչում է մեղադրվում, որովհետև մեղադրանք առաջադրելու որոշումը, մեղադրական եզրակացությունը, բացարձակապես ոչ մի փաստաթուղթ չէր թարգմանվել»,- ասաց Կ.Գրիգորյանը:
Պաշտպանի միջնորդությամբ քրեական գործ են վերադարձվել մոռացության մատնված հեռախոսային վերծանումները՝ դրանք թեև դատարանի որոշմամբ նախաքննության ժամանակ ձեռք էին բերվել, սակայն քրեական գործում չկային: Վերծանումների բացակայությունը գործում չէին նկատել ո՛չ դատախազը, ո՛չ պաշտպանները:
Քրեական գործ վերադարձված ելքային-մուտքային զանգերի վերծանումներով, ըստ Կրոմվել Գրիգորյանի, ինքը կարողացել է հիմնավորել, որ մեղադրանքում նշված օրերին հիմնական ամբաստանյալները մեկը մյուսին չէին հանդիպել:
«Ես դրանով նաև հերքեցի, որ մեղադրանքում նշված օրերին թմրանյութի իրացում է տեղի ունեցել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ինքը միջնորդել էր նաև մեղադրանքի հիմքում դրված թվով 102 փաստաթուղթ անթույլատրելի ապացույց ճանաչել՝ դատավարական խախտումներով ձեռք բերված լինելու հիմնավորմամբ: Միջնորդությանը դատարանը պետք է անդրադառնար խորհրդակցական սենյակում դատավճիռ կայացնելիս, սակայն մեղադրողը, ըստ ամենայնի, համոզվելով, որ պաշտպանական կողմի փաստարկները հիմնավոր են, հրաժարվեց մեղադրանքից:
Դատարանն արդարացման դատավճռի հրապարակումից հետո նկատել էր, որ «պաշտպանի շնորհիվ մենք կարողացանք հասկանալ, թե ինչ նախաքննություսն է իրականացվել, ինչ ապացույցներ կան կամ որ ընդհանրապես ապացույց չկա»:
Կրոմվել Գրիգորյանը հայտնեց նաև, որ սույն գործով նախաքննություն իրականացրած քննիչն ապօրինությունների արդյունքում հեռացվել է համակարգից, նրան մեղադրանք է առաջադրվել:
Հիմնական խախտումները կապված են եղել թարգմանի հետ՝ նախաքննության ժամանակ Էդուարդ Հովսեփյանը ձևականորեն ունեցել է թարգման, նա եղել է քննիչի ընկերուհին՝ համակարգին ծանոթ լինելով, բայց թարգմանչական որևէ լիազորություն չունենալով:
Քննիչն, այդուհանդերձ, մուտք է գործել մեկուսարան՝ առանց թարգմանչի, թեև գործում կան արձանագրություններ, որոնք ստորագրված են և՛ թարգմանչի, և՛ պաշտպանների կողմից:
«Ի՞նչ է ստացվում, որ և՛ թարգմանը, և՛ նախաքննության ընթացքում ընդգրկված պաշտպաններն օժանդակել են քննիչին՝ ապօրինություններ իրականացնելու հարցում»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը:
Պաշտպանը հայտնեց, որ դատարանն իր պաշտպանյալին բացատրել է արդարացվածի իրավունքները: Թեև դատավճռի դեմ բողոքարկող կողմ ըստ էության չկա, մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից, իսկ պաշտպանն էլ, բնականաբար, չի բողոքարկի, բայց բոլոր դեպքերում պաշտպանական կողմը կսպասի մինչև լրանա բողոքարկման մեկամսյա ժամկետը և օրինական ուժ ստանա արդարացման դատավճիռը, որից հետո պաշտպանն արդարացվածի հետ կքննարկի նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցը:
«Ըստ էության նրան առաջադրված է եղել ապօրինի մեղադրանք, երկու տարի չորս ամիս այդ անձը կալանքի տակ է գտնվել, այդ ընթացքում կորցրել է հորը, հնարավորություն չի ունեցել հուղարկավորությանը մասնակցել, բավականին լուրջ զրկանքների միջով է անցել: Չի բացառվում, որ եթե ես չներգրավվեի այդ գործով, անձն ութ-ութուկես տարի ազատազրկում կրեր»,- ասաց Կ.Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել