Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ճանապարհային ոստիկանությունը պարտվեց փաստաբանին 10/31/2014   21:48  |  Վարչական իրավունք

Փաստաբան Արտակ Գարոյանն այսօր հաղթել է Ճանապարհային ոստիկանությանը նաև Վերաքննիչ վարչական դատարանում: Վերադաս դատարանը մերժել է Ճանապարհային ոստիկանության բողոքն ու անփոփոխ թողել Վարչական դատարանի վճիռը:

Վարչական դատարանը ապրիլի 7-ի վճռով բավարարել էր Արտակ Գարոյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 2013 թվականի օգոստոսի 14-ի  որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցադիմումով հայցվորը հայտնել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական տույժ նշանակելու մասին  որոշումը ոչ իրավաչափ է և պետք է անվավեր ճանաչվի:

Ըստ Արտակ Գարոյանի,  պատասխանողը պետք է ներկայացներ իր  կողմից մեքենան արգելված վայրում կանգառելու փաստի մասին պատշաճ ապացույցներ։ Ակտում զետեղված լուսանկարը, ինչպես նաև հայցադիմումին կից ներկայացված տեսանյութը պետք է պարունակեին հստակ ապացույցներ այն մասին, որ հայցվորին պատկանող «Mercedes-benz ML350» մակնիշի տրանսպորտային միջոցը կանգառելու պահին Անդրեյ Սախարովի հրապարակի վրա գտնվող «Սախարով» բիզնես կենտրոնի դիմացի մայթեզրին կանգառված է արգելված վայրում և լուսանկարում կամ տեսանյութում պետք է ակնհայտ երևային կանգառելն արգելող նշաններ կամ դրանց մասին այլ ապացույցներ:

Վարչական ակտում նշված Պուշկին, Նալբանդյան և Վարդանանց փողոցների «խաչմերուկ» եզրույթի վերաբերյալ  հայցվորը հայտնել է, որ նման խաչմերուկ Երևան քաղաքում գոյություն չունի։ Փոխարենը վերը նշված փողոցների հանգույցում գտնվում Է Անդրեյ Սախարովի անվան հրապարակը։ Այդ մասին վկայում է հայցադիմումին կից ներկայացված ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի  21.08.1991 թ. որոշումը, համաձայն որի դեռ 1991 թվականից սկսած Պուշկին, Նալբանդյան և Վարդանանց փողոցների հանգույցը հանդիսանում է հրապարակ և կրում է Անդրեյ Սախարովի հրապարակ անվանումը։ Դրանից հետևում է, որ  մեքենան կանգառելու վերաբերյալ այն կանոններն ու կանոնակարգումները, որոնք կիրառելի են խաչմերուկին, կիրառելի չեն հրապարակում կանգառելու հանգամանքի նկատմամբ։

Պատասխանողն  իր առարկություններում պնդել էր, որ այն հատվածը, ուր հայցվորը կայանել է իր տրանսպորտային միջոցը, հանդիսանում է խաչմերուկ, քանի որ, ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի,  խաչմերուկ է  միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածքը, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով:

Տվյալ դեպքում Ա.Գարոյանին պատկանող տրանսպորտային միջոցը, ըստ պատասխանողի,  կայանված է եղել միևնույն հարթության վրա գտնվող ճանապարհների հատման, միացման կամ անջատման արդյունքում առաջացած երթևեկելի մասում: Այդ տարածքի մուտքերի բոլոր հատվածներում առկա են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, որոնք վարորդներին հուշում են, որ նրանք մուտք են գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ:

«Այդ նշանների առկայությամբ ևս մեկ անգամ հաստատվում է, որ այդ տարածքը հանդիսանում է խաչմերուկ, հակառակ հայցվորի այն պնդմանը, որ այն իրենից ներկայացնում է հրապարակ»,-  հակադարձել էր Ճանապարհային ոստիկանությունը:

Հայցվորի  այն փաստարկի վերաբերյալ, թե այն հատվածում, որտեղ կայանված է եղել իր մեքենան, ներկայումս առկա են կարմիր գծանշումներ՝ վճարովի ավտոկանգառ հանդիսանալու կապակցությամբ, պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչական իրավախախտման կատարման դրությամբ տվյալ հատվածում որևէ գծանշում առկա չի եղել, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը սահմանում է, որ գործը քննվում է տվյալ իրավախախատման պահին գործող իրավական նորմերի շրջանակներում: 

Պատասխանողը նշել է, որ իր  կողմից կայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը հիմնավոր է, այն կայացվել է օրենքի պահանջին համապատասխան, խնդրել հայցը մերժել:

Վարչական դատարանը փաստել է, որ հայցվորի վարած տրանսպորտային միջոցը 2013 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 20:00-ին (վիճարկվող որոշմամբ նշված պահին) գտնվել է խաչմերուկի տարածքից դուրս և միևնույն ժամանակ առկա չէ ապացույց այն մասին, որ տվյալ տեղում մեքենաների կանգառն արգելող նշան է եղել:

Դատարանն ընդգծել է նաև, որ  դատաքննության ընթացքում ՃՈ ներկայացուցիչն հաստատել է  հայցվորի տեղեկությունն, ըստ որի ներկայումս այն նույն վայրում,  որտեղ ժամանակին հայցվորի մեքենան կայանելու համար կազմվել է վիճարկվող վարչական ակտը,  վճարովի ավտոկայանատեղի է:

Այսպիսով,  Վարչական դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է, հետևապես հայցն հիմնավոր է և ենթակա է բավարարման:

 

 

 


Հարակից հրապարակումներ`

22:53 28/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՃանապարհային ոստիկանությունը դատի է տվել դատավորին
22:33 18/10/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելու դեպքում կտուգանվեք 100.000 դրամ
21:10 25/09/2014  |  ԼՐԱՀՈՍՃանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը
20:00 18/09/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍկսած սեպտեմբերի 22-ից «Ուղիղ կապ» ճանապարհային ոստիկանության հետ՝ Skype-ի միջոցով
17:33 09/09/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԷլեկտրոնային նամակներ Ճանապարհային ոստիկանությանը՝ էլեկտրոնային փոստով
21:02 11/08/2014  |  ԼՐԱՀՈՍՃանապարհային ոստիկանության 4 ծառայողների լիազորությունները կասեցվել են
19:07 21/07/2014  |  ԼՐԱՀՈՍ58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21:09 24/06/2014  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀունիսի 25-ից երթևեկության փոփոխություն` Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում
18:28 27/05/2014  |  ԼՐԱՀՈՍՃանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները
18:25 07/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՃանապարհային ոստիկանության վարկանիշն ընկել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]