ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը կվերահսկի ՀԿ-ների դրամական հոսքերն ու ծախսերը 09/27/2014 18:24 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ինչպես և խոստացել էր, այսօր հանրությանն է ներկայացրել կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստում ընդունված մի շարք որոշումների մանրամասներ, որոնք, այդ օրը, գործադրի գործունեությունը լուսաբանող լրագրողների բոյկոտի հետևանքով, նախարարին չէր հաջողվել անդրադառնալ:
Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը, կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելու մասին: Իսկ կառավարության նիստի ավարտին ասուլիսի ներկայացած նախարարներին, այդ թվում և՝ ԱՆ Հովհաննես Մանուկյանին, լրագրողները միայն մեկ ահրց էին ուղղել` ինչպե՞ս է նախարարը գնահատում Ս.Խաչատրյանի վերանշանակումը:
Կառավարության անդամենրից ոչ ոքայս հարցին չէր պատասխանել` գերադասելով հեռանալ մամուլի սրահից:Իսկ արդարադատության նախարարը խոստացել էր իր ասելիքը հանրությանը հասցնել ավելիուշ:
Եվ ահա, այսօր նախարարության լրատվական ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որում ներկայացրել է կառավարության հաստատած մի շարք նախագծերիբովանդակությունն ու նշանակությունը:
Մասնավորապես` կատարելու միջոցով ներդնել հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական ընթացակարգ: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձի նկատմամբ առկա է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկ և ավել տուգանք նախատեսող անբողոքարկելի վարչական ակտ, կամ գանձման ենթակա դրամական պահանջով հնարավոր է նրան պատկանող միակ բնակարանի բռնագանձում, այսինքն` հանրային իրավական դրամական պահանջների կատարումը կարող է հանգեցնել անձի համար ծանր հետևանքների, նախագծով նախատեսվում է ավելի հստակեցնել վարչական ընթացակարգը:
Օրինակ` վարչական մարմնի պարտականությունը դրամական պահանջները հարկադիր կատարման ներկայացնելիս կցել ոչ միայն վարչական ակտը, այլև այն հասցեատիրոջ կողմից ստանալը հավաստող ապացույցը: Ընդ որում, եթե հարկադիր կատարողը կատարողական վարույթի ընթացքում պարզում է, որ առկա չէ վարչական ակտը ստանալը հավաստող ապացույց, փաստաթղթերը վերադարձնում է վարչական մարմնին:
Փոփոխություն է կատարվել նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման չափի մեջ: Ներկայում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձվում է 5000 դրամ, սակայն հաճախ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս կարող է լինել:
Կատարված փոփոխության արդյունքում, այն դեպքում, երբ բռնագանձվող գումարը 5000 դրամից պակաս է, կատարողական գործողությունները համար ծախսը կբռնագանձվի այդ չափով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ընդունվել է հասարակական կազմակերպությունները երկու խմբի՝ միավորում և հիմնադրամ, դասակարգելու մասին որոշում:
Միավորումը, կառավարության համոզմամբ, հնարավորություն կտա միավորել և՛ իրավաբանական և՛ ֆիզիկական անձանց: Իսկ հիմնադրամի ստեղծման համար նվիրաբերված դրամական միջոցները կարող է անմիջականորեն օգտագործվել միայն պետական պարտատոմսեր գնելու միջոցով, հիմնադրամը կանցնի տարեկան պարտադիր աուդիտ, իսկ նվիրաբերված դրամական միջոցների հետ կապված բոլոր գրառումներն ու գործարքները հասանելի կինեն դոնորների և հասարակության բոլոր շահագրգիռ անդամների համար: Բացի այդ` յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո հիմնադրամը պետք է հաշվետվություն հրապարակի իր կայքում և www.azdarar.am պաշտոնական հրապարակումների կայքում՝ կցելով նաև աուդիտի եզրակացությունը:
Նախատեսվում է, որ նույն եղանակով իրենց հաշվետվությունները պետք է հրապարակեն նաև հասարակական կազմակերպությունները:
Բացի այդ, կստեղծվի նաև առցանց տվյալների շտեմարան, որը կպարունակի տեղեկություններ տրամադրված դրամաշնորհների, ծրագիրն իրականացրած կազմակերպությունների մասին, կպարունակվեն հղումներ այն կայքին, որտեղ տեղադրված են դրանց տարեկան հաշվետվությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել