Թեմաներ
Երկուշաբթի 10 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/14/2024   14:51 Երբ մենք խիստ պատասխանատու ենք «անշառ» հարցերում, բայց կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում, հետևությունները բավականին տխուր են. Սուրենյանց 10/14/2024   14:50 Ադրբեջանը մարտական ​​ինքնաթիռների ուսումնական թռիչքներ է իրականացնում 10/14/2024   14:47 Հրդեհ Հերհեր գյուղում 10/14/2024   14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան 10/14/2024   14:21 «Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին. «Հետք» 10/14/2024   14:21 Ադրբեջանում 23-ամյա բնակիչը պայթել է ականի վրա 10/14/2024   14:10 Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը 10/14/2024   13:47 Նավալնիի դուստրը աշխատանքի է անցել Հարրիսի մոտ 10/14/2024   13:38 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 10/14/2024   13:26 Ջերմաստիճանը այսօր կնվազի 4-7, այնուհետ՝ ևս 4-6 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև 10/14/2024   13:18 Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները. Պապոյան 10/14/2024   13:12 ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման համար 10/14/2024   12:49 Երեխաներին նորից սթրեսի են ենթարկում. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրկին լարված է մթնոլորտը 10/14/2024   12:38 ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում քննարկելու են Վրաստանի հարցը 10/14/2024   12:27 Դանակահարված տղամարդու դի՝ Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին 10/14/2024   12:25 Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են Գյումրիի ներկա և նախկին փոխքաղաքապետերը 10/14/2024   12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան 10/14/2024   12:18 Վաղը սպասվում է մագնիսական փոթորիկ 10/14/2024   12:08 Զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 10/14/2024   12:06 Իրանում 48 մարդ մահացել է՝ թունավորվելով կեղծ ալկոհոլային խմիչքից. տասնյակ մարդիկ կորցրել են տեսողությունը 10/14/2024   12:03 «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսն ինքնավթարի է ենթարկվել 10/14/2024   12:01 Հորդորում ենք չշփոթել ABC Motors ընկերությունն այլ ընկերությունների հետ 10/14/2024   11:58 Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ 10/14/2024   11:47 «Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական 10/14/2024   11:46 Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել 10/14/2024   11:35 Միշտ զգոն ու արթուն դիրքապահները. Մարտական դիրքերում պատրաստվում են եղանակային փոփոխություններին 10/14/2024   11:30 2024 թ․ հոկտեմբերի 14-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ 10/14/2024   11:24 Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են 10/14/2024   11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան 10/14/2024   11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն 10/14/2024   10:53 ՀՖՖ նախագահը «լայաղ» չի անում մեզ հանդիպելու. FAF-ը պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը 10/14/2024   10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան 10/14/2024   10:39 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին. Հովհաննիսյան 10/13/2024   23:46 Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից 10/13/2024   21:55 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 10/13/2024   21:46 Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Դանիելյան 10/13/2024   21:23 Ախպերներով. ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Դավիթ Տոնոյանի հետ 10/13/2024   21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ 10/13/2024   20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը 10/13/2024   20:12 Փաշինյանը՝ կրկին հեծանվով. Ապարանում ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» 11-րդ մրցաշարին 10/13/2024   20:06 «Էրեբունի-Երևան 2806»-ի տոնական մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով 10/13/2024   19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com 10/13/2024   19:09 40 կիլոմետր լեռնային երթուղին անցա 3 ժամում. Փաշինյան 10/13/2024   19:07 Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը՝ այսօր. հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը 10/13/2024   18:33 «Որտեղ հաց, այնտեղ կաց». Փաշինյանը նման խորագրով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում 10/13/2024   18:22 Տոնդ շնորհավո՜ր, Երևան, մենք հետդ ենք, ու ամեն ինչ լավ կլինի. Մարության 10/13/2024   18:07 Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները. նախագահի ուղերձը 10/13/2024   17:54 Ուզբեկստանը կարող է սկսել տուգանել կվադրոբեր երեխաների ծնողներին 10/13/2024   17:30 Իրանը ձգտում է խաղաղության, բայց պատրաստ է պատերազմի. երկրի ԱԳ նախարար 10/13/2024   17:24 Արմավիրում մեքենան բախվել է «Օսկար» հանդիսությունների սրահի մոտ կայանված մեքենային ու վրաերթի ենթարկել 2 մարդու. shamshyan.com
10/13/2024   16:51 «Շատ խելոք, շնորհքով երեխա է եղել, աշխատասեր, կոնֆլիկտային չի եղել». հրազենային մահացու վնասվածք ստացած զինծառայողը Բասեն համայնքից էր 10/13/2024   19:07 Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը՝ այսօր. հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը 10/12/2024   21:54 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 10/13/2024   21:55 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 10/13/2024   11:00 Կինը ահազանգել է, թե իր 21-ամյա դուստրը «Արմենիա» ԲԿ-ում մահացել է, նրան հարվածել են. ոստիկանները պարզել են՝ անգիտակից է. shamshyan.com 10/13/2024   15:10 Հերթական կիրակին ու հերթական տուժածը՝ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտ 10/14/2024   11:24 Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են 10/12/2024   19:50 Ադրբեջանը կձգտի սահմանին լոկալ գործողություններ անել, որոնցով ճնշում կգործադրվի հայկական կողմի վրա․ ռազմական փորձագետ 10/13/2024   13:08 16-ամյա աղջիկն ինքնասպան լինելու մասին երկտող է թողել ու անհետացել. նրան այդ քայլին դրդելու մեջ կասկածվում է նույն դպրոցի աշակերտը. shamshyan.com 10/14/2024   12:25 Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են Գյումրիի ներկա և նախկին փոխքաղաքապետերը 10/13/2024   23:46 Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից 10/12/2024   20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել 10/13/2024   20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը 10/12/2024   18:36 Նվերներ եմ պահել քո համար՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, խեղված հայրենակիցներ ու ամեն ինչի իմաստազրկում. 4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը 10/14/2024   12:49 Երեխաներին նորից սթրեսի են ենթարկում. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրկին լարված է մթնոլորտը 10/12/2024   19:00 Այսօր երկրաշարժ է արձանագրվել Ջերմուկ քաղաքի մոտ 10/13/2024   21:46 Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Դանիելյան 10/13/2024   14:26 Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով 10/12/2024   21:18 Նախաճաշի որ մթերքներն են հրահրում քաղցկեղի զարգացումը. ասել է սննդաբանը 10/12/2024   15:40 Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ

Գագիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատապարտված «Չղջիկների» հրամանատարի առողջությունը վտանգված է. Արթուր Գրիգորյան 09/04/2014   09:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի  գործով  2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթևոսյանը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, այդուհանդերձ ՔԿՀ վարչակազմը չի դիմում դատարան՝ նրան պատժից ազատելու հարցով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը` նշելով, որ նա ներկայումս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ նախկին ՆԳՆ «Չղջիկներ»  ջոկատի հրամանատար Գագիկ Մաթևոսյանն (Մուսկուլ Գագո) ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտական գործողություններին,  դրանցից մեկում վիրավորվել է, կորցրել ձախ աչքը: Իսկ  դատապարտվելուց   հետո քրեակատարողական հիմնարկում նրա տեսնող աջ աչքի տեսողությունը գնալով վատթարացել է.   անցյալ տարվա դրությամբ տեսնող աչքի տեսողության սրությունը 008  է եղել, իսկ   այսօրվա  դրությամբ այդ աչքի տեսողության սրությունն արդեն իսկ դարձել է 005: 
Ա.Գրիգորյանը նշեց, որ տեսողության վատթարացման պատճառով Քրեակատարողական հիմնարկում  պատիժը կրելու ընթացքում դեռևս անցյալ տարի Գագիկ Մաթևոսյանը ճանաչվել է որպես երկրորդ խմբի հաշմանդամ,  հաշմանդամության կարգը պահպանվում է այսօր էլ: «Չէր կարող չպահպանվել, քանի որ տեսնող աչքի տեսողության սրությունը դեռ մի բան էլ իջել է,  և այն  ավելի կվատթարանա, քանի որ  որևէ բուժում  բանտային պայմաններում պատիժը կրելու  ընթացքում հայաստանյան ՔԿՀ-ներում չի կատարվում»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Փաստաբանը նշեց, որ իր վստահորդի հիվանդությունը համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից  2006 թ. մայիսի 26-ին ընդունված որոշմամբ  հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություննների ցանկի երկու կետերին:  Հիշյալ ցանկի 26-րդ կետին  համապատասխանող որպես պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն  է նախատեսվել «տեսողության սրության արտահայտված իջեցումը՝  կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 005-ը»:  Այդ կետը ենթադրում է, որ անձի երկու աչքն էլ պետք է տեսնի, մինչդեռ Գ.Մաթևոսյանի դեպքում   չկա լավ տեսնող աչք, գոյություն ունեցող աչքի տեսողության սրությունը  005  է: Իսկ նույն ցանկի 27-րդ կետով պատժի կրումից ազատվելու ենթակա են այն  դեպքերը,  երբ  10 և ցածր աստիճանով զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրետիկ նեղացում կա: 
 Թեև Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը  պարտավոր էր միջնորդագիր ներկայացնել  դատարան՝  պատժի հետագա կրումից ազատելու հարցով, սակայն  մինչ օրս կառավարության որոշման պահանջները չեն կատարվում, ՔԿՀ-ի վարչակազմը  չի ներկայացրել  միջնորդագիր ու  մտադրություն էլ  չունի որևէ միջոց ձեռնարկել այդ  ուղղությամբ:

Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին  դատապարտյալի ներկայացուցիչն է  դիմել  դատարան, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքն  ըստ էության չի արգելում, որպեսզի դատապարտյալն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով դիմի դատարան:  Դատարանը մերժել է դիմումն՝ պատճառաբանելով՝  «գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ՔԿՀ-ի միջնորդագիրը չկա»:  Մերժվեց նաև կողմի վերաքննիչ բողոքը,  ու թեև վճռաբեկ բողոքի վարույթը դեռևս ավարտված չէ, սակայն կողմը հույսեր չի փայփայում, որ  «Վճռաբեկ դատարանը հանկարծ նմանատիպ բողոքը կբավարարի»:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ  արդարադատութան նախարարություն,  քրեակատարողական հիմնարկ  ներկայացված իր   դիմումներին պատասխանատուները «ամեն կերպ խուսափել են պատասխան տալուց»՝  մի կողմից  հիվանդության առկայությունը չեն կարող ժխտել, մյուս կողմից էլ՝ չեն կարող հերքել, որ հիվանդությունը համապատասխանում է կառավարության հաստատած  ցանկի միանգամից երկու կետի: Նա տեղեկացրեց, որ  օգոստոսի 19-ին հերթական հարցումն է  ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին: Փաստաբանի  ունեցած տեղեկություններով, նրանք ոչ էլ պատրաստվում են դրան պատասխանել:

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը,  լինելով Եվրոպայի խորհրդի  և ՄԱԿ- ի անդամ պետություն և   վավերացնելով «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների  մասին»  միջազգային դաշնագիրը,  Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիան,  սեփական Սահմանադրության մեջ ամրագրելով, որ որևէ անձ չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ դաժան վերաբերմունքի, խնդիր չի տեսնում մարդուն խոշտանգելու: «Սա միջազգային իրավունքի չափանիշներով խոշտանգման կլասիկ օրինակ է: Մենք ունենք դեպքեր,  երբ մարդուն հիվանդ վիճակով ՔԿՀ-ում պահելով հասցրել են մահվան»,- ասաց փաստաբանը՝ փաստելով, որ  2010թ.  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Աշոտ Հարությունյանն ընդդեմ  Հայաստանի գործով վճիռ է կայացրել՝ ճանաչելով  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների՝  կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, խախտում: «Ներկայումս հանգուցյալ Աշոտ Հարությունյանին այնքան պահեցին քրեակատարողական հիմնարկում ծայրաստիճան հիվանդ վիճակում, որ հասցրեցին մահվան»,- ասաց փաստաբանը՝  հավելելով՝  «թվում էր, թե վճիռը պետք է ստիպեր, որպեսզի մտածեին իրավիճակը բարելավելու համար, բայց տեսնում ենք, որ անգամ չեն էլ պատրաստվում որևէ բան անել: Հայաստանի բանտային համակարգը այսօր որևէ բանով չի տարբերվում Լավրենտի Բերիայի, Ստալինի ժամանակվա ԷնԿաՎեԴեական  ուղղիչ աշխատանքային համակարգից, որտեղ մարդուն տանում էին կորցնելու համար: Մեկնաբանություններն ավելորդ են»:

Արթուր Գրիգորյանը հայտնեց նաև, որ անպայման դիմելու  է  Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝   խոշտանգումների  արգելման հոդվածի հիմքով: «Ես խիստ մտահոգված եմ Գագիկ Մաթևոսյանի առողջական անվտանգության հարցով»,- ասաց Ա.Գրիգորյանը:

 


Արխիվ

[]