ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդմոն Մարուքյանն առաջարկում է վերանայել զինծառայողների բնակարանային ապահովության պայմանները 08/26/2014 15:26 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության թիվ 778 որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկություն: Այս մասին հայտնում է պատգամավորի օգնականը:
Նշված որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վարձակալված բնակելի տարածությունների դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն շահառուները՝ համապատասխան մարմինների համակարգերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձիք, ովքեր ծառայության անցկացման վայրում չեն ապահովվել ծառայողական բնակելի տարածությունով և ծառայության անցկացման վայրի վարչական տարածքի ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչական տարածքի հեռավորությունը կազմում է 30 և ավելի կիլոմետր:
Նույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ շահառուն չի օգտվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից նրա ընտանիքի անդամի կողմից շահառուի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ միանձնյա սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում:
Կառավարության մեկ այլ՝ 2007 թվականի մարտի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» թիվ 384 որոշման 5-րդ կետով մասնավորապես սահմանվում է, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող օրենքով սահմանված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ ընտանիքներում, բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:
«Գործնականում այս կարգավորումն առաջացնում է նպատակին անհամաչափ սահմանափակումներ, քանի որ բազմաթիվ զինծառայողներ դուրս են մնում բնակարանի հերթից, չեն ստանում վարձակալված բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում՝ ֆորմալ առումով չբավարարելով նշված պահանջները:
Այսպիսով, գործուղվելու դեպքում նրանցից շատերն անձամբ են վճարում վարձակալության գինը, ինչն իրականում բեռ է նրանց ստացած վարձատրության պայմաններում, իսկ զինծառայողների սոցիալական ապահովվածության կարևորությունը դժվար է գերագնահատել:
Խնդիրն այն է, որ 30 կմ-ը չափազանց հեռու է մշտական բնակության վայրից, և բազմաթիվ զինծառայողներ, ովքեր դրանից ավելի պակաս հեռու վայրում են անցնում ծառայությունը, սակայն իրականում այնքան հեռու, որ հնարավոր կամ նպատակահարմար չէ շարունակել բնակվել իրենց մշտական բնակության վայրում, այլ անհրաժեշտ է վարձակալել ծառայության վայրին առավել մոտ բնակարան, իրենց միջոցներից են վճարում վարձակալված բնակելի տարածության վճարը:
Մյուս կողմից, բնակարան ստանալու համար խոչընդոտ է 7 քմ սեփականության իրավունքով բնակելի տարածության սեփականատեր լինելը: 7 քմ-ն այնքան փոքր տարածություն է, որ բազմաթիվ զինծառայողներ, ովքեր իրոք ունեն բնակելի պայմաների բարելավման խնդիր, զրկվում են այդ իրավունքից ու հնարավորությունից»,-վարչապետին ուղղված գրության մեջ նշել է պատգամավորը:
Է.Մարուքյանը, հաշվի առնելով վերոգրյալը, նշված խնդիրների լուծման համար առաջարկում է նվազեցնել Կառավարության թիվ 778 որոշմամբ սահմանված 30 կմ-ի շեմը մինչև իրատեսական մակարդակի, մասնավորապես, որոշումը խմբագրել այնպես, որ ծառայողները, ովքեր բնակվում են վարձակալությամբ, ստանան բնակելի տարածության վարձակալության դիմաց փոխհատուցում, եթե նրանց մշտական բնակության վայրը կամ սեփականության իրավունքով պատկանող բնակարանը ծառայության վայրից հեռու է առնվազն 10 կմ-ով կամ եթե զինծառայողը ներկայացնում է այլ օբյեկտիվ հիմնավորումներ առ այն, որ սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամին պատկանող բնակարանում տրված պայմաններում հնարավոր չէ բնակվել:
Պատգամավորն առաջարկում է նաև ավելացնել Կառավարության թիվ 384 որոշմամբ սահմանված 7 քմ-ի շեմը, ինչպես նաև նորմը սահմանել այնպես, որ հաշվի առնվի ոչ միայն զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, այլ նաև այնտեղ փաստացի բնակվող անձանց քանակը:
Նշենք, որ վերոհիշյալ առաջարկությունների համար առիթ է հանդիսացել «Հետք. հետաքննող լրագրողներ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կողմից օգոստոսի 25-ին հրապարակված «Հանեք հայրենասիրության բաճկոնը և փոխեք օրենքը» վերնագրով հոդվածում բարձրացված խնդիրների վերաբերյալ Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրության ուսումնասիրությունը:
Արդյունքում պատգամավորը պարզել է, որ կարգավորումները ոչ թե օրենքի, այլ կառավարության որոշումների մակարդակով են, և ըստ այդմ, ներկայացրել է իր գրավոր առաջարկությունը ՀՀ վարչապետին:
Հոդվածագիրը, մասնավորապես, անդրադարձել է իր զրուցակցի՝ 17 տարի բանակում ծառայող կապիտան Հայկ Սարգսյանի դեպքին: Վերջինիս ընտանիքում շուտով ծնվելու է երկրորդ երեխան: Ընտանիքը վարձով է ապրում: Հայկը չի կարողացել բնակարանի համար հերթագրվել, որովհետեւ իր հորական տանը գրանցված յուրաքանչյուրին հասնում է 7 քմ:
Ներկայումս նա նաև բնարանի վարձակալության դիմաց փոխհատուցում չի ստանում, քանի որ վարձակալության համար պետությունը վճարում է այն դեպքում, եթե նա հեռու է իր բնակավայրից նվազագույնը 30 կմ: Երբ Հայկը «Եղնիկներում» էր, նրան հասնում էր վարձակալության համար նախատեսված գումարը, իսկ հիմա ծնունդով մարտակերտցի Հայկի զոարամասը Մարտակերտում է գտնվում, եւ նրան այդ գումարը չի հասնում:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել