ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը շտապել է պետականացնել ՄՀՀ-ն 08/25/2014 10:57 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Այսօր կեսօրին՝ ժամը 13:00-ին, ավարտվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի համար հայտարարված աճուրդի ժամեկտը: ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքի համաձայն՝ առ այս պահը համալիրը գնելու որևէ առաջարկ չի ստացվել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին հայտարարված այս աճուրդը համալիրը վաճառելու արդեն 6-րդ ու, թերևս, վերջին փորձն է: Բանն այն է, որ աճուրդի ավարտից անմիջապես հետո կսկսվի արդեն ՄՀՀ-ն պետականացնելու գործընթացը, քանի որ ՀՀ կառավարությունն իր՝ օգոստոսի 21-ի նիստում պետությանն ունեցած պարտքի դիմաց այն սեփականատիրոջից հետ վերցնելու որոշում էր կայացրել:
Ի դեպ, նշենք, որ ըստ օրենքի՝ եթե գույքը չի վաճառվում, հերթական հաջորդ աճուրդը կարող է հայտարարվել 3 աշխատանքային օր հետո: Այսինքն՝ կառավարությունը կարող էր այդ որոշումը կայացնել արդեն աճուրդի ավարտից հետո` առաջիկա հինգշաբթի օրը նախանշված նիստում:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում գործադիրի նման շտապողականությունը, ՄՀՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք ամեն կերպ փորձում են խնդիրը լուծել, որովհետև այնպիսի մի փակուղի է մտել, որ ո’չ աջ կգնաս այդ պայմանագրով, ո’չ՝ ձախ»:
Ի դեպ, Կորյուն Գրիգորյանի խոսքով, կառավարության հետ կնքված վարկային պայմանագիրը նախատեսում է նաև մարման ժամկետը երկարաձգելու իրավունք, սակայն այդ կետից օգտվելու հնարավորություն ՄՀՀ-ի ղեկավարությանը կառավարությունը չի տվել:
«Մենք փորձեցինք օգտվել մեր այդ իրավունքից, սա շատ կոնկրետ ձևով ուղղակի մերժվեց: Մերժվեց ինչի՞ համար, որովհետև որքան երկար է մնում այդ պայմանագիրն ուժի մեջ, այնքան բոլորին ակնհայտ երևում է, որ պետբյուջեից կորել է 25 մլն դոլար»,- ասաց մեր զրուցակիցը` ակնարկելով պետական բյուջեին ունեցած իրենց պարտքը, որ վերջին 2 տարիների բյուջեում չի արձանագրվել:
«Մենք խնդրել են անգամ պարտքի գումարը ճշտել, ֆինանսների նախարարությունը պատասխանում է` աննպատակահարմար ենք համարում պարտքի գումարը ճշտելը, որոհետև դիմել ենք դատարան: Լավ եք արել, որ դիմել եք, բայց պարտքի գումարը դուք պարտավոր եք ճշտել, չէ՞ որ դա բավականին մեծ գումար է, և մի փոքր շեղումն էական տարբերություն է տալիս»,- ասաց մեր զուցակիցն ու հավելեց. «Մութ գործարք են արել, ու հիմա ինչ-որ ձև են ման գալիս՝ արագ, հապճեպ այդ վիճակից դուրս գալու: Ես հասկանում եմ, որ հիմա կառավարությունն ընկել է կրակը՝ նախկին կառավարության արածի համար»:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/07/2023 10:52 Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»
- 02/07/2023 10:40 Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր. «Ժողովուրդ»
- 02/07/2023 10:38 Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է. «Ժողովուրդ»
- 02/07/2023 10:36 Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր. «Հրապարակ»
- 02/07/2023 10:34 Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. «Հրապարակ»
- 02/07/2023 10:31 Արամ Վարդևանյանը մեկուսացել է քաղաքական կյանքից. չի շփվում երբեմնի գործընկերների հետ. «Ժողովուրդ»
- 02/07/2023 10:24 ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/07/2023 17:43 Ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում. Վրթանեսյան
- 02/07/2023 12:34 Ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ իր առջև խնդիր չի դնում իր վարկանիշի բարձրացում և մեծամասնության ձեռք բերում. Մարտիրոսյան
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2023 10:49 Ավերիչ երկրաշարժից Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 3000-ը
- 02/06/2023 23:42 Արտաշատ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ
- 02/06/2023 20:59 Դրախտիկ գյուղում այրվել է էլեկտրական սյուն
- 02/06/2023 19:12 Սիփան գյուղում առատ ձյան պատճառով 8 ամսական բարձր ջերմությունով երեխային օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը