Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Դատարանը պարտավորեցրեց գլխավոր դատախազությանը վերացնել ցմահ դատապարտյալի իրավունքների խախտումը 08/25/2014   18:13  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Դատարանն այսօր մասնակի բավարարել է ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը՝ պարտավորեցնելով գլխավոր դատախազությանը վերացնել դատապարտյալի իրավունքների խախտումը:
 
Սողոմոն Քոչարյանը նախ մահապատժի է դատապարտվել, ապա մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման` Գորիս-Կապան ավտոմայրուղում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իրաջ Փուր Միրզա Բեկի նկատմամբ ավազակություն կատարելու և նրան սպանելու, ինչպես նաև ապօրինի հրազեն պահելու համար:

Դատապարտյալի ներկայացուցչի բողոքի համար հիմք է ծառայել 2014թ. մայիսի 19-ին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը: Դրանում վկայակոչվել է Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պայմանավորված է Հայստանում Իրանի դեսպանի պահանջով:

Վերոգրյալի հիման վրա հաղորդման մեջ խնդրվել է հարուցել նոր երևան եկած հանգամանքով դատավճռի վերանայման վարույթ:

2014թ. մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունը գտել է, որ ոչ սպառիչ հանգամանքները դրանք հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայություն չեն ենթադրում, այդ հանգամանքները դատական ակտը վերանայելու հիմք կարող են հանդիսանալ, եթե դրանք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են ոչ թե դատավճռի անհիմն լինելը, այլ ավելի կոնկրետ` դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է, ինչպես նաև ապացուցում են արդարացվածի կամ այն անձի մեղավորությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ գործով վարույթը կարճվել է:

Ըստ դատախազության՝ «Հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որն ինքնին կամ այլ հանգամանքների հետ կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը, կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր, կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է»:

Հաղորդման մեջ, ըստ գլխավոր դատախազության, ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը` անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին:

Գլխավոր դատախազությունը եզրահանգել է, որ բացի այն, որ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի վրաբերյալ մեղադրողի դիրքորոշումը չի տեղավորվում օրենքով նախատեսված նոր երևան եկած հանգամանքների շրջանակներում, նաև ինքնին որևէ կերպ չէր կարող կանխորոշել դատավճռով նշանակվող պատժի տեսակը կամ չափը:

«Ինչպես գործող, այնպես էլ նախկին (վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերն ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի տեսակն ու չափը որոշելը, ի թիվս այլ հարցերի՝ վերապահում են դատարանի` որպես գործի լուծման գործառույթն իրականացնող մարմնի բացառիկ իրավասությանը: Դատարանը կաշկանդված չէ ինչպես ամբաստանյալի մեղավորության, այնպես էլ՝ նրա նկատմամբ նշանակվող պատժի հարցերի վերաբերյալ մեղադրողի դիրքորոշմամբ»,- վերլուծում է Գլխավոր դատախազությունը:
 
Ռոբերտ Ռևազյանն իր հերթին գտել է, որ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարվել, օրենքի ոչ ճիշտ մեկնաբանում է եղել:

Մասնավորապես, ըստ դատապարտյալի ներկայացուցչի, գործով մեղադրողի հայտարարությունը ոչ թե անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին է, «ինչպես մեղմորեն ներկայացրել է դատախազությունը», այլ ավելին` հայտարարություն է՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու մասին: Ավելին, նա հայտարարել էր, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական ճնշման հետևանք է եղել, ընդ որում՝ քաղաքական պատվերն ու ճնշումը եղել են մեկ այլ պետության կողմից:

Ընդգծելով, որ ինչպես գործող, այնպես էլ (վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին գործած) ՀՀ քրեական օրենսգրքերը նախատեսում են պատասխանատվություն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի գործունեությանը ցանկացած ձևով միջամտության համար, ակնհայտ է, որ  գործով դատախազի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն:

Դատապարտյալի ներկայացուցիչը գտնում է նաև, որ հիմնավորված չէ Գլխավոր դատախազության այն պնդումը, թե հաղորդմամբ ներկայացված չէ նաև որևէ այնպիսի հանգամանք, որը կհաստատի Սողոմոն Քոչարյանի կատարած հանցանքի նվազ ծանր լինելը:

«Արդյո՞ք գործով մեղադրողի հնչեցրած հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Սողոմոն Քոչարյանի արարքն իրականում եղել է նվազ ծանր, քան ներկայացվել է և որի համար պահանջվել է մահապատիժ: Իսկ եթե գործով մեղադրողը հայտարարեր ոչ թե արարքը նվազ ծանր լինելու մասին, այլ այն մասին, որ Սողոմոն Քոչարյանը եղել է անմեղ, արդյո՞ք գլխավոր դատախազությունը նույնպես պետք է պնդեր, որ դա նոր երևան եկած հանգամանք չէ»,- գտնում է փաստաբանը:

Հիմնվելով վերոհիշյալ փաստարկների վրա՝ Ռոբերտ Ռևազյանը խնդրել է վերացնել ՀՀ գլխավոր դատախազության՝ 2014թ. մայիսի 31-ի որոշումը և պարտավորեցնել նոր երևան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ:

Լուսանկարը՝ hetq.am-ի

 


Հարակից հրապարակումներ`

10:37 03/06/2014  |  ՄամուլՍպանության մասնակցության համար ցմահ ազատազրկման դատապարտվածը ներում է հայցում
19:38 20/06/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑմահ դատապարտյալների կողմից 5 փախուստի փորձ է կատարվել
16:38 09/01/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄանուկ Սեմերջյանի մահվան անմիջական պատճառը եղել է տրոմբների հետ կապված սուր բարդությունը
18:38 08/01/2013  |  ԼՐԱՀՈՍՑմահ դատապարտվածի մահվան վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր
18:19 22/11/2012  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Իշխանյան. «Մենք չունենք դատական իշխանություն, մենք ունենք դատական համակարգ»
15:44 22/11/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷլինար Վարդանյան. «Հատուկ ուշադրություն պետք է դարձվի ցմահ դատապարտվածների խնդիրներին»
13:44 22/11/2012  |  ԼՐԱՀՈՍՆախարարությունը պատրաստ է քննարկել բոլոր խելամիտ առաջարկները
10:56 21/11/2012  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային համաժողով նվիրված ցմահ դատապարտյալների հիմնախնդիրներին
19:27 13/07/2012  |  ԼՐԱՀՈՍ20 տարի է` ցմահ դատապարտյալի ոչ մի գործ չի վերանյավել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]