ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի 08/23/2014 22:06 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին ներկա է եղել «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման գալա համերգին: Երիտասարդները նախագահին դիմավորեցին ռազմական մարտարվեստի ցուցադրությամբ և պարային ֆլեշ մոբով։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հանրապետության ղեկավարը նախ ներկաներին շնորհավորեց Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ։ ՀՀ նախագահը նշեց, որ 24 տարի առաջ` Անկախության հռչակագրի ընդունման օրը, վստահ էր, որ սերունդները կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը։
«Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է 1990-ականներից հետո ծնված սերունդը կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը։ Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում իրոք կատարել մեր առաքելությունը, և ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը։ Եվ իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն հանգամանքների վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր սահմանները՝ այդ ընթացքում ցուցաբերելով քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ։ Մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ։ Որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարևան Վրաստանը նվաճել է 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ։ Ինչպես չհպարտանաս այդպիսի դպրոցականներով։ Եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 երիտասարդ ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպես վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք։ Եթե մեր տանկային անձնակազմերը կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ և լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում»,- նշեց ՀՀ նախագահը։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց «Բազե» հավաքի լրագրողների ջոկատի անդամների հետ, պատասխանեց նրանց հարցերին։
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ զարգացումներ ունենք ղարաբաղյան կարգավորման գործընթացում և ո՞ւր ենք հասել, երկրի ղեկավարը նշեց. «Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք՝ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են։ Ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը. միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է, և դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով»:
Անդրադառնալով վերջին դիվերսիոն հարձակումներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի նպատակներից մեկը մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը։
Դառնալով բանակցային գործընթացի տեմպերին՝ նախագահը նշեց. «Մենք 2011 թվականից սկսած՝ չունենք էական առաջխաղացում, և Կազանում բանակցությունների ձախողումն Ադրբեջանի կողմից վերջին հանգրվանն է»:
Լրագրողներին հետաքրքրեց նաև՝ տեղի՞ն են այն տպավորությունները, թե այնքան էլ ուրախ չեն մեզ տեսնել Մաքսային միության կազմում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ինչ-որ առումով համաձայն է այդ կարծիքներին ու մանրամասնեց. «Մաքսային միությունը, բնականաբար, մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ համաձայն եմ այն կարծիքին, որ երևի թե բոլորը ուրախ չեն: Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության բոլոր անդամները չեն ցանկանում: Եթե չցանկանային, ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և այն առաջ չէր շարժվի»: Պարոն նախագահը Մաքսային միության անդամակցության գործընթացներն ու դրանց հասցեին հնչող քննադատությունները բնական համարեց և նշեց, թե «սա մեր երկրի կարևոր շրջափուլերից մեկն է»:
Այնուհետև օրինակ բերեց ՀՀ Անկախության հռչակագիրը՝ նշելով, որ շատերը ժամանակին դրա նկատմամբ էլ կասկածներ ունեին. «Քսանչորս տարի է անցել՝ չնայած բարդություններին և դժվարություններին, մեր երկրի ընթացքը հաստատուն է»,- ամփոփեց ՀՀ նախագահը:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սահմանադրական, կենսաթոշակային բարեփոխումներին, ընդդիմության վարած քաղաքականությանը, կառավարության կողմից ստվերի դեմ պայքարին։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ