ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիզելային վառելիքի գործով 11 գյուղապետեր ազատվել են պատժի կրումից 08/19/2014 21:15 | Քրեական խրոնիկոն
2012-13 թվականներին գյուղացիներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման պետական աջակցության ծրագրում կատարված չարաշահումների գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել մարզի 11 գյուղապետերի և ՏԻՄ 1 աշխատակցի:
Հիշեցնենք, ինչպես բացահայտվել էր կատարված ստուգումների արդյունքում, ՀՀ մի շարք մարզերի, այդ թվում նաև` Գեղարքունիքի մարզի տասնյակ գյուղերի հողոգտագործողներ դիզելային վառելիքի բաշխման պետական ծրագրով ավելի քիչ գումար էին ստացել, քան նշված է եղել փաստաթղթերում:
Կառավարության որոշմամբ, 2012 թվականի գարնան, աշնան և 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերով միայն այս մարզին 11.286.098 լիտր դիզելայինվառելիք է հատկացվել: Ընդ որում, կառավարության որոշմամբ, «Ֆլեշ» ՍՊԸ-ը պարտավոր էր 1 լիտր դիզելային վառելանյութը հողօգտագործողին վաճառել 350 ՀՀ դրամ արժեքով, քանի որ կրած վնասի փոխհատուցումը ընկերությունը նախապես էր ստացել` 1 լիտրի վառելանյութի հաշվարկով 2012 թվականի գարնան և աշնան ծրագրով 90 ՀՀ դրամ, իսկ 2013 թվականի գարնան ծրագրով՝ 105 ՀՀ դրամ սուբսիդիայի տեսքով, պարտավորվելով նաև չիրացված վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան վերադաձնել պետբյուջե:
Սակայն, ինչպես պարզվել է այս քրեական գործի շրջանակներում, գյուղապետերը «Ֆլեշ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համաձայնության գալով կեղծել են փաստաթղթերը, ուռճացված ներկայացրել գյուղացիներին բաշխված վառելիքի իրական չափը, իսկ հավելավճարները պետությանը վերադարձնելու փոխարեն բաժանել իրար մեջ ու գրպանել:
Կուտական համայնքի ղեկավար Ահարոն Աբրահամյանն, օրինակ, Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավար, Վարդենիսի տարածաշրջանում «Ֆլեշ» ՍՊ ընկերության լիազորված անձ՝ Ահարոն Խաչատրյանի հետ համաձայնության գալով, յուրացրել են 3.825.000 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարը: Դրա համար Ահարոն Խաչատրյանը «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ կազմել են կեղծ հաշիվ-ապրանքագրեր, համայնքին դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման կեղծ ակտեր, իսկ Ահարոն Աբրահամյանը իր կողմից կատարած հանցավոր արարքները քողարկելու նպատակով կեղծել է համայնքի բաշխացուցակները` իբրև թե վառելանյութը տրամադրվել է համայնքի բնակիչներին:
Այս նույն տարբերակով, նույն «Ֆլեշ» ՍՊ ընկերության լիզորված անձ՝ Ահարոն Խաչատրյանի հետ համաձայնության գալով և ընկերության աշխատակիցների միջոցով կազմակերպելով կեղծ փաստաթղթերի շրջանառության մեջ դնելը, Գեղամասար համայնքի ղեկավար Գարեգին Բեգյանը իբրև հավելագրված դիզելային վառելանյութի վաճառքի դիմաց ստացել և հափշտակել է 4.089.270 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և այն կիսել Ահարոն Խաչատրյանի հետ: Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը հափշտակել է 4.725.000, Ախպրաձոր համայնքի ղեկավար Լարվենդիկ Ղազարյանը` 4.275.000, Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը` 3.270.000 , Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը` 3.825.000, Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը` 3.600.000, Ազատ համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանը` 9.975.000, Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը` 3.600.000 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և կիսել հանցակիցների հետ:
Ինքը` «Ֆլեշ» ՍՊ ընկերության լիզորված անձ՝ Ահարոն Խաչատրյանը որպես Տորֆավան համայնքի ղեկավար, 50.000 լիտր դիզելային վառելանյութի հավելագրում է կատարել: Կեղծ հաշիվ-ապրանքագրերը և հանձնման-ընդունման ակտերը ներկայացրել է «Ֆլեշ» ՍՊ ընկերություն, վերջինիս աշխատակիցները դրանք դրել են փաստաթղթաշրջանառության մեջ՝ իբրև հավելագրված դիզելային վառելանյութի վաճառքի դիմաց 54.699.270 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարի ելքագրման և կանխիկացման հիմնավորում:
Արդյունքում Ահարոն Խաչատրյանը մարզի 11 համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 54.699.270 ՀՀ դրամ սուբսիդիայի պետական գումարը և բաժանել միմյանց միջև:
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մարզի բնակիչ
Սուրեն Մուրադյանին այն բանի համար, որ նա օժանդակել է «Ֆլեշ»-ի աշխատակիցների և համայնքների ղեկավարների կողմից նախնական համաձայնությամբ, 14.400.000 ՀՀ դրամ սուբսիդիայի գումար հափշտակելուն և պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելուն:
Կատարված հանցավոր արարքների համար բոլոր համայնքների ղեկավարներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սուրեն Աշոտի Մուրադյանին՝ նաև 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Արդեն դատարանում ամբաստանյալները հայտարարեցին, որ համաձայն են մեղադրանքների հետ և միջնորդեցին արագացված դատաքննության կարգ սահմանել:
Իսկ դատաքննության ավարտին դատարանը, թեև հաստատված համարեց գյուղապետերի ու նրանց հանցակիցների մեղքը, բայց և նրանց նկատմամբ որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ