ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքում է 08/18/2014 22:46 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի հանդիսավոր բացմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով բազեականներին հավաքի մեկնարկի առթիվ` երկրի վարչապետը նշել է. ««Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը՝ միասնության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու և զարգացնելու հայ երիտասարդների կարողությունները: Իր պատմության 12 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել ավելի քան 8000 երիտասարդի Հայաստանից, Արցախից և Սփյուռքից` վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման»:
Կառավարության ղեկավարի խոսքով` անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման երաշխիքը և բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: «Դուք դա անում եք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրության ոգով: Դրա վառ ապացույցն է նաև վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը: Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքում է», - ընդգծել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:
Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, գյուղատնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, սահմանամերձ համայնքների համար պետական աջակցության (այդ թվում նաև՝ կրթական) ծրագրերի իրականացմանը, կառավարություն–հասարակություն փոխհամագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպմանը և այլն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բազե» ամենամյա հավաքն այս տարի անցկացվելու է օգոստոսի 18-24-ը` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ժամանած 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդի մասնակցությամբ: Համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում՝ բազեականների 45 ջոկատ ուժերը չափելու է մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ, մշակութային և ռազմական մրցույթներում: Հավաքի 7 օրվա ընթացքում երիտասարդները նաև հանդիպումներ են ունենալու ՀՀ պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Այս տարի առաջին անգամ «Բազե»-ում կազմավորվել է նաև հասարակական կազմակերպությունների ջոկատ։ Ի դեպ, եռագույնի ներքո համախմբված բազեականների շապիկներին պատկերված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ