Թեմաներ
Հինգշաբթի 08 / 13 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/13/2020   18:31 Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը աշխատանքից հեռացավ 08/13/2020   18:09 «Կարո՞ղ է արդյոք դատարանը դատել ապստամբությունը՝ հավանաբար այո». Հրանուշ Խառատյան 08/13/2020   17:42 Լիդիանի բաժնետոմսերի 41% -ը չի պատկանում թուրքերին. Արմեն Մելքումյան 08/13/2020   17:35 Դանակահարություն Մյասնիկյան գյուղում 08/13/2020   17:32 Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում 08/13/2020   17:15 Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ․ ոստիկանության միջոցառումները 08/13/2020   16:49 Դատարանը երկրորդ անգամ է վերադարձնում «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացրած հայցադիմումը 08/13/2020   16:37 Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքները կուղղեն դեպի արևմուտք, եթե Հայաստանն ավելի գրավիչ չդառնա. Սևակ Հակոբյան 08/13/2020   16:22 «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 08/13/2020   16:13 Արտագնա աշխատանքի չեն կարող մեկնել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. Հունանյան 08/13/2020   16:06 Պատգամավորը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին 08/13/2020   15:53 Սպասվում են տեղումներ 08/13/2020   15:46 Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից. ermenihaber.am 08/13/2020   15:40 Խոհարարական և հացաթխման դասընթացներ՝ դատապարտյալների համար 08/13/2020   15:29 Քրեական ենթամշակույթի դեմ համակարված պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը 08/13/2020   15:26 Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Մելիքյան 08/13/2020   15:14 168.am. ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից 08/13/2020   15:09 Մեր ազգային ամոթն է, երբ ազգային գիտական բարձր հաստատությունը պայքարում է գիտության դեմ թաքնվելով «հայրենասիրության» թիկունքում 08/13/2020   14:54 ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները 08/13/2020   14:42 «Օգնեք մեզ, պարոն վարչապետ». երեք անչափահաս երեխաների հետ ընտանիքը կառավարական ամառանոցի մոտ է 08/13/2020   14:39 «Կնստեմ այնքան, մինչև գիտակցությունս կկորցնեմ». բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը հացադուլ է հայտարարել 08/13/2020   14:30 Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՔԿ 08/13/2020   14:23 Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո) շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 08/13/2020   14:08 Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/13/2020   13:42 Մենք պետության կարիքներից տուժած ենք, մեր իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ «կատոկած». Եկմալյանի բնակիչները բողոքում են 08/13/2020   13:33 Պուտինն ու Ալիևը հետախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր 08/13/2020   13:30 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարացվեց ևս մեկ ամսով 08/13/2020   13:22 Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել. Զոհրաբյան 08/13/2020   13:16 ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում. «Լիդիան Արմենիա» 08/13/2020   12:58 Կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակագործներին ու գինեգործներին 08/13/2020   12:52 Ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Կառավարության մոտ ժամանեց շտապօգնության մեքենա 08/13/2020   12:38 Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում. Եկեք բիզնեսի փոխարեն չճռռանք. Փաշինյան 08/13/2020   12:22 Ղալաթ կանի մեկը, որ կասի կառավարությունը կոռումպացված է. Փաշինյան 08/13/2020   12:19 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր 08/13/2020   12:14 «Մեկը եկել 22 հարկ է սարքել, ասումա փողը տուր տունը տամ՝ ո՞նց թե փողը տուր, բա դակումենտը ինչի համար է» Եկմալյանի բնակիչները կրկին բողոքում են 08/13/2020   12:05 Տնտեսվարողների մոտ կանոնների պահպանումն էականորեն պահպանվել է. Ավինյան 08/13/2020   12:00 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 08/13/2020   11:57 Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին 08/13/2020   11:52 Որոշ մարդիկ ապրում են շների, կատուների, կրծողների հետ. Եկմալյանի բնակիչները տները քանդել ու նոր տուն չեն տվել 08/13/2020   11:49 ՀՀ նախագահի մրցանակն այսուհետ կկոչվի Պողոսյան մրցանակ 08/13/2020   11:46 Հեղափոխության փայատերերը և տնօրենների խորհուրդը 08/13/2020   11:41 Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ 08/13/2020   11:35 Սևանի թերակղզում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում 08/13/2020   11:27 Մանկատան շրջանավարտին բնակարան տալը լավ է հնչում, «յուղոտ» վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում. Փաշինյան 08/13/2020   11:22 Արցախում երրորդ օրն է՝ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 08/13/2020   11:16 ԱՄՆ-ն երկու տարով սառեցրել է Թուրքիային սպառազինության վաճառքը 08/13/2020   11:14 Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել. հարմար պահի ռևանշի են դիմելու. Տիգրան Աբրահամյան 08/13/2020   11:07 Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություն 08/13/2020   11:00 Երախտապարտ ենք Իրաքի մեր համայնքին «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին գումար ուղարկելու համար. Ստեփանյան
08/11/2020   19:57 «Իմ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում և Կառավարությունում ընդհատակյա պրոթուրքական ֆրակցիա է ստեղծվել». պատմաբան 08/12/2020   22:38 Ավինյանը սխալվեց, Մարուքյանը ճիշտ էր. Մարուքյանը՝ պարետի՝ արտագնա աշխատողների համար, արտակարգ դրությունը մեղմացնելու խոստման մասին (տեսանյութ) 08/12/2020   13:43 Հարուցվել է քրեական գործ՝ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ու թոռների կյանքը խլած ավտովթարի դեպքի առթիվ.ՔԿ 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/12/2020   09:17 Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի. «Հրապարակ» 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/11/2020   22:38 «Բռնաբարում էր ոչ ադեկվատ վիճակում». Ուկրաինացի սուպերմոդելը բացահայտել է, թե ինչպես է իր հետ վարվել ամուսինը 08/11/2020   18:39 Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով 08/12/2020   13:04 Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողով. Արարատ Միրզոյանի հայտարարությունը 08/12/2020   12:02 Շանս ունենք աշնանը գտնվել հաղթահարած վիճակում. Փաշինյան 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/12/2020   10:40 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 201-ով 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/12/2020   11:05 ԱԱԾ տնօրենը երկու նոր տեղակալ ունի 08/12/2020   16:12 Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020   09:24 Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ»

«Ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն». Արման Թաթոյան (Տեսանյութ) 07/29/2014   12:14  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Հայաստանից ստացված դիմումների ու նաև դրանց հիման վրա մեր երկրի դեմ կայացված վճիռների մի ստվար մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիներին ազատությունից զրկելու դեպքերին:
 
ՄԻԵԴ- ի պահանջով ՀՀ օրենսդրության մեջ պետք է սահմանվեն անձին ազատությունից զրկելու` բերման ենթարկելու, ձերբակալելու, հստակ կարգավորումներ, այդ թվում նաև` ժամանակային սահմանափակումներ: 
 
Նոր Քրեական դատավարության օրենսգրքում փորձ է արվել ներառել Եվրոպական դատարանի և եվրոպական այլ կառույցների այդ պահանջները: Արդյունքում՝ օրենսգրքի նախագծում առկա են նոր հասկացություններ ու կարգավորումներ, որոնք նախկինում չեն եղել ՀՀ քրեական ու քրեադատավարական օրանսդրություններում:
 
Ուստի՝ ՄԻԵԴ-ի վճիռներին ու դրանց կատարմանը նվիրված շարքի հերթական հրապարակումը «Փաստինֆո»-ն որոշեց նվիրել հենց այդ նոր հասկացությունների բացահայտմանը: Որքանո՞վ այս նոր կարգավորումները թույլ կտան կանխարգելել անձին ազատությունից զրկելու պարագայում նրա իրավունքների հնարավոր խախտումները:
 
Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի հետ:
 
- Այսօր դատական, հատկապես` հասարակական հնչեղություն ստացած գործերով նիստերում խնդիր է դարձել նիստին ներկաների պահվածքը, վերաբերմունքը դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ: Այս առումով ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում նոր Քրեական դատավարության օրենսգիրքը:
 
- Այո', լինում են դեպքեր, երբ վարույթի մասնակիցների կողմից դրսևորվում են իրավունքի չարաշահումների կամ պարտականությունները չկատարելու դեպքեր, և վարույթ իրականացնող մարմինը պետք է դրան ողջամտորեն արձագանքելու հնարավորություն ունենա, որը պետք է նաև համաչափ լինի վարույթի մասնակցի համապատասխան վարքագծին, հետևանքներին: Գործող ՔԴՕ-ն ունի որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել, արգելել ոչ իրավաչափ վարքագիծը, բայց դրանք համակարգային լուծումներ չեն պարունակում:
 
Օրինակ` մինչդատական փուլերի առումով մենք չունենք որևէ կարգավորում, և այս առումով խնդրահարույց է դառնում այդ համապատասխան անձանց վարքագծի ապահովումը: Իհարկե', պետք է լինեն նաև համակարգային կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն հենց պատական մարմիններին,այսինքն` վարույթն իրականացնող մարմինները նույնպես պետք է դրսևորեն համապատասխան վարքագիծ:
 
Քանի որ գործող ՔԴՕ-ում առկա լուծումները, մասնավորապես` խոսքը վերաբերում է հենց դատական սանկցիաներին, հատվածական են, ըստ էության, և ամբողջությամբ չեն ներառում քրեական դատավարության բոլոր փուլերը և այդ առումով նաև չեն հավակնում լուծելու քրեական դատավարության  առջև ծառացած համակարգային խնդիրները, Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագծում խնդիր դրվեց հիմնարար լուծում տալու այս հարցին, և առաջնահերթ նախագծում սահմանվեց մի սկզբունք, որը կոչվում է «ոչ իրավաչափ վարքագծի արգելքը», այսինքն` նախատեսվում է, որ արգելվում է իրավունքների չարաշահում, որը կարող է հանգեցնել անձի իրավունքների կամ արդարադատության շահերի վնասման:  
 
Ընդ որում, նախատեսվում է հիմնարար պարտականություն վարույթի մասնավոր մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար իրենց իրավունքներից օգտվելու կամ պարտականությունները կատարելու բարեխղճորեն: Իսկ թե ովքեր են վարույթի մասնավոր մասնակիցները կամ օժանդակող անձինք, հստակ սահմանվում է նախագծով. վարույթի մասնավոր մասնակիցներ են մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, նրա պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, նրանց օրինական ներկայացուցիչները և լիազոր ներկայացուցիչը:
 
 Վարույթին օժանդակող անձինք են համարվում վկան, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, ընթերական, և այս առումով այս սուբյեկտները նույնպես պարտավոր են համապատասխան վարքագիծ դրսևորել:
 
-  Եվ ինչպե՞ս կարող են նրանց իրավունքները սահմանափակվել հենց դատարանի կողմից:
 
- Իրավունքների սահմանափակում չասեմ, այլ` ոչ իրավաչափ վարքագծի արգելքը կամ կանխարգելումը, ըստ նախագծի, կարող է տեղի ունենալ ոչ միայն դատարանի կողմից, այլև՝ վարույթն իրականացնող մարմնի, այսինքն` տարածվում է քրեական դատավարության բոլոր փուլերում` ընդգրկելով նաև մինչդատական վարույթը, և այդ առումով նաև համապատասխան իրավունքներ է ձեռք բերում, ասենք` քննիչը կամ դատախազը այն փուլում, որ փուլում նրանք հանդես են գալիս  որպես վարույթն իրականացնող մարմին:
 
Որպեսզի մի փոքր առարկայական և մանրամասն ներկայացնեմ խնդիրը, ասեմ, որ սկզբունքի մակարդակով նախատեսվում է հնարավորություն, իրավունքների չարաշահում թույլ տված, կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձանց նկատմամբ այդ անձանց վարքագծին համաչափ դատավարական սանկցիա կիրառել, որը չանելը կհանգեցնի վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելուն:
 
Ընդ որում, դատավարական հարկադրանքի միջոցների բաժնում առանձին գլուխ ունենք նախատեսած, որը հենց կոչվում է «դատավարական սանկցիաներ»: Գործող օրենսգրքում դրանք կոչվում են «դատական սանկցիաներ»: Կարծես թե հենց անվանումը կանխորոշում է դրա կիրառության շրջանակները:
 
Ինքնին դատավարական սանկցիաներ կիրառելու հիմքն այն է, երբ վարույթի մասնավոր մասնակիցը կամ այլ անձ, իրավունքները չարաշահելու կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու միջոցով, խոչընդոտ է ստեղծում վարույթի բնականոն ընթացքի համար, ինչպես նաև` անհարգալից վերաբերմունք` դատարանի նկատմամբ:
 
Դատավարական սանկցիաները դասակարգում են սպառիչ տեսակներ. Նախազգուշացում, դատական տուգանք, դատական նիստերի դահլիճից հեռացնել, ունենք նոր դատավարական սանկցիաներ, որոնք կոչվում են իրավունքի իրականացման սահմանափակում, կարճաժամկետ ձերբակալում, դատարան ներկայացնելու կարգադրագիր, և այս յուրաքանչյուր դատավարական սանկցիայի տեսակի համար արդեն նախագիծը նախատեսել է իրավաչափության հստակ պայմաններ, կիրառության հիմքերը, ինչպես նաև՝ այն սահմանափակումները, որը յուրաքանչյուր սանկցիա իր հետ առաջ է բերում: Ընդ որում, դատավարական սանկցիայի կիրառության նպատակը պարտադիր պետք է լինի հենց վարույթի բնականոն ընթացքը ապահովելը:
 
Օրենքը մի քանի դեպքերում երաշխիքային մակարդակով հստակ սահմանում է, որ կիրառվող դատավարական սանկցիան պետք է համաչափ լինի այն վարքագծի բնույթին և հետևանքներին, որը կանխարգելելու համար այն կիրառվում է: Բացի այդ, դատավարական սանկցիայի կիրառումը չի կարող նաև ազատել պատասխանատվության այլ տեսակների ենթարկելուց, ասենք` կարգապահական պատասխանատվություն և այլն:
 
- Քանի որ նոր սանկցիաների մասին նշեցիք, որոնք նորություն են ու երբևէ  չեն կիրառվել  հայաստանյան իրավունքում, խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, ո՞ր դեպքերի համար և ինչպիսի՞  նոր սանկցիաներ ունենք նախագծում:
 
- Առաջինն ուզում եմ առանձնացնել իրավունքի իրականացման սահմանափակումը: Իրավունքի իրականցման սահմանափակումը վարույթի մասնակցի կամ վկայի` օրենքով նախատեսված իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում, համապատասխան որոշմամբ, դրանց իրականացման ժամանակային կամ քանակական սահմանափակման սահմանումն է: Այս ասնկցիան կարող է կիրառվել՝ միաժամանակ հավաստելով օրենքով նախատեսված պայմանների իրականացումը:
 
Մասնավորապես` մենք պետք է ունենանք ՔԴՕ-ով նախատեսված իրավունքների շրջանակ: Ընդ որում, պետք է ունենանք պարբերաբար չարաշահում այդ իրավունքների, և այդ սանկցիան կարող է կիրառվել բացառապես որոշմամբ: Ունենք նաև հստակ իրավունքների շրջանակ` որ դեպքերում կարող է այս սանկցիան կիիրառվել. պաշտպանից հրաժարվելը, միջնորդությունը հարուցելը, բացարկ հայտնելը, ապացույցներ վարույթին կցելու և հետազոտելու համար միջնորդություններ ներկայացնելը, վարույթի նյութերին ծանոթանալը և դրանցից տեղեկություններ դուրս գրելը, բացման խոսքով, եզրափակիչ խոսքով, նաև` եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալը:
 
Ես ուզում եմ հատուկ նշել, որ սա չպետք է շփոթել վարույթից հեռացնելու հետ կամ բուն իրավունքը բացառելու հետ, որովհետև կան նման պատկերացումներ, թե այս սանկցիան սրան է վերաբերում: Հենց ինքը հոդվածը սահմանում է, որ այս սանկցիայի կիրառումը չի կարող հանգեցնել բուն իրավունքը բացառելուն: Օրինակ` եթե մենք սանկցիա կիրառում ենք նրա համար, որ անընդհատ չարաշահվում է բացարկ հայտնելու կամ միջնորդություն հարուցելու իրավունքը, բնականաբար, սա չի նշանակում, թե այս սանկցիան կիրառելով՝ մենք անձին ընդհանրապես զրկում ենք քրեական վարույթի ընթացքում միջնորդություն հարուցելու իրավունքից: Պարզապես խոսքը վերաբերում է կոնկրետ իրավիճակում, կոնկրետ հիմքերով այդ իրավունքի չարաշահումը կանխելու համար, որը նաև վտանգում վարույթի բնականոն ընթացքը, համապատասխան սանկցիա կիրառելուն:
 
Ես ուզում եմ հատուկ համեմատություն անցկացնել վարույթից հեռացնելու դատավարական սանկցիայի հետ: Այստեղ ևս կա շփոթություն, և հաճախ մեկնաբանություններ եմ տեսնում այն մասին, որ, օրինակ, եթե պաշտպանին հեռացնելու հետ կապված սանկցիա եք կիրառում, ապա ընդհանրապես պաշտպանին հեռացնում ենք վարույթից: Ամենևին էլ այդպես չէ: Վարույթից հեռացնելը կիրառվում է շատ սահմանափակ շրջանակի սուբյեկտների նկատմամբ. Առջինը` պետք է ունենանք փաստաբան, մեկ օրինական ներկայացուցիչ, կամ հանրային մեղադրող, այս երեք սուբյեկտների կողմից է, որ իրավունքների չարաշահման կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում կարող է կիրառվել:
 
Օրինակ, եթե այս սուբյեկտներից որևէ մեկը երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայանում դատական նիստին կամ իր համար պարտադիր վարույթային գործողության կատարմանը, եթե 3 անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում է պարտականություններից չարամտորեն խուսափել, մենք իրավունք ունենք կիրառել այս սանկցիան: Ընդ որում, մինչդատական վարույթի ընթացքում եթե կիիրառում ենք համապատասխան սանկցիա, ապա դա կարող է կատարվել, իհարկե, քննիչի որոշմամբ, բայց` բացառապես դատախազի համաձայնությամբ:
 
Ընդ որում, կան նաև բողոքարկման հնարավորություններ. կարող է բողոքարկվել վերադաս դատախազին, եթե նրա կողմից էլ է մերժվում՝ արդեն դատական կարգով, իսկ հետո նաև՝ հատուկ վերանայման կարգով: 
 
- Նոր օրենսգիրքը նաև «կարճաժամկետ ձերբակալում» տերմինն է նախատեսում, ի՞նչ առնչություն և ի՞նչ տարբերություն ունի այս գործողությունը ներկայիս «բերման ենթարկելու» հետ:
 
- Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ վարույթի մասնավոր մասնակիցը` բացառությամբ պաշտպանի կամ լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև` վկան, փորձագետը կամ թարգմանիչը պարբերաբար չարամտորեն խուսափում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումից, ապա նախագիծը նախատեսում է, որ այս դեպքերում այդ պարտականությունների իրականացումն ապահովելու նպատակով կարող է կիրառվել կարճաժամկետ ձերբակալում:
 
Քննիչը կայացնում է անձին ձերբակալելու մասին որոշում, այդ որոշումը հանձնարարվում է հետաքննության մարմնի կատարմանը, ընդ որում` պարտադիր պետք է որոշման մեջ նշի ձերբակալման հիմքը և պատճառները, դրանից հետո, երբ հետաքննության մարմինը կատարում է որոշումը, նա պետք է անձին քննիչի մոտ բերելուց առաջ պարտադիր ազատությունից զրկելու պահին ծանոթացնի որոշմանը` հանձնի որոշման պատճենը, իսկ քննիչի մոտ բերելուց հետո նույնպես անպայման կազմվում է համապատասխան արձանագրությունը, և անձին ազատ արձակելուց հետո էլ է կազմվում արձանագրություն և հանձնվում է նաև այդ անձին:
 
Ընդ որում, կարճաժամկետ ձերբակալումը կարող է տևել ոչ ավել, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման համար կիրառվել է այս սանկցիան, բայց բոլոր դեպքերում` ոչ ավել, քան 12 ժամ:
 
Հիմա օրինակներով ասեմ, թե որ դեպքերում կարող է այս սանկցիան կիրառվել:
 
Ասենք, մենք  կանչում ենք վկային հարցաքննության, բայց նա` առանց հարգելի պատճառի, չի ներկայանում. խուսափում է պարտականության կատարումից: Այս դեպքում, ի տարբերություն գործող օրենսգրքի, որի պարագայում մենք կկիրառենք «բերման ենթարկել» դատավարական հարկադրանքի միջոցը, մենք պարզապես կիրառում ենք «կարճաժամկետ ձերբակալում»:
 
Ամբողջ գաղափարն այն է, որ մենք անձին զրկում ենք ազատությունից, և ունենում ենք կոնկրետ կարգավորումներ՝ ժամային առումով: Օրինակ՝ այսօր մենք գործող ՔԴՕ-ում չունենք նման կարգավորում, թե որքան կարող է պահվել բերման ենթարկված անձը: Մենք ունենք, ասենք, առավելագույնը որքան կարող է տևել հարցաքննությունը, բայց եթե անձը բերվի քննիչի մոտ հարցաքննությունից հետո, որքան կարող է պահվել, ինչ քննչական գործողություն կարող է կատարվել, մենք այլևս չունենք նման կարգավորումներ:
 
Եվ պրակտիկայում կարող է լինել այնպես, որ, ասենք անձին բերեցինք որոշակի քննչական գործողությունների կատարման համար, կարող ենք նրան որոշակի ժամանակահատված պահել, և դա չի էլ համարվի ազատությունից զրկել: Իսկ եվրոպական չափանիշներիկ համաձայն` եթե անձն ստիպված է լինում ենթարկվել ոստիկանության կամքին կամ վարույթ իրականացնող մարմնի կամքին` ազատ տեղաշարժ իրականացնելու առումով, այստեղ գործ ունենք ազատությունից զրկելու հետ:
 
«Կարճաժամկետ ձերբակալման» ինստիտուտը նաև փորձաքննություն է անցել միջազգային կազմակերպությունների կողմից, ունեցել ենք միջազգային փորձագետների գնահատականը, վերջերս ԳԴՀ-ում էինք և մի քանի հարցեր, այդ թվում և այս հարցը բարձր միջազգային գնահատականի արժանացավ, նաև ԵԽ համապատասխան կազմակերպությունների կողմից դրական գնահատականի է արժանացել այս դատավարական սանկցիան: 
 
Նաև ասեմ, որ «կարճաժամկետ ձերբակալում» սանկցիան վերաբերում է բացառապես քննիչին, բայց մենք համանման բովանդակությամբ սանկցիա էլ ունենք դատական փուլերի համար, որը կոչվելու է «դատարան ներկայացնելու կարգադրագիր»: Նմանատիպ, նույն հիմքերով դատարանն արձակելու է կարգադագիր, հանձնարարելու է համապատասխան մարմնին, որպեսզի իրականացնի դա: Պարզապես դատարանի դեպքում մենք անունը չէինք կարող դնել «ձերբակալում»:
 
- Իսկ տարածվելո՞ւ է միայն ամբաստանյալի վրա, թե՞ նաև վկաներին կարող են բերման ենթարկել:
 
- Իհարկե, տարածվելու է նաև վկայի նկատմամբ, տուժողի նկատմամբ, փորձագետի, թարգմանչի, պարզապես որպեսզի շփոթ չառաջանա, թե սա անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալումն է, մենք նաև համապատասխան կարգավորումներ ունենք, որպեսզի ցույց տանք որ սա բոլորովին այլ բան է: Մենք նաև մեր ԱԺ գործընկերների շատ արդարացի դիտամրկման հիման վրա նախատեսել ենք, որ այս անձինք չեն կարող պահվել ձերբակալվածների պահման վայերում, այսինքն` նաև սրանով է երևում, որ այս անձինք ոչ մի առնչություն չունեն այդ սուբյեկտների հետ: Պարզապես նրանց նկատմամբ կիրառված ներգործության միջոցը կոչվելու է «Կարճաժամկետ ձերբակալում»:
 
- Պարոն Թաթոյան, գաղտնիք չէ, որ մենք մեծ թվով գործեր ունենք՝ հատկապես ազատությունից զրկելու վերաբերյալ, որոնք հասել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ունենք նաև ՀՀ-ի դեմ արդեն իսկ կայացված վճիռներ: Որքանո՞վ են այս կարգավորումները բխում հենց ԵԴ-ի պահանջներից, վճիռների բովանդակությունից:
 
- Այս կարգավորումներն ուղղակիորեն հիմնվում են այդ իրավական չափանիշների վրա և նպատակ ունեն կանխարգելելու հետագայում նման խնդիրների առաջ գալը, նաև՝ մեր քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումները` եվրոպական չափանիշների տեսանկյունից: 
 
Այո', դուք ճիշտ եք, մենք ունենք նման գործեր, և գործերը առնչվում են այն դեպքերին, երբ անձը բերման է ենթարկվում, չունենք պահման հստակ ժամկետներ, այդ անձի իրավունքների շրջանակ, չունենք նաև բողոքարկման երաշխիքներ: Գործող օրենսգիրքը չի նախատեսում այս բոլոր կարգավորումները:
 
Ոստիկանության բաժիններում, կան, այո', գրանցամատյաններ, որտեղ ֆիքսվում է բերման և ազատ արձակման ժամը, կամ, որոշ դեպքերում, կարող են չարաշահումներ լինել, նոր նախագիծը հստակ այս նախապայմանները սահմանում է, և ազատությունից զրկելու մեխանիզմների առումով մենք պետք է ունենանք չափազանց մեծ հստակություն և որոշակիություն: Եվ ազատությունից զրկված անձին մենք պետք է տանք այս երաշխիքները, և երաշխիքների բացակայությունն է, որ մենք խնդիր ենք ունեցել Եվրոպական թե' դատարանում, թե' նաև այլ կազմակերպություններում:
 
Ավելին ասեմ` մենք ԵԴ վճիռների կատարման շրջանակներում արդեն ԵԽ նախարարների կոմիտեին նույնպես առիթ ունեցել ենք տեղեկացնելու այս մասին, որ մենք նման իրավական կարգավորումներ ունենք, այսինքն` մենք ժամերով հստակ սահմանափակել ենք, իրավունքների հստակ շրջանակ ենք նախատեսել, մենք այս սանկցիայի կիրառության առավել հստակ կամ ներգործության միջոցի կիրառության առավել հստակ հիմքեր ենք նախատեսել: Նաև նախատեսել ենք անձի իրավունքների իրականացման երաշխիքներ, առավել հստակեցրել ենք  դատախազական հսկողությունն ու դատական վերահսկողությունն այս սանկցիայի կիրառման նկատմամբ և, բնականաբար, ունենք դրական արձագանք այս իմաստով: 
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 
 

Տեսանյութեր

08/13/2020   11:09 Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]