Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2020   00:25 Մահացել է պայմանագրային զինծառայող 01/21/2020   23:03 Տեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում 01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/21/2020   22:19 Կեղծիքով, սուտ խոստումներով ժողովրդից կորզված էմոցիաները վերդարձնել հնարավոր չի լինի․ Ռոբերտ Հայրապետյան 01/21/2020   22:01 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ 01/21/2020   21:21 Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ նախագահ Արմեն Սարգսյան 01/21/2020   21:07 5,3 մլն եվրո՝ վտանգավոր թափոնների կառավարմանը. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել 01/21/2020   20:24 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ ներկայացուցիչների հետ 01/21/2020   19:58 Կրթության նախարարն ամենակարեւոր ոլորտային զարգացման ծրագիրը չի մտցրել ՀՀ բյուջե. Կարեն Վարդանյան 01/21/2020   19:41 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը 01/21/2020   19:33 Փոխզիջումներ լինելու են, վաղը ԱԺ-ում կառավարության ղեկավարի մակարդակով հարցին պատասխան կտրվի. Գարիկ Սարգսյանը՝ բողոքող անասնաբույծներին 01/21/2020   19:20 Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը դրսեւորում է անգործություն. փաստաբաններ 01/21/2020   18:58 Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/21/2020   18:41 Մենք մեր բան ու գործը թողած վաղ առավոտից թիթեռ ենք նկարում. Իվետա Տոնոյան 01/21/2020   18:35 Նենգափոխվեց դիսկուրսի բովանդակությունը, մեր գործընկերներն ինքնահրկիզվեցին. Նաիրա Զոհրաբյան 01/21/2020   18:29 Դատապարտյալին բերված նռերի մեջ հայտնաբերվել է սփայս տեսակի թմրամիջոց 01/21/2020   18:22 Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ 01/21/2020   18:18 ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը 01/21/2020   18:05 25-ամյա կինը ամուսնուց հեռացել է սիրեկանի մոտ. Վերջինս մեքենան վարել է նրա ամուսնու ու մոր ուղղությամբ 01/21/2020   17:57 Ցավում եմ, որ ստիպված եմ լինելու աշխատել հոգեբանական բարդույթներ ունեցող պատգամավորների հետ. «Իմ քայլը» պատգամավոր 01/21/2020   17:54 Այս որոշումը որոշ քաղաքացիների մոտ մի փոքր անհարմարություն է առաջացնելու, բայց պաշտպանում ենք ՀՀ 3 մլն քաղաքացիների շահերը. «Իմ քայլը» պատգամավորը՝ մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին 01/21/2020   17:46 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին 01/21/2020   17:35 Քրեական ենթամշակույթը ներկայացված է մեր խորհրդարանում. Ուլիխանյան 01/21/2020   17:28 Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում. ՀՅԴ 01/21/2020   17:26 Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին 01/21/2020   17:18 Օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում մտնելու համար, հիմա վերստանձնում են իրենց դիրքերը. Արման Բաբաջանյան 01/21/2020   17:12 Դուք շատ փոքր մարդ եք, քննարկեք իմ կոմպետենտության հարցը. Անի Սամսոնյանը՝ Ջուլհակյանին 01/21/2020   17:06 ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին 01/21/2020   17:01 Մի քիչ դետալների մեջ ես մտնում, պարզվում է՝ գյուղացին չի տուժում. ԱԺ պատգամավորը՝ սպանդանոցների մասին 01/21/2020   16:46 Թող մեկը փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել. Ռուստամ Բադասյան 01/21/2020   16:43 «Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի Երեւանի քաղաքապետարանին վերաբերող քննիչ հանձնաժողովի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/21/2020   16:31 Արմեն Թավադյանը չի մասնակցել դատարանի որոշման հրապարակմանը. Պաշտպանական կողմը կանխատեսել էր դրա բովանդակությունը 01/21/2020   16:24 Եթե վաղը որոշումը տապալվեց՝ քաղաքական մեծ խնդիր եք ունենալու». Մարուքյանը՝ Մակունցին 01/21/2020   16:14 Չենք պատրաստվում իրավիճակային ուղղակի լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել. Ռուստամ Բադասյան 01/21/2020   16:06 Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանավորված 01/21/2020   16:05 Իմ քայլը դեմ է Երեւանի քաղաքապետի գործողություններին վերաբերող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը 01/21/2020   15:58 Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները 01/21/2020   15:53 Կամ ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլը» պատգամավորին 01/21/2020   15:42 ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.հայտարարություն 01/21/2020   15:40 Կարծում եմ՝ Գևորգ Պետրոսյանը հին աշխարհում մնացած մի անձնավորություն է. Ալեն Սիմոնյան 01/21/2020   15:33 Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար 01/21/2020   15:26 Երևանի ավագանին չունի բավարար պատշաճ մակարդակ, որպեսզի քննարկի կոռուպցիային վերաբերող հարցեր. Անի Սամսոնյան 01/21/2020   15:02 Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է 01/21/2020   14:52 Քաղտեխնոլոգը կլոր սեղանի նստելու եւ խաղի կանոնները գծելու անհրաժեշտություն է տեսում 01/21/2020   14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/21/2020   14:43 Սուրեն Գրիգորյանը՝ Գորգիսյանին հիշեցրեց, որ եղել է նրա վստահված անձը, որ ընտրվի պատգամավոր 01/21/2020   14:34 Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն. Միհրան Պողոսյան 01/21/2020   14:27 Ի վերջո, տարրական երկխոսելու մշակույթ սովորելու՞ եք. Գորգիսյանը՝ իշխանությանը
01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/21/2020   11:41 Լռե՛ք, երբ ես խոսում եմ. Ընդհարում Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների միջև 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/21/2020   18:46 ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/21/2020   11:07 Ահաբեկչական ակտ իրականացնողին շանս է տրվում ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա. Իսագուլյան 01/21/2020   09:48 «Մեջդ» մի պահիր, ասա». Ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը. ովքեր են լինելու նոր «տերերը». «Իրատես» 01/21/2020   09:54 Արսեն Թորոսյանին կկանչեն Ազգային Ժողով եւ պարզաբանում կպահանջեն. «Ժողովուրդ» 01/21/2020   11:27 Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/21/2020   16:36 Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի. Գուրգեն Եղիազարյան 01/20/2020   12:09 Վարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել

Քրդատօրենսգրքի նախագծով դատարանին վերապահվել է ձերբակալման օրինականությունն ստուգելու լիազորություն. ՄԻԵԴ-ի սահմանած պահանջների հետքերով (տեսանյութ) 07/09/2014   13:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին:
 
Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
 
Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
 
- Քրեական դատավարության ոլորտը հասարակական, քաղաքական և իրավական կյանքի այն ոլորտներից է, որտեղ շոշափվում են անձի կարևորագույն իրավունքներն ու ազատությունները: Դրանից անմասն չի մնում նաև անձի ազատության իրավունքը, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես, քրեական վարույթի սկզբնական փուլերում:  Եվ մասնավորապես ուզում եմ խոսքս տանել դեպի ձերբակալում, որտեղ առավել մեծ է վտանգը անձի իրավունքների ոտնահարման համար: Այստեղ, առավել քան քրեական դատավարության որևէ այլ փուլում, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որպեսզի անձի իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն:
 
Գործող Քրեական դատարվարության օրենսգիրքն այս առումով համակարգային լուծումներ չի առաջարկում, և դրանով պայմանավորված, բավականին խնդրահարույց դեպքեր կան պրակտիկայում անձի իրավունքների ոտնահարման իրավիճակներում: Նաև մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի իրավական չափանիշներին, և այս առումով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խնդիր ուներ համակարգային առումով լուծելու այն հարցերը, որոնք մինչ այժմ կուտակվել էին, և անհրաժեշտ էր, որպեսզի հստակ համակարգային լուծում ստանային:
 
- ԵԴ տեսակետն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ:
 
- ՄԻԵԴ-ն ունի ձևավորված կայուն նախադեպային պրակտիկա անձին ազատությունից զրկելու մեխանիզմների վերաբերյալ: Եվ այստեղ առանձնակի կարևորություն ունեն հենց քրեական վարույթի սկզբնական փուլում անձի իրավունքների ապահովման հարցերը։ Մասնավորապես, երբ անձը ներգրավվում է քրեական դատավարության ընթացքում որոշակի կարգավիճակով, կամ առանց կարգավիճակի, բայց արդեն նրա ազատությունը սահմանափակվում է, ԵԴ-ն սահմանում է, որ անձը պետք է արդեն օգտվի որոշակի երաշխիքներից: 
 
Մեր գործող ՔԴՕ-ն սկզբնական փուլերի համար համակարգային երաշխիքներ չի նախատեսում: Այսօր գործող օրենսգրքը ունի մի շարք դրույթներ, որոնք շատ խնդրահարույց են:
 
Օրինակ` քրեական գործի հարուցման փուլ ունենք, որը, գիտեք, նոր օրենսգրքով վերանալու է: Գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս քրեական գործի հարուցման փուլում, այսինք` հանցագործության մասին հաղորդումը տալու պահից, բայց մինչ գործ հարուցելու կամ մերժելու պահը բերման ենթարկել այն անձանց, ում նկատմամբ հանցանքի կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան:
 
Այդ անձինք կոնկրետ որևէ կարգավիճակ չունեն: Քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունի բերման ենթարկելու այդ անձին, բայց չունենալով համապատասխան դատավարական կարգավիճակ, ըստ էության, ՔԴՕ դրույթներն այդ անձի համար մեծ հաշվով լուրջ նշանակություն չեն ունենում: Այս հարցին, իհարկե, անդրադարձել է Վճռաբեկ դատարանը` Գագիկ Միքայելյանի գործով որոշմամբ, որով Վճռաբեկ դատարանը նախանշեց այն իրավական չափանիշները, որոնք պետք է կիրառելի լինեն այս անձի նկատմամբ և նշեց անձի նվազագույն իրավունքների ծավալը, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած այս նախադեպին, միևնույն է պրակտիկայում հանդիպում են բերման եթարկված անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր: 
 
Այս մեխանիզմը կարգավորելու և թերությունները շտկելուն էր ուղղված նաև ՔԴՕ նախագծում կատարված փոփոխությունները: Դա պայմանավորված է նախ և առաջ հենց եվրոպական չափանիշներով, որովհետև ԵԴ նախադեպային պրակտիկայով, այս հիմքով, այս փուլում բերման ենթարկված անձն արդեն համարվում է անձ, ում նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Եվ եթե իրականացվում է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում, արդեն նա պետք է իրավունք ունենա օգտվելու որոշակի երաշխիքներից, ապահովված լինի որոշակի իրավունքներով:
 
Ավելին ասեմ` սա ինքնին արդեն համարում է ազատությունից զրկել, որովհետև հենց ԵԴ չափանիշների համաձայն, այս անձն արդեն զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և ստիպված է, ինչպես ԵԴ-ն ու այլ միջազգային կառույցներ են կոչում` ենթարկվել քրեական հետապնդման մարմնի կամքին: Եվ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ սահմանել է, որ 6 ժամ հետո անձը ձեռք է բերում մեղադրյալին վերաբերելի բոլոր իրավունքները, բայց մինչ այդ 6 ժամը, երբ մենք արդեն անձին ազատությունից զրկել ենք, ինքն ունի իրավունքների նվազագույն շրջանակ, որը պարտադիր է:
 
Այդ իրավունքներից է փաստացի ազատությունից զրկվելու պահին` բանավոր, իսկ հետաքննության մարմնի, կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմի վարչական շենք մուտք գործելու պահից` նաև գրավոր տեղեկացվել օրենքով նախատեսված նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին, հստակ իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառները: Պահպանել լռություն` սա նույնպես Վճռաբեկ դատարանը նախադեպով սահմանել է, բայց հիմա արդեն օրենսդրական մակարդակով է լուծվում հարցը: Նվազագույն և կարևոր իրավունք է փաստաբան հրավիրելը:
 
Սա հստակորեն ուրվագծվում է նաև ամբողջ դատավարական օրենսգրքով, և այս փուլերում փաստաբան չտրամադրելը կարող նաև դատավարական հետևանքներ ունենալ: Կարևոր է նաև բժշկական զննման ենթարկվելու իրավունքը: Իհարկե, նախագիծը նախատեսում է, որ անձի պահանջի դեպքում է դա իրականացվում, բայց, ամեն դեպքում, ունենք հստակ ամրագրված այս իրավունքը, որն այսօր խնդրահարույց իրավիճակների է  բերում:
 
Ավելին` նախագիծը նաև նախատեսում է, որ անձը նույնիսկ սեփական բժշկի կողմից իրավունք ունի զննվելու, բայց արդեն, իհարկե, իր ծախսերի հաշվին: Եվ կարևոր իրավունք է նաև, այսպես կոչված` զանգի իրավունքը, կամ անձի իրավունքը տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Սա այն նվազագույն սահմանն է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել, և սրանցից որևէ մեկի չտրամադրելը արդեն հանգեցնում է դատավարական նորմերի պահանջների խախտումների: 
 
- Մինչ նոր օրենսգրքի ընդունումը բերման ենթարկված անձինք այսօր էլ ունեն, ասենք` փաստաբանի ունենալու իրավունք, զանգի իրավունք, այնուամենայնիվ շատ հաճախ լսում ենք բողոքներ, և մարդը հաճախ չի էլ կարողանում ապացուցել, որ զրկված է եղել այս իրավունքներից: Նոր օրենսգիրքը որքանով է ապահովագրում նման չարաշահումների հնարավորությունից: 
 
- Գործող ՔԴՕ-ն այս փուլում ` ազատությունից զրկման ամենասկզբնական փուլում, առավել ևս երբ դեռ չունենք դե յուրե ձերբակալված անձ, այլ պարզպես ունենք բերման ենթարկված անձ, ով գտնվում է փաստացի քրեական հետապնդման ներքո, այդ անձանց համար բավարար երաշխիքներ չի ընձեռում:
 
Դրանք մի քանի տարի առաջ լրացրեց Վճռաբեկ դատարանն իր նախադեպային պրակտիկայով, բայց, միևնույն է, խախտումներ դեռ լինում են, և մենք հիմա ԵԴ-ում նաև գործեր ունենք, որոնք առնչվում են նմանատիպ իրավիճակներին, և ինքներս հստակ պատկերացնում ենք այն լուծման ուղիները և միջոցները, որոնք  անհրաժեշտ են ձեռնարկել բացառելու համար նման իրավիճակները: 
 
Գործող օրենսգիրքը երաշխավորում է դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար որոշակի իրավունքների ծավալ, բայց այս կոնկրետ իրավիճակում, երբ ունենք բերման ենթարկված, բայց չունենք հստակ կարգավիճակ ունեցող անձ, ըստ էության, ՔԴՕ նորմերը չեն տարածվում նրա նկատմամբ: Ճիշտ է` Սահմանադրության ուժով, Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների ուժով անձն օգտվում է այդ իրավունքներից, բայց, քանի որ որոշակի կարգավորումներ մենք չունենք քրեադատավարական օրենսդրությամբ, այդ իսկ պատճառով, խնդիրներ են լինում:
 
Հիմա բացի այն, որ մենք ամրագրում ենք, որ այս իրավունքների ծավալն անձը պետք է  պարտադիր ունենա, մենք նաև նախատեսում ենք այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել, եթե այդ իրավունքը չապահովվի:  Ամենավառ օրինակներից է այն, որ երբ կալանքի հարցը լուծում է դատարանը, պարտադիր անդրադառնում է ձերբակալման օրինականությանը: Եվ եթե ձերբակալման ժամանակ թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, ապա դատարանի համար դա հիմք է կալանքի միջնորդությունը մերժելու համար, իսկ օրենքի կոպիտ խախտումները սպառիչ թվարկված են ՔԴՕ նախագծում, և դրանցից մեկն էլ հենց փաստաբանի իրավունքը չապահովելն է:
 
Կամ եթե անձի մարմնի վրա, օրինակ, կան որոշակի վնասվածքներ, և դատարան չի ներկայացվում դրանց առաջացման ողջամիտ բացատրություն, կամ եթե մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ, բայց չի ապահովվել բժշկական զննության նրա իրավունքը, դա նույնպես օրենքի կոպիտ խախտում է համարվում, և ձերբակալման ժամանակ թույլ տրված իրավունքի խախտումը միանգամից անդրադառնում է կալանքի որոշման վրա:
 
Ինչո՞ւ ենք սա արել, որովհետև եվրոպական չափանիշների համաձայն, ձերբակալումն ու կալանքը ազատությունից զրկելու միասնական մեխանիզմի տարրեր են: Այսօր այս առումով հստակություն չկա, ամեն դեպքում` չի բխում դա օրենսգրքի պահանջներից, որ սրանք ազատությունից զրկելու մեկ միասնական մեխանիզմի տարրեր են, որովհետև դատարանն այսօր, երբ կալանքի հարցը քննարկում է, ինքը խնդիր չունի անդրադառնալու ձերբակալման օրինականությանը, բայց եվրոպական չափանիշները դնում են այդ խնդիրը:
 
ՔԴՕ նոր նախագիծը հստակ ունի այդ կարգավորումները, և ավելին` նախատեսում է նաև արդյունավետ հնարավորություններ դատախազական հսկողության համար: Այս իմաստով, կարծում եմ, պրակտիկայում առաջ եկող թերությունները կփակվեն: Մեկ կարգավորում ունենք, որն այս իրավունքների առումով որոշակի առանձնահատկություն է սահմանում. մասնավորապես` զանգի իրավունքը, վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ, համապատասխան անձին տեղյակ պահելով, կարող է առավելագույնը ոչ ավել, քան 6 ժամով հետաձգվել:
 
- Նաև ժամկետներին կուզեի անդրադառնալ: Նոր օրենսգիրքը, փաստորեն, նաև բավական հստակ ժամկետներ է սահմանում անձի ձերբակալման, կալանավորման համար:
 
- Հիմա եթե անձին ձերբակալում են, 72 ժամվա ընթացքում նրան, այսպես ասեմ` երբ էլ ուզեն կարող են դատարան ներկայացնել ` կալանքի, ապա նախագիծը նախատեսում է, որ քրեական հետապնդման մարմինն ունի ընդամենը 60 ժամ: Անձին ազատությունից զրկելու պահից 60 ժամվա ընթացքում պետք է ներկայացնել դատարան: Նախագիծը 12 ժամը վերապահում է արդեն դատարանին` և՜ կալանքի հարցին անդրադառնալու, և՜ ձերբակալման օրինականությունը ստուգելու համար:
 
Սա նաև այն կանխադրույթով ենք արել, որ անհրաժեշտ է կանխարգելել այն խախտումները, որ պրակտիկայում երբեմն պատահում են, երբ որ, ասենք` դատարանը ողջամիտ ժամանակ չի ունենում կալանքի հարցը լուծելու համար, երբ մեղադրյալին դատարան կարող են տանել, երբ ընդամենը 1-2 ժամ է մնացել ձերբակալման ժամկետի ավարտին, և դատարանը կարճ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու: 
 
Այստեղ կարևոր կարգավորում ունենք, որ եթե անձը ներկայացվել է դատարան ժամկետի այնպիսի խախտմամբ, որը դատարանին ողջամտորեն հնարավորություն չի տալիս քննելու և լուծելու կալանքի հարցը, ապա դա նույնպես համարվում է օրենքի կոպիտ խախտում, և հիմք՝ ձերբակալված անձի կալանավորումը մերժելու համար: 
 
- Քանի որ անդրադարձանք կալանքի հարցին, ուզում եմ մի հարցի վերաբերյալ ձեր կարծիքն իմանալ, որի շուրջ այսօր բավական բուռն քննարկումներ կան մասնագետների շրջանում:  Խոսքը` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու մասին է: Իհարկե, նոր ՔԴՕ նախագիծը նման հիմք չի նախատեսում, բայց աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվե՞լ է երբևէ նման դրույթ ունենալու հնարավորությունը: 
 
- Իհարկե նախագծում այդ դրույթը չկա, և չենք էլ քննարկել երբևէ դրա հնարավորությունը: Եվ ես համաձայն չեմ այդ պնդման հետ, թե` մեղադրյալի շահերից ելնելով նրան պետք է կալանավորել: Նախ նման հիմք մենք չունենք, չենք էլ ունենա` միջազգային իրավունքի չափանիշների տեսանկլյունից, և մենք այդ առումով խնդիրներ կունենանք, եթե հանկարծ որոշման մեջ գրենք, որ մեղադրյալի շահերից ելնելով, նրան կալանավորում ենք և ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ: 
Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ նախագիծը չունի նման կարգավորումներ և որևէ տարբերակով չի էլ ունեցել այս 3-4 տարիների ընթացքում:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի

Հարակից հրապարակումներ`

10:42 05/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում
08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում

Տեսանյութեր

01/21/2020   22:46 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը անօրինական է. դատարան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]