Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում․ հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Քրդատօրենսգրքի նախագծով դատարանին վերապահվել է ձերբակալման օրինականությունն ստուգելու լիազորություն. ՄԻԵԴ-ի սահմանած պահանջների հետքերով (տեսանյութ) 07/09/2014   13:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին:
 
Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
 
Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
 
- Քրեական դատավարության ոլորտը հասարակական, քաղաքական և իրավական կյանքի այն ոլորտներից է, որտեղ շոշափվում են անձի կարևորագույն իրավունքներն ու ազատությունները: Դրանից անմասն չի մնում նաև անձի ազատության իրավունքը, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես, քրեական վարույթի սկզբնական փուլերում:  Եվ մասնավորապես ուզում եմ խոսքս տանել դեպի ձերբակալում, որտեղ առավել մեծ է վտանգը անձի իրավունքների ոտնահարման համար: Այստեղ, առավել քան քրեական դատավարության որևէ այլ փուլում, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որպեսզի անձի իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն:
 
Գործող Քրեական դատարվարության օրենսգիրքն այս առումով համակարգային լուծումներ չի առաջարկում, և դրանով պայմանավորված, բավականին խնդրահարույց դեպքեր կան պրակտիկայում անձի իրավունքների ոտնահարման իրավիճակներում: Նաև մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի իրավական չափանիշներին, և այս առումով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խնդիր ուներ համակարգային առումով լուծելու այն հարցերը, որոնք մինչ այժմ կուտակվել էին, և անհրաժեշտ էր, որպեսզի հստակ համակարգային լուծում ստանային:
 
- ԵԴ տեսակետն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ:
 
- ՄԻԵԴ-ն ունի ձևավորված կայուն նախադեպային պրակտիկա անձին ազատությունից զրկելու մեխանիզմների վերաբերյալ: Եվ այստեղ առանձնակի կարևորություն ունեն հենց քրեական վարույթի սկզբնական փուլում անձի իրավունքների ապահովման հարցերը։ Մասնավորապես, երբ անձը ներգրավվում է քրեական դատավարության ընթացքում որոշակի կարգավիճակով, կամ առանց կարգավիճակի, բայց արդեն նրա ազատությունը սահմանափակվում է, ԵԴ-ն սահմանում է, որ անձը պետք է արդեն օգտվի որոշակի երաշխիքներից: 
 
Մեր գործող ՔԴՕ-ն սկզբնական փուլերի համար համակարգային երաշխիքներ չի նախատեսում: Այսօր գործող օրենսգրքը ունի մի շարք դրույթներ, որոնք շատ խնդրահարույց են:
 
Օրինակ` քրեական գործի հարուցման փուլ ունենք, որը, գիտեք, նոր օրենսգրքով վերանալու է: Գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս քրեական գործի հարուցման փուլում, այսինք` հանցագործության մասին հաղորդումը տալու պահից, բայց մինչ գործ հարուցելու կամ մերժելու պահը բերման ենթարկել այն անձանց, ում նկատմամբ հանցանքի կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան:
 
Այդ անձինք կոնկրետ որևէ կարգավիճակ չունեն: Քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունի բերման ենթարկելու այդ անձին, բայց չունենալով համապատասխան դատավարական կարգավիճակ, ըստ էության, ՔԴՕ դրույթներն այդ անձի համար մեծ հաշվով լուրջ նշանակություն չեն ունենում: Այս հարցին, իհարկե, անդրադարձել է Վճռաբեկ դատարանը` Գագիկ Միքայելյանի գործով որոշմամբ, որով Վճռաբեկ դատարանը նախանշեց այն իրավական չափանիշները, որոնք պետք է կիրառելի լինեն այս անձի նկատմամբ և նշեց անձի նվազագույն իրավունքների ծավալը, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած այս նախադեպին, միևնույն է պրակտիկայում հանդիպում են բերման եթարկված անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր: 
 
Այս մեխանիզմը կարգավորելու և թերությունները շտկելուն էր ուղղված նաև ՔԴՕ նախագծում կատարված փոփոխությունները: Դա պայմանավորված է նախ և առաջ հենց եվրոպական չափանիշներով, որովհետև ԵԴ նախադեպային պրակտիկայով, այս հիմքով, այս փուլում բերման ենթարկված անձն արդեն համարվում է անձ, ում նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Եվ եթե իրականացվում է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում, արդեն նա պետք է իրավունք ունենա օգտվելու որոշակի երաշխիքներից, ապահովված լինի որոշակի իրավունքներով:
 
Ավելին ասեմ` սա ինքնին արդեն համարում է ազատությունից զրկել, որովհետև հենց ԵԴ չափանիշների համաձայն, այս անձն արդեն զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և ստիպված է, ինչպես ԵԴ-ն ու այլ միջազգային կառույցներ են կոչում` ենթարկվել քրեական հետապնդման մարմնի կամքին: Եվ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ սահմանել է, որ 6 ժամ հետո անձը ձեռք է բերում մեղադրյալին վերաբերելի բոլոր իրավունքները, բայց մինչ այդ 6 ժամը, երբ մենք արդեն անձին ազատությունից զրկել ենք, ինքն ունի իրավունքների նվազագույն շրջանակ, որը պարտադիր է:
 
Այդ իրավունքներից է փաստացի ազատությունից զրկվելու պահին` բանավոր, իսկ հետաքննության մարմնի, կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմի վարչական շենք մուտք գործելու պահից` նաև գրավոր տեղեկացվել օրենքով նախատեսված նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին, հստակ իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառները: Պահպանել լռություն` սա նույնպես Վճռաբեկ դատարանը նախադեպով սահմանել է, բայց հիմա արդեն օրենսդրական մակարդակով է լուծվում հարցը: Նվազագույն և կարևոր իրավունք է փաստաբան հրավիրելը:
 
Սա հստակորեն ուրվագծվում է նաև ամբողջ դատավարական օրենսգրքով, և այս փուլերում փաստաբան չտրամադրելը կարող նաև դատավարական հետևանքներ ունենալ: Կարևոր է նաև բժշկական զննման ենթարկվելու իրավունքը: Իհարկե, նախագիծը նախատեսում է, որ անձի պահանջի դեպքում է դա իրականացվում, բայց, ամեն դեպքում, ունենք հստակ ամրագրված այս իրավունքը, որն այսօր խնդրահարույց իրավիճակների է  բերում:
 
Ավելին` նախագիծը նաև նախատեսում է, որ անձը նույնիսկ սեփական բժշկի կողմից իրավունք ունի զննվելու, բայց արդեն, իհարկե, իր ծախսերի հաշվին: Եվ կարևոր իրավունք է նաև, այսպես կոչված` զանգի իրավունքը, կամ անձի իրավունքը տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Սա այն նվազագույն սահմանն է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել, և սրանցից որևէ մեկի չտրամադրելը արդեն հանգեցնում է դատավարական նորմերի պահանջների խախտումների: 
 
- Մինչ նոր օրենսգրքի ընդունումը բերման ենթարկված անձինք այսօր էլ ունեն, ասենք` փաստաբանի ունենալու իրավունք, զանգի իրավունք, այնուամենայնիվ շատ հաճախ լսում ենք բողոքներ, և մարդը հաճախ չի էլ կարողանում ապացուցել, որ զրկված է եղել այս իրավունքներից: Նոր օրենսգիրքը որքանով է ապահովագրում նման չարաշահումների հնարավորությունից: 
 
- Գործող ՔԴՕ-ն այս փուլում ` ազատությունից զրկման ամենասկզբնական փուլում, առավել ևս երբ դեռ չունենք դե յուրե ձերբակալված անձ, այլ պարզպես ունենք բերման ենթարկված անձ, ով գտնվում է փաստացի քրեական հետապնդման ներքո, այդ անձանց համար բավարար երաշխիքներ չի ընձեռում:
 
Դրանք մի քանի տարի առաջ լրացրեց Վճռաբեկ դատարանն իր նախադեպային պրակտիկայով, բայց, միևնույն է, խախտումներ դեռ լինում են, և մենք հիմա ԵԴ-ում նաև գործեր ունենք, որոնք առնչվում են նմանատիպ իրավիճակներին, և ինքներս հստակ պատկերացնում ենք այն լուծման ուղիները և միջոցները, որոնք  անհրաժեշտ են ձեռնարկել բացառելու համար նման իրավիճակները: 
 
Գործող օրենսգիրքը երաշխավորում է դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար որոշակի իրավունքների ծավալ, բայց այս կոնկրետ իրավիճակում, երբ ունենք բերման ենթարկված, բայց չունենք հստակ կարգավիճակ ունեցող անձ, ըստ էության, ՔԴՕ նորմերը չեն տարածվում նրա նկատմամբ: Ճիշտ է` Սահմանադրության ուժով, Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների ուժով անձն օգտվում է այդ իրավունքներից, բայց, քանի որ որոշակի կարգավորումներ մենք չունենք քրեադատավարական օրենսդրությամբ, այդ իսկ պատճառով, խնդիրներ են լինում:
 
Հիմա բացի այն, որ մենք ամրագրում ենք, որ այս իրավունքների ծավալն անձը պետք է  պարտադիր ունենա, մենք նաև նախատեսում ենք այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել, եթե այդ իրավունքը չապահովվի:  Ամենավառ օրինակներից է այն, որ երբ կալանքի հարցը լուծում է դատարանը, պարտադիր անդրադառնում է ձերբակալման օրինականությանը: Եվ եթե ձերբակալման ժամանակ թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, ապա դատարանի համար դա հիմք է կալանքի միջնորդությունը մերժելու համար, իսկ օրենքի կոպիտ խախտումները սպառիչ թվարկված են ՔԴՕ նախագծում, և դրանցից մեկն էլ հենց փաստաբանի իրավունքը չապահովելն է:
 
Կամ եթե անձի մարմնի վրա, օրինակ, կան որոշակի վնասվածքներ, և դատարան չի ներկայացվում դրանց առաջացման ողջամիտ բացատրություն, կամ եթե մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ, բայց չի ապահովվել բժշկական զննության նրա իրավունքը, դա նույնպես օրենքի կոպիտ խախտում է համարվում, և ձերբակալման ժամանակ թույլ տրված իրավունքի խախտումը միանգամից անդրադառնում է կալանքի որոշման վրա:
 
Ինչո՞ւ ենք սա արել, որովհետև եվրոպական չափանիշների համաձայն, ձերբակալումն ու կալանքը ազատությունից զրկելու միասնական մեխանիզմի տարրեր են: Այսօր այս առումով հստակություն չկա, ամեն դեպքում` չի բխում դա օրենսգրքի պահանջներից, որ սրանք ազատությունից զրկելու մեկ միասնական մեխանիզմի տարրեր են, որովհետև դատարանն այսօր, երբ կալանքի հարցը քննարկում է, ինքը խնդիր չունի անդրադառնալու ձերբակալման օրինականությանը, բայց եվրոպական չափանիշները դնում են այդ խնդիրը:
 
ՔԴՕ նոր նախագիծը հստակ ունի այդ կարգավորումները, և ավելին` նախատեսում է նաև արդյունավետ հնարավորություններ դատախազական հսկողության համար: Այս իմաստով, կարծում եմ, պրակտիկայում առաջ եկող թերությունները կփակվեն: Մեկ կարգավորում ունենք, որն այս իրավունքների առումով որոշակի առանձնահատկություն է սահմանում. մասնավորապես` զանգի իրավունքը, վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ, համապատասխան անձին տեղյակ պահելով, կարող է առավելագույնը ոչ ավել, քան 6 ժամով հետաձգվել:
 
- Նաև ժամկետներին կուզեի անդրադառնալ: Նոր օրենսգիրքը, փաստորեն, նաև բավական հստակ ժամկետներ է սահմանում անձի ձերբակալման, կալանավորման համար:
 
- Հիմա եթե անձին ձերբակալում են, 72 ժամվա ընթացքում նրան, այսպես ասեմ` երբ էլ ուզեն կարող են դատարան ներկայացնել ` կալանքի, ապա նախագիծը նախատեսում է, որ քրեական հետապնդման մարմինն ունի ընդամենը 60 ժամ: Անձին ազատությունից զրկելու պահից 60 ժամվա ընթացքում պետք է ներկայացնել դատարան: Նախագիծը 12 ժամը վերապահում է արդեն դատարանին` և՜ կալանքի հարցին անդրադառնալու, և՜ ձերբակալման օրինականությունը ստուգելու համար:
 
Սա նաև այն կանխադրույթով ենք արել, որ անհրաժեշտ է կանխարգելել այն խախտումները, որ պրակտիկայում երբեմն պատահում են, երբ որ, ասենք` դատարանը ողջամիտ ժամանակ չի ունենում կալանքի հարցը լուծելու համար, երբ մեղադրյալին դատարան կարող են տանել, երբ ընդամենը 1-2 ժամ է մնացել ձերբակալման ժամկետի ավարտին, և դատարանը կարճ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու: 
 
Այստեղ կարևոր կարգավորում ունենք, որ եթե անձը ներկայացվել է դատարան ժամկետի այնպիսի խախտմամբ, որը դատարանին ողջամտորեն հնարավորություն չի տալիս քննելու և լուծելու կալանքի հարցը, ապա դա նույնպես համարվում է օրենքի կոպիտ խախտում, և հիմք՝ ձերբակալված անձի կալանավորումը մերժելու համար: 
 
- Քանի որ անդրադարձանք կալանքի հարցին, ուզում եմ մի հարցի վերաբերյալ ձեր կարծիքն իմանալ, որի շուրջ այսօր բավական բուռն քննարկումներ կան մասնագետների շրջանում:  Խոսքը` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու մասին է: Իհարկե, նոր ՔԴՕ նախագիծը նման հիմք չի նախատեսում, բայց աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվե՞լ է երբևէ նման դրույթ ունենալու հնարավորությունը: 
 
- Իհարկե նախագծում այդ դրույթը չկա, և չենք էլ քննարկել երբևէ դրա հնարավորությունը: Եվ ես համաձայն չեմ այդ պնդման հետ, թե` մեղադրյալի շահերից ելնելով նրան պետք է կալանավորել: Նախ նման հիմք մենք չունենք, չենք էլ ունենա` միջազգային իրավունքի չափանիշների տեսանկլյունից, և մենք այդ առումով խնդիրներ կունենանք, եթե հանկարծ որոշման մեջ գրենք, որ մեղադրյալի շահերից ելնելով, նրան կալանավորում ենք և ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ: 
Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ նախագիծը չունի նման կարգավորումներ և որևէ տարբերակով չի էլ ունեցել այս 3-4 տարիների ընթացքում:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի

Հարակից հրապարակումներ`

10:42 05/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում
08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]