Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   17:41 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 04/15/2024   17:40 Գերմանիայում թույլ են տվել տարին մեկ անգամ փոխել սեռը 04/15/2024   17:15 Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն նոր կյանք ստացավ. այն վերահրատարակվել է 43 տարի անց (տեսանյութ) 04/15/2024   17:11 Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում 04/15/2024   17:04 Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը 04/15/2024   16:55 «Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին 04/15/2024   16:51 Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձի Ադրբեջանի խաղաղության ջանքերը. Ջեյհուն Բայրամով 04/15/2024   16:47 Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին 04/15/2024   16:43 Ադրբեջանում տիկտոկերի են ձերբակալել 04/15/2024   16:31 Առաջին կանադացի փորձագետը միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ)
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/14/2024   10:07 Իրանը զանգվածային գրոհ է կազմակերպել. շուրջ 300 օդային հարված է հասցրել Իսրայելին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/14/2024   10:27 Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Ռուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում 07/05/2014   10:42  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրազեկումների շարքը:
 
Ծրագրի շրջանակներում մենք դարձյալ հյուրընկալվել ենք նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին:
 
-Պրն. Մելիքյան, հասարակության ուշադրության կենտրոնում այսօր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրն է: Նոր օրենսգիրքը որքանո՞վ հստակ է նշում կալանքի կիրառման հիմքերը` չարաշահումների հնարավորությունը բացառելու տեսակետից, և հնարավո՞ր է արդյոք ապագայում կալանքի կիրառումը` որպես մեղադրյալի պաշտպանության միջոց: 
 
- Գործող Քրեական դատավարության օրենքսգիրքը, ինչպես և նոր օրենսգրքի նախագիծը, չի սահմանում դրույթ` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու համար: Այս հայեցակարգը քրեական դատավարության օրենսդրության մեջ ևս գոյություն ունի, և նախագիծը այդ հիմքը չի նախատեսում, որովհետև մենք կարծում ենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է սահմանի այն չափանիշները, որով անձի իրավունքները կարող են սահմանափակվել, և դատարանի դերը նաև կալանավորման մասով պետք է լինի երաշխավորել, որ այդ սահմանափակումները չափազանցված չեն: Այս առումով, կարծում եմ, մեր հանրությունը շատ մեծ առարկա էլ չի դարձրել այս հարցը, և ես մի փոքր վտանգավոր եմ համարում անձի շահերից ելնելով, նրա կալանավորումը նախատեսելը, որովհետև չեմ բացառում իրավիճակներ, երբ հանրությունն ունենա մտավախություն, որ այդ ցանկությունը այնքան էլ կամավոր չէ:
 
- Հարցս պատահական չէր, որովհետև արդեն մասնագիտական շրջանակներից նման տեսակետ հնչել է, և դրա համար փորձում եմ հասկանալ, հնարավո՞ր է, որ այս թեզը գնալով խորանա և ի վերջո տեղ գտնի նաև օրենսդրության մեջ:
 
- Գիտեք, ցանկացած գաղափար կարող է զարգացում ունենալ, ես այս պահին խոսում եմ գործող նախագծի վերաբերյալ, և գործող նախագծով այդպիսի դրույթ նախատեսված չէ: Եվ այն, ինչ նախատեսված է նախագծում բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել և, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կալանքի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ, գուցե նաև էպիզոդիկ նման կարծիքներ արտահայտված լինեն, բայց որ հիմնավորաբար և հետևողական դիրքորոշումներ ունենար աշխատանքային խումբը, որ սա ևս պետք է որպես առանձին հիմք նախատեսված լինի, այդպիսի բան, կարող եմ ասել, որ արձանագրված չի եղել:
 
- Կալանքը խիստ միջոց է համարվում, ուստի ուզում եմ հասկանալ, որքանո՞վ հստակ է նոր Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս կալանքի հիմքերը, և որքանո՞վ է բացառում չարաշահումները:
 
- Հստակությունը շատ հարաբերական հասկացություն է, որքան էլ որ պարադոքսալ հնչի, որովհետև օրենսդրի դերը կարող է լինել ընդամենը չափանիշները սահմանելը, իրավիճակները հստակորեն ամրագրելը, նախագիծը զուտ քանակական, զուտ խորության առումով իրապես է տարբերվում գործող Քրեական դատավարության օրենսգրքից: Այն մի քանի տարբեր իրավիճակներում նախատեսում է, թե ինչ ապացուցման առարկաներ կան:
 
Եթե այսօր Քրեական դատավարության օրենսգրքում խոսում ենք ընդամենը այսպես կոչված, հիմքերի մասին, որը մեկ առարկա է, մասնավորապես` անձը կարող է փախուստի դիմել, նոր հանցանք գործել (ավելի հստակ` հանցանք գործել, որովհետև առաջինը ապացուցված չէ դեռ), ոչ իրավաչափ մասնակցություն ունենալ ապացուցման գործընթացին, ապա նախագիծը սահմանում է, որ դրա հետ մեկտեղ կան ևս 3 առարկաներ, որոնք պետք է հիմնավորվեն: Մասնավորապես` հիմնավոր կասկածը, որ անձը իրեն վերագրվող արարքը կատարել է: Սա, ի դեպ, գործող օրենսգրքով ձևակերպված չէ:
 
Հաջորդը` վարույթ իրականացնող մարմնի ողջամիտ ջանասիրությունն է  քննության ընթացքում: Սա արդեն երկարացմանն է վերաբերում: Նույն երկարացման ժամանակ վարույթ իրականացնող մարմնի հետագա գործողությունների անհրաժեշտությունը: Եվս մեկ հստակեցնող գործոն նախատեսված է այն առումով, որ սահմանված է նախագծով, որ պետք է փաստերով հիմնավորվի այն ամենը, ինչ ներկայացնում է վարույթ իրականացնող մարմինը, այն ամենը, ինչը որ հաստատված կարող է ճանաչել դատարանը:
 
Սրանից ավելի մանրամասն կարգավորում քրեադատավարական պրակտիկան չի նախատեսում և դրանից ավելի մանրամասն կարգավորումն ուղղակի արդյունավետ լինել չի կարող: Կարևորն այն է, որ ես զգում եմ, որ թե’ մեր քննարկումների, թե’ մեր ակադեմիայում նյութի ներկայացման արդյունքում, նաև մեր ներքին զարգացման արդյունքում մենք մոտենում ենք կալանքի դերի, նշանակության ժամանակակից ընկալմանը: Իսկ ժամանակակից ընկալումն այնքան էլ հեշտ չէ, որովհետև շատերի մեջ, հատկապես` ավագ սերնդի մեջ, դեռ նստած են նախկին ստերեոտիպերը:
 
Մինչև 90-ական թվականները, կալանքի սանկցիան (այդ տերմինն էր կիրառվում) տալիս էր դատախազը, և ամենևին  պատահական չէ, որ երբ գործառույթը փոխանցվեց մի մարմնից մյուսին, նոր մարմինը սկսեց կալանքին վերաբերվել այնպես, ինչպես նախկին մարմինն էր վերաբերվում: Եվ հիմա է այդ ամբողջական գիտակցությունը գնալով մեծանում, որ սա ընդամենը սուբյեկտի փոփոխություն չէ, սա ընկալման փոփոխություն է: Սա նշանակում է, որ եթե  դատախազը ինքը պետք է հավաստիանար` կալանքը իրավաչափ է թե ոչ, ապա ներկայում դատարանի դերը չէ հավաստիանալը, այլ դատարանի դերն է հավաստիանալուց բացի հավաստիացնելը հանրությանը: Այս առաջին հայացքից շատ պարզ բանաձևը շատ բարդ իրացում է ենթադրում, և կարծում եմ, որ մենք առնվազն անցել ենք ճանապարհի կեսը:   
 
- Հանրության շրջանում այսօր բավական բուռն է ընդունվում նաև գաղտնալսումների հարցը: Ո՞ր դեպքերում և ի՞նչ միջոցներով կարող է նախաքննական մարմինը գաղտնալսում իրականացնել:
 
- Ներկայում գործում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որտեղ նախատեսված են 6 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերվածը քրեական դատավարության տեսանկյունից կարող էր ճանաչվել ապացույց, որովհետև դատարանի որոշմամբ են դրանք կատարվում:
 
Մասնավորապես` դրանք են, այսպես կոչված, ներքին դիտումը, երբ բնակարանում է տեղադրվում գաղտնալսման սարքը, արտաքին դիտումը, երբ հանրային տարածքում են անձին հետևում և հատուկ տեխնիկական միջոցներով հսկում, հեռախոսային խոսակցությունների  և այլ թվային հաղորդակցության վերահսկումը, փոստ- հեռագրական և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումը և, այսպես կոչված, կաշառքի նմանակումը:
 
Նախագիծը այս 6 գործողությունները վերցրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքից, և բերել Քրեական դատավարության օրենսգիրք` համարելով դրանք գաղտնի քննչական գործողություններ, որովհետև ողջամիտ է, որ դրանց արդյունքում ձեռք բերվածը համարվի ապացույց: Եթե նախկինում կային տարբեր մոտեցումներ, ապա նախագիծը նաև հստակության խնդիր է լուծում, հստակորեն սահմանված է, որ հիմա ձեռք բերվածը ապացույց է: Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա նախագծում, կարծում եմ, հաջող փորձ է կատարված սահմանել այն բոլոր երաշխիքները, որոնք եվրոպական  չափանիշները տրամադրում են, և խորացնել դրանք: 
 
Օրինակ, այսօր դատական վերահսկողությունը պարբերական չէ: Սահմանված է 1 անգամ դատական որոշում, և հետո` որոշակի պարբերականությամբ այն թարմացնելու հնարավորություն, նախկինում հսկողություն սահմանված չէր: Նախագիծը դա սահմանում է, ավելի է հստակեցնում հիմքերը: Այսինքն` այս առումով, կարծում եմ, մենք եվրոպական ընդհանուր չափանիշների ներքո ենք  գտնվում: Եվ, կարծում եմ, որ սա այն ոլորտն է, որ կարևոր նրբություն ունի, դա այն է, որ շատ էական միջամտություն կարող է լինել անձի անձնական կյանքի նկատմամբ, բայց մենք առաջինը չենք, որ այս ճանապարհով գնում ենք, և, բարեբախտաբար, փորձ ունենք, որ կարելի է գործադրել:
 
-Իսկ այլ անձանց անձնական կյանքի իրավո՞ւնքը, ասենք այն անձանց, ովքեր շփվում են կասկածյալի հետ գաղտնալսումների ընթացքում:
 
- Գիտեք, այդ հարցերը, նորից այն պատճառով, որ մենք առաջինը չենք, որ այդ խնդրի հետ առնչվում ենք, վաղուց իրենց պատասխանները ստացել են: Իսկ դրա պատասխանն այն է, որ  եթե մենք այս 2 արժեքներից նախընտրենք երկրորդը, դա կնշանակի, որ մենք ուղղակի չեզոքացնում ենք մեր գործիքի ապացուցողական նշանակությունը: Պատկերացրեք, իրավաչափորեն հեռախոսային խոսակցություն է լսվում, և իսկապես պետությունը հիմքեր ունի կարծելու, որ անձը կատարել է սպանություն:
 
Որևէ մեկը նրան զանգահարում և հայտնում է, որ ինքը նախորդ օրը գողություն է կատարել: Արդյոք սա կարո՞ղ է օգտագործվել, թե՝ ոչ: Եվ հարցն էլ այն է, որ սա ուղղակի չի կարող չօգտագործվել: Սա նման է նրան, որ պետությունը մտներ որևէ բնակարան խուզարկություն անելու, փնտրեր թմրանյութեր, բայց տեսներ, որ դիակ  է ընկած գետնին, և այդ դիակի նկատմամբ արձագանք չտար: Սա ծայրահեղական օրինակ է, բայց սա բարեխղճության կանխավարկածն է, որ ընկած է նախագծում: Եթե պետությունը բարեխիղճ է վարվում, ուրեմն պետք է կարողանա օգտագործել ապացույցները: Եթե ապացույցները իրավաչափ չեն, բանականաբար ձեռք բերվածը ապացույց լինել չի կարող և օգտագործվել չի կարող: 
 
- Քրեական իրավունքի մի շարք մասնագետներ առաջ են քաշում դիակը` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անհրաժեշտությունը: Եվ այդուհանդերձ, նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծից այս դրույթը, կարծես թե, դարձյալ դուրս է մնացել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հետագայում այն կարող է ընդունվել, և դիակը կարող է ապացույց ճանաչվել, օրինակ, այն փաստարկներով, որ իր վրա պարունակում է բռնության հետքեր, հանցագործության հետքեր, բայց նույն այդ դիակից իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ապացույց ճանաչվում է, իսկ ինքը` դիակը` ոչ:
 
- Պարտադիր չէ դիակն իրեղեն ապացույց ճանաչել, որպեսզի կարողանանք դրան ապացուցողական նշանակություն տալ, մասնավորապես` զննության ճանապարհով և բազմաթիվ այլ միջոցներով: Իրեղեն ապացույց ճանաչելու հարցին նախագիծն ուղղակի չի անդրադառնում, ընդամենը նշում է, որ իրեղեն ապացույց են սահմանվում այն առարկաները, գործիքները, որոնք իրենց վրա կրում են հանցագործության դեպքեր և այլն: Եվ ես գիտեմ, որ այստեղ կարող են լինել մեկնաբանություններ, որ դիակը ևս կարող է այդպիսին լինել: Բայց աստեղ նաև բարոյական գործոնն էլ կա: Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում դիակը, որպես իրեղեն ապացույց այն պարագայում, երբ իրեղեն ապացույցը հետո պետք է հետազոտվի: Ինչպե՞ս ենք հետազոտելու: 
 
-Լուսանկարներով:
 
- Շատ լավ, ուրեմն կատարում ենք զննություն, և դա լինում է առանձին քննչական գործողություն: Այս խնդիրը, կարծում եմ, որոշ արհեստականության գործոն ունի իր մեջ, որովհետև խնդիրը, որը մենք փորձում ենք լուծել, մենք կարող ենք այլ ճանապարհով ևս լուծել, ու դա ևս կարող է համարվել ողջամիտ լուծում: Այնուհանդերձ, ես կարող եմ ասել, որ սա ամենակարևոր խնդիրը չէ, կարող են լինել տարբեր մոտեցումներ այս հարցի վերաբերյալ, որոնք որ հավասարապես ճշգրիտ լինեն, հավասարապես իրավաչափ լինեն: Խնդիրն այն է, որ մենք, իրոք, կարող ենք ամրագրել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը դիակը որպես այդպիսին կրում է իր վրա` հանցագործության հետքերը: 
 
 
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
 
 
 

Հարակից հրապարակումներ`

08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]