Թեմաներ
Երեքշաբթի 08 / 03 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/03/2021   19:09 Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնության համար 08/03/2021   19:05 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 08/03/2021   18:55 Իսրայելում չվերահսկվող անտառային հրդեհներ են բռնկվել 08/03/2021   18:55 Պարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը. էդգար Ղազարյան 08/03/2021   18:43 Կարող եք վիրավորել մեր առաջնորդին, բայց հիշեք, որ կրկնակի պատասխան կարող է հնչել. Կոնջորյան 08/03/2021   18:39 «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի քվեարկությանը.Սեյրան Օհանյան 08/03/2021   18:30 Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի. Վահե Հակոբյան 08/03/2021   18:23 Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ 08/03/2021   18:11 Ազգային ժողովում արդեն կոշտ սահմանափակում են լրագրողների աշխատանքը. Շուշան Դոյդոյան 08/03/2021   17:58 «Տուժողը դուք եք լինելու», «ուղիղ սպառնում եք». Վաղարշակ Հակոբյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները վիճաբանեցին 08/03/2021   17:41 Ադրբեջանական կողմի շարժը շատացել է. 13 պոստում ուժեղ աշխատանքներ են իրականացնում. Արավուսի գյուղապետ 08/03/2021   17:38 Խորհրդարանում կար մի չգրված կանոն.անվտանգության աշխատակիցները չեն կրում համազգեստ, իսկ այսօր տեսարանը շատ տհաճ է 08/03/2021   17:31 ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ 08/03/2021   17:22 Լրագրողների համար հատուկ նախատեսված վայրեր կլինեն, որտեղ պատգամավորները ճեպազրույցով հանդես կգան. Սիմոնյան 08/03/2021   17:17 Ինչու՞ սահամանազատումն ու սահմանագծումը օրակարգային դարձավ այն ժամանակ, երբ Արցախի կարգավիճակի հարցը միջազգային հարթակում չի արծարծվում.Արթուր Խաչատրյան 08/03/2021   17:15 ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ բովանդակությամբ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրեական գործ է հարուցվել 08/03/2021   17:13 Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ. նա օլիմպիական ռեկորդ էր սահմանել 08/03/2021   16:49 Արգելում եմ, որ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել. Թովմասյան 08/03/2021   16:23 Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ դեսպանին. ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները 08/03/2021   16:22 Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում 08/03/2021   16:18 Ինչպե՞ս եք եղել առաջանագծում, երբ Ապրիլյան պատերազմը մայիսի 14-ին ավարտվել էր, իսկ Ճանկաթաղը գտնվում է առաջնագծից 35 կմ հեռավորության վրա.Արթուր Խաչատրյանը՝ Արշակյանին 08/03/2021   16:15 Սևանի ճանապարհին վրաերթի հետևանքով կնոջ մարմինը մասնատվել է ու հայտնվել ավտոմեքենայի սրահում 08/03/2021   16:13 Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է. քաղաքագետ 08/03/2021   16:08 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. Որոշումը կհրապարակվի երկու օրից 08/03/2021   15:59 Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/03/2021   15:54 Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան 08/03/2021   15:51 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ 08/03/2021   15:49 Հակոբ Արշակյանը պատերազմի ժամանակ շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ էր գնել. Աննա Մկրտչյան 08/03/2021   15:46 Արդյո՞ք չի սպասվում նոր փաստաթղթի ստորագրում, դրա համար հապշտապ հայհոյանքը քրեականացրեցիք, այսինքն նախապես որոշել եք պաշպանության մեխանիզմ դնել.Կյուրեղյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:44 Այսօր ավարտում եմ ծառայությունս ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում. Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել 08/03/2021   15:40 Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ․ 8 օջախ չի հաջողվում մարել 08/03/2021   15:34 Որքա՞ն եք վճարվել ձեր հակառուսական գործունեության համար. Մանուկյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:22 Սովորել ե՞ք տիրապետել ձեր էմոցիաներին.Ագնեսա Խամոյանը՝ Հակոբ Արշակյանին 08/03/2021   15:15 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների փոխանցումը 08/03/2021   15:11 Ադրբեջանի կողմից բռնազավթվել են մեր տարածքները, ինչու՞ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. Աբրահամյանը՝ Արշակյանին 08/03/2021   15:08 Չե՞ք պատրաստվում ձեր ընտրվելու պարագայում լրագրողների աշխատանքի սահմանափակումները վերանայել.Աղվան Վարդանյանը՝ Արշակյանին 08/03/2021   14:56 Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին միացված է արհեստական շնչառության սարք 08/03/2021   14:52 Գլխավոր դատախազի տեղակալի հայրը Լոռու մարզի դատարանի նախագահ է նշանակվել. Գևորգ Բաղդասարյանը պնդում է, թե առնչություն չունի հոր առաջխաղացման հետ 08/03/2021   14:43 Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 08/03/2021   14:35 ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը 08/03/2021   14:21 ՄԱԿ-ին դիմելը դիտարկում ենք արտաքին քաղաքական նպատակահարմարության համատեքստում. Ռուբինյան 08/03/2021   14:17 Սրանց ասեք,որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել,հետո ի՞նչ. Շարմազանով 08/03/2021   14:13 Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ 08/03/2021   14:04 Դատավոր Մհեր Արղամանյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է 08/03/2021   13:54 Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից 08/03/2021   13:50 Վահագն Օհանյանը ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից 08/03/2021   13:37 Եթե անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դա դեռևս չի նշանակում, որ նրա ընտրվելու իրավունքը խախտված է.Վլադիմիր Վարդանյան 08/03/2021   13:32 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց. Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ նիստին 08/03/2021   13:23 Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու. ԱԱԾ պահեստազորի սպաներ 08/03/2021   13:14 ՀՀ նախագահը ստորագրեց փոխվարչապետ և 6 նախարար նշանակելու մասին հրամանագիր
08/01/2021   22:34 Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը 08/02/2021   20:38 Տիգրան Ավինյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին. համակարծիք չի եղել նախընտրական ցուցակի հետ 08/01/2021   21:47 Ռոստովի քիմիական կոմբինատում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 08/01/2021   19:58 Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են լողափերից՝ մոլեգնող հրդեհների պատճառով (տեսանյութ) 08/02/2021   11:31 Սա միտինգ չէ, սա խորհրդարան է. Կնյազ Հասանովը՝ «Հայաստան» խմբակցությանը 08/02/2021   14:50 Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Արշակ Կարապետյանը՝ ՊՆ նախարար,Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար.վարչապետը առաջարկներ է ներկայացրել նախագահին 08/02/2021   21:32 Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար 08/02/2021   14:16 Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին դանակի 11 հարված է հասցվել 08/01/2021   21:19 ԱՄՆ-ում հայտարարել են միջուկային պատերազմի սպառնալիքի մասին Ռուսաստանի եւ Չինաստանի հրթիռների պատճառով 08/03/2021   15:59 Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/02/2021   20:15 Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և Կութի հայկական դիրքերի ուղղությամբ 08/02/2021   18:46 Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին արձակուրդից հետ է կանչել 08/02/2021   21:14 Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել 08/02/2021   19:46 Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը 08/02/2021   10:32 «Հայաստան» դաշինքը խորհրդարան էր եկել շապիկներով, որոնց վրա պատկերված էին Սյունիքի կալանավորված համայնապետերի լուսանկարները 08/03/2021   11:06 Երևանում եռյակ տղաներ են լույս աշխարհ եկել 08/02/2021   23:23 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել 08/03/2021   12:56 Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է նշանակել փոխվարչապետ և 6 նախարար 08/02/2021   10:26 Մենք ձեզ հզոր, արդար, ծաղկուն Հայրենիք ենք պարտք. Աննա Հակոբյան 08/02/2021   19:22 Անթալիայում՝ տուրիստական գոտիներում, աննախադեպ հրդեհները մարել դեռ չի հաջողվում. Զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 864-ի

Ռուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում 07/05/2014   10:42  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրազեկումների շարքը:
 
Ծրագրի շրջանակներում մենք դարձյալ հյուրընկալվել ենք նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին:
 
-Պրն. Մելիքյան, հասարակության ուշադրության կենտրոնում այսօր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրն է: Նոր օրենսգիրքը որքանո՞վ հստակ է նշում կալանքի կիրառման հիմքերը` չարաշահումների հնարավորությունը բացառելու տեսակետից, և հնարավո՞ր է արդյոք ապագայում կալանքի կիրառումը` որպես մեղադրյալի պաշտպանության միջոց: 
 
- Գործող Քրեական դատավարության օրենքսգիրքը, ինչպես և նոր օրենսգրքի նախագիծը, չի սահմանում դրույթ` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու համար: Այս հայեցակարգը քրեական դատավարության օրենսդրության մեջ ևս գոյություն ունի, և նախագիծը այդ հիմքը չի նախատեսում, որովհետև մենք կարծում ենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պետք է սահմանի այն չափանիշները, որով անձի իրավունքները կարող են սահմանափակվել, և դատարանի դերը նաև կալանավորման մասով պետք է լինի երաշխավորել, որ այդ սահմանափակումները չափազանցված չեն: Այս առումով, կարծում եմ, մեր հանրությունը շատ մեծ առարկա էլ չի դարձրել այս հարցը, և ես մի փոքր վտանգավոր եմ համարում անձի շահերից ելնելով, նրա կալանավորումը նախատեսելը, որովհետև չեմ բացառում իրավիճակներ, երբ հանրությունն ունենա մտավախություն, որ այդ ցանկությունը այնքան էլ կամավոր չէ:
 
- Հարցս պատահական չէր, որովհետև արդեն մասնագիտական շրջանակներից նման տեսակետ հնչել է, և դրա համար փորձում եմ հասկանալ, հնարավո՞ր է, որ այս թեզը գնալով խորանա և ի վերջո տեղ գտնի նաև օրենսդրության մեջ:
 
- Գիտեք, ցանկացած գաղափար կարող է զարգացում ունենալ, ես այս պահին խոսում եմ գործող նախագծի վերաբերյալ, և գործող նախագծով այդպիսի դրույթ նախատեսված չէ: Եվ այն, ինչ նախատեսված է նախագծում բազմաթիվ քննարկումների առարկա է դարձել և, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կալանքի հետ կապված հարցերի քննարկման ժամանակ, գուցե նաև էպիզոդիկ նման կարծիքներ արտահայտված լինեն, բայց որ հիմնավորաբար և հետևողական դիրքորոշումներ ունենար աշխատանքային խումբը, որ սա ևս պետք է որպես առանձին հիմք նախատեսված լինի, այդպիսի բան, կարող եմ ասել, որ արձանագրված չի եղել:
 
- Կալանքը խիստ միջոց է համարվում, ուստի ուզում եմ հասկանալ, որքանո՞վ հստակ է նոր Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս կալանքի հիմքերը, և որքանո՞վ է բացառում չարաշահումները:
 
- Հստակությունը շատ հարաբերական հասկացություն է, որքան էլ որ պարադոքսալ հնչի, որովհետև օրենսդրի դերը կարող է լինել ընդամենը չափանիշները սահմանելը, իրավիճակները հստակորեն ամրագրելը, նախագիծը զուտ քանակական, զուտ խորության առումով իրապես է տարբերվում գործող Քրեական դատավարության օրենսգրքից: Այն մի քանի տարբեր իրավիճակներում նախատեսում է, թե ինչ ապացուցման առարկաներ կան:
 
Եթե այսօր Քրեական դատավարության օրենսգրքում խոսում ենք ընդամենը այսպես կոչված, հիմքերի մասին, որը մեկ առարկա է, մասնավորապես` անձը կարող է փախուստի դիմել, նոր հանցանք գործել (ավելի հստակ` հանցանք գործել, որովհետև առաջինը ապացուցված չէ դեռ), ոչ իրավաչափ մասնակցություն ունենալ ապացուցման գործընթացին, ապա նախագիծը սահմանում է, որ դրա հետ մեկտեղ կան ևս 3 առարկաներ, որոնք պետք է հիմնավորվեն: Մասնավորապես` հիմնավոր կասկածը, որ անձը իրեն վերագրվող արարքը կատարել է: Սա, ի դեպ, գործող օրենսգրքով ձևակերպված չէ:
 
Հաջորդը` վարույթ իրականացնող մարմնի ողջամիտ ջանասիրությունն է  քննության ընթացքում: Սա արդեն երկարացմանն է վերաբերում: Նույն երկարացման ժամանակ վարույթ իրականացնող մարմնի հետագա գործողությունների անհրաժեշտությունը: Եվս մեկ հստակեցնող գործոն նախատեսված է այն առումով, որ սահմանված է նախագծով, որ պետք է փաստերով հիմնավորվի այն ամենը, ինչ ներկայացնում է վարույթ իրականացնող մարմինը, այն ամենը, ինչը որ հաստատված կարող է ճանաչել դատարանը:
 
Սրանից ավելի մանրամասն կարգավորում քրեադատավարական պրակտիկան չի նախատեսում և դրանից ավելի մանրամասն կարգավորումն ուղղակի արդյունավետ լինել չի կարող: Կարևորն այն է, որ ես զգում եմ, որ թե’ մեր քննարկումների, թե’ մեր ակադեմիայում նյութի ներկայացման արդյունքում, նաև մեր ներքին զարգացման արդյունքում մենք մոտենում ենք կալանքի դերի, նշանակության ժամանակակից ընկալմանը: Իսկ ժամանակակից ընկալումն այնքան էլ հեշտ չէ, որովհետև շատերի մեջ, հատկապես` ավագ սերնդի մեջ, դեռ նստած են նախկին ստերեոտիպերը:
 
Մինչև 90-ական թվականները, կալանքի սանկցիան (այդ տերմինն էր կիրառվում) տալիս էր դատախազը, և ամենևին  պատահական չէ, որ երբ գործառույթը փոխանցվեց մի մարմնից մյուսին, նոր մարմինը սկսեց կալանքին վերաբերվել այնպես, ինչպես նախկին մարմինն էր վերաբերվում: Եվ հիմա է այդ ամբողջական գիտակցությունը գնալով մեծանում, որ սա ընդամենը սուբյեկտի փոփոխություն չէ, սա ընկալման փոփոխություն է: Սա նշանակում է, որ եթե  դատախազը ինքը պետք է հավաստիանար` կալանքը իրավաչափ է թե ոչ, ապա ներկայում դատարանի դերը չէ հավաստիանալը, այլ դատարանի դերն է հավաստիանալուց բացի հավաստիացնելը հանրությանը: Այս առաջին հայացքից շատ պարզ բանաձևը շատ բարդ իրացում է ենթադրում, և կարծում եմ, որ մենք առնվազն անցել ենք ճանապարհի կեսը:   
 
- Հանրության շրջանում այսօր բավական բուռն է ընդունվում նաև գաղտնալսումների հարցը: Ո՞ր դեպքերում և ի՞նչ միջոցներով կարող է նախաքննական մարմինը գաղտնալսում իրականացնել:
 
- Ներկայում գործում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որտեղ նախատեսված են 6 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերվածը քրեական դատավարության տեսանկյունից կարող էր ճանաչվել ապացույց, որովհետև դատարանի որոշմամբ են դրանք կատարվում:
 
Մասնավորապես` դրանք են, այսպես կոչված, ներքին դիտումը, երբ բնակարանում է տեղադրվում գաղտնալսման սարքը, արտաքին դիտումը, երբ հանրային տարածքում են անձին հետևում և հատուկ տեխնիկական միջոցներով հսկում, հեռախոսային խոսակցությունների  և այլ թվային հաղորդակցության վերահսկումը, փոստ- հեռագրական և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումը և, այսպես կոչված, կաշառքի նմանակումը:
 
Նախագիծը այս 6 գործողությունները վերցրել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքից, և բերել Քրեական դատավարության օրենսգիրք` համարելով դրանք գաղտնի քննչական գործողություններ, որովհետև ողջամիտ է, որ դրանց արդյունքում ձեռք բերվածը համարվի ապացույց: Եթե նախկինում կային տարբեր մոտեցումներ, ապա նախագիծը նաև հստակության խնդիր է լուծում, հստակորեն սահմանված է, որ հիմա ձեռք բերվածը ապացույց է: Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա նախագծում, կարծում եմ, հաջող փորձ է կատարված սահմանել այն բոլոր երաշխիքները, որոնք եվրոպական  չափանիշները տրամադրում են, և խորացնել դրանք: 
 
Օրինակ, այսօր դատական վերահսկողությունը պարբերական չէ: Սահմանված է 1 անգամ դատական որոշում, և հետո` որոշակի պարբերականությամբ այն թարմացնելու հնարավորություն, նախկինում հսկողություն սահմանված չէր: Նախագիծը դա սահմանում է, ավելի է հստակեցնում հիմքերը: Այսինքն` այս առումով, կարծում եմ, մենք եվրոպական ընդհանուր չափանիշների ներքո ենք  գտնվում: Եվ, կարծում եմ, որ սա այն ոլորտն է, որ կարևոր նրբություն ունի, դա այն է, որ շատ էական միջամտություն կարող է լինել անձի անձնական կյանքի նկատմամբ, բայց մենք առաջինը չենք, որ այս ճանապարհով գնում ենք, և, բարեբախտաբար, փորձ ունենք, որ կարելի է գործադրել:
 
-Իսկ այլ անձանց անձնական կյանքի իրավո՞ւնքը, ասենք այն անձանց, ովքեր շփվում են կասկածյալի հետ գաղտնալսումների ընթացքում:
 
- Գիտեք, այդ հարցերը, նորից այն պատճառով, որ մենք առաջինը չենք, որ այդ խնդրի հետ առնչվում ենք, վաղուց իրենց պատասխանները ստացել են: Իսկ դրա պատասխանն այն է, որ  եթե մենք այս 2 արժեքներից նախընտրենք երկրորդը, դա կնշանակի, որ մենք ուղղակի չեզոքացնում ենք մեր գործիքի ապացուցողական նշանակությունը: Պատկերացրեք, իրավաչափորեն հեռախոսային խոսակցություն է լսվում, և իսկապես պետությունը հիմքեր ունի կարծելու, որ անձը կատարել է սպանություն:
 
Որևէ մեկը նրան զանգահարում և հայտնում է, որ ինքը նախորդ օրը գողություն է կատարել: Արդյոք սա կարո՞ղ է օգտագործվել, թե՝ ոչ: Եվ հարցն էլ այն է, որ սա ուղղակի չի կարող չօգտագործվել: Սա նման է նրան, որ պետությունը մտներ որևէ բնակարան խուզարկություն անելու, փնտրեր թմրանյութեր, բայց տեսներ, որ դիակ  է ընկած գետնին, և այդ դիակի նկատմամբ արձագանք չտար: Սա ծայրահեղական օրինակ է, բայց սա բարեխղճության կանխավարկածն է, որ ընկած է նախագծում: Եթե պետությունը բարեխիղճ է վարվում, ուրեմն պետք է կարողանա օգտագործել ապացույցները: Եթե ապացույցները իրավաչափ չեն, բանականաբար ձեռք բերվածը ապացույց լինել չի կարող և օգտագործվել չի կարող: 
 
- Քրեական իրավունքի մի շարք մասնագետներ առաջ են քաշում դիակը` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անհրաժեշտությունը: Եվ այդուհանդերձ, նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծից այս դրույթը, կարծես թե, դարձյալ դուրս է մնացել: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հետագայում այն կարող է ընդունվել, և դիակը կարող է ապացույց ճանաչվել, օրինակ, այն փաստարկներով, որ իր վրա պարունակում է բռնության հետքեր, հանցագործության հետքեր, բայց նույն այդ դիակից իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ապացույց ճանաչվում է, իսկ ինքը` դիակը` ոչ:
 
- Պարտադիր չէ դիակն իրեղեն ապացույց ճանաչել, որպեսզի կարողանանք դրան ապացուցողական նշանակություն տալ, մասնավորապես` զննության ճանապարհով և բազմաթիվ այլ միջոցներով: Իրեղեն ապացույց ճանաչելու հարցին նախագիծն ուղղակի չի անդրադառնում, ընդամենը նշում է, որ իրեղեն ապացույց են սահմանվում այն առարկաները, գործիքները, որոնք իրենց վրա կրում են հանցագործության դեպքեր և այլն: Եվ ես գիտեմ, որ այստեղ կարող են լինել մեկնաբանություններ, որ դիակը ևս կարող է այդպիսին լինել: Բայց աստեղ նաև բարոյական գործոնն էլ կա: Մենք ինչպե՞ս ենք պատկերացնում դիակը, որպես իրեղեն ապացույց այն պարագայում, երբ իրեղեն ապացույցը հետո պետք է հետազոտվի: Ինչպե՞ս ենք հետազոտելու: 
 
-Լուսանկարներով:
 
- Շատ լավ, ուրեմն կատարում ենք զննություն, և դա լինում է առանձին քննչական գործողություն: Այս խնդիրը, կարծում եմ, որոշ արհեստականության գործոն ունի իր մեջ, որովհետև խնդիրը, որը մենք փորձում ենք լուծել, մենք կարող ենք այլ ճանապարհով ևս լուծել, ու դա ևս կարող է համարվել ողջամիտ լուծում: Այնուհանդերձ, ես կարող եմ ասել, որ սա ամենակարևոր խնդիրը չէ, կարող են լինել տարբեր մոտեցումներ այս հարցի վերաբերյալ, որոնք որ հավասարապես ճշգրիտ լինեն, հավասարապես իրավաչափ լինեն: Խնդիրն այն է, որ մենք, իրոք, կարող ենք ամրագրել այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը դիակը որպես այդպիսին կրում է իր վրա` հանցագործության հետքերը: 
 
 
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
 
 
 

Հարակից հրապարակումներ`

08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)

Արխիվ

[]