Թեմաներ
Երկուշաբթի 09 / 16 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   22:43 Պատրիարքական հանձնաժողովի ղեկավարը կանանց հորդորել է սովորել կառավարել բծախնդիր ամուսիններին 09/15/2019   21:57 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 09/15/2019   21:19 Մարզիկ, սեքսամոլ և նացիստների որդի. ինչու է Շվարցենեգերը մահապատժի ենթարկել մանկագրին 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/15/2019   20:30 Ինչպես Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալը (տեսանյութ) 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/15/2019   16:53 Ծնունդները քաղաքներում զգալի ավելի են, քան՝ մարզերում. առաջատարը՝ Երևանն է 09/15/2019   16:33 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին 09/15/2019   15:54 ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում 09/15/2019   14:42 Եղանակը` Հայաստանում առաջիկա հինգ օրերին 09/15/2019   13:42 ՃՏՊ առևտրային համալիրի մոտակայքում 09/15/2019   12:58 Յակուտիայում ուղղաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ 09/15/2019   11:06 Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն. Երվանդ Վարոսյան 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով այրվել է 7 ավտոմեքենա 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 09/14/2019   13:28 Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել, չգիտենք , թե մարդու առողջության վրա այն ինչ ազդեցություն կթողնի. Նազելի Վարդանյան 09/14/2019   13:23 Ջերմուկ քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով շարժվել են դեպի մայրաքաղաք 09/14/2019   13:00 Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում. Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/14/2019   10:18 Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. Սասնա Ծռեր 09/14/2019   09:58 Ուզում եմ բացահայտել հայ մարդուն 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   09:47 Հարցաքննության կհրավիրվի Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը. «Հրապարակ» 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/14/2019   09:14 «Վերբովկա». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. «Փաստ» 09/13/2019   23:59 20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա 09/13/2019   23:30 Սնդիկ պարունակող դեմքի քսուքը կնոջը հասցրել է կոմայի 09/13/2019   23:15 Քոչարյանի գործով ՍԴ դատավորների հատուկ կարծիքները հրապարակվել են 09/13/2019   23:09 Վրաստանում սպանվել է Ռուսաստանից թոշակառու 09/13/2019   22:23 Երկու կին ծեծի են ենթարկել ամուսնուն՝ երրորդ կին ունենալու ցանկության համար (տեսանյութ) 09/13/2019   21:43 Թրամփը բացատրել է իր մաշկի նարնջագույնը 09/13/2019   21:10 Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել ժողովրդին կրակել կոռումպացված պաշտոնյաների վրա 09/13/2019   19:54 Եթե օրենքը դոմինանտ լինի, այլ ոչ թե՝ մեկ մարդու վրեժը 09/13/2019   19:27 «Եթե խնդիրն արձանագրելը գործ տալն է, ապա հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»․ Սիսակ Գաբրիելյան 09/13/2019   19:21 «Ոստիկանությունը ցրում ենք, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք ցրում ենք ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամեն ինչ անելու»․ Աբովյանը բարկացավ (տեսանյութ) 09/13/2019   19:06 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մարզ տեղափոխվելու դիմում չի ներկայացրել 09/13/2019   18:40 Ամուլսարի շահագործման դեմ սեպտեմբերի 14-ին Երևանում քայլերթ տեղի կունենա միանգամից մի քանի ուղղություններով 09/13/2019   18:32 Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ)
09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով այրվել է 7 ավտոմեքենա 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/15/2019   15:54 ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում

«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան 06/30/2014   12:42  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Կալանքի` որպես խափանման միջոց կիրառման պրակտիկայի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:
 
- Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող մի շարք քրեական գործերի շրջանակներում պարբերաբար բարձրացվում է կալանքը` որպես խափանման միջոց կիրառման հարցը: Անգամ որոշ իրավաբանների կողմից հայտարարություն եղավ, թե կալանքը կիրառվում է` մեղադրյալին տուժողի հնարավոր վրեժխնդրությունից պաշտպանելու համար: Կարո՞ղ է արդյոք կալանքը կիրառվել` որպես պաշտպանության միջոց: 
 
-  Մենք շատ ենք խոսում խափանման միջոցի կիրառման հիմքերի, հիմնավորվածության մասին, բայց հաճախ անտեսում ենք, որ խափանման միջոցը կիրառվում է նաև, այո՛, քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության նպատակով: Բայց արդյոք նման կարգավորումը ենթադրու՞մ է, որ մեղադրյալին պաշտպանելու համար, որպեսզի տուժող կողմը նրա նկատմամբ ոտնձգություն չիրականացնի, պետք է նրան կալանավորել:
 
Կարծում եմ` գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի նախատեսում: Իհարկե, գործնականում հնարավոր է նման իրավիճակ, որ տուժողները ցանկանան հաշվեհարդար տեսնել մեղադրյալի հետ: Բայց դա չի նշանակում, որ դա կարելի է հիմք ընդունել՝ մեղադրյալին պաշտոնապես ազատությունից զրկելու համար միայն այն պատճառաբանությամբ, որ տուժողները նրան վնաս չպատճառեն: Եթե նման պրակտիկա լինի, դա նշանակում է` պետությունը ցույց կտա իր անգործունակությունը, ցույց կտա, որ ինքը մեղադրյալին այլ եղանակով չի կարողանում պաշտպանել տուժողից:
 
Գործող Քրեական դատավարության օրենսգրքում հատակ ձևակերպած է հետևյալ միտքը, որ կալանքը կամ խափանման միջոցը՝ որպես պաշտպանության միջոց, կիրառվում է այն դեպքում, որպեսզի բացառվի կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այլ անձին վնաս հասցնելու հնարավորությունը: Հստակ է` օրենսդիրը ցանկանում է կալանքը կամ այլ խափանման միջոց կիրառել կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, այն դեպքում, երբ վտանգը բխում է մեղադրյալից կամ կասկածյալից, և ոչ թե` նրա նկատմամբ: 
 
Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի է, որ նման մեկնաբանություն կարող է տրվել: Ինձ համար զարմանալի է, որ կարելի է խափանման միջոց կիրառել՝ մեղադրյալին պաշտպանելու նպատակով: Դա չի բխում կալանքի ինստիտուտի էությունից:
 
- Միջազգային փորձն այս հարցի վերաբերյալ ի՞նչ է հուշում: Կա՞ նման դիրքորոշում միջազգային իրավունքի պրակտիկայում, որ հնարավոր է հետագայում ներդրվի նաև մեր երկրում, եթե արդեն այսօր նման միտում նկատվում է: 
 
- Ես փորձեցի նաև ճշտել Եվրոպական դատարանում նման հնարավորություն նախատեսված է, թե՝ ոչ՝ մի փոքր իմանալով նաև ԵԴ իրավամտածողությունը սույն հարցի վերաբերյալ: Համապատասխան մասնագետների հետ զրուցելով՝ փորձեցի պարզել՝ կա՞ արդյոք նման դիրքորոշում, որ կարող են մեղադրյալին զրկել ազատությունից` նրան պաշտպանելու նպատակով: Եվ, համենայնդեպս, մասնագետները, որոնք երկար տարիների փորձ ունեն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության, ինձ հստակ պատասխանեցին, որ նման պրակտիկա իրենց հայտնի չէ, և դա տրամաբանական է:
 
Ուստ՝ այս կտրվածքով, եթե մենք ունենք իրավակիրառ պրակտիկայում այնպիսի իրավիճակներ, որ տուժողները սպառնում են մեղադրյալին, վնասում են նրա գույքը կամ փորձում են մարմնական վնասվածքներ պատճառել, ապա պետք է փորձել մեղադրյալին պաշտպանել այլ եղանակներով: Քրեական դատավարության օրենսգիրքը` գլուխ 12-ը, նախատեսում է 12-ից ավել պաշտպանության միջոցներ, որոնք կարող են կիրառվել նաև մեղադրյալի նկատմամբ:
 
Եվ շատ դեպքերում մենք հենց մեղադրյալին պետք է պաշտպանենք մեկ այլ մեղադրյալից: Գործնականում ունենք դեպքեր, երբ երկու մեղադրյալ են, ունեն հակադիր շահեր, և նրանցից մեկը սպառնում է մյուսին: Մենք պետք է փորձենք այդ մեղադրյալին պաշտպանել, բայց ոչ երբեք նրան կալանավորելու եղանակով: Պետք է կալանավորել այն մեղադրյալին, ով վտանգ է ներկայացնում տուժողի, վկայի համար:   
 
 - Դուք նշեցիք Քրեական դատավարության  օրենսգրքով նախատեսված պաշտպանության 12 միջոցները, բայց, չէ՞ որ գաղտնիք չէ, որ դրանցից շատերը մեր երկրում ընդհանրապես չեն էլ կիրառվում: 
 
- Իհարկե ոչ բոլորն են ամբողջ ծավալով գործում, քանի որ Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության ողջ համակարգի ներդրումը պահանջում է 3 գլոբալ խնդիրների լուծում. 1-ինը` ինստիտուցիոնալ խնդիրներ, 2-րդը` ֆինանսական խնդիրներ և 3-րդը` իրավական կարգավորման խնդիրներ: Մեզ մոտ ցավոք սրտի այս 3 բլոկները կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես բացակայում են:
 
Պարզ օրինակ, ինստիտուցիոնալ խնդիր է, պաշտպանության միջոցներ կան, որոնք պետք է կատարվեն հետաքննության մարմնի կողմից` օրենքով, բայց որևէ համակարգում, մասնագիտացված ստորաբաժանում, որի վրա դրված լինի վկաների, տուժողների կամ մեղադրյալների պաշտպանության միջոցների իրականացումը, մենք չունենք: Երկար տարիներ խոսում ենք, և ես անձամբ իմ գիտական գործունեության, իմ պրատկիկ աշխատանքում` Գլխավոր դատախազությունում, նշում ենք, որ ոստիկանությունում պետք է առանձնացվի նման ստորաբաժանում, լինի մի մասնագիտացված ինստիտուտ, որի խնդիրը պետք է լինի պաշտպանել վկաներին, որովհետև վկաների պաշտպանությունը լուրջ մասնագիտական կարողություններ ու հմտություններ է պահանջում:
 
Ի՞նչ է նշանակում վկաների պաշտպանություն: Դա նշանակում է նրա անվտանգության ապահովում, ընդհուպ մինչև՝ թիկնապահների տրամադրում, նրա հետ հատուկ աշխատանքների իրականացում, դրանք պետք է լինեն հատուկ մասնագետներ: Քննիչը որոշում է կայացնում, որ պետք է այս վկային պաշտպանել, այս մեղադրյալին պաշտպանել, բայց այդ որոշումը կատարող պետք է ունենա: Երբ որ այն կատարող չունի, մնում է թղթի վրա: Այսօր քննիչներից շատերը շատ լավ հասկանում են, որ եթե նույնիսկ իրենք ձևական որոշում կայացրեցին՝ որևէ վկայի անվտանգության միջոց կիրառելու, կատարող մարմինը ոստիկանության համակարգի ներսում, ում ֆունկցիոնալ պարտականությունը կլինի ապահովել քննիչի նշված որոշումը, չկա:  
 
2-րդը ֆինանսավորման խնդիրն է: Կան պաշտպանության միջոցներ, որոնք մեծ ֆինանսավորում են պահանջում: Օրինակ` Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է բնակության վայրը փոխելը, աշխատանքի վայրը փոխելը, արտաքին տեսքը փոխելը, ընդհուպ մինչև պլաստիկ վիրահատություն: Դրանք բոլորը լուրջ ֆինանսներ պահանջող միջոցներ են, և եթե պետությունը այս պաշտպանության միջոցներին ֆինանսական միջոցներ չի հատկացնում, դրանք, այո’, չեն կարող ռեալ կյանքում իրականացվել: 
 
Եվ ունենք նաև օրենսդրական խնդիրներ: Ճիշտ է, Քրեական դատավարության օրենսգիրքը ինչ-որ ընդհանուր կերպով կարգավորում է, բայց շատ պաշտպանության միջոցների իրականացման համար պետք է նաև ենթաօրենսդրական ակտեր լինեն: Օրինակ` Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է անձնագիրը` անձը հաստատող տվյալները փոխելը: Սակայն անձնագրի մասին օրենքոմ, որը իրավական հիմք է, որպեսզի Անձնագրային և վիզաների վարչությունը փոխի մարդու անձնագիրը, նման հիմք նախատեսված չէ:
 
Այսինքն` քննիչը կարող է ղեկավարվել Քրեական դատավարության օրենսգրքով, որոշում կայացնել՝ անձը հաստատող տվյալները փոխելու, սակայն Անձնագրային և վիզաների վարչությունը կասի` իմ օրենքի մեջ, որով ես եմ ղեկավարվում, նման հիմք նախատեսված չէ, կներե’ք, բայց ես չեմ կարող դա կատարել: Այսինքն` մենք պետք է այս ամբողջ գլոբալ ենթաօրենսդրական դաշտը ներդաշնակեցնենք, որպեսզի եթե քննիչը որոշում կայացնի, իմանա, որ այդ որոշումը ի կատար է ածվելու նաև իրավաբանական տեսանկյունից: 
 
Բայց, իհարկե, սա չի նշանակում, թե պաշտպանության միջոց առհասարակ չի կիրառվում: Մենք ունենք պաշտպանական միջոցներ, որոնք մեծ ծախսեր չեն  պահանջում: Օրինակ` պաշտոնական նախազգուշացում: Իմ պրակտիկ աշխատանքում մենք ունեցել ենք մի շարք դեպքեր, օրինակ՝ թրաֆիքինգի գործերով, երբ որ կիրառել ենք պաշտոնական նախազգուշացում: 
 
- Քանի որ խոսեցինք ֆինանսական կարողությունների պատճառով օրենքով նախատեսված, բայց գործնականում չկիրառվող մեթոդների մասին, վերադառնալով խափանման միջոցի հարցին՝ ուզում եմ անդրադառնալ նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով առաջարկվող այլընտրանքային միջոցների հարցին: Դրանց թվում ևս կան հավելյալ ծախսեր ենթադրող միջոցներ: Մտավախություն չկա՞, որ դրանք ևս ապագայում ուղղակի կմնան թղթի վրա:
 
- Քրեական դատավարության օրենսգիրքի նախագծի հապճեպ ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է այլընտրանքային խափանման միջոցների ճկուն համակարգի առկայությամբ: 
 
Ես, թեև չեմ սիրում առանց լուրջ հետազոտության, որոշակի պնդումներ անել, բայց սա այն դեպքն է, երբ վստահաբար կարող եմ ասել` կալանքի ինստիտուտը ավելի թանկ արժե պետության համար, քան տնային կալանքի պարագայում հատուկ տեխնիկական միջոցների կիրառումը: Մենք ունեցել ենք այդպիսի հետազոտություն` «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հետ, թե ինչ արժեք է ունենում պետության համար մարդուն կալանքի տակ պահելը:
 
Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան կտրվածքով տղամարդու համար արժենում է 60 000 դոլար, կնոջ համար` 70 000: Հայաստանում նման խորը վերլուծություն, թե կալանքը պետության վրա ինչ գումար է նստում, չկա: Միայն շատ պարզունակ հաշվարկներ են կատարվում, թե օրական ինչ գումար է ծախսվում, ասենք՝ սննդի համար և այլն, օրինակ` 7000 դրամ, բայց իրականում պետք է հասկանանք, որ կալանքը ավելի քան ծախսատար է:
 
Երբ մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, օրինակ, նրան պետք է բերել դատարան, տանել, պրիմիտիվ օրինակներ են, որոնք լուրջ վերլուծության չեն ենթարկվել: Կալանքի ծախսը մի քանի անգամ ավելին է, քան եթե պետությունը բյուջեից տարեկան որոշակի գումար հատկացնի, ասենք, տեխնիկական սարքերը ձեռք բերելու համար, որոնք նոր տեխնոլոգիաների պայմաններում այդքան մեծ թիվ չեն կազմում: Հիմա յուրաքանչյուրի հեռախոսի մեջ կա GPRS, որը շատ հեշտ է կառավարել, և այնպես չէ, որ մենք մեծ թվերի հետ գործ կունենանք: 
Կալանքը որևէ մեկին պետք չէ՝ ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին, և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց: 
 
- Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ այն այդքան տարածված է մեր իրավական համակարգում: Ինչո՞ւ է այն համատարած կիրառվում նախաքննական մարմինների կողմից, և դատարաններն էլ հիմնականում հաստատում են մեղադրյալին կալանավորելու՝ քննիչների որոշումները:
 
- Ես չեմ մեղադրում որևէ մեկին, միշտ առանձնացրել եմ 2 կարևոր պատճառ` սուբյեկտիվ և օբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ գործող  Քրեական դատավարության օրենսգիրքը այլընտրանքային ռեալ խափանման միջոցներ չի նախատեսում, իսկ սուբյեկտիվ խնդիրը իրավամտածողության խնդիրն է: Ցավոք, ինձ թվում էր, թե այս պայմաններում իրավամտածողությունը պետք է փոխվեր, և կալանքի թվերը նվազեին:
 
Այո', իմ շատ ավագ գործընկերներ դատախազությունում` խորհրդային իրավամտածողության արդյունքում, հակված են դեպի կալանավորումը: Բայց, կարծում եմ ավելի երիտասարդ սերունդը պետք է զերծ լինի այդ մտածողությունից: Ինձ համար դա պետք է լինի ծայրահեղ միջոց, ինձ համար անընդունելի է, որ մարդուն կարելի է կալանավորել, օրինակ, երբ որ մարդը ինքը մեղայականով ներկայանում է, ոչ թե` հետախուզման մեջ լինելով, այլ ի սկզբանե կամավոր եկել խոստովանել է: Ինչպե՞ս կարելի է այդ մարդուն կալանավորել: Եվ, գիտեք, երբեմն հենց քննիչները չեն ցանկանում կալանավորել մարդուն, որովհետև ասում են, եթե մենք կալանավորեցինք այս անձնավորությանը, հաջորդ օրը նա սկսում է մեզ հետ չհամագործակցել: 
 
Բայց նաև հանցագործություններ կան, որոնց դեպքում ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնի այդ մարդուն ազատ արձակի, որովհետև չկա ռեալ այլընտրանքային միջոց: Իսկ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, ես մանրամասն ուսումնասիրել եմ, նախատեսում է շատ գործունակ խափանման միջոցներ, և եթե ներդրվի նաև վերահսկողական պատշաճ մեխանիզմներ, դա պետության բեռը էականորեն կթեթևացնի:
 

Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 

 


Հարակից հրապարակումներ`

12:46 29/06/2014  |  Հարցազրույց«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)

Տեսանյութեր

09/13/2019   19:29 Դատարանն ազատ է արձակել «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանին

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]