Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   11:26 Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:44 Ցեղասպանության 109-րդ տարելիցն է. տարբեր գործիչներ, հազարավոր քաղաքացիներ այցելում են Ծիծեռնակաբերդ. ուղիղ 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան 06/30/2014   12:42  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Կալանքի` որպես խափանման միջոց կիրառման պրակտիկայի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:
 
- Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող մի շարք քրեական գործերի շրջանակներում պարբերաբար բարձրացվում է կալանքը` որպես խափանման միջոց կիրառման հարցը: Անգամ որոշ իրավաբանների կողմից հայտարարություն եղավ, թե կալանքը կիրառվում է` մեղադրյալին տուժողի հնարավոր վրեժխնդրությունից պաշտպանելու համար: Կարո՞ղ է արդյոք կալանքը կիրառվել` որպես պաշտպանության միջոց: 
 
-  Մենք շատ ենք խոսում խափանման միջոցի կիրառման հիմքերի, հիմնավորվածության մասին, բայց հաճախ անտեսում ենք, որ խափանման միջոցը կիրառվում է նաև, այո՛, քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության նպատակով: Բայց արդյոք նման կարգավորումը ենթադրու՞մ է, որ մեղադրյալին պաշտպանելու համար, որպեսզի տուժող կողմը նրա նկատմամբ ոտնձգություն չիրականացնի, պետք է նրան կալանավորել:
 
Կարծում եմ` գործող օրենսդրությունը նման հնարավորություն չի նախատեսում: Իհարկե, գործնականում հնարավոր է նման իրավիճակ, որ տուժողները ցանկանան հաշվեհարդար տեսնել մեղադրյալի հետ: Բայց դա չի նշանակում, որ դա կարելի է հիմք ընդունել՝ մեղադրյալին պաշտոնապես ազատությունից զրկելու համար միայն այն պատճառաբանությամբ, որ տուժողները նրան վնաս չպատճառեն: Եթե նման պրակտիկա լինի, դա նշանակում է` պետությունը ցույց կտա իր անգործունակությունը, ցույց կտա, որ ինքը մեղադրյալին այլ եղանակով չի կարողանում պաշտպանել տուժողից:
 
Գործող Քրեական դատավարության օրենսգրքում հատակ ձևակերպած է հետևյալ միտքը, որ կալանքը կամ խափանման միջոցը՝ որպես պաշտպանության միջոց, կիրառվում է այն դեպքում, որպեսզի բացառվի կասկածյալի կամ մեղադրյալի կողմից այլ անձին վնաս հասցնելու հնարավորությունը: Հստակ է` օրենսդիրը ցանկանում է կալանքը կամ այլ խափանման միջոց կիրառել կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, այն դեպքում, երբ վտանգը բխում է մեղադրյալից կամ կասկածյալից, և ոչ թե` նրա նկատմամբ: 
 
Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի է, որ նման մեկնաբանություն կարող է տրվել: Ինձ համար զարմանալի է, որ կարելի է խափանման միջոց կիրառել՝ մեղադրյալին պաշտպանելու նպատակով: Դա չի բխում կալանքի ինստիտուտի էությունից:
 
- Միջազգային փորձն այս հարցի վերաբերյալ ի՞նչ է հուշում: Կա՞ նման դիրքորոշում միջազգային իրավունքի պրակտիկայում, որ հնարավոր է հետագայում ներդրվի նաև մեր երկրում, եթե արդեն այսօր նման միտում նկատվում է: 
 
- Ես փորձեցի նաև ճշտել Եվրոպական դատարանում նման հնարավորություն նախատեսված է, թե՝ ոչ՝ մի փոքր իմանալով նաև ԵԴ իրավամտածողությունը սույն հարցի վերաբերյալ: Համապատասխան մասնագետների հետ զրուցելով՝ փորձեցի պարզել՝ կա՞ արդյոք նման դիրքորոշում, որ կարող են մեղադրյալին զրկել ազատությունից` նրան պաշտպանելու նպատակով: Եվ, համենայնդեպս, մասնագետները, որոնք երկար տարիների փորձ ունեն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրության, ինձ հստակ պատասխանեցին, որ նման պրակտիկա իրենց հայտնի չէ, և դա տրամաբանական է:
 
Ուստ՝ այս կտրվածքով, եթե մենք ունենք իրավակիրառ պրակտիկայում այնպիսի իրավիճակներ, որ տուժողները սպառնում են մեղադրյալին, վնասում են նրա գույքը կամ փորձում են մարմնական վնասվածքներ պատճառել, ապա պետք է փորձել մեղադրյալին պաշտպանել այլ եղանակներով: Քրեական դատավարության օրենսգիրքը` գլուխ 12-ը, նախատեսում է 12-ից ավել պաշտպանության միջոցներ, որոնք կարող են կիրառվել նաև մեղադրյալի նկատմամբ:
 
Եվ շատ դեպքերում մենք հենց մեղադրյալին պետք է պաշտպանենք մեկ այլ մեղադրյալից: Գործնականում ունենք դեպքեր, երբ երկու մեղադրյալ են, ունեն հակադիր շահեր, և նրանցից մեկը սպառնում է մյուսին: Մենք պետք է փորձենք այդ մեղադրյալին պաշտպանել, բայց ոչ երբեք նրան կալանավորելու եղանակով: Պետք է կալանավորել այն մեղադրյալին, ով վտանգ է ներկայացնում տուժողի, վկայի համար:   
 
 - Դուք նշեցիք Քրեական դատավարության  օրենսգրքով նախատեսված պաշտպանության 12 միջոցները, բայց, չէ՞ որ գաղտնիք չէ, որ դրանցից շատերը մեր երկրում ընդհանրապես չեն էլ կիրառվում: 
 
- Իհարկե ոչ բոլորն են ամբողջ ծավալով գործում, քանի որ Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության ողջ համակարգի ներդրումը պահանջում է 3 գլոբալ խնդիրների լուծում. 1-ինը` ինստիտուցիոնալ խնդիրներ, 2-րդը` ֆինանսական խնդիրներ և 3-րդը` իրավական կարգավորման խնդիրներ: Մեզ մոտ ցավոք սրտի այս 3 բլոկները կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես բացակայում են:
 
Պարզ օրինակ, ինստիտուցիոնալ խնդիր է, պաշտպանության միջոցներ կան, որոնք պետք է կատարվեն հետաքննության մարմնի կողմից` օրենքով, բայց որևէ համակարգում, մասնագիտացված ստորաբաժանում, որի վրա դրված լինի վկաների, տուժողների կամ մեղադրյալների պաշտպանության միջոցների իրականացումը, մենք չունենք: Երկար տարիներ խոսում ենք, և ես անձամբ իմ գիտական գործունեության, իմ պրատկիկ աշխատանքում` Գլխավոր դատախազությունում, նշում ենք, որ ոստիկանությունում պետք է առանձնացվի նման ստորաբաժանում, լինի մի մասնագիտացված ինստիտուտ, որի խնդիրը պետք է լինի պաշտպանել վկաներին, որովհետև վկաների պաշտպանությունը լուրջ մասնագիտական կարողություններ ու հմտություններ է պահանջում:
 
Ի՞նչ է նշանակում վկաների պաշտպանություն: Դա նշանակում է նրա անվտանգության ապահովում, ընդհուպ մինչև՝ թիկնապահների տրամադրում, նրա հետ հատուկ աշխատանքների իրականացում, դրանք պետք է լինեն հատուկ մասնագետներ: Քննիչը որոշում է կայացնում, որ պետք է այս վկային պաշտպանել, այս մեղադրյալին պաշտպանել, բայց այդ որոշումը կատարող պետք է ունենա: Երբ որ այն կատարող չունի, մնում է թղթի վրա: Այսօր քննիչներից շատերը շատ լավ հասկանում են, որ եթե նույնիսկ իրենք ձևական որոշում կայացրեցին՝ որևէ վկայի անվտանգության միջոց կիրառելու, կատարող մարմինը ոստիկանության համակարգի ներսում, ում ֆունկցիոնալ պարտականությունը կլինի ապահովել քննիչի նշված որոշումը, չկա:  
 
2-րդը ֆինանսավորման խնդիրն է: Կան պաշտպանության միջոցներ, որոնք մեծ ֆինանսավորում են պահանջում: Օրինակ` Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է բնակության վայրը փոխելը, աշխատանքի վայրը փոխելը, արտաքին տեսքը փոխելը, ընդհուպ մինչև պլաստիկ վիրահատություն: Դրանք բոլորը լուրջ ֆինանսներ պահանջող միջոցներ են, և եթե պետությունը այս պաշտպանության միջոցներին ֆինանսական միջոցներ չի հատկացնում, դրանք, այո’, չեն կարող ռեալ կյանքում իրականացվել: 
 
Եվ ունենք նաև օրենսդրական խնդիրներ: Ճիշտ է, Քրեական դատավարության օրենսգիրքը ինչ-որ ընդհանուր կերպով կարգավորում է, բայց շատ պաշտպանության միջոցների իրականացման համար պետք է նաև ենթաօրենսդրական ակտեր լինեն: Օրինակ` Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է անձնագիրը` անձը հաստատող տվյալները փոխելը: Սակայն անձնագրի մասին օրենքոմ, որը իրավական հիմք է, որպեսզի Անձնագրային և վիզաների վարչությունը փոխի մարդու անձնագիրը, նման հիմք նախատեսված չէ:
 
Այսինքն` քննիչը կարող է ղեկավարվել Քրեական դատավարության օրենսգրքով, որոշում կայացնել՝ անձը հաստատող տվյալները փոխելու, սակայն Անձնագրային և վիզաների վարչությունը կասի` իմ օրենքի մեջ, որով ես եմ ղեկավարվում, նման հիմք նախատեսված չէ, կներե’ք, բայց ես չեմ կարող դա կատարել: Այսինքն` մենք պետք է այս ամբողջ գլոբալ ենթաօրենսդրական դաշտը ներդաշնակեցնենք, որպեսզի եթե քննիչը որոշում կայացնի, իմանա, որ այդ որոշումը ի կատար է ածվելու նաև իրավաբանական տեսանկյունից: 
 
Բայց, իհարկե, սա չի նշանակում, թե պաշտպանության միջոց առհասարակ չի կիրառվում: Մենք ունենք պաշտպանական միջոցներ, որոնք մեծ ծախսեր չեն  պահանջում: Օրինակ` պաշտոնական նախազգուշացում: Իմ պրակտիկ աշխատանքում մենք ունեցել ենք մի շարք դեպքեր, օրինակ՝ թրաֆիքինգի գործերով, երբ որ կիրառել ենք պաշտոնական նախազգուշացում: 
 
- Քանի որ խոսեցինք ֆինանսական կարողությունների պատճառով օրենքով նախատեսված, բայց գործնականում չկիրառվող մեթոդների մասին, վերադառնալով խափանման միջոցի հարցին՝ ուզում եմ անդրադառնալ նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծով առաջարկվող այլընտրանքային միջոցների հարցին: Դրանց թվում ևս կան հավելյալ ծախսեր ենթադրող միջոցներ: Մտավախություն չկա՞, որ դրանք ևս ապագայում ուղղակի կմնան թղթի վրա:
 
- Քրեական դատավարության օրենսգիրքի նախագծի հապճեպ ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է այլընտրանքային խափանման միջոցների ճկուն համակարգի առկայությամբ: 
 
Ես, թեև չեմ սիրում առանց լուրջ հետազոտության, որոշակի պնդումներ անել, բայց սա այն դեպքն է, երբ վստահաբար կարող եմ ասել` կալանքի ինստիտուտը ավելի թանկ արժե պետության համար, քան տնային կալանքի պարագայում հատուկ տեխնիկական միջոցների կիրառումը: Մենք ունեցել ենք այդպիսի հետազոտություն` «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հետ, թե ինչ արժեք է ունենում պետության համար մարդուն կալանքի տակ պահելը:
 
Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան կտրվածքով տղամարդու համար արժենում է 60 000 դոլար, կնոջ համար` 70 000: Հայաստանում նման խորը վերլուծություն, թե կալանքը պետության վրա ինչ գումար է նստում, չկա: Միայն շատ պարզունակ հաշվարկներ են կատարվում, թե օրական ինչ գումար է ծախսվում, ասենք՝ սննդի համար և այլն, օրինակ` 7000 դրամ, բայց իրականում պետք է հասկանանք, որ կալանքը ավելի քան ծախսատար է:
 
Երբ մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, օրինակ, նրան պետք է բերել դատարան, տանել, պրիմիտիվ օրինակներ են, որոնք լուրջ վերլուծության չեն ենթարկվել: Կալանքի ծախսը մի քանի անգամ ավելին է, քան եթե պետությունը բյուջեից տարեկան որոշակի գումար հատկացնի, ասենք, տեխնիկական սարքերը ձեռք բերելու համար, որոնք նոր տեխնոլոգիաների պայմաններում այդքան մեծ թիվ չեն կազմում: Հիմա յուրաքանչյուրի հեռախոսի մեջ կա GPRS, որը շատ հեշտ է կառավարել, և այնպես չէ, որ մենք մեծ թվերի հետ գործ կունենանք: 
Կալանքը որևէ մեկին պետք չէ՝ ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին, և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց: 
 
- Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ այն այդքան տարածված է մեր իրավական համակարգում: Ինչո՞ւ է այն համատարած կիրառվում նախաքննական մարմինների կողմից, և դատարաններն էլ հիմնականում հաստատում են մեղադրյալին կալանավորելու՝ քննիչների որոշումները:
 
- Ես չեմ մեղադրում որևէ մեկին, միշտ առանձնացրել եմ 2 կարևոր պատճառ` սուբյեկտիվ և օբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ գործող  Քրեական դատավարության օրենսգիրքը այլընտրանքային ռեալ խափանման միջոցներ չի նախատեսում, իսկ սուբյեկտիվ խնդիրը իրավամտածողության խնդիրն է: Ցավոք, ինձ թվում էր, թե այս պայմաններում իրավամտածողությունը պետք է փոխվեր, և կալանքի թվերը նվազեին:
 
Այո', իմ շատ ավագ գործընկերներ դատախազությունում` խորհրդային իրավամտածողության արդյունքում, հակված են դեպի կալանավորումը: Բայց, կարծում եմ ավելի երիտասարդ սերունդը պետք է զերծ լինի այդ մտածողությունից: Ինձ համար դա պետք է լինի ծայրահեղ միջոց, ինձ համար անընդունելի է, որ մարդուն կարելի է կալանավորել, օրինակ, երբ որ մարդը ինքը մեղայականով ներկայանում է, ոչ թե` հետախուզման մեջ լինելով, այլ ի սկզբանե կամավոր եկել խոստովանել է: Ինչպե՞ս կարելի է այդ մարդուն կալանավորել: Եվ, գիտեք, երբեմն հենց քննիչները չեն ցանկանում կալանավորել մարդուն, որովհետև ասում են, եթե մենք կալանավորեցինք այս անձնավորությանը, հաջորդ օրը նա սկսում է մեզ հետ չհամագործակցել: 
 
Բայց նաև հանցագործություններ կան, որոնց դեպքում ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցնի այդ մարդուն ազատ արձակի, որովհետև չկա ռեալ այլընտրանքային միջոց: Իսկ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, ես մանրամասն ուսումնասիրել եմ, նախատեսում է շատ գործունակ խափանման միջոցներ, և եթե ներդրվի նաև վերահսկողական պատշաճ մեխանիզմներ, դա պետության բեռը էականորեն կթեթևացնի:
 

Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 

 


Հարակից հրապարակումներ`

12:46 29/06/2014  |  Հարցազրույց«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]