Թեմաներ
Երկուշաբթի 09 / 16 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019   22:43 Պատրիարքական հանձնաժողովի ղեկավարը կանանց հորդորել է սովորել կառավարել բծախնդիր ամուսիններին 09/15/2019   21:57 ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում 09/15/2019   21:19 Մարզիկ, սեքսամոլ և նացիստների որդի. ինչու է Շվարցենեգերը մահապատժի ենթարկել մանկագրին 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/15/2019   20:30 Ինչպես Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալը (տեսանյութ) 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/15/2019   16:53 Ծնունդները քաղաքներում զգալի ավելի են, քան՝ մարզերում. առաջատարը՝ Երևանն է 09/15/2019   16:33 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին 09/15/2019   15:54 ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում 09/15/2019   14:42 Եղանակը` Հայաստանում առաջիկա հինգ օրերին 09/15/2019   13:42 ՃՏՊ առևտրային համալիրի մոտակայքում 09/15/2019   12:58 Յակուտիայում ուղղաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ 09/15/2019   11:06 Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն. Երվանդ Վարոսյան 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով այրվել է 7 ավտոմեքենա 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 09/14/2019   13:28 Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել, չգիտենք , թե մարդու առողջության վրա այն ինչ ազդեցություն կթողնի. Նազելի Վարդանյան 09/14/2019   13:23 Ջերմուկ քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով շարժվել են դեպի մայրաքաղաք 09/14/2019   13:00 Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում. Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/14/2019   10:18 Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. Սասնա Ծռեր 09/14/2019   09:58 Ուզում եմ բացահայտել հայ մարդուն 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   09:47 Հարցաքննության կհրավիրվի Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը. «Հրապարակ» 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/14/2019   09:14 «Վերբովկա». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. «Փաստ» 09/13/2019   23:59 20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա 09/13/2019   23:30 Սնդիկ պարունակող դեմքի քսուքը կնոջը հասցրել է կոմայի 09/13/2019   23:15 Քոչարյանի գործով ՍԴ դատավորների հատուկ կարծիքները հրապարակվել են 09/13/2019   23:09 Վրաստանում սպանվել է Ռուսաստանից թոշակառու 09/13/2019   22:23 Երկու կին ծեծի են ենթարկել ամուսնուն՝ երրորդ կին ունենալու ցանկության համար (տեսանյութ) 09/13/2019   21:43 Թրամփը բացատրել է իր մաշկի նարնջագույնը 09/13/2019   21:10 Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել ժողովրդին կրակել կոռումպացված պաշտոնյաների վրա 09/13/2019   19:54 Եթե օրենքը դոմինանտ լինի, այլ ոչ թե՝ մեկ մարդու վրեժը 09/13/2019   19:27 «Եթե խնդիրն արձանագրելը գործ տալն է, ապա հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»․ Սիսակ Գաբրիելյան 09/13/2019   19:21 «Ոստիկանությունը ցրում ենք, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք ցրում ենք ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամեն ինչ անելու»․ Աբովյանը բարկացավ (տեսանյութ) 09/13/2019   19:06 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մարզ տեղափոխվելու դիմում չի ներկայացրել 09/13/2019   18:40 Ամուլսարի շահագործման դեմ սեպտեմբերի 14-ին Երևանում քայլերթ տեղի կունենա միանգամից մի քանի ուղղություններով 09/13/2019   18:32 Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ)
09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/15/2019   20:37 Հենրիխ Մխիթարյանը դառնում է գոլի հեղինակ իր նորամուտի խաղում (տեսանյութ) 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/15/2019   23:59 Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով այրվել է 7 ավտոմեքենա 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/15/2019   20:57 Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/15/2019   15:54 ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում

«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան 06/29/2014   12:46  |  Հարցազրույց

«Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհուրդը գիտական վերլուծություն է իրականացրել` դիակը որպես իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ: Գիտական այդ աշխատությունից ածանցվող մի քանի հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի հետ:

-  Պարոն Ղամբարյան, որքանո՞վ է այսօր դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու հարցը կարևոր քրեական իրավունքի համար և ի՞նչ գործուն ազդեցություն կարող է այդ հանգամանքն ունենալ բուն քրեական վարույթի ընթացքի վրա:

-  Մենք նախ փորձեցինք հասկանալ, թե որտեղից է գալիս, որ դիակը չի ճանաչվում որպես իրեղեն ապացույց: Մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը ռուսական քրեական դատավարության գիտության մեջ բավական նորմալ է ընդունվել, որ դիակը հարվում է իրեղեն ապացույց: Խորհրդային համակարգում է, որ առաջին անգամ սկսվեց խոսվել դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անթույլատրելիության մասին, այն էլ բացառապես կրոնա-բարոյական տեսանկյունից: Այսինքն` ողջ կոնցեպցիան հետևյալն է. դիակը չպետք է ճանաչվի իրեղեն ապացույց, որովհետև դա հակասում է կրոնական և բարոյական կողմին: Բայց արդյո՞ք դա իրավաչափ է: Այս հարցին ես փորձում եմ պատասխանել և’ քրեադատավարական, և’ սահմանադրաիրավական տեսանկյունից:

Ո՞ր առարկաներն են, որ համարվում են իրեղեն ապացույցներ: Քրեական դատավարության օրենսգիրքը ասում է` հանցագործության օբյեկտ համարվող առարկաները, որոնք կրում են հանցագործության հետքեր, համարվում են իրեղեն ապացույցներ: Սա օրենսդրի պահանջն է, որևէ մեկս իրավունք չունենք անտեսելու այս օրենսդրական ձևակերպումը: Այո՛, դիակը իր վրա կրում է հանցագործության հետքեր, որևէ գիտնական կասկածի տակ չի դնում, որ դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բոլոր լուրջ դատավարագետները ընդունում են, որ, այո՛, դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բայց, քանի որ բարոյաէթիկական տեսանկյունից խնդիրներ կան, եկեք չճանաչենք:

Ես կարծում եմ օրենսդիրը շատ հստակ է այստեղ, որ եթե որևէ առարկա պարունակում է իր վրա հանցագործության հետքեր,  կամ հանդիսանում է հանցավոր ոտնձգության օբյեկտ, պետք է ճանաչվի իրեղեն ապացույց: Կարող ենք վիճել բարոյական կրոնական տեսանկյունից` դիակը առարկա է, թե ոչ: Դրա համար ես փորձել եմ «առարկա» բառը լեզվաբանական տեսանկյունից մեկնաբանել: Լեզվաբանական բացատրական բառարաններում «առարկա» բառը շատ տարածական է մեկնաբանվում: Այո՛, դիակը համարվում է առարկային հատուկ հատկանիշներ պարունակող երևույթ, և լեզվաբանական տեսանկյունից դիակը կարող ենք դիտել որպես առարկա: Ավելին ասեմ, իմ գիտագործնական աշխատանքի մեջ ես նույնիսկ կենդանիներին եմ դիտում որպես առարկա, որովհետև Քաղաքացիական օրենսգիրքը գրում է` կենդանիների նկատմամբ տարածվում են գույքի հետ կապված բոլոր կանոնները: Քաղաքացիական օրենսգիրքը կենդանուն դիտում է որպես գույք: Մենք կենդանի ենք գնում, վաճառում` որպես գույք, և դա բոլորիս կողմից նորմալ է ընկալում, բայց այստեղ ասում ենք` դիակը առարկա չէ: Այ, մարդը առարկա չէ, դրանում չեմ վիճում:

-  Այս հարցում ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ եթե դիակը ճանաչվի իրեղեն ապացույց,  այն պետք է  կցվի քրեական գործին, կամ հետազոտվի դատարանում` դատաքննության ընթացքում, այնպես, ինչպես մյուս բոլոր ապացույցները:

-  Բայց ո՞վ ասաց, որ բոլոր իրեղեն ապացույցները պետք է բերվեն դատարան և զննվեն: Քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ մեխանիզմներ է նախատեսում շուտ փչացող, դատարան ներկայացնելու անհնարինություն պարունակող առարևկաների հետ կապված: Նման դեպքերում ասում է, եթե առարկան շուտ փչացող է, կամ մեծ ծավալի է, վարույթ իրականացնող մարմինը լուսանկարում է  և քրեական գործին կցում է տվյալ առարկայի լուսանկարները: Դատարանում մենք հետազոտում ենք տվյալ առարկայի լուսանկարները: Ես կարծում եմ դա ամբողջությամբ կիրառելի է նաև դիակի նկատմամբ: Հո մենք չենք ասում` դիակը կցեք քրեական գործին և պահեք քննիչի աշխատասենյակում:

- Լավ այդ դեպքում, ի՞նչ խնդիր է լուծվում դիակը իրեղեն ապացույց ճանաչելու պարագայում: Ի՞նչ է նոր հնարավորություններ է դա տալիս քրեական դատավարությանը:

- Սա ձևական խնդիր չէ, սա շատ լուրջ սահմանադրաիրավական խնդիր է: Եթե մենք դիակը չենք ճանաչում իրեղեն ապացույց, մենք դրանով իսկ զրկվում ենք այդ դիակի նկատմամբ իրեղեն ապացույցների թույլատրելիության ռեժիմը կիրառելուց: Դուք գիտեք, որ եթե օրենքի խախտմամբ ձեռք է բերվում որևէ փաստական տվյալ, այն ապացույց չի կարող ճանաչվել: Եթե դիակն ի սկզբանե ապացույց չէ, նշանակում է քննիչն այդ փաստացի ապացույցը ինչպես ցանկանա, կարող է ձեռք բերել: Միևնույն է սա քրեական գործում մնալու է: Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց: Դիակի հիման վրա փորձաքննություն ենք նշանակում, դիակը զննում ենք, բայց ասում ենք` դու ոչ մի բան ես: Իմ այսօրվա մոտեցումը հետևյալն է. եթե դիակը իրեղեն ապացույց չճանաչեմ, ես նույնիսկ կզրկվեմ այդ փորձաքննությունը վիճարկելու հնարավորությունից: Օրինակ, եթե քննիչը դիակի տեղը մեղադրյալից իմացել է նրան խոշտանգելու, ծեծի ենթարկելու միջոցով, կամ դիակը հայտնաբերվել է ապօրինի խուզարկության արդյունքում: Փորձաքննությունը լրիվ օրինական է կատարվել, բայց փորձաքննության հիմքը եղել է ապօրինի:

Եթե դիակը չի ճանաչվել իրեղեն ապացույց, արդյո՞ք դիակի կապակցությամբ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված նոր ապացույցների նկատմամբ կարող է կիրառվել «թունավորված ծառի պտուղները թունավոր են» կանոնը:

Հիմա մենք ասում ենք այս փորձաքննության հիմքը ապացույց չէ, նախ պետք է վիճարկես դիակի իրավաչափությունը, նոր դրանից բխի նաև փորձաքննության ապօրինի լինելը: Բայց երբ որ ես զրկված եմ դիակի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից, ես դատարանում ի՞նչ կարող եմ անել: Ասեմ` դիակը մի ճանաչեք ապացույց, կասեն իսկ ո՞վ ասաց, թե դիակը մենք ապացույց ենք ճանաչել: Ասեմ փորձաքննությունը անթույլատրելի ճանաչեք, որովհետև կատարվել է ապօրինի ձեռք բերված դիակի հիման վրա, ինձ կասեն դիակը ապացույց չէ, իսկ քո ասածը վերաբերում է ապօրինի ձեռք բերված ապացույցներին:

Պետք է այդ մեխանիզմները հստակ դրված լինեն` ձեռք է բերվել ապօրինի դիակ, դիակը իրեղեն ապացույց է, դիակի վրա պարունակվում են հանցագործության հետքեր, նշանակում է պետք է տրվի համապատասխան դատավարական կարգավիճակ: Ինձ համար կարևորը մարդու պաշտպանության իրավունքն է, ոչ թե բարոյաէթիկական և այլն: Բոլորին հարգում եմ իրենց կրոնական և բարոյական պատկերացումների համար, բայց երբ որ դուք դատախազին կամ քննիչին հնարավորություն եք տալու ամեն գնով դիակ ձեռք բերել, որովհետև եթե դիակ ունեցան, մնացած ապացույցները արդեն ածանցյալ են: Եթե դիակը կա, կարելի է ցանկացած փորձաքննություն այդ դիակի վրա կատարել և լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել:

- Միևնույն ժամանակ, այսօր քննչական մարմինների քննության ներքո է հասարակական հնչեղություն ստացած քրեական գործ, որտեղ հակառակ իրավիճակն է` կա սպանության համար առաջադրված մեղադրանք, բայց չկա դիակ: Եթե դիակը իրեղեն ապացույց չէ, ապա ի՞նչ այլ ապացույցով պիտի հիմնավորվի այդ հանցագործության կատարված լինելը:

- Չստեղծվի տպավորություն, որ եթե դիակ չկա, չկա նաև հանցագործություն: Այո’, դիակը մի շարք` հատկապես մարդու դեմ ուղղված, կյանքի դեմ ուղղված հանցագործությունների կարևորագույն ապացուցողական բազան է կազմում, որովհետև դիակի հիման վրա ենք մենք մահվան պատճառն ենք պարզում: Վերջին հաշվով օբյեկտը մենք բացահայտում ենք դիակի հիման վրա: Բայց հնարավոր է դիակի բացակայության պայմաններում, այլ ապացույցների առկայությամբ հիմնավորել, որ հանցագործության օբյեկտը առկա է: Այսինքն` «չկա դիակ` չկա սպանություն» այդ թեզը ինձ համար ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց եթե մենք ունենք այլ ապացուցողական լուրջ բազաներ, որտեղ հիմնավորվում է սպանության փաստը, այո’, դիակ կարող է նաև չլինել:
Իսկ ի՞նչ է ինքնին ապացուցում դիակը: Շատ կարևոր բան է ապացուցում: Ապացուցում է մահվան առկայության փաստը, և դիակով մենք կարողանում ենք ապացուցել մահված պատճառները: Ամենակարևոր ապացուցողական բազան դիակն է:

- Եվ, այդուհանդերձ, իրավաբանների կարծիքներն այսօր այս հարցի շուրջ երկփեղկվում են,  ինչը նշանակում է, որ գիտական մակարդակով բանավեճը դեռ երկար ժամանակ կշարունակվի: Հնարավո՞ր համարում եք, որ առաջիկայում այս տեսակետը օրենսդրական կարգավորում կստանա:

- Ես լավ գիտակցոմ եմ, որ երկար տարիներ են պետք, որպեսզի մարդը իրավաբանորեն այդ որոշումը կայացնի, որ դիակը ճանաչվի իրեղեն ապացույց: Իսկ դա արագացնելու համար ես կարծում եմ, որ եթե մեր Քրեական դատավարության օրենսգրքում մի նորմ ունենանք դիակի իրեղեն ապացույց ճանաչելու մասին, պրակտիկան արմատապես կփոխվի: Բայց նույնիսկ եթե այդ հատուկ նորմն էլ չնախատեսվի, այսօրվա պայմաններում էլ դիակը կարելի է ճանաչել իրեղեն ապացույց, օրենսդրությունը դա ոչ թե թույլ է տալիս, այլ պահանջում է, որ այդպես լինի: Եթե ես լինեմ պաշտպան որևէ քրեական գործով, կփորձեմ վիճարկել դիակի` որպես իրեղեն ապացույց չճանաչելու հանգամանքը: Կասեմ` մենք քրեական գործում ունենք մի փաստ, որը դատավարական կարգավիճակ չունի, ձեռք է բերել քննչական գործողության արդյունքում, բայց ապացույց չէ: Եթե չունի կարգավիճակ, ինչպե՞ս ենք մենք փորձաքննություն նշանակում, ինչպե՞ս ենք արտաշիրիմում կատարում: Կարծում եմ ժամանակի ընթացքում, մի քանի գործերով, եթե փաստաբանական կորպուսը սկսի հարցը բարձրացնել, հետագայում պրակտիկան կփոխվի:

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Տեսանյութեր

09/13/2019   19:29 Դատարանն ազատ է արձակել «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանին

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]