Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

«Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց». Արթուր Ղամբարյան 06/29/2014   12:46  |  Հարցազրույց

«Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհուրդը գիտական վերլուծություն է իրականացրել` դիակը որպես իրեղեն ապացույց ճանաչելու վերաբերյալ: Գիտական այդ աշխատությունից ածանցվող մի քանի հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի հետ:

-  Պարոն Ղամբարյան, որքանո՞վ է այսօր դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու հարցը կարևոր քրեական իրավունքի համար և ի՞նչ գործուն ազդեցություն կարող է այդ հանգամանքն ունենալ բուն քրեական վարույթի ընթացքի վրա:

-  Մենք նախ փորձեցինք հասկանալ, թե որտեղից է գալիս, որ դիակը չի ճանաչվում որպես իրեղեն ապացույց: Մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը ռուսական քրեական դատավարության գիտության մեջ բավական նորմալ է ընդունվել, որ դիակը հարվում է իրեղեն ապացույց: Խորհրդային համակարգում է, որ առաջին անգամ սկսվեց խոսվել դիակի` որպես իրեղեն ապացույց ճանաչելու անթույլատրելիության մասին, այն էլ բացառապես կրոնա-բարոյական տեսանկյունից: Այսինքն` ողջ կոնցեպցիան հետևյալն է. դիակը չպետք է ճանաչվի իրեղեն ապացույց, որովհետև դա հակասում է կրոնական և բարոյական կողմին: Բայց արդյո՞ք դա իրավաչափ է: Այս հարցին ես փորձում եմ պատասխանել և’ քրեադատավարական, և’ սահմանադրաիրավական տեսանկյունից:

Ո՞ր առարկաներն են, որ համարվում են իրեղեն ապացույցներ: Քրեական դատավարության օրենսգիրքը ասում է` հանցագործության օբյեկտ համարվող առարկաները, որոնք կրում են հանցագործության հետքեր, համարվում են իրեղեն ապացույցներ: Սա օրենսդրի պահանջն է, որևէ մեկս իրավունք չունենք անտեսելու այս օրենսդրական ձևակերպումը: Այո՛, դիակը իր վրա կրում է հանցագործության հետքեր, որևէ գիտնական կասկածի տակ չի դնում, որ դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բոլոր լուրջ դատավարագետները ընդունում են, որ, այո՛, դիակը պարունակում է իրեղեն ապացույցի հատկանիշներ, բայց, քանի որ բարոյաէթիկական տեսանկյունից խնդիրներ կան, եկեք չճանաչենք:

Ես կարծում եմ օրենսդիրը շատ հստակ է այստեղ, որ եթե որևէ առարկա պարունակում է իր վրա հանցագործության հետքեր,  կամ հանդիսանում է հանցավոր ոտնձգության օբյեկտ, պետք է ճանաչվի իրեղեն ապացույց: Կարող ենք վիճել բարոյական կրոնական տեսանկյունից` դիակը առարկա է, թե ոչ: Դրա համար ես փորձել եմ «առարկա» բառը լեզվաբանական տեսանկյունից մեկնաբանել: Լեզվաբանական բացատրական բառարաններում «առարկա» բառը շատ տարածական է մեկնաբանվում: Այո՛, դիակը համարվում է առարկային հատուկ հատկանիշներ պարունակող երևույթ, և լեզվաբանական տեսանկյունից դիակը կարող ենք դիտել որպես առարկա: Ավելին ասեմ, իմ գիտագործնական աշխատանքի մեջ ես նույնիսկ կենդանիներին եմ դիտում որպես առարկա, որովհետև Քաղաքացիական օրենսգիրքը գրում է` կենդանիների նկատմամբ տարածվում են գույքի հետ կապված բոլոր կանոնները: Քաղաքացիական օրենսգիրքը կենդանուն դիտում է որպես գույք: Մենք կենդանի ենք գնում, վաճառում` որպես գույք, և դա բոլորիս կողմից նորմալ է ընկալում, բայց այստեղ ասում ենք` դիակը առարկա չէ: Այ, մարդը առարկա չէ, դրանում չեմ վիճում:

-  Այս հարցում ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ եթե դիակը ճանաչվի իրեղեն ապացույց,  այն պետք է  կցվի քրեական գործին, կամ հետազոտվի դատարանում` դատաքննության ընթացքում, այնպես, ինչպես մյուս բոլոր ապացույցները:

-  Բայց ո՞վ ասաց, որ բոլոր իրեղեն ապացույցները պետք է բերվեն դատարան և զննվեն: Քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ մեխանիզմներ է նախատեսում շուտ փչացող, դատարան ներկայացնելու անհնարինություն պարունակող առարևկաների հետ կապված: Նման դեպքերում ասում է, եթե առարկան շուտ փչացող է, կամ մեծ ծավալի է, վարույթ իրականացնող մարմինը լուսանկարում է  և քրեական գործին կցում է տվյալ առարկայի լուսանկարները: Դատարանում մենք հետազոտում ենք տվյալ առարկայի լուսանկարները: Ես կարծում եմ դա ամբողջությամբ կիրառելի է նաև դիակի նկատմամբ: Հո մենք չենք ասում` դիակը կցեք քրեական գործին և պահեք քննիչի աշխատասենյակում:

- Լավ այդ դեպքում, ի՞նչ խնդիր է լուծվում դիակը իրեղեն ապացույց ճանաչելու պարագայում: Ի՞նչ է նոր հնարավորություններ է դա տալիս քրեական դատավարությանը:

- Սա ձևական խնդիր չէ, սա շատ լուրջ սահմանադրաիրավական խնդիր է: Եթե մենք դիակը չենք ճանաչում իրեղեն ապացույց, մենք դրանով իսկ զրկվում ենք այդ դիակի նկատմամբ իրեղեն ապացույցների թույլատրելիության ռեժիմը կիրառելուց: Դուք գիտեք, որ եթե օրենքի խախտմամբ ձեռք է բերվում որևէ փաստական տվյալ, այն ապացույց չի կարող ճանաչվել: Եթե դիակն ի սկզբանե ապացույց չէ, նշանակում է քննիչն այդ փաստացի ապացույցը ինչպես ցանկանա, կարող է ձեռք բերել: Միևնույն է սա քրեական գործում մնալու է: Ստացվում է` դիակը փաստացի օգտագործվում է ամեն նպատակով, բայց անունը չենք դնում ապացույց: Դիակի հիման վրա փորձաքննություն ենք նշանակում, դիակը զննում ենք, բայց ասում ենք` դու ոչ մի բան ես: Իմ այսօրվա մոտեցումը հետևյալն է. եթե դիակը իրեղեն ապացույց չճանաչեմ, ես նույնիսկ կզրկվեմ այդ փորձաքննությունը վիճարկելու հնարավորությունից: Օրինակ, եթե քննիչը դիակի տեղը մեղադրյալից իմացել է նրան խոշտանգելու, ծեծի ենթարկելու միջոցով, կամ դիակը հայտնաբերվել է ապօրինի խուզարկության արդյունքում: Փորձաքննությունը լրիվ օրինական է կատարվել, բայց փորձաքննության հիմքը եղել է ապօրինի:

Եթե դիակը չի ճանաչվել իրեղեն ապացույց, արդյո՞ք դիակի կապակցությամբ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված նոր ապացույցների նկատմամբ կարող է կիրառվել «թունավորված ծառի պտուղները թունավոր են» կանոնը:

Հիմա մենք ասում ենք այս փորձաքննության հիմքը ապացույց չէ, նախ պետք է վիճարկես դիակի իրավաչափությունը, նոր դրանից բխի նաև փորձաքննության ապօրինի լինելը: Բայց երբ որ ես զրկված եմ դիակի իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունից, ես դատարանում ի՞նչ կարող եմ անել: Ասեմ` դիակը մի ճանաչեք ապացույց, կասեն իսկ ո՞վ ասաց, թե դիակը մենք ապացույց ենք ճանաչել: Ասեմ փորձաքննությունը անթույլատրելի ճանաչեք, որովհետև կատարվել է ապօրինի ձեռք բերված դիակի հիման վրա, ինձ կասեն դիակը ապացույց չէ, իսկ քո ասածը վերաբերում է ապօրինի ձեռք բերված ապացույցներին:

Պետք է այդ մեխանիզմները հստակ դրված լինեն` ձեռք է բերվել ապօրինի դիակ, դիակը իրեղեն ապացույց է, դիակի վրա պարունակվում են հանցագործության հետքեր, նշանակում է պետք է տրվի համապատասխան դատավարական կարգավիճակ: Ինձ համար կարևորը մարդու պաշտպանության իրավունքն է, ոչ թե բարոյաէթիկական և այլն: Բոլորին հարգում եմ իրենց կրոնական և բարոյական պատկերացումների համար, բայց երբ որ դուք դատախազին կամ քննիչին հնարավորություն եք տալու ամեն գնով դիակ ձեռք բերել, որովհետև եթե դիակ ունեցան, մնացած ապացույցները արդեն ածանցյալ են: Եթե դիակը կա, կարելի է ցանկացած փորձաքննություն այդ դիակի վրա կատարել և լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել:

- Միևնույն ժամանակ, այսօր քննչական մարմինների քննության ներքո է հասարակական հնչեղություն ստացած քրեական գործ, որտեղ հակառակ իրավիճակն է` կա սպանության համար առաջադրված մեղադրանք, բայց չկա դիակ: Եթե դիակը իրեղեն ապացույց չէ, ապա ի՞նչ այլ ապացույցով պիտի հիմնավորվի այդ հանցագործության կատարված լինելը:

- Չստեղծվի տպավորություն, որ եթե դիակ չկա, չկա նաև հանցագործություն: Այո’, դիակը մի շարք` հատկապես մարդու դեմ ուղղված, կյանքի դեմ ուղղված հանցագործությունների կարևորագույն ապացուցողական բազան է կազմում, որովհետև դիակի հիման վրա ենք մենք մահվան պատճառն ենք պարզում: Վերջին հաշվով օբյեկտը մենք բացահայտում ենք դիակի հիման վրա: Բայց հնարավոր է դիակի բացակայության պայմաններում, այլ ապացույցների առկայությամբ հիմնավորել, որ հանցագործության օբյեկտը առկա է: Այսինքն` «չկա դիակ` չկա սպանություն» այդ թեզը ինձ համար ընդհանուր առմամբ ճիշտ է, բայց եթե մենք ունենք այլ ապացուցողական լուրջ բազաներ, որտեղ հիմնավորվում է սպանության փաստը, այո’, դիակ կարող է նաև չլինել:
Իսկ ի՞նչ է ինքնին ապացուցում դիակը: Շատ կարևոր բան է ապացուցում: Ապացուցում է մահվան առկայության փաստը, և դիակով մենք կարողանում ենք ապացուցել մահված պատճառները: Ամենակարևոր ապացուցողական բազան դիակն է:

- Եվ, այդուհանդերձ, իրավաբանների կարծիքներն այսօր այս հարցի շուրջ երկփեղկվում են,  ինչը նշանակում է, որ գիտական մակարդակով բանավեճը դեռ երկար ժամանակ կշարունակվի: Հնարավո՞ր համարում եք, որ առաջիկայում այս տեսակետը օրենսդրական կարգավորում կստանա:

- Ես լավ գիտակցոմ եմ, որ երկար տարիներ են պետք, որպեսզի մարդը իրավաբանորեն այդ որոշումը կայացնի, որ դիակը ճանաչվի իրեղեն ապացույց: Իսկ դա արագացնելու համար ես կարծում եմ, որ եթե մեր Քրեական դատավարության օրենսգրքում մի նորմ ունենանք դիակի իրեղեն ապացույց ճանաչելու մասին, պրակտիկան արմատապես կփոխվի: Բայց նույնիսկ եթե այդ հատուկ նորմն էլ չնախատեսվի, այսօրվա պայմաններում էլ դիակը կարելի է ճանաչել իրեղեն ապացույց, օրենսդրությունը դա ոչ թե թույլ է տալիս, այլ պահանջում է, որ այդպես լինի: Եթե ես լինեմ պաշտպան որևէ քրեական գործով, կփորձեմ վիճարկել դիակի` որպես իրեղեն ապացույց չճանաչելու հանգամանքը: Կասեմ` մենք քրեական գործում ունենք մի փաստ, որը դատավարական կարգավիճակ չունի, ձեռք է բերել քննչական գործողության արդյունքում, բայց ապացույց չէ: Եթե չունի կարգավիճակ, ինչպե՞ս ենք մենք փորձաքննություն նշանակում, ինչպե՞ս ենք արտաշիրիմում կատարում: Կարծում եմ ժամանակի ընթացքում, մի քանի գործերով, եթե փաստաբանական կորպուսը սկսի հարցը բարձրացնել, հետագայում պրակտիկան կփոխվի:

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]