Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

«Մինչև Աֆրիկյանները` բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ՝ ուղղակի քանդվել» 06/28/2014   16:33  |  Հարցազրույց

 
«Հին Երևանում» նախագծի և մայրաքաղաքում բողոքներով ուղեկցվող շինարարական նախագծերի, Աֆրիկյանների տան ապամոնտաժման հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ:
 
-Պարոն Վարդանյան, մեզ հետ հարցազրույցում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիլյանը, ում պաշտոնավարման տարիներին հաստատվել էր «Հին Երևան նախագիծը», կարծիք հայտնեց, որ եթե այսօր կյանքի կոչվող նախագծում պահպանվել է դրանում ի սկզբանե առաջարկվող քաղաքաշինական միջավայրը և վերակառուցվող շենքերը ծառայելու են որպես հանրային տարածքներ, ապա միայն այդ դեպքում այն կարելի կլինի կոչել «Հին Երևան»:  
 
- Ես չգիտեմ՝ պարոն Դանիելյանն ինչ է ասել, որովհետև ինքը նախագծից մի քիչ հեռու է եղել: Եթե էլի պատմել է, որ թթի ծառեր են լինելու, կարպետներ, թախտեր են լինելու և այլն, ապա դրանք ոչ մի կապ չունեն այս նախագծի հետ:
 
Մենք մի քիչ տարօրինակ ժողովուրդ ենք, ամեն անգամ ակ ենք հորինում: Աշխարհում, երբ առևտրային մոլերը սկսեցին զարգանալ, դա մոտավորապես 50- ական թվականներին էր,  կյանքը ցույց տվեց, որ երբ  ընդհանրապես հարեւանությամբ բնակելի շենք չկա, ապա այդ տարածքները գիշերային ժամերին դառնում են ամայի: Բայց խոսքը ինչի մասին է: Այնտեղ, որտեղ ես մանսարդային հարկեր ունեմ, օգտագործելով, օրինակ, Մյունխենի փորձը, դրանք կարող են վերածվել ռեստորանների, կամ բացօթյա բնակելի տարածքներ լինեն, այսպես ասած` ապարտամենտներ լինեն, որտեղ մարդու ներկայությունը կլինի տարին 12 ամիս:
 
Նկատի ունենալով, որ մեր կառույցներին կպած կան բազմաբնակարան շենքեր, երկու կողմից էլ բարձրահարկեր են, իսկ ինքը մեջտեղի մասում բուլվարի` Գլխավոր պողոտային շարունակությունն է, ես ուղղակի տվել եմ ծածկած տարածքի տեսք, եւ այդ շենքերի փակվելուց հետո այն պետք է հաճախորդների համար ծառայի որպես ժամանցի, զբոսնելու տարածք։ Հույսս դրա վրա է:
 
Միայն վախենում եմ մյուս ծայրահեղությունից. երբ բնակելիի խոսակցություն լինի, ապա ամբողջ տարածքը կհոշոտվի: Այսպիսին է կոնցեպցիան` տարածքն ամբողջությամբ հասարակական ֆունկցիա պետք է կրի: Լավ կլիներ, որ նաև թանգարանային տարածքներ լինեին, ինչը մշակույթի նախարարությունը նախապես խոստացել էր. Հակոբ Հակոբյանի ժառանգության խնդիր կա այնտեղ, մեր արևմտահայ լուսանկարիչ Արա Գյուլերի, քանդակագործ Նիկողոսյանի և այլն: Ես առևտրի կենտրոն չեմ նախագծել:
 
-Փաստորեն, Դուք հնարավոր համարում եք, որ այստեղ իսկապես առևտրի կենտրոն կբացվի:
 
-Մտահոգությունս այնքանով է, որքանով Հակոբ Հակոբյանի դստեր` Նորայի միջոցով գիտեմ, բայց դեռ գրավոր որևէ պայմանագիր չկա: Կարծում եմ` լրատվամիջոցները պետք է պնդեն, որ այս կտորը հանկարծ չվերածվի մաքուր առևտրային տարածքի։ Ի սկզբանե նախատեսել էի, որ այն Վերնիսաժ ասված հասկացությունը, որը համարում եմ մեր ազգի ամոթը, այստեղ ամենաբարձր մակարդակով ներկայացվեր. աշխարհում շատ կան այդպիսի կենտրոններ:
 
Օրինակ` լինի արծաթագործության, գորգագործության կենտրոն: Այսինքն` այն  արտադրական մշակույթը, որը կապ ունի մեր ազգի հետ, որը միշտ զբոսաշրջիկներին հետաքրքրում է, ներկայացված լինի Հին Երեւանում, ունենան ցուցասրահներ և այլն: Ես առևտրին դեմ չեմ, իհարկե, ինչ էլ լինի, դրանից խուսափել չենք կարող, բայց՝ ազգային ավանդույթների համատեքստում:
 
-Հարկայնության սահմանափակում կա՞ նախագծում, որովհետև Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ վերակառուցված շենքերը մինչև Սարյան փողոց, փաստորեն, վերևի հարկերում բազմաբնակարան բարձրահարկ շենքերի են վերածվել, որոնց ստորին հարկերն ուղղակի աննկատ են մնում այդ զանգվածի տակ:
 
- Դա ուղղակի աբսուրդ է, դա հանցագործություն է, դա շենքը պահել չէ, դա քանդել է նշանակում, դրանք հենց նույն Սամվել Դանիելյանի իրականացրած գաղափարներն են։ Այսինքն` իբր հուշարձան են պահում և ամենաանթույլատրելի մեթոդներով. այդ պաստառները առաջին հարկում կպցրել են բարձրահարկ շենքերի տակ` անունը դնելով, որ հուշարձան են պահում: Դրա համար կրթություն պետք չէ՝ հասկանալու համար, որ այդպիսի բան անել չի կարելի:
 
-Փաստորեն, Ձեր նախագիծն ունի հարկայնության սահմանափակում:
 
-Մեր բոլոր այդ ժամանակաշրջանի հուշարձան շենքերը, որ մենք վերականգնում ենք, երկհարկանի են` 90 տոկոսով: Վրան դրված է մանսարդային մեկ հարկ, որովհետև այդտեղ բոլոր մանսարդային հարկերը տարբեր բարձրություն ունեն և պետք է բերել մեկ նիշի: Բոլորը բերված են մեկ հարթության: Դրանք շրջաններ են, ուր առանձին շենքեր են մտնելու, մեծ վերելակներ են լինելու, որոնք կապված են լինելու նաև ստորգետնյա ավտոկայանատեղի հետ: Կարող եք մոլում շրջելով ձեր մտերիմների հետ բարձրանալ վերև, պաղպաղակ ուտել և այլն: Ցանկությունն այն է եղել, որ Գլխավոր պողոտան նորից վերադարձվի քաղաքացիներին` քայլելու համար: 
 
-Չե՞ք վախենում, որ մինչ նախագիծը կսկսի կյանքի կոչվել, հին քանդված շենքերից այլևս ոչինչ չի մնա, որովհետև լուրեր կան, որ որոշ ապամոնտաժող ընկերություններ, որոնք նաև համարակալված քարերը պահպանելու պարտավորություն ունեին, մեղմ ասած, թերացել են իրենց պարտականությունների մեջ. ջարդել են քարերը, կորցրել։
 
-Շատ լավ պետք է հասկանանք, որ որքան գործընթացը ձգձգվում է, այնքան ավելի բարդանում է: Որքան արագ սկսվի շինարարությունը, այնքան ինձ համար էլ հեշտ կլինի: Աֆրիկյանների շենքը, որ ես ապամոնտաժում եմ, առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագծով ենք փորձում անել, պրոֆսիոնալ բրիգադի կողմից: 
 
-Այսինքն` մինչև հիմա ոչ պրոֆեսիոնալ է արվել:
 
 - Մինչև Աֆրիկյանները՝ բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ, կոպիտ ասած, ուղղակի քանդվել: Կամ ապամոնտաժվել են ոչ մասնագիտական այն բարեխղճությամբ, որով աշխատանքը պետք է կատարվեր: Հիմա այդ քարերի եթե նույնիսկ 20-30 %-ը կարողանանք օգտագործել, ապա  բավական կլինի. վերականգնելուց հետո մի քանի տարվա ընթացքում այլևս չեք էլ կարողանա գտնել, դրանցից որն է հին, որը` նոր:
 
Ուղղակի Աֆրիկյանների դեպքում, քանի որ դա մոդեռն ճարտարապետության ամենավառ նմուշներից մեկն էր (մյուսն էլ Ավետիքյանների տուն-հիվանդանոցն էր` Աբովյան փողոցի վրա` Սիլ Պլազայի կողքի կտորը), ունիկալ կառույց է, ոչ մի վարպետ, կարծում եմ, ցանկության դեպքում էլ  չի կարող կրկնօրինակել։ Ուստիեւ՝ այստեղ քար առ քար այնպես է հանվում, համենայն դեպս 14 շարք արդեն ապամոնտաժվել է, որ  ոչ մի պրոբլեմ չունենանք, որովհետև խնդիրը ես հենց սկզբից պատվիրատուների առաջ դրել եմ, որ նույն խումբը, որ ապամոնտաժում է, ինքն էլ հետ մոնտաժում է, որ մի բրիգադը մյուսի վրա մեղքը չգցի, իրենք հանում են, իրենք էլ հավաքում են: Եվ վերջնական հավաքված տեսքում դուք տարբերություն չեք տեսնի:
 
-Ե՞րբ կտեսնենք «Հին Երևանը» ավարտուն տեսքով: Ժամեկտներ կարո՞ղ եք նշել:
 
- Գիտեք, որ բոլոր այն տարածքներից, որտեղ իրացման գործընթաց է, բնակչությունը պետք է դուրս բերվի. մոտ 60%-ը դուրս են եկել, իսկ 40%-ը դեռ տեղում են: Չնայած որ գերակա շահ է ճանաչված, բայց մարդիկ կան, որ անհավանական գումար են պահանջում, դատական գործընթացներ են և այլն: Մինչև այսօր դա է ձգձգում, որ չենք կարողանում գործն սկսել։ Ամբողջ տարածքը` մոտ 280 մ երկարությամբ, բացի տեղում կանգուն մնացած 14 հուշարձան շենքերից, մնացած ամբողջ տարածքը 2 հարկով ստորգետնյա փորվում է. 1 հարկը դա հենց այդ հուշարձան շենքերի մառանային հարկն է, որովհետև դրանք բոլորը մառաններ ունեն, առանց մառանային հարկի հուշարձան շենքեր չկան, իսկ դրանց ներքևի հարկը ավտոկայանատեղիի տարածքն է, որովհետև առանց ավտոկայանտեղի այսպիսի տարածք քաղաքի կենտրոնում անել անհնար է: 
 
Դրա համար մինչև դա չփորվի ամբողջությամբ, հնարավոր չի լինի պատկերացնել ժամկետները: Բայց հիմա, մինչև այս աղմուկը, նունիսկ մտածել էինք, որ այն տեղերում, որտեղ իրացումն ավարտվել է, սկսենք աշխատանքները: Եվ առաջին կտորը, որ ուզում ենք անել Տերյան փողոցի վրա Արամից մինչև Բյուզանդ հատվածն է:
 
Վերականգնում ենք Գիլանյանցի լիմոնադի գործարան բնակելի եկամտաբեր տունը: Դա այն Սպայի տան կողքի շենքն է: Այդ շենքը, երբ ապամոնտաժվեց, նույնիսկ հուշարձանների ցուցակում չկար, այսինքն` օդում կախված էր: Բայց ինձ համար միևնույն է, ես չեմ նայում մշակույթի նախարարության 14 հուշարձանների ցուցակում կա, թե՝ ոչ: Ես համարում եմ, որ այս ճարտարապետական շերտը վնաս է կրել խորհրդային շրջանի ճարտարապետական ծրագրերի առաջին իսկ օրվանից մինչև այսօր:
 
Իհարկե, նախարարությունն ու մյուսները իրենց չինովնիկական խնդիրներն ունեն, և ասում են ինչ որ կա այդ ցուցակում, բոլորն ուղղակի հավաքվի, իրենք այդ գլխացավնքից պրծնեն: Բայց ես  հո պահեստ չեմ կառուցում ապամոնտաժվող շենքերի, որ բոլորը հավաքեմ: Դա ճարտարապետություն է, քաղաքաշինություն է, մեխանիկորեն չի կարելի կպցնել, իրար կողքի շարել ու ասել` հարց ենք լուծել:
 
- Արդեն քանի՞ շենք է քանդվել:
 
Իմ նախագիծն առաջարկելուց հետո` 2005թվականից ի վեր, ապամոնտաժվել է 2 շենք` Բյուզանդի 26-ը, որտեղ Արմատ կուսակցությունն էր, որն ուղիղ ընկնում էր Տերյանի մեջտեղը և Աֆրիկյանները, որ էլի 4 մետրով գտնվում է Տերյանի երթևեկելի մասում: Դա քաղաքաշինական ծրագիր է. Թամանյանի նախագծից մինչև 2005թ. կառավարության կողմից հաստատված Գլխավոր հատակագիծը այդ ճանապարհի լայնացումն է ընթանում: Աֆրիկյանների տունը, որ ապամոնտաժվում է՝ մոտ 300 քմ հանրային տարածք, դառնում է երթևեկելի, միանում է փողոցին, ուրիշ բան չի արվում:
 
-Աֆրիկյանների տունն ու՞ր է տեղափոխվելու և ե՞րբ է նախատեսվում այն վերակառուցել:
 
- Եթե ամեն ինչ նորմալ գնա, Արամի-Տերյան մի ենթակայան կա, որ հենց դա ապամոնտաժեն, փողոցը բացենք, անմիջապես այդտեղ մի կտոր են գտել, որտեղ տանում ենք Գիլանյանցի շենքը՝ անկյունային շենքը Տերյանի վրա, դրան կպնում է Աֆրիկյանների Տերյան 11 շենքը և կողքը Բյուզանդ 17-ը` Անտոնյանների տունը` կախվող պատշգամբով: Այդ 3-ը որ սկսենք… ուղղակի պետք է ներդրողները կարողանան ազատել տարածքը բնակիչներից:
 
Օրինակ՝ հենց այդտեղ մի մանրահատակի արտադրամաս կա, որ մեզ շատ  է խանգարում, չի ուզում տարածքն ազատել, անհավանական թվեր է ասում: Դա էլ հենց շինարարությունը կրկնակի թանկացնում է և' ներդրողի համար, և' շինարարի, և' ինձ համար: Ու քանի որ տեսնում ենք շատ է ձգձգվում, փորձում ենք գոնե այսպես կտոր-կտոր անելով առաջ գնալ:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 
 

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]