Թեմաներ
Երկուշաբթի 09 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2020   23:26 Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020   22:44 Արթուր Վանեցյանը մասնակցել է երիտասարդական ճամբարին 09/20/2020   22:36 ԱՄՆ-ն Ռուսաստանի ուլտիմատում է ներկայացրել 09/20/2020   22:19 Մյասնիկյան գյուղում բռնկվել է անասնակեր 09/20/2020   21:48 Մեծ Բրիտանիան ուժեղացրել է պարեկությունը Ռուսաստանի սահմանների մոտ 09/20/2020   21:28 Բելառուսական Կարմիր խաչի աշխատակիցները դուրս են եկել հերթապահելու Մինսկի փողոցներ 09/20/2020   21:18 Հրապարակվել է սեպտեմբերի 27-ին և 28-ին կայանալիք Մոսկվա – Երևան չարտերային չվերթների ժամանակացույցը 09/20/2020   20:41 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն 09/20/2020   20:24 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում սննդային թունավորում է ստացել 25 բուժաշխատող, 8 հիվանդ 09/20/2020   20:02 Նավալնիից ներողություն խնդրողին հրաժարվել են համարել «Նովիչոկ» - ի ստեղծող 09/20/2020   19:40 Բազմիցս բարձրաձայնել ենք, որ խոտածածկ տարածքների այսպիսի անմխիթար վիճակները կարող են հրդեհների հանգեցնել. «Կանաչ ապագա» 09/20/2020   19:22 Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան. Տաթևիկ Հայրապետյան 09/20/2020   19:16 Վարդավառի լճում հայտնաբերվել է տղամարդու դի 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/20/2020   18:28 Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ մեր իշխանությունը «նապաստակ է նկարում». Կարեն Բեքարյան 09/20/2020   18:10 Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ 09/20/2020   17:58 Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է տրանսգենդերի հետ հպարտությամբ լուսանկարվող նախարար.Իվետա Տոնոյան 09/20/2020   17:48 Սննդային թունավորման դեպք` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում 09/20/2020   17:19 Պատերազմի կոչնակ. Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել. Արփինե Հովհաննիսյան 09/20/2020   17:01 Փրկարարները օգնության են հասել արշավախմբի մասնակիցներին 09/20/2020   16:45 Մինսկում սկսվել են ցուցարարների ձերբակալությունները 09/20/2020   16:25 Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից 09/20/2020   16:05 Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում. Արման Աբովյան 09/20/2020   15:44 Ալիևի խոսքերին ուշադիր հետևեք. Ցավոք, շատ դեպքերում նրանից է կարելի ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից. Ստեփան Դանիելյան 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   15:05 Սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 09/20/2020   14:25 Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. Արցախի նախագահը Երևանում է 09/20/2020   14:07 Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն 09/20/2020   13:49 «Բերքի տոնը» համարում եմ ստացված. Արարատի մարզպետ 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/20/2020   13:33 Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի չեն ընթանում 09/20/2020   13:12 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել 09/20/2020   12:46 Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր․ Արմեն Աշոտյան 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/20/2020   12:05 Ռուսաստանում արձագանքել են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ-ի հայտարարությանը 09/20/2020   11:43 Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր 09/20/2020   11:24 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/20/2020   11:01 Ունենք կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք, 2 մահ և 57 առողջացած 09/20/2020   10:56 Թրամփը Նոբելյան մրցանակի է հուսացել 09/20/2020   10:36 Այրվել է մոտ 250 հակ անասնակեր 09/20/2020   10:22 ԱՄՆ-ը հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի 09/20/2020   10:02 ԱՄՆ-ը հետաձգել է Tik Tok-ի ներբեռնման արգելքը 09/20/2020   09:42 Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/19/2020   22:35 Մատենադարանի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   21:20 Քաղաքացիները զայրացած են, նրանք  դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում
09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/20/2020   11:14 Մահացել է Նորայր Դավիդյանցը 09/19/2020   23:05 «Թավշյա հեքիաթ 5». Արթիկի ներդրումների հեքիաթներն ու Քաջ Նազարը 09/20/2020   13:43 «Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/19/2020   22:09 Խոշոր հրդեհ Մատենադարանի մոտ 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   21:04 Թող Համաշխարհային բանկից մեկ մլրդ պարտքով վերցնեն ու ժողովրդին բաժանեն. Ծառուկյանը` իշխանություններին 09/20/2020   18:37 Գյումրեցին ծեծել, ապա դանակահարել է սոցիալական ցանցով իր ծնողներին հայհոյած տղամարդուն 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/20/2020   15:34 Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ 09/20/2020   12:24 Ողբերական ավտովթար. Ռուսական ռազմաբազայի 27-ամյա զինծառայողը Toyota-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները 09/19/2020   10:17 Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ 09/19/2020   10:45 Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան 09/19/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով

Սուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ) 06/27/2014   09:33  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովում շրջանառության մեջ  դրված կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը վերջերս ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ: Սակայն գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քառօրյա նիստերի օրակարգում նախագծի ընդգրկմանը դեռևս  հավանություն չի տվել:

Հանձնաժողովի` մասնագիտությամբ իրավաբան անդամներից և նախագծի հեղինակներից՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից,  կազմված աշխատանքային խումբն ամիսներ շարունակ քննարկում է օրենսգրքի նախագիծն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու դրույթի:

Քննարկումների արդյունքների և նախագծի ճակատագրի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ի՞նչ ճակատագիր է սպասվում Քրեական դատավարության նոր օրենսգրքին: Նախագիծը տևական ժամանակ շրջանառության մեջ է, և մասնագիտական շրջանակներում անգամ կարծիք կա, որ այն կարող է նույնիսկ չընդունվել:

-Կարծիքը, կարծում եմ, կարող է որպես այդպիսին գոյություն ունենալ, բայց մենք պետք է հասկանանք մեկ շատ կարևոր բան. Քրեական դատավարության օրենսգիրքն այն կարևորագույն իրավական ակտն է, որը գոյություն ունի մեր իրականության մեջ, որովհետև կարգավորում է այնպիսի հասարակական հարաբերություններ կամ  այնպիսի փոխկապակցված հարաբերություններ, որոնք առօրյայում առնչվում են, Աստված մի արասցե, բոլորիս հետ կամ կարող են առնչվել: Դրա համար պետք է այս ժամանակահատվածում այն բացերը, որոնք առկա են արդեն իսկ գործող Քրեական դատավարության օրենսգրքում, կարողանանք վերացնել:

Միևնույն ժամանակ պետք է կարողանանք այն նոր մոտեցումները, որոնք ընդունված են աշխարհում, հատկապես,  մի շարք եվրոպական զարգացած երկրներում, փորձենք փոխանցել նաև մեր քրեական դատավարության իրավունքի մեջ որպես այդպիսին: Դրա համար, ես կարծում եմ, որ այն աշխատանքները, որ տարվում են մեր հանձնաժողովում, բնական են, և կարծում եմ՝ այն տարաձայնությունները, քննարկումները, որոնք երբեմն տեղի են ունենում, և լրագրողներից շատերը նաև օբյեկտիվորեն նշում են, որ բավականին բարձր ձայներով քննարկումներ են ծավալվում, դա նույնպես խոսում է այն բանի մասին, որ մենք բոլորս կարևորում ենք այս իրավական ակտը, օրենսգիրքը, որովհետև, իմ կարծիքով, բավականին լուրջ բարեփոխումներ են առաջիկայում սպասվում, և լուրջ փոփոխություններ պետք է իրականացվեն նախագծում:

-Նախագծի աշխատանքային խումբը այժմ քննարկումների ո՞ր փուլում է:

-Մենք մինչդատական վարույթը, ինչպես գիտեք, արդեն իսկ վերջացրել ենք և անցել ենք դատական վարույթին: Նախնական դատալսումները, դատալսումներն արդեն անցել ենք: Կարծում եմ՝ առաջիկայում կմնա մեկ-երկու բաժին, և, իմ կանխատեսումներով, երեք-չորս հանդիպման ընթացքում միգուցե քննարկումների առաջին էտապը կավարտենք:

Բայց կան մի շարք հարցեր, որոնք մենք դեռևս չենք հստակեցրել մեր քննարկումների արդյունքում: Քննարկելով այն հարցերը, որոնք հստակեցրել ենք, դրանք թողել ենք որպես արդեն իսկ ընդունված տեսակետ կամ կարծիք: Իսկ եթե կան հարցեր, որոնք դեռևս չեն հստակեցվել մեր աշխատանքային խմբի և իրենց կողմից, դա թողել ենք առկախված, որպեսզի հետագայում կետ առ կետ նորից անդրադառնանք:

Կան մի շարք հոդվածներ, դրույթներ, որոնք մեր համար վիճահարույց են:

Օրինակ, էլեկտրոնային ծանուցման այս նոր մոդելի կամ սկզբունքի գործադրումը: Մենք գիտենք, որ Ազգային ժողովում արդեն իսկ փոփոխություն կատարեցինք և քաղաքացիական, և վարչական իրավահարաբերություններում, որպեսզի էլեկտրոնային ծանուցումը գործի որպես այդպիսին, բայց քրեական դատավարությունը և քրեական իրավահարաբերությունները մի փոքր այլ են: Այստեղ պետք է մի փոքր զգուշավոր լինենք՝ որպեսզի և մեղադրող, և պաշտպանող կողմից չարաշահումներ չլինեն, որովհետև չեմ կարծում, որ մեր երկրում ինտերնետը կամ էլեկտրոնային փոստը բոլորին հասանելի է կամ կարող է հասու լինել: Դրա համար պետք է մտածենք ալտերնատիվ մեթոդներ, միջոցներ, որպեսզի պատշաճ ծանուցման սկզբունքը բոլորի համար լինի իրատեսական և որպես գործիք նաև կիրառվի:

Կան մի շարք խնդիրներ՝ մեղադրյալի ճիշտ ցուցմունքի հետ կապված: Կա տեսակետ և քննարկվում է նաև, որ, ինչպես սուտ ցուցմունքի դեպքերում է քրեական պատիժ նախատեսվում, նմանատիպ պատիժ նախատեսվի նաև մեղադրյալի դեպքում: Տեսակետները տարբեր են: Առաջին տեսակետն այն է, որ նախաքննության ընթացքում նույնպես սուտ ցուցնունք տված մեղադրյալը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Երկրորդ տեսակետը, որ դատարանում արդեն իսկ սուտ ցուցմունք տված մեղադրյալը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Նաև շատ կարևոր կարծիքների բախում է տեղի է ունեցել կամ տեղի ունենում, քննարկումներ են ծավալվել գաղտնի քննչական գործողությունների իրավական երաշխիքների հստակեցման շուրջ: Մենք գիտենք, որ, օրինակ, տարբեր հեռախոսային զանգերի լսումները կամ գաղտնի ներքին, արտաքին դիտարկումները, գործողությունները պետք է լինեն, նախևառաջ, իրավաչափ և պետք է ունենան որոշակի երաշխիքներ: Եվ այդ երաշխիքները պետք է սահմանված լինեն օրենքով, որպեսզի որևիցե մի մարմնի կողմից երբևէ չարաշահումներ չլինեն: Մասնավորապես, այս հարցի շուրջ նույնպես կա տեսակետ կամ կարծիք, որ կարող են գաղտնալսվել ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի հետ անմիջական կապ ունեցող, այլ նաև փոխկապակցված անձինք: Ենթադրենք՝ աշխատավայրում տևական ժամանակ շփվել են, դա երևում է նաև հեռախոսազանգերի միջոցով: Հնարավորություն լինի լսել նաև այդ անձի հեռախոսազանգերը:

Հետևաբար, այս բոլոր փոփոխությունները նախևառաջ պետք է դիտարկենք, որպեսզի լինեն իրավաչափ, մարդու հիմարար իրավունքներն ու ազատությունները որևիցե մի կերպ թույլ չտանք ոտնահարվեն կամ սահմանափակվեն, և ցանկացած նմանատիպ գործողություն նաև սահմանվի օրենքով և այն իրավունքները, որոնք սահմափակվում են, լինեն իրավաչափ: Սա կարևոր է, նաև Սահմանդրությամբ ամրագրված դրույթ է:

Կան նմանատիպ մի շարք հարցեր նույնպես, որոնց կարելի է անդրադառնալ  այս ընդհանուր քննարկումների ավարտից հետո: Այն հարցերը, որոնց շուրջ մենք չենք եկել  ընդհանուր եզրահանգման, կետ առ կետ դիտարկելով, նաև տեսակետները մոտեցնելով գնանք առաջ:

-Հենց դա էի ուզում հարցնել: Կա՞ն արդյոք սկզբունքային տարաձայնություններ: Եվ եթե այո, ապա ո՞ր հարցերի շուրջ:

-Այո, նշեցի մի շարք նմանատիպ սկզբունքներ: Բոլորս փորձում ենք մեր պատկերացումների, գիտելիքների չափով և աստիճանով այդ դեբատների արդյունքում ճշմարտությունը կարողանալ զետեղել այս նախագծի մեջ: Այսինքն՝ մաքսիմալ փոքրացնենք սողանցքների հնարավորությունը, որպեսզի, կապ չունի՝ մեղադրող կողմն է, պաշտպանվող կողմն է, չկարողանա օգտվել այս օրենքի բացերից և որոշակի գործողություններ կատարի: Հետևաբար՝ իհարկե, կան տարաձայնություններ, մենք նաև զուգահեռ ուսումնասիրում ենք միջազգային փորձը՝ կոնկրետ խնդիրների հետ կապված:

Օրինակ, նույն այդ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված, քննչական գաղտնի գործողությունների հետ կապված մեր աշխատանքային խումբը ներկայացնում է միջազգային պրակտիկան, երբ կան դրույթներ, որոնք հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող նախագծի որևէ դրույթին: Դրանք ընդհանուր ուսումնասիրության արդյունքում փոփոխության ենթարկվեն:

-Իսկ դեպոնացման ինստիտուտի մասին ի՞նչ կասեք: Նախնական քննարկումների փուլում մասնագետների կողմից քննադատության է արժանացել դեպոնացման ինստիտուտի ներդրումը՝ հատկապես մեղադրյալների մասով:

-Մեղադրյալների մասով ցուցմունքների դեպոնացման շուրջ դեռևս որևէ վերջնական եզրահանգման չենք եկել մի շարք պատճառներով: Որովհետև, եթե այսօրվա գործող օրենքով ցուցմունք տալով այնուհետև դատարանում նշում են, որ այս ցուցմունքը կորզվել է ճնշման, ուժի, չգիտեմ՝ տարբեր  ներազդեցության արդյունքում, և այդ ապացույցը կարող է առոչինչ դառնալ դատարանում, հետևաբար՝ նաև որոշակի առումով դեպոնացվում է, որպեսզի դա ընդունենք դատարանում որպես արդեն իսկ հիմնավոր ապացույց և փաստ, որն ունի իրավական ուժ: Այս առումով մոտեցումները նույնպես տարբեր են, և իսկապես կա խնդիր՝ թե մեր կողմից բարձրացված տեսակետների մեջ, թե իրենց:

Ուստի կարծում եմ, որ առաջիկայում մենք մեկ առանձին քննարկմամբ կանդրադառնանք դեպոնացման խնդրին, քննչական գաղտնի գործողությունների հիմնարար հոդվածին, որտեղ հստակ կսահմանվեն երաշխիքները:

-Որոշ ժամանակ առաջ ասվում էր, որ դեպոնացման դեպքում լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել, հիմա դրանք կա՞ն:

-Առայժմ քննարկման փուլում են: Դրա համար ես չեմ ուզում այս պահին որևէ կոնկրետ տեսակետ ներկայացնել մեր հանրությանը, ուստի երբ որ մենք վերջնական քննարկումները՝ կապված միայն դեպոնացման հետ, կունենանք լրացուցիչ ևս մեկ քննարկում, երբ մենք և իրենք կհստակեցնենք մեր տեսակետները, մեր ապացույցներն ավելի հիմնավոր կդարձնենք, կներկայացնենք և քննարկումները կծավալվեն, ինչպիսի եզրահանգման կհասնենք, նաև հանրությանը կտեղեկացնենք:

-Իսկ փաստաբանական հանրության հետ մտադի՞ր եք դեպոնացման ինստիտուտի ներդնումը քննարկել, քանի որ, կարծես թե, հիմնականում ընդդիմախոսները իրենք էին և մտավախություն ունեին, որ դա կարող է «մահակ» հանդիսանալ:

-Իբրև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես և՛ պատկերացնում եմ, և՛ մտադիր եմ, որպեսզի նախնական այս քննարկումները ավարտելուց հետո պաշտոնական գրությամբ քննարկման հրավիրենք այստեղ այն շահագրգիռ բոլոր մարմիններին, կառույցներին, ովքեր առնչվում են Քրեական դատավարության օրենսգրքի հետ իրենց առօրյայում, որպեսզի պրակտիկ տեսակետը ներկայացնեն և հանձնաժողովին, և աշխատանքային խմբին, մենք կամ ընդունենք ի գիտություն, կամ քննարկումներ ծավալենք, որից հետո նաև ներկայացված այդ տեսակետները, փաստարկները, հիմնավորումները հետագայում օգտագործենք: Դա կարող է լինել և դատախազությունը, և փաստաբանները, փաստաբանական պալատը: Մտածում ենք նման հանդիպում կազմակերպել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, նաև մի շարք այլ շահագրգիռ մարմինների հետ, որոնք կարող են թեկուզ մեկ հոդվածի հետ կապված ներկայացնել պրակտիկ, ավելի լավ լուծումներ:

Մենք այստեղ որևէ ամբիացիա, խնդիր չունենք: Մեր միակ գերնպատակը և գերխնդիրն է, որպեսզի այս նոր մոտեցումը, որը նաև տեղավորվում է մեր Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ, լինի բազմակողմանի քննարկված, լինի բազմակողմանի ուսումնասիրված և առավել լավ նախագիծ ներկայացնենք Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

-Մոտավոր ժամկետնե՞րը: Կարծում եք՝ կհասցնե՞ք աշնանային նստաշրջանի սկզբին:

-Մենք առնվազն տրամադրված ենք, որպեսզի աշնանային նստաշրջանի սկզբում հանձնաժողովն այս նախագիծը ևս մեկ անգամ քննարկի, մտցնի քառօրյայի օրակարգ: Համենայնդեպս՝ նախնական քննարկումների արդյունքում տրամադրված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի քննարկվի աշնանը:

-Կառավարության կողմից ներկայացված նախնական տարբերակի համեմատ էական փոփոխություններ եղե՞լ են: Աշխատանքային խմբում կառավարության ներկայացուցիչներն ընդունո՞ւմ են ձեր առաջարկությունները:

-Իհարկե: Եթե նայենք արդեն իսկ ուսումնասիրված հոդվածները, կտեսնեք, որ բազմաթիվ առաջարկություններ ընդունվել են:

Երբ քննարկման ժամանակ տեսնում են, որ բարձրացրած խնդիրը հիմնավոր ձևով ներկայացվում է մեր կողմից, իրենք անպայման ընդունում են: Եվ եթե մենք բարձրացնում ենք խնդիրը, իսկ հեղինակները ներկայացնում են այն հիմնավորումները, որոնց արդյունքում նման որևէ դրույթ ամրագրվել է այս նախագծի մեջ, ապա մենք որևէ խնդիր չունենք, որպեսզի անպայման պնդենք մեր կարծիքը:

Հետևաբար՝ այս քննարկումների արդյունքում բավականին տեսակետներ մոտենում են, բայց այն սկզբունքային խնդիրները, որոնք գոյություն ունեն, և մենք չենք մարսել, չենք ընկալել, և իրենք դեռ մեր առաջարկները չեն մարսել և չեն ընկալել, թողել ենք հետագա քննարկման առարկա: Մենք նաև մեր գործընկերներից՝ հեղինակներից, խնդրեցինք, պահանջեցինք, որպեսզի մինչդատական վարույթի մասով այն փոփոխությունները, որոնք իրենք ընդունել են, «լավաշի» տեսքով ներկայացնեն մեզ, որպեսզի մենք տեսնենք, թե որ առաջարկներն են ընդունվել, արդեն իսկ զետեղվել այս նախագծում, որոնք՝ ոչ, որպեսզի մեկ-երկու քննարկման արդյունքում տեսակետները մաքսիմալ հստակեցնենք, մոտեցնենք և այնուհետև հանձնաժողովում ու քառօրյայում քննարկումները լինեն ավելի կոնստրուկտիվ, առարկայական և քիչ բան լինի այնտեղ հստակեցնելու:

Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը




 


Հարակից հրապարակումներ`

16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)
11:21 13/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում
13:12 09/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԻ՞նչ է ավելացել և ի՞նչ պակասել Քրեական դատավարության օրենսգրքում՝ դատական լրագրողի դիտակետից

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]