ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշմանդամություն ունեցողների խնդիրները՝ օրենքի բացակայության պայմաններում 06/23/2014 16:55 | ԼՐԱՀՈՍ
«Մեր հասարակության ամենամեծ և հիմնական խնդիրը օրենքի բացակայությունն է, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներն ամբողջովին հոգացող օրենքի պակասությունը։ Նման օրենք ունեն բոլոր քաղաքակիրթ երկրները, այդ օրենքը հնարել պետք չէ, այլ պետք է օգտագործել միջազգային փորձը և այն կիրառել մեր երկրում»,- միջազգային «Actite Talks» միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց 2 հաշմանդամ երեխաների մայր Մերի Մարտիրոսյանը:
12 և 13 տարեկան հաշմանդամ երեխաների մայրը միայնակ է մեծացնում իր երեխաներին։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ինքն այն եզակի մայրերից է, որոնք կարողանում են հաղթահարել դժվարությունները՝ «պատերը ջարդելով»: Կինը նշեց, որ իր երեխաները բավականին զարգացած են, ունեն շատ հետաքրքրություններ, սպորտով են զբաղվում, մշակութային կյանքով են ապրում, եւ ստանում լիարժեք կրթություն։
Անվասայլակին գամված նրա դուստրը զբաղվում է երաժշտությամբ և պատրաստվում է իր կյանքը նվիրել երաժշտությունը, իսկ որդին տառապում է աուտիզմով:
Կնոջ խոսքով՝ «եթե բոլորս հաշմանդամներին, ծերերին, ընտանիքի բարեկեցությանը մեծ ուշադրություն դարձնենք, ապա ամբողջ երկիրը միայն կշահի դրանից, որովհետև դրանից է կախված երկրի ճակատագիրը»:
2 հաշմանդամ երեխաներ ունեցող մայրը դժվարացավ խորհուրդ տալ իր կարգավիճակում գտնվող այլ մայրերի՝ նշելով, որ բոլոր ծնողները չէ, որ պատրաստ են զոհաբերել իրենց հանուն երեխաների։ «Ես չեմ կարող խորհուրդ տալ բոլորին զոհաբերել իրենց, դա յուրաքանչյուրի ընտրությունն է, իր կյանքը և յուրաքանչյուր անձ պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ ընտրի իր կյանքը կամ իր երեխաների կյանքը»:
«Հաշմանդամությունը դա պատիժ չէ, ընդհակառակը մեծ պատասխանատվություն ու առաքելություն է ծնողի համար»,- ընդգծեց Մերի Մարտիրոսյանը:
Հաշմանդամություն ունեցող 29-ամյա Աշխեն Ավագյանն էլ իր հերթին նշեց, որ սկզբում հաճախել է հատուկ դպրոց, որտեղ կրթություն չի ստացել, տառերն էլ մայրն է սովորեցրել, իսկ երբ սկսել է հաճախել թիվ 27 հանրակրթական դպրոց, ապա իր հետ աշխատել են նաեւ ուսուցիչները, ինչպես նաև Անահիտ Բախշյանը:
Աշխենի խոսքով, ինքը սիրել է սովորել, իսկ մայրը եղել է խստապահանջ, ուսուցիչների հանձնարարություններ էլ անպայման կատարել է:
«Եթե ես ինձ համարում եմ լիարժեք մարդ, բոլորին հավասար, ուրեմն պետք է կրթության մեջ չմեկուսանամ»,- նշում է աղջիկը:
Աշխենը հիշում է, որ առաջին անգամ դպրոց հաճախելիս աշակերտները ոչ մի տարբերություն չեն դրել՝ իր և նրանց միջև, իսկ երբ առաջին անգամ ցանկություն է հայտնել դասը պատասխանել, ապա իր դասընկերնները բղավել են «5 դրեք, ինքը լավ պատասխանեց»:
Կրթության մեջ իր հաջողության գրավականը աղջիկը համարում է իր աշխատասիրությունը և մոր ջանքերն ու օգնությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ