ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիշա Վիրաբյանի գործով դատախազի բողոքը հիմնավոր չէ, իսկ հիմքերը` անհասկանալի. Արա Ղազարյան 06/22/2014 15:29 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը հուսով է, որ Վերաքննիչ դատարանը կմերժի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված բողոքը: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Արա Ղազարյանը կարծիք հայտնեց, որ դատախազի բողոքն այնքան էլ հիմնավոր չէ, ավելին՝ անհասկանալի են բողոքի հիմքերը:
Մասնավորապես, դատախազը նշել է, որ 2004-2005թթ. քննիչն երկու որոշում էր կայացրել ոստիկանների կողմից Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու փաստով քրեական գործ չհարուցելու և կոնկրետ անձանց հարցաքննելու վերաբերյալ Վիրաբյանի միջնորդությունը մերժելու մասին: Դատախազի կարծիքով, դատարանն այդ որոշումները պատշաճ գնահատման չի արժանացրել, այդ պատճառով անհնարին է դառնում ՄԻԵԴ վճռի կատարումը ազգային մակարդակով:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը վերջերս որոշում էր կայացրել քննիչի` քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու և գործը կրկին նախաքննության ուղարկելու մասին, այսինքն, ըստ Ա.Ղազարյանի, վերականգնվել է «ստատուս քվոն»՝ մինչև խախտումն եղած վիճակը:
Այդ որոշման ուժի մեջ մտելուց հետո` քննիչը, անկախ այն բանից, որ խոշտանգումներից արդեն 9 տարի է անցել և որ ժամանակի ընթացքում հետքերը վերանում են, նորից պետք է քննություն անցկացնի: Քննիչը պետք է քննի Գրիշա Վիրաբյանի այն պնդումները, որոնք նա 2004-2005թթ. ներկայացրել էր: Այն է` ոստիկաններն իրեն խոշտանգել են իր քաղաքացիական ակտիվության համար, «այն բանի համար, որ ինքը Գրիշա Վիրաբյանն է»: «Քննիչն այս անգամ կրկին նույն որոշումը չի կարող կայացնել»,- ասաց Արա Ղազարյանը:
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրոդատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով որոշեց վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը: Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
Եվրոդատարանն իր վճռում արձանագրել էր խտրականության բացառման իրավունքի խախտում` այն հիմքով, որ քննիչը պատշաճ քննության առարկա չի դարձրել Գրիշա Վիրաբյանի` քննության ժամանակ հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ իրեն խոշտանգել են իր քաղաքական հայացքների, քաղաքացիական ակտիվության համար: Գործը քննվել էր որպես սովորական քրեական գործ, որ հարուցված էր ոստիկանին հարվածելու հիմքով: Մինչդեռ, ըստ Եվրոդատարանի, խտրականության գործերով պետք է քննությունը տարվի մայր գործով քննությունից առանձին, եթե քաղաքացին ասում է, որ իրեն խոշտանգել են և խոշտանգել են իր հայացքների կամ կրոնական համոզմունքների համար, ապա քննիչը պետք է այդ փաստերը ստուգի: Եվ քանի որ քննիչն այդ փաստերը չէր ստուգել, դրանց կարևորություն չէր տվել, Եվրոդատարանն արձանագրել էր, որ արդյունավետ քննություն չէր ապահովվել խտրականության բացառման հիմքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ