Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Լայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ 06/19/2014   16:12  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում կալանքի վարույթի գործերով ցուցաբերվել է ավելի ժողովրդավարական մոտեցում. հիմնական կանոնը դռնբաց նիստն է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:  
Մեր այն հարցին, թե արդյոք չկա՞ նախաքննական գաղտնիք հրապարակելու վտանգ, հայտնի է, որ իրավապահները առիթով և առանց առիթի հիշեցնում են սրբազան նախաքննական գաղտնիքի մասին, Արա Ղազարյանը տեսակետ հայտնեց, որ որպես կանոն՝ խափանման միջոց կալանքի վարույթի ընթացքում մեղքի մասին հարցը չի քննարկվում, այլ քննարկվում են տեղեկություններ, փաստեր, որոշ դեպքերում նաև՝ ապացույցներ, բայց հիմնականում տեղեկություններ և փաստեր:
 
«Այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում. որ դռնբաց լինի, ավելի լավ, հանրային վերահսկողությունը կաշխատի: Մենք տեսնում ենք ևս մեկ քայլ, որ ավելի մեծացնում է հանրության ներկայությունը մի շատ կարևոր պրոցեսի, որտեղ շատ հնարավոր է, որ տեղի ունենան կամայականություններ: Դռնբաց դատական նիստը դա վերացնում է»,- ասաց Արա Ղազարյանը՝ միանշանակ ողջունելով այդ նոր կարգավորումը: Նա հավելեց, որ «եթե կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ դատավորը որոշի դռնփակ անցկացնել, չեմ կարծում, որ օրենսգիրքը դա չթույլատրի»: 
 
Քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումը, ըստ որի՝ դատախազի կամ քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ «կարող է լինել» (այսինքն՝ պարտադիր չէ) նաև զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները, Արա Ղազարյանը գտնում է, որ դա էական որևէ հետևանք չի առաջացնի:
 
Նա պարզաբանեց, որ «քրեական գործի հարուցում» հասկացությունը դուրս է եկել, և ներմուծվել է նոր հասկացություն՝ «վարույթ նախաձեռնել», որը շատ ավելի թեթև, հանգիստ համակարգ է, տրված է ցանկ, որը պարտադիր է և տրված է ցանկ, որը կարող է, այսինքն՝ որոշ հայեցողություն է տալիս, դա, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, նորմալ է:
 
«Պատկերացրեք՝ մանավանդ ինտերնետի այս դարաշրջանում  լայքահավաքության նպատակով որքան սուտ, սկանդալային տեղեկություններ են հրապարակվում, պատկերացրեք ոստիկանությունը ռեսուրսներ է հատկացնում ինֆորմացիան ստուգելու: Կազմակերպված հանցավորության դեմ պայքար մղելու փոխարեն ոստիկանությունը պետք է ստուգի Ինտերնետում հրապարակված տեղեկությունները: Որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի, որոշ հայեցողություն պետք է, դրա համար էլ այստեղ օգտագործվում է «առերևույթ բառը»»,- նկատեց Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ «այնպես չէ, որ ցանկացած տեղեկության հիման վրա, որը հուշում է հանցագործության կատարված լինելու կամ նախապատրաստվելու մասին, պետք է վարույթ նախաձեռնել»:
 
Օրինակ՝ Վերնիսաժի դեպքերը առերևույթ են, որովհետև «տարբեր աղբյուրներից ստանում ես ինֆորմացիա, հասկանում, որ այնտեղ կրակոցներ են եղել, բայց դա չի նշանակում, որ Շամշյանի ամեն հաղորդման հիման վրա պետք է ոստիկանությունը վազի, վարույթ նախաձեռնի և այլն», նախ պետք է որոշակի հայեցողության հնարավորություն տրվի: 
 
Արա Ղազարյանն ընդգծեց, որ գործող օրենսգրքի պայմաններում, մինչև քրեական դատավարության աշխատելը, կա հետաքննություն, որը փակ փուլ է, բայց որի ընթացքում մարդու իրավունքների միջամտություն քաղաքացիների նկատմամբ տեղի ունենում է: Մինչդեռ նոր իրավակարգավորմամբ փակ փուլը վերացվում է, և բոլոր տեսակի հաղորդումները, որոնք առերևույթ հանցագործության մասին են հուշում, պետք է անցնեն քրեական դատավարության միջով:
 
«Դա նշանակում է՝ ավելի բարձր, ավելի շատ երաշխիքներ՝ կամայականությունների դեմ»,- ասաց Ղազարյանը՝ փաստելով, որ հետաքննության փուլում կարող են իրականացվել քննչական, դատավարական գործողություններ, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել և այդ մասին ոչ ոք չիմանա, դատախազն էլ չիմանա, որովհետև դա հանրության վերահսկող աչքից դուրս է գտնվում:
 
Արա Ղազարյանը, որպես օրինակ, նշեց, որ հետաքննության փուլում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին նույնիսկ դատախազը կարող է տեղյակ չլինել, այդ համակարգը թույլ չի տալիս դատախազին անմիջապես տեղյակ լինել հենց առաջին իսկ րոպեներից, որ առերևույթ հանցագործություն է կատարվել:
 
Դատախազը տեղյակ է լինում, երբ որ արդեն նախաքննություն է սկսվում և կա քննիչ ու վերահսկող դատախազ, իսկ մինչև քննիչը կա հետաքննիչ:
 
«Այսօր այն, ինչ առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքով, շատ լավ համակարգ է, շատ լավ է մտածված, հենց առաջին իսկ պահից, երբ որ սկսվում է վարույթ, կա քննիչ և վերահսկող դատախազ, նշանակում է՝ խախտումները կարող են հասցվել մինիմումի»,- ասաց  Արա Ղազարյանը:    
 
            
 

Հարակից հրապարակումներ`

11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)
11:21 13/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում
13:12 09/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԻ՞նչ է ավելացել և ի՞նչ պակասել Քրեական դատավարության օրենսգրքում՝ դատական լրագրողի դիտակետից
15:58 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Ղազարյան. Հասարակությունը չի հանդուրժի քրեական դատավարության օրենսգրքի ընդունման կասեցումը

Արխիվ

[]