Թեմաներ
Ուրբաթ 06 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2020   00:49 Հայտնել են ամենաբարձր եկամուտ ունեցող հանրաճանաչ մարդկանց անունները 06/04/2020   23:42 Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան 06/04/2020   23:28 Ձախողիր, որ պաշտոնավարես. Ավետիք Իշխանյան 06/04/2020   23:15 Թուրքիան խոստացել է օգնել Լիբիայի կառավարությանը 06/04/2020   22:50 Մերկելը որոշել է այլևս չառաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում 06/04/2020   22:34 Կազմել եմ ներկայիս՝ 7-րդ գումարման ԱԺ-ի խայտառակ ժառանգությունը արագ ու որակով հաղթահարելուն ուղղված մի օրինագիծ. Ռուբեն Մելիքյան 06/04/2020   22:15 Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում. Փաշինյան 06/04/2020   22:00 Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի 06/04/2020   21:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ 06/04/2020   21:46 Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները.Աննա Նաղդալյան 06/04/2020   21:38 Եմենում գնդակահարել են ռուսական գործակալության աշխատակցին 06/04/2020   21:10 Քեզ հավատացող ժողովուրդը քե՛զ ընտրեց, իսկ դու ձևավորեցիր քո՛ կառավարությունը 06/04/2020   21:05 Ոստիկանության պարեկային ծառայությունում աշխատավարձը կլինի բարձր՝ 250-270 հազար 06/04/2020   20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/04/2020   20:03 Քննարկում ենք մի քանի սցենարներ և դրանց տնտեսական հնարավոր հետևանքները. Փաշինյան 06/04/2020   19:55 Կորոնավիրուսից 33 տարեկան քաղաքացի է մահացել․ Թորոսյան 06/04/2020   19:52 Քաղաքացիները գնում են միջազգային մամուլից վերցված դեղորայքներ և ինքնաբուժությամբ զբաղվում. նախարար 06/04/2020   19:47 Դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել․Քոչարյան 06/04/2020   19:42 Հանրային վերահսկողության հարթակը ատելության, քննադատության առիթ է դառնում. Վարչապետը մտահոգություն հայտնեց 06/04/2020   19:34 Յուրի Խաչատուրովի՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը միայն հաստատեց հանձնաժողովի անդամների կասկածները․ Քոչարյան 06/04/2020   19:29 Դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին․ բժիշկը՝ քաղաքացիներին 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   19:05 Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 06/04/2020   18:59 Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի է վարույթն իրականացնող մարմնին. Նա մեկուսացած է 06/04/2020   18:52 Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հանրայնացնելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում ուսումնասիրվում են 06/04/2020   18:45 Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի 06/04/2020   18:37 Արդարադատության նախարար Հայաստանում մեծ հաշվով չկա. Փաստաբան 06/04/2020   18:32 Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները 06/04/2020   18:22 Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ 06/04/2020   18:16 Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասն ուղարկվել է դատարան 06/04/2020   18:11 ԱԱՏՄ ստուգայցերն՝ արդեն առավել խիստ նորմերով․ տնտեսավարողներն ավելի զգուշավոր են դառնում 06/04/2020   18:04 Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթերը 06/04/2020   17:59 Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն 06/04/2020   17:53 Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման 06/04/2020   17:47 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 06/04/2020   17:39 Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ Տեր Օշին քահանան՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին 06/04/2020   17:38 Ո՞վ է պատասխանատու կորցրած կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների համար. Փաշինյանը թե՞ «ժողովուրդը». Ղազինյան 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել 06/04/2020   17:10 Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու նվիրատուներին. Ստեփան Դանիելյան 06/04/2020   17:10 Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նոյեմբերյանի բժիշկների մասին 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/04/2020   16:53 Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների վրա հիմնվելով Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում 06/04/2020   16:46 Նոյեմբերյանի բժիշկներն ասում են տաքությունով գնում են հիվանդների մոտ. Զոհրաբյան 06/04/2020   16:36 Սպասվում է առանց տեղումների եղանակ 06/04/2020   16:25 Շարքային զինծառայողը ծեծել է դասակի հրամանատարին, մկրատով հարվածել կրծքավանդակին 06/04/2020   16:18 Նախագահը նշանակել է արդարադատության նոր նախարարին 06/04/2020   16:09 Թիվ 40 մանկապարտեզի երեխաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. Նա շփվել է 15 երեխայի հետ 06/04/2020   16:06 Դատախազությունը կքննարկի Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը վերացնելու դատարանի որոշումը բողոքարկելու հարցը՝ դատական ակտը ստանալուց հետո 06/04/2020   15:58 Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում. Ռուբեն Մելիքյան
06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/03/2020   11:18 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են. Վարչապետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել

Օրենքների միջև հակասությունները՝ մահացածի չվճարված կենսաթոշակի գումարը որպես ժառանգություն չստանալու պատճառ 06/14/2014   11:20  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Սահմանադրական դատարանը օրերս կայացրած աշխատայարգային որոշմամբ քննության է ընդունել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: Դատաքննությունը նշանակված է հոկտեմբերի 14-ին: 
 
Կարեն Ադրեասյանն այս անգամ վիճարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականությունը:
 
Վիճարկվող դրույթը վերաբերում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարելուն: Սահմանված է, որ այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաuտաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում են ներկայացվում կենuաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամuվա ընթացքում: 
 
Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենuաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենuաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:
 
Նշենք, որ այս խնդրին անդրադարձ կա նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013թ. զեկույցում:
 
ՄԻՊ-ը, մասնավորապես, նշել է, որ օրենքների միջև առկա հակասությունների հետևանքով կենսաթոշակառուի մահվան դեպքում հարազատները հիմնականում չեն կարողացել որպես ժառանգություն ստանալ հանգուցյալին չվճարված կենսաթոշակը: 
 
Անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը՝ ՄԻՊ-ը նշել է, որ միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգության վերաբերյալ առանձին կարգավորում: 
 
Մասնավորապես, օրենսգրքում նշվում է, որ վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված նշված գումարները վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: 
 
Այնուամենայնիվ, օրենսգրքի նույն հոդվածում նշվում է, որ մահացածին չվճարված գումարները մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով: 
 
Ժառանգական իրավունքի ընդհանուր դրույթների համաձայն` թեև ժառանգության ընդունման համար վեցամսյա ժամկետ է նախատեսում, այնուամենայնիվ, նույն ընդհանուր դրույթները նաև սահմանում են, որ ժառանգությունն առանց դատարան դիմելու կարող է ընդունվել նաև այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև` ժառանգությունն ընդունելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու նպատակով դատարան դիմելու հնարավորություն: 
 
Այսինքն, օրենքը կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ժառանգություն ստանալու համար պահանջում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել առավելագույնը 12 ամսվա ընթացքում, իսկ օրենսգիրքը որոշակի պայմանների առկայության դեպքում նման ժամանակային սահմանափակում չի նախատեսում: 
 
Ըստ ՄԻՊ-ի, այս իրավիճակը չի բխում «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներից, որի համաձայն` oրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում ՀՀ մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին: 
 
ՄԻՊ-ի 2013թ.  զեկույցում մասնավորապես արձանագրված է. «Նշվածը խնդրահարույց է նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի իրականացման տեսանկյունից:
 
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածն ամրագրում է, որ «ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ՝ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»:
 
Այս առումով հատկանշական է ՀՀ Սահմանադրական դատարանի 04.10.2006թ. թիվ ՍԴՈ- 649 որոշումը, որում դատարանը նշել է. «Կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցներ են և նրա սեփականությունը։ … Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է։ Կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է՝ նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը)»:
 
 

Տեսանյութեր

06/04/2020   13:55 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]