Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/05/2020   15:05 Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին. Սասնա Ծռեր 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   14:46 Լիբանանում սպանել են «Հըզբոլլահի» հրամանատարին 04/05/2020   14:04 «Մենք վախենում ենք, բայց օգնում ենք բոլորին ». Նյու Յորքի բժիշկները ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի մասին. BBC 04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս 04/04/2020   18:18 Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը 04/04/2020   18:14 «Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է 04/04/2020   18:09 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով 04/04/2020   17:50 Հայտնաբերվել է դի 04/04/2020   17:30 ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք 04/04/2020   16:13 Երեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է 04/04/2020   15:55 Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է 3 կորոնավիրուսով հիվանդ․ միայն մեկի մոտ են առկա վնասվածքներ 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/04/2020   15:18 Մետրոյի ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր. իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է. Ինչ է արվում վերագործարկման համար 04/04/2020   15:09 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. aliq.ge 04/04/2020   14:53 ԱԻՆ-ը վարակազերծում է խանութներն ու գերատեսչությունները 04/04/2020   14:41 Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին 04/04/2020   14:21 Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ 04/04/2020   14:09 Կառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ
04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/03/2020   22:41 Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Ուղեւորները պահանջում են իրենց փողերը 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/03/2020   16:07 Մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների 06/02/2014   20:12  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

«Հույս ունենք մինչև ԱԺ արձակուրդ գնալն ամբողջությամբ ավարտել քննարկումները, ամռան ընթացքում ամփոփել և չի բացառվում, որ այդ դեպքում կարողանանք արդեն աշնանը նախագիծը ներկայացնել ընթարցումների»,- «Փաստինֆո»-ին ասել է  Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը` ներկայացնելով  քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքը:

«Պայմանավորվածությունն այնպիսին է, որ մենք ամռան վերջին ԱԺ պետք է ներկայացնենք իրենց առաջարկությունների ամփոփաթերթը, հավանաբար նորից քննարկում կլինի, և ամփոփելով, պարզ կդառնա` աշնանը կանցնե՞նք ընթերցումների փուլ, թե՞ ոչ»,- նշեց փոխնախարարը:

Հիշեցնենք, մայիսի 16-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առանց քննարկման միաձայն ընդունեց  Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ-ի մեծ օրակարգում ընդգրկելու առաջարկությունը, քանի որ նախագիծն ԱԺ ուղարկելուց հետո օրենքով նախատեսված 1 տարին լրացել էր, և մեծ օրակարգում չընդգրկվելու դեպքում այն մեխանիկորեն դուրս կմնար օրակարգից ընդհանրապես:

Այսպիսով, արդեն մեծ օրակարգում ընդգրկվելուց հետո օրենսգրքի նախագիծը մանրամասն քննարկման առարկա է դարձել ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից փորձեցինք ճշտել ի՞նչ առաջարկություններ են ստացվել պատգամավորներից, ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նախագծում:

«Շատ կառուցողական քննարկումներ են ընթանում, և մի քանի ինստիտուտների վերաբերյալ սկզբունքային առաջարկություններ կան, որոնք պետք է փոխվեն: Օրինակ` հարկադրանքի միջոցների վերաբերւալ, մասնավորապես` կալանքի կիրառումն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով ազատությունից զրկման հետ կապված պատիժ ընդհանրապես չի նախատեսվում, կամ նախատեված հնարավոր սանկցիայի ժամկետն ավելի փոքր է, քան անձը կարող է մնալ կալանքի տակ: Օրինակ` ոչ մեծ ծանրության հանցագործության համար նախագծով 2 ամիս կալանք է նախատեսվում, բայց կարող են լինել դեպքեր, երբ անձը դատարանի որոշմամբ դատապարտվի  ընդամենը 1 ամսվա ազատազրկման, որքանո՞վ է ճիշտ մարդուն սկզբում 2 ամիս կալանքի տակ պահել, եթե վերջում նա պիտի 1 ամսվա ազատազրկման դատապարտվի»,- ասաց Արման Թաթոյանը:

Հաջորդ հարցը, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրության է արժանացել, ըստ փոխնախարարի, օրենսգրքի նախագծով նախատեսված դեպոնացման ինստիտուտի հետ կապված դատավորի դերի ուժեղացման հարցն է:

Մեր հարցին, թե կա՞ն արդյոք առաջարկություններ, որոնց նախագծի աշխատանքային խումբը չի համաձայնել, Արման Թաթոյանը բացասական պատասխան տվեց: «Օրինակ դեպոնացման հետ կապված առաջարկվող լուծմանը անհամաձայնություն էր հայտնվել ԱԺ պատգամաորների կողմից, և միասին քննարկելուց հետո եկանք ընդհանուր լուծման: Ոչ թե ինստիտուտն էր կասկածի տակ դրվում, այլ մեխանիզմի օրենսդրական լուծումները»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նաև անդրադարձավ կոնկրետ հարցի, որի շուրջ ԱԺ հանձնաժողովում բավական բուռն քննարկումներ են տեղի ունեցել: Խոսքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձի սկզբնական կալանավորման մասին է: Գործող օրենսգրքով քննիչի հիմնավոր կասկածը բավարար է անձին 1-ամսյա սկզբնական կալանքի ենթարկելու համար: «Հիմա քննարկում ենք, որպեսզի դատարանը գնահատելու հնարավորություն ունենա, և եթե որակումն առերևույթ չի համապատասխանում քննիչի միջնորդության մեջ նշված փաստական հանգամանքներին, ապա կարող է մերժել: Բայց սա  դեռ քննարկման փուլում է»,- հիշեցրեց Արման Թաթոյանը:

Ի դեպ, ՔԴՕ նախագծի հասարակական քննարկման փուլում հատկապես լայն անդրադարձի արժանացան հենց խափանման միջոցների, հատկապես առաջարկվող նոր խափանման միջոցների ներդրման առաջարկները, ուստի փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս դրանք ընդունվեցին ԱԺ պատգամավորների կողմից: «Միանգամայն դրական գնահատվեց խափանման միջոցների հենց այդ լայն շրջանակի նախատեսումը: Ավելին ասեմ` մենք, օրինակ, նախատեսել էինք, որ վարչական կալանքը, տնային հսկողությունը «կարող են» իրականացվել էլեկտրոնային միջոցներով, եթե դատարանը այդպես որոշի, այսինքն` այնպես չէ, որ պարտադիր էր, բայց ԱԺ-ի կողմից առաջարկություն եղավ, և մենք ընդունեցինք դա, որ ամեն դեպքում էլեկտրոնային միջոցներով վերահսկողություն իրականացվի, ինչը կբարձրացնի այդ խափանման միջոցի ադյունավետությունը»,- ասաց Արման Թաթոյանը` հավելելով, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից դրական արձագանքի են արժանացել  նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նվազեցմանն ու ուղղված միջոցները: «Հատկապես «ձերբակալում, խափանման միջոցներ» հարցի վերաբերյալ ունենք շատ առաջարկություններ, մասնավորապես` հօգուտ անձի իրավունքների որոշակի փոփոխություններ կլինեն»,- նշեց Արման Թաթոյանը:

Արդարադատության փոխնախարարը  նշեց, որ օրենսգրքի նախագծում կլինեն նաև որոշ խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք հենց նախագծի աշխատանքային խմբի կողմից են առաջարկվել:

 


Հարակից հրապարակումներ`

16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում
11:12 24/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ)
12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)
11:21 13/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում
11:50 11/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Արդարադատության նախարարությունը հետամուտ կլինի ՄԻԵԴ վճիռների կատարմանը. նախատեսվում է կառուցվածքային փոփոխություն
13:12 09/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԻ՞նչ է ավելացել և ի՞նչ պակասել Քրեական դատավարության օրենսգրքում՝ դատական լրագրողի դիտակետից
15:58 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Ղազարյան. Հասարակությունը չի հանդուրժի քրեական դատավարության օրենսգրքի ընդունման կասեցումը
12:05 02/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունումը հնարավոր է հետաձգվի
13:44 21/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը` հատուկ էլեկտրոնային միջոցներով

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]