Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Էդմոն Մարուքյան. Դատարանը հիմնականում որոշ փաստաբանների համար դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց 05/27/2014   10:17  |  Հարցազրույց

 
Վերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վերաբերող դրույթներ: 
 
Դրանց վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը հետ: 
 
- Ինչո՞վ էր վատ եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադարձը երկաստիճան համակարգին: 
 
-Ճիշտն ասած՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ամբողջությամբ չի բացահայտում, թե ի՞նչ համակարգ է առաջարկվում: Ուղղակի տարբերակներ են քննարկվում: Եվ ինձ համար անհայտ է մնում, թե երկաստիճան համակարգ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքն ուղղակի վճռաբեկ դատարանը վերացնելու մասին է, ես կարծում եմ, որ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն: 
 
Այս փուլում ես հասկանում եմ, որ այսօրվա եղած եռաստիճան դատական համակարգն իրեն չի արդարացնում, և մենք ունենք կրկնություններ: Հայաստանի Հանրապետությունը, լինելով ոչ հարուստ երկիր, չի կարող իրեն թույլ տալ պետության վրա շատ թանկ նստող արդարադատության համակարգում ունենալ կրկնություններ: Ի՞նչ է սա նշանակում: Օրինակ, երբ գործը քննում է վերաքննիչ դատարանը, սակայն այն քննում է վճռաբեկության կանոններով, որից հետո դու նորից իրավունք ունես վճռաբեկ բողոք բերելու, և հնարավոր է, որ նույն գործը նորից քննության առարկա դառնա հիմա էլ վճռաբեկ դատարանում՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն արդեն իսկ գործը քննել է վճռաբեկության կանոններով: Նմանատիպ օրինակները շատ են: Ըստ էության, ես առաջին հերթին ավելի շատ խնդիր տեսնում եմ վերաքննիչ դատարանում:
 
Հիմնական արդարադատությունն իրականացվում է, բնականաբար, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում: Դրանից հետո մենք ունենք վերաքննիչ դատարան: Եթե ես հետ գնամ իմ երկու տարի առաջվա պրակտիկային, քրեական գործերով չեմ հիշում ռեալ քննություններ: Վերաքննիչ դատարանում դրանք հիմնականում ձևական բնույթ էին կրում: Ավելին՝ չի եղել դեպք, երբ ես չբողոքարկեմ կալանքների հետ կապված որոշումները, և չունեմ մի դեպք, որ վերաքննիչ դատարանը որևէ կերպ ըստ էության դրան անդրադառնա և առաջին ատյանի որոշումը վերանայի իր որոշումով: Այսինքն՝ եղել են «copy/paste» որոշումներ, այն է՝ խափանման միջոցը կալանք կիրառելու երկամսյա այդ որոշումները միշտ թողնվել են նույնը:
 
Հիմա այս մակարդակում պահել մի ամբողջ դատական համակարգ ու ասել, որ մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, բնականաբար, ճիշտ չէ: Մենք չենք կարող ասել, որ մեր քաղաքացիների վճարած հարկերն այս մասով ճիշտ են ծախսվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ, այո՛, պետք է վերանայվի այս համակարգը, բայց թե ի՞նչ ձևով, քննարկման ենթակա հարցեր են՝ պետք է  կրճատվեն ատյաննները եռաստիճանից երկաստիճանի, թե՞ եռաստիճանը պահպանել, բայց հստակեցնել նրանց գործառույթները, լիազորությունների շրջանակը:
 
Մյուս խնդիրը վերաբերում է այն երկար քննարկվող վեճին, որ վճռաբեկ դատարանը փաստերի՞ դատարան է, թե՞ իրավունքի, վերաքննիչ դատարանը փաստերի և իրավունքի՞ դատարան է, թե՞ ..: Այս հարցերը պետք է հստակեցվեն: Տարբեր մոտեցումներ կան: 
 
Առաջին մոտեցումը հետևյալն է.  վճռաբեկ դատարանը չպետք է ընդունի շատ գործեր և նրա կայացրած որոշումները պետք է լինեն այնպիսի որոշումներ, որ երկրի ամբողջ իրավաբանական համայնքը դրանց ծանոթ լինի: Հիմա վճռաբեկ դատարանը տարեկան այնքան շատ որոշումներ է կայացնում, որ ասել, թե բոլորը կարդում են այդ որոշումները, բնականաբար, սխալ կլինի: Այսինքն՝ մենք իրավունքի դատարան  ունենալու տեսլականը, թե նա ամեն գործ չպետք է վերցնի ու քննի, այդպես էլ կյանքի չկոչեցինք: 
 
Նաև խնդիր է, որ վճռաբեկ դատարանի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Որոշ շրջանակներ պատկերացնում են, որ վճռաբեկ դատարանը պետք է իրականացնի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի ֆունկցիան: Մինչդեռ՝ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք առանձին Սահմանադրական դատարան, իսկ ԱՄՆ-ում Գերագույն դատարանը և՛ ամենաբարձր դատական ատյանն է, և՛ սահմանադրական արդարադատություն է իրականացնում: Այստեղ բերել և փորձը կիրառել, նույնականացնել, չի ստացվի և չստացվեց: 
 
Այս առումով մենք ունենք լուրջ խնդիրներ: Վերաքննիչ դատարանը պետք է պահպաներ այն մակարդակում իր դիրքը, որ լիներ փաստերի դատարան, այսինքն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկված փաստերը նորից կարող էին վերանայվել և քննարկվել վերաքննիչ  դատարանում, իսկ վճռաբեկ դատարանը իրավունքի դատարանի իր առաքելությունն իրականացներ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվեր: Բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ամեն ինչ խառնված է: 
 
Իմ դժգոհությունն առաջին հերթին վերաքննիչ դատարանից է, որովհետև բազմաթիվ գործերով, բազմաթիվ դեպքերով  ես հասկացել եմ, որ դատական համակարգի մի հատվածը ինչ-որ անիմաստ թղթաբանություն է, որտեղ արդարադատություն չի իրականացվում: Հատուկենտ գործեր ես գիտեմ, որ վերաքննիչ դատարանում վերանայվել են: Ո՞րն է այդ դատարանի միսսիան: 
 
Եթե նայենք սպառման առումով, հիմնականում որոշ փաստաբանների համար դա դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց՝ սպառել ատյանները. առաջին ատյանից հետո անպայման գնալ վերաքննիչ, հետո գործը պարտադիր բերել վճռաբեկ, որ մերժվեն բոլոր որոշումներով, որովհետև որևէ մեկը որևէ բան չի էլ ակնկալում, և գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ասել, որ ես սպառել եմ ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:
 
Սրանք խնդիրներ են, որոնք նաև, կարծում եմ, թե ուղղակի, թե անուղղակի տողատակերով արծարծվել են այս հայեցակարգում: Բայց, թե ինչ լուծումներ կտան, դա քննարկման առարկա է: Ամեն իրավաբան իր տեսլականն ունի, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը:
 
- Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում:  Դրանք հատուկ, մասնագիտացված գործառույթներով  պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար: Նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է:  Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
 
- Ըստ էության, խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է նման բան կազմակերպել՝ և բավականին արդյունավետ ձևով: Գաղափարը բավականին երկար ժամանակ քննարկվում է: Նորույթ չի ինձ համար: Խոսքը մինչդատական վարույթի հետ կապված բազմաթիվ հարցերի մասին է, երբ դատարանը հսկողություն է իրականացնում: Այս մասով գոնե կարելի է առանձնացնել և այդ գործառույթը, տալ, պայմանական ասված, տեղական դատարանին: Ասենք անձի նամակագրության, անձնական հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքի հետ կապված բազմաթիվ միջնորդություններ են լինում, և դատարանը պետք է քննարկի, որոշումներ կայացնի: Մյուսը՝ խափանման միջոցների, խուզարկությունների հետ կապված: 
 
Այսինքն՝ մի ամբողջ ոլորտ, որ կարելի է կարգավորել տեղական դատարանների միջոցով և այս բեռը վերցնել ընդհանուր իրավասության դատարանների վրայից: Թողնել, որ ընդհանուր իրավասության դատարանը զբաղվի ընդհանուր արդարադատությամբ՝ ըստ էության գործերը քննելով, իսկ մինչդատական վարույթի վերահսկողությունը հանձնել տեղական դատարաններին: 
Իմ պատկերացմամբ, այդ տեղական դատարաններն առանձնացված են լինելու առաջին ատյանի դատարանների մեջ:  
 
- Նախագծում խոսվում է նաև  ՍԴ լիազորությունների ընդլայնման մասին՝ մասնավորապես, պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Չե՞ք գտնում, որ շատ դեպքերում ՍԴ որոշումները միանշանակ չեն ընդունվում, որոշումները չեն կատարվում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից,  արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ-ին վերապահվի իր որոշումները մեկնաբանելու գործառույթ, նաև ամրագրվի, որ ՍԴ որոշումները աներկբա  ենթակա են  պարտադիր կատարման՝  չկատարելու դեպքում նախատեսելով պատասխանատվություն:  
 
-Սահմանադրական դատարանն իր տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է այս խնդիրներին, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք այդպես էլ իրենց անդրադարձը հնարավոր է, որ չունենան իրավակիռարական պրակտիկայի վրա՝ օրենսդրական փոփոխությունների հետ կապված, և սա լուրջ խնդիր է: Այս առումով շատ կարևոր է, որ հստակություններ մտնեն, որ քաղաքացին չգնա հասնի Սահմանադրական դատարան, ի օգուտ իրեն որոշում ստանա ՍԴ-ից, բայց նրա կյանքում որևէ բան չփոխվի: Սա ուղղակի իրավական աբսուրդի շարքից է: Այս առումով, այո՛, շատ կարևոր է, որ հստակեցումներ լինեն:
 
Մյուս մասով, որ առաջարկվում է ՍԴ լիազորությունների ընդլայնում, ես միանշանակ դրա կողմնակիցն եմ: Նաև 2005թ-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում անհատական դիմումների ներմուծումը շատ լուրջ, շատ կարևոր ազդեցություն ունեցավ Հայաստանի իրավական զարգացման առումով, և այսօր կարծում եմ՝ ժամանակն է նաև Սահմանադրական դատարանն ավելի լայն լիազորություններով օժտվի: 
 
Ես ավելի խորը կարող եմ գնալ. նաև կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ՍԴ-ն լիազորություն ունենա սահմանադրական վերացական հսկողություն իրականացնել: Այսինքն՝  նաև հնարավորություն ունենա ինքն իր նախաձեռնությամբ գործեր վարույթ ընդունի և սահմանադրականության հարցը քննարկի: Սա մի շարք երկրներում կա: Մեզ մոտ միայն դիմումի համաձայն է ՍԴ-ն կարող է որևէ օրենքի դրույթի սահմանադրականությունը քննարկել:
 
Ինչ վերաբերում է հայեցակարգի նախագծի այն մասին, որ ՍԴ-ին պետք է դեր վերապահվի իշխանության տարբեր ճյուղերի միջև եղած վեճերի լուծման հարցերում, սրան ես նույնպես դրական եմ վերաբերվում: 
 
Ճիշտ է՝ մինչ օրս մենք չենք ունեցել այնպիսի իրավիճակներ, որ առաջանա սահմանադրական ճգնաժամ, բայց դա որևէ կերպ չի կարելի բացառել: Սահմանադրական ճգնաժամերի լուծման մարմինը պետք է լինի Սահմանադրական դատարանը և ոչ՝ փողոցներն ու հրապարակները, ինչը հղի է արյունահեղություններով: Այսինքն՝ իշխանության երեք ճյուղերի միջև ՍԴ-ն պետք է, ըստ էության, վերջին խոսքը ունենա:
 

Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

21:17 26/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդմոն Մարուքյան. Երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին շատ լավ եմ վերաբերվում, բայց մտավախություններ ունեմ
09:10 21/05/2014  |  ՄամուլԿիսանախագահական համակարգի հարցը՝ քննարկման փուլում
11:28 06/05/2014  |  ՀարցազրույցԳևորգ Դանիելյան. Դատական երկաստիճան համակարգը սոսկ «ուշադրության արժանի» տարբերակ է համարվել
12:13 05/05/2014  |  ՀարցազրույցԱրա Ղազարյան. Ունենք քողարկված համակարգեր, քրեաօլիգարխիկ համակարգեր, ու դրանք շատ դեպքերում առաջ են անցնում օրենքներից
17:31 03/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով»
10:10 30/04/2014  |  ՄամուլԳևորգ Դանիելյան. Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա
17:52 29/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Եթե գնան կիսանախագահականը բարեփոխելու ճանապարհով, կարող ենք մերժել Սահմանադրական բարեփոխումները
16:32 28/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական զարգացումները նման են մարդու սրտի աշխատանքին. բոլոր խողովակները պետք է միշտ բաց լինեն. Գագիկ Հարությունյան
13:58 26/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի
16:53 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]