ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
10/07/2024 15:35
Կենտրոն վարչական շրջանում ասֆալտապատված փողոցների գծանշումն արվել է թերմապլաստ տեսակի ներկանյութով
10/07/2024 15:28
Նախնական տեղեկություններով՝ հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից․ Ցուցուլյան
10/07/2024 15:21
«Դոմուսի» հրդեհը ավելի քան 2 ժամ անց հնարավոր եղավ մեկուսացնել. տուժածներ չկան․ Ցուցուլյան
10/07/2024 15:20
Իրանը ամբողջությամբ վերսկսել է օդային հաղորդակցությունը սահմանափակումների վերացումից հետո
10/07/2024 15:10
«Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
10/07/2024 14:45
Պայթյուն Բաքվում. կա տուժած
10/07/2024 14:41
Տուժածների մասին տեղեկություն չկա․ Սարգսյանը՝ «Դոմուսում» հրդեհի մասին
10/07/2024 14:39
Հայ-ռուսական լարված հարաբերություններում ձնհալ է նկատվում. Հայաստանը փորձում է չհայտնվել «սպիտակ ագռավի» կարգավիճակում. Գրիգոր Բալասանյան
10/07/2024 14:21
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը. Մարիա Զախարովան ասել է՝ ինչ են քննարկելու
10/07/2024 14:19
Ողբերգական դեպք՝ Նոր Երզնկա գյուղի դպրոցում. 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
10/07/2024 14:10
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
10/07/2024 14:04
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
10/07/2024 13:59
Իրենց գործողություններով պետությանը փաստի առաջ են կանգնեցնում, Գրիգոր Մինասյանը հեռացավ, Կարեն Անդրեասյանն էլ կարող է գնալ, այս ամենի հաշիվը ո՞վ է փակելու․ Հարությունյան
10/07/2024 13:53
Հրդեհ է բռնկվել «Դոմուս» կահույքի սրահի պահեստային հատվածում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ (տեսանյութ)
10/07/2024 13:44
Ադրբեջանը «ռեստավրացիայի» անվան տակ վանդալիզմի են ենթարկել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
10/07/2024 13:37
Սոսո Պավլիաշվիլին բոլորին խորհուրդ է տվել այցելել Մոսկվայի եկեղեցու թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը (տեսանյութ)
10/07/2024 13:22
Իրանը հայտնում է, որ պատրաստակամ է պատասխանել բոլոր ագրեսիվ գորղություններին
10/07/2024 13:19
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով
10/07/2024 12:58
Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ. Դանիելյան
10/07/2024 12:47
Ադրբեջանում դպրոցի ուսուցիչը մահացել է կարիճի խայթոցից
10/07/2024 12:46
Հասարակական կազմակերպությունները կարող են և պետք է աշխատեն բացառապես իրենց երկրների շահերից ելնելով. Քննարկում Երեւանում
10/07/2024 12:42
Վաղը ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
10/07/2024 12:37
Դավիթ Հարությունյանին թույլ չտվեցին մուտք գործել ԲԴԽ՝ մասնակցելու իր վերաբերյալ նիստին
10/07/2024 12:27
Կյանքից հեռացել է որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը
10/07/2024 12:24
Վիտալի Բալասանյանին զգուշացվել է, որ էլ նման աշխատանքներ չանի. Աղբից մաքրման աշխատանք է կատարվել
10/07/2024 12:08
Ղրիմում այրվում է նավթի ամենամեծ պահեստը. (տեսանյութ)
10/07/2024 11:51
Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսում է նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը
10/07/2024 11:47
Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
10/07/2024 11:45
Թբիլիսիում դպրոց է տարհանվել ռումբի ահազանգի պատճառով
10/07/2024 11:33
4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Միջերկրականում
10/07/2024 11:30
Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել. Վահե Հովհաննիսյան
10/07/2024 11:19
Մի օր փլվելու են 4-րդ ռիսկայնության շենքերը, այդտեղ բնակարանների գինը զրոյին մոտ է, բայց մարդիկ դուրս չեն գալիս. Ավինյան
10/07/2024 11:14
ՀՀ վարչապետի հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի համար` որպես «իրավունքի համապարտադիր աղբյուր»
10/07/2024 10:47
WCIT-ի բացման համերգի հրավառության դեպքով արձանագրություն կկազմվի
10/07/2024 10:39
Մետրոյում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգի
10/07/2024 10:38
Մինչև 22։00-ն այս հասցեներում ջուր չեն ունենա
10/07/2024 10:19
Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ. ԱԳՆ-ի արձագանքը Բաքվին
10/07/2024 09:17
Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա
10/06/2024 22:26
Դատավո՞ր եք, թե՞ ծառա. երիտասարդների ակցիան իրականացվեց, թեեւ ոստիկանները փորձել էին խոչընդոտել (տեսանյութ)
10/06/2024 22:02
Հոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ)
10/06/2024 21:56
Ընդդիմադիրների ավտոմեքենաները ոստիկաններն առգրավել են. Խուդինյանը պնդում է՝ կան քրեական գործեր, Դանիելյանը հակադարձեց՝ բռնաբարության հոդվածո՞վ (տեսանյութ)
10/06/2024 21:50
Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտ
10/06/2024 21:45
Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը
10/06/2024 21:32
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ջոկատը
10/06/2024 21:25
ՍԴ-ի մոտ իրավիճակը խիստ լարվել է. վիճաբանություն է առաջացել Գառնիկ Դանիելյանի ու ոստիկանների միջեւ (տեսանյութ)
10/06/2024 21:18
Երեք պատճառ՝ ՍԴ-ի մոտ գտնվելու. Բագրատ Սրբազանը մանրամասնեց (տեսանյութ)
10/06/2024 21:05
Հանրահավաքի մասնակիցները ՍԴ-ի մոտ են. իրավիճակը լարված է (տեսանյութ)
10/06/2024 20:50
Իսրայելին զենքի մատակարարման էմբարգոն միայն կուժեղացնի Իրանի գլխավորած «չարիքի առանցքը»․ Նեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքը
10/06/2024 20:37
Սրբազան շարժման մասնակիցները երթով գնում են Սահմանադրական դատարան
10/06/2024 20:13
Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործել
10/05/2024 20:10
Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել
10/06/2024 12:04
Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով
10/05/2024 20:33
Գևորգ Պապոյանն ընտանիքի հետ Արենիում մասնակցել է գինու փառատոնին
10/05/2024 15:54
Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու
10/06/2024 17:26
Հայտնաբերվել է ՊՆ զորամասերից մեկում զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին
10/05/2024 21:57
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
10/05/2024 15:39
Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին
10/05/2024 17:56
Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին
10/06/2024 19:08
Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում. Բագրատ Սրբազան
10/06/2024 16:45
Որտե՞ղ է կանգնած հայ զինվորը` Տե՞ղ գյուղում, Կապանի օդանավակայանո՞ւմ, Ջերմուկո՞ւմ. Վարդան Օնանյան
10/05/2024 21:53
Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան
10/06/2024 21:25
ՍԴ-ի մոտ իրավիճակը խիստ լարվել է. վիճաբանություն է առաջացել Գառնիկ Դանիելյանի ու ոստիկանների միջեւ (տեսանյութ)
10/05/2024 19:30
«Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Բազեյան
10/06/2024 12:35
Կրասնոյարսկում երկրամասում մարդկանցով բեռնատարը ընկել է գետը, ոչ ոք ողջ չի մնացել
10/06/2024 11:00
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ծեծկռտուք, կրակոցներ են եղել. կան վիրավորներ
10/06/2024 18:37
Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում
10/07/2024 14:19
Ողբերգական դեպք՝ Նոր Երզնկա գյուղի դպրոցում. 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
10/06/2024 21:56
Ընդդիմադիրների ավտոմեքենաները ոստիկաններն առգրավել են. Խուդինյանը պնդում է՝ կան քրեական գործեր, Դանիելյանը հակադարձեց՝ բռնաբարության հոդվածո՞վ (տեսանյութ)
10/05/2024 18:59
Թալանել են «Աշտարակ կաթ»-ի վերահսկողության բաժնի ղեկավարի «Lexus»-ը՝ տանելով 2 մլն 500 հազար դրամ. shamshyan.com
10/06/2024 10:38
Ձերբակալել են անչափահաս աղջկա նկատմամբ բռնության մեջ կասկածվող նախկին դասախոսին
Էդմոն Մարուքյան. Դատարանը հիմնականում որոշ փաստաբանների համար դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց 05/27/2014 10:17 | Հարցազրույց
Վերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վերաբերող դրույթներ:
Դրանց վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը հետ:
- Ինչո՞վ էր վատ եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադարձը երկաստիճան համակարգին:
-Ճիշտն ասած՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ամբողջությամբ չի բացահայտում, թե ի՞նչ համակարգ է առաջարկվում: Ուղղակի տարբերակներ են քննարկվում: Եվ ինձ համար անհայտ է մնում, թե երկաստիճան համակարգ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքն ուղղակի վճռաբեկ դատարանը վերացնելու մասին է, ես կարծում եմ, որ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն:
Այս փուլում ես հասկանում եմ, որ այսօրվա եղած եռաստիճան դատական համակարգն իրեն չի արդարացնում, և մենք ունենք կրկնություններ: Հայաստանի Հանրապետությունը, լինելով ոչ հարուստ երկիր, չի կարող իրեն թույլ տալ պետության վրա շատ թանկ նստող արդարադատության համակարգում ունենալ կրկնություններ: Ի՞նչ է սա նշանակում: Օրինակ, երբ գործը քննում է վերաքննիչ դատարանը, սակայն այն քննում է վճռաբեկության կանոններով, որից հետո դու նորից իրավունք ունես վճռաբեկ բողոք բերելու, և հնարավոր է, որ նույն գործը նորից քննության առարկա դառնա հիմա էլ վճռաբեկ դատարանում՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն արդեն իսկ գործը քննել է վճռաբեկության կանոններով: Նմանատիպ օրինակները շատ են: Ըստ էության, ես առաջին հերթին ավելի շատ խնդիր տեսնում եմ վերաքննիչ դատարանում:
Հիմնական արդարադատությունն իրականացվում է, բնականաբար, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում: Դրանից հետո մենք ունենք վերաքննիչ դատարան: Եթե ես հետ գնամ իմ երկու տարի առաջվա պրակտիկային, քրեական գործերով չեմ հիշում ռեալ քննություններ: Վերաքննիչ դատարանում դրանք հիմնականում ձևական բնույթ էին կրում: Ավելին՝ չի եղել դեպք, երբ ես չբողոքարկեմ կալանքների հետ կապված որոշումները, և չունեմ մի դեպք, որ վերաքննիչ դատարանը որևէ կերպ ըստ էության դրան անդրադառնա և առաջին ատյանի որոշումը վերանայի իր որոշումով: Այսինքն՝ եղել են «copy/paste» որոշումներ, այն է՝ խափանման միջոցը կալանք կիրառելու երկամսյա այդ որոշումները միշտ թողնվել են նույնը:
Հիմա այս մակարդակում պահել մի ամբողջ դատական համակարգ ու ասել, որ մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, բնականաբար, ճիշտ չէ: Մենք չենք կարող ասել, որ մեր քաղաքացիների վճարած հարկերն այս մասով ճիշտ են ծախսվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ, այո՛, պետք է վերանայվի այս համակարգը, բայց թե ի՞նչ ձևով, քննարկման ենթակա հարցեր են՝ պետք է կրճատվեն ատյաննները եռաստիճանից երկաստիճանի, թե՞ եռաստիճանը պահպանել, բայց հստակեցնել նրանց գործառույթները, լիազորությունների շրջանակը:
Մյուս խնդիրը վերաբերում է այն երկար քննարկվող վեճին, որ վճռաբեկ դատարանը փաստերի՞ դատարան է, թե՞ իրավունքի, վերաքննիչ դատարանը փաստերի և իրավունքի՞ դատարան է, թե՞ ..: Այս հարցերը պետք է հստակեցվեն: Տարբեր մոտեցումներ կան:
Առաջին մոտեցումը հետևյալն է. վճռաբեկ դատարանը չպետք է ընդունի շատ գործեր և նրա կայացրած որոշումները պետք է լինեն այնպիսի որոշումներ, որ երկրի ամբողջ իրավաբանական համայնքը դրանց ծանոթ լինի: Հիմա վճռաբեկ դատարանը տարեկան այնքան շատ որոշումներ է կայացնում, որ ասել, թե բոլորը կարդում են այդ որոշումները, բնականաբար, սխալ կլինի: Այսինքն՝ մենք իրավունքի դատարան ունենալու տեսլականը, թե նա ամեն գործ չպետք է վերցնի ու քննի, այդպես էլ կյանքի չկոչեցինք:
Նաև խնդիր է, որ վճռաբեկ դատարանի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Որոշ շրջանակներ պատկերացնում են, որ վճռաբեկ դատարանը պետք է իրականացնի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի ֆունկցիան: Մինչդեռ՝ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք առանձին Սահմանադրական դատարան, իսկ ԱՄՆ-ում Գերագույն դատարանը և՛ ամենաբարձր դատական ատյանն է, և՛ սահմանադրական արդարադատություն է իրականացնում: Այստեղ բերել և փորձը կիրառել, նույնականացնել, չի ստացվի և չստացվեց:
Այս առումով մենք ունենք լուրջ խնդիրներ: Վերաքննիչ դատարանը պետք է պահպաներ այն մակարդակում իր դիրքը, որ լիներ փաստերի դատարան, այսինքն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկված փաստերը նորից կարող էին վերանայվել և քննարկվել վերաքննիչ դատարանում, իսկ վճռաբեկ դատարանը իրավունքի դատարանի իր առաքելությունն իրականացներ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվեր: Բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ամեն ինչ խառնված է:
Իմ դժգոհությունն առաջին հերթին վերաքննիչ դատարանից է, որովհետև բազմաթիվ գործերով, բազմաթիվ դեպքերով ես հասկացել եմ, որ դատական համակարգի մի հատվածը ինչ-որ անիմաստ թղթաբանություն է, որտեղ արդարադատություն չի իրականացվում: Հատուկենտ գործեր ես գիտեմ, որ վերաքննիչ դատարանում վերանայվել են: Ո՞րն է այդ դատարանի միսսիան:
Եթե նայենք սպառման առումով, հիմնականում որոշ փաստաբանների համար դա դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց՝ սպառել ատյանները. առաջին ատյանից հետո անպայման գնալ վերաքննիչ, հետո գործը պարտադիր բերել վճռաբեկ, որ մերժվեն բոլոր որոշումներով, որովհետև որևէ մեկը որևէ բան չի էլ ակնկալում, և գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ասել, որ ես սպառել եմ ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:
Սրանք խնդիրներ են, որոնք նաև, կարծում եմ, թե ուղղակի, թե անուղղակի տողատակերով արծարծվել են այս հայեցակարգում: Բայց, թե ինչ լուծումներ կտան, դա քննարկման առարկա է: Ամեն իրավաբան իր տեսլականն ունի, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը:
- Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում: Դրանք հատուկ, մասնագիտացված գործառույթներով պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար: Նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
- Ըստ էության, խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է նման բան կազմակերպել՝ և բավականին արդյունավետ ձևով: Գաղափարը բավականին երկար ժամանակ քննարկվում է: Նորույթ չի ինձ համար: Խոսքը մինչդատական վարույթի հետ կապված բազմաթիվ հարցերի մասին է, երբ դատարանը հսկողություն է իրականացնում: Այս մասով գոնե կարելի է առանձնացնել և այդ գործառույթը, տալ, պայմանական ասված, տեղական դատարանին: Ասենք անձի նամակագրության, անձնական հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքի հետ կապված բազմաթիվ միջնորդություններ են լինում, և դատարանը պետք է քննարկի, որոշումներ կայացնի: Մյուսը՝ խափանման միջոցների, խուզարկությունների հետ կապված:
Այսինքն՝ մի ամբողջ ոլորտ, որ կարելի է կարգավորել տեղական դատարանների միջոցով և այս բեռը վերցնել ընդհանուր իրավասության դատարանների վրայից: Թողնել, որ ընդհանուր իրավասության դատարանը զբաղվի ընդհանուր արդարադատությամբ՝ ըստ էության գործերը քննելով, իսկ մինչդատական վարույթի վերահսկողությունը հանձնել տեղական դատարաններին:
Իմ պատկերացմամբ, այդ տեղական դատարաններն առանձնացված են լինելու առաջին ատյանի դատարանների մեջ:
- Նախագծում խոսվում է նաև ՍԴ լիազորությունների ընդլայնման մասին՝ մասնավորապես, պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Չե՞ք գտնում, որ շատ դեպքերում ՍԴ որոշումները միանշանակ չեն ընդունվում, որոշումները չեն կատարվում, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից, արդյոք ճիշտ չէր լինի, որ ՍԴ-ին վերապահվի իր որոշումները մեկնաբանելու գործառույթ, նաև ամրագրվի, որ ՍԴ որոշումները աներկբա ենթակա են պարտադիր կատարման՝ չկատարելու դեպքում նախատեսելով պատասխանատվություն:
-Սահմանադրական դատարանն իր տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է այս խնդիրներին, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք այդպես էլ իրենց անդրադարձը հնարավոր է, որ չունենան իրավակիռարական պրակտիկայի վրա՝ օրենսդրական փոփոխությունների հետ կապված, և սա լուրջ խնդիր է: Այս առումով շատ կարևոր է, որ հստակություններ մտնեն, որ քաղաքացին չգնա հասնի Սահմանադրական դատարան, ի օգուտ իրեն որոշում ստանա ՍԴ-ից, բայց նրա կյանքում որևէ բան չփոխվի: Սա ուղղակի իրավական աբսուրդի շարքից է: Այս առումով, այո՛, շատ կարևոր է, որ հստակեցումներ լինեն:
Մյուս մասով, որ առաջարկվում է ՍԴ լիազորությունների ընդլայնում, ես միանշանակ դրա կողմնակիցն եմ: Նաև 2005թ-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում անհատական դիմումների ներմուծումը շատ լուրջ, շատ կարևոր ազդեցություն ունեցավ Հայաստանի իրավական զարգացման առումով, և այսօր կարծում եմ՝ ժամանակն է նաև Սահմանադրական դատարանն ավելի լայն լիազորություններով օժտվի:
Ես ավելի խորը կարող եմ գնալ. նաև կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ՍԴ-ն լիազորություն ունենա սահմանադրական վերացական հսկողություն իրականացնել: Այսինքն՝ նաև հնարավորություն ունենա ինքն իր նախաձեռնությամբ գործեր վարույթ ընդունի և սահմանադրականության հարցը քննարկի: Սա մի շարք երկրներում կա: Մեզ մոտ միայն դիմումի համաձայն է ՍԴ-ն կարող է որևէ օրենքի դրույթի սահմանադրականությունը քննարկել:
Ինչ վերաբերում է հայեցակարգի նախագծի այն մասին, որ ՍԴ-ին պետք է դեր վերապահվի իշխանության տարբեր ճյուղերի միջև եղած վեճերի լուծման հարցերում, սրան ես նույնպես դրական եմ վերաբերվում:
Ճիշտ է՝ մինչ օրս մենք չենք ունեցել այնպիսի իրավիճակներ, որ առաջանա սահմանադրական ճգնաժամ, բայց դա որևէ կերպ չի կարելի բացառել: Սահմանադրական ճգնաժամերի լուծման մարմինը պետք է լինի Սահմանադրական դատարանը և ոչ՝ փողոցներն ու հրապարակները, ինչը հղի է արյունահեղություններով: Այսինքն՝ իշխանության երեք ճյուղերի միջև ՍԴ-ն պետք է, ըստ էության, վերջին խոսքը ունենա:
Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/05/2024 08:33 Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:30 Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:28 Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:26 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:22 Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:19 «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:16 Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
- 10/07/2024 12:58 Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ. Դանիելյան
- 10/07/2024 11:47 Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
- 10/07/2024 11:30 Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
- 10/07/2024 13:53 Հրդեհ է բռնկվել «Դոմուս» կահույքի սրահի պահեստային հատվածում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ (տեսանյութ)
- 10/06/2024 16:22 Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
- 10/06/2024 12:19 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/06/2024 21:45 Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը
- 10/06/2024 18:37 Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում
- 10/06/2024 12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով
- 10/05/2024 20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել
Հետաքրքիր է իմանալ
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
[]