Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   10:03 «Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով «168 ժամ» 02/18/2020   09:58 Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ. «Փաստ» 02/18/2020   09:52 Չկա բանակ-հասարակություն բաժանում․կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը. Փաշինյան 02/18/2020   09:49 Արցախի ՊԲ-ում ռազմական խորհրդի նիստը տևել է 4 ժամ. Մանրամասներ. «Փաստ» 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/18/2020   09:35 Խորհրդարանական ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել. «Իրատես» 02/18/2020   09:33 Ինչու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին մեկուսացրել քարոզարշավից. Մանրամասներ. «Ժողովուրդ» 02/18/2020   09:31 Լարվածություն՝ առողջապահական տեսչական մարմնում. «Փաստ» 02/17/2020   23:53 Թուրքիան Ասադին մեղադրել է 20 հազար անգամ զինադադարը խախտելու մեջ 02/17/2020   23:39 Գրենլանդիան ցանկացել է ջուր վաճառել հալչող սառցադաշտերից 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   20:28 Այս հանդիպումից հետո Ադրբեջանի համարձակությունը ռազմական քայլերի գնալու առումով շատ քիչ է լինելու. Ալեն Սիմոնյան 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/17/2020   19:38 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 02/17/2020   19:32 Փաշինյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին 02/17/2020   19:29 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ 02/17/2020   19:23 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   19:10 Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել 02/17/2020   19:06 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն ազատվում է պաշտոնից 02/17/2020   18:58 Փաստաբաններին փորձում են ճնշել և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես. Հայկ Ալումյան 02/17/2020   18:52 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 02/17/2020   18:45 Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/17/2020   18:26 Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ 02/17/2020   17:58 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին 02/17/2020   17:53 Անվտանգության օր զորամասում 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:44 Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   17:34 «Իմ քայլի» նիստին ներկա է նաև վարչապետը 02/17/2020   17:16 Մարտի 1-ի գործի նյութերից որոշ փաստաթղթեր են անհետացել 02/17/2020   17:13 «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել 02/17/2020   17:12 Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն 02/17/2020   17:11 Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 02/17/2020   16:49 ՔԿ-ն առերևույթ չարաշահումներ է հայտնաբերել Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում 02/17/2020   16:41 Կան նախաձեռնություններ, որոնք բաց թողնելու դեպքում մեր գլխին լուրջ մահակ են լինելու. Սեյրանյան 02/17/2020   16:37 Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել 02/17/2020   16:27 Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող ատելության խոսքի հարածման հետ. Սամսոնյան 02/17/2020   15:44 ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը 02/17/2020   15:37 Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նեպալի նախագահին 02/17/2020   15:26 Մինչ օրս հայկական կողմը չի պնդել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետ 02/17/2020   15:21 Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից. Հարությունյան 02/17/2020   15:14 Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ 02/17/2020   15:03 Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան 02/17/2020   14:58 Մեր երկրում ուղեղ ունեցող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական, համակարգչային մարդ՝ ղեկավարվող իշխանության կողմից. Գ.Մանուկյան 02/17/2020   14:51 «Կամք»-ը մանրամասնում է՝ ինչո՞ւ պետք է բոյկոտել հանրաքվեն 02/17/2020   14:36 Որքան էլ իրավապահ մարմիններին դուր չգա՝ մենք շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը.Մանուկյան
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/16/2020   11:14 Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Մյունխենյան սկզբունքները 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան

Հայկ Ալումյան. Լիազորությունների պակաս չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու (Տեսանյութ) 05/24/2014   11:12  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով ինչպիսի՞ն են փաստաբանների լիազորությունները,  արդյոք դրանք լիարժեք հնարավորություն տալի՞ս են՝ անձի արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար: Այս և այլ հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը փաստաբան, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մեկնաբանությունները մշակող աշխատանքային խմբի անդամ Հայկ Ալումյանի հետ: 

- Ձեր կարծիքով, որպիսի՞ն են փաստաբանների լիազորությունները Քրեական դատավարության նոր օրենսգրքով` նահա՞նջ, թե՞ առաջընթաց եք արձանագրում այս առումով: Փաստաբաններից տեսակետ եմ լսել, որ իրենք լիազորություններ ունեն առանց մեխանիզմների, իսկ իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին անընդունելի են համարում զուգահեռ քննություն անցկացնելը:  
  
- Նոր լիազորություններ նախագիծը չի նախատեսում: Ես այն կարծիքին չեմ, որ թե գործող և թե նախագծի տեսքով գոյություն  ունեցող նոր Քրեական դատավարության օրենսգրքերը քիչ լիազորություններ են տալիս փաստաբաններին: Իրականում լիազորությունները հենց այնքան են, ինչքան որ պետք է լինեն: 
Ընդհանրապես կա երկու մոտեցում, դրանք իրար հետ չպետք է ոչ խառնել և ոչ էլ փորձել դրանք իրար հետ խաչասերել: Մի մոտեցումը  հետևյալն է.   ապացույցներ հավաքելու լիազորությունները տրվում են վարույթ իրականացնող մարմնին, այսինքն՝ պետությանը, բայց ապացուցելու պարտականությունն էլ է դրվում պետության վրա:
 
Այսինքն՝ սա այն է, ինչ որ մենք այսօր ունենք՝ բոլոր հնարավորություններն ապացույցներ հավաքելու այսօր ունի նախաքննական մարմինը, հետո երբ գործը գնում է դատարան՝ դատարանը: Արդյո՞ք սա վատ է: Ոչ, սա վատ չէ, որովհետև պաշտպանական կողմի համար այդ լծակի բացակայությունը լիարժեքորեն հավասարակշռվում է նրանով, որ ինքը ապացուցման պարտականություն չի կրում և ցանկացած չփարատված կասկած մեկնաբանվելու է հօգուտ մեղադրյալի:  
 
Եվ գոյություն ունի բոլորովին ուրիշ մոտեցում, երբ որ երկու կողմն էլ հնարավորություն ունեն ցանկացած ապացույցներ ձեռք բերել, բայց երկու կողմն էլ պետք է ապացուցեն. նրանք պետք է ապացուցեն իմ պաշտպանյալի մեղավորությունը, իսկ ես պետք է ապացուցեմ անմեղությունը: Ես կգերադասեի առաջին մոդելը, այսինքն՝ ապացուցողը պետք է լինի պետությունը, ես կարող եմ չապացուցել ոչինչ, միայն ցույց տալ, որ պետության ապացույցները բավարար չեն, այսինքն՝ պաշտպանական տեսանկյունից սա ավելի արդյունավետ մեթոդ է: 
 
Եթե պետությունն ունի ապացույցներ հավաքելու հնարավորություններ, մենք չունենք, սա չի նշանակում, որ պետությունը մեզանից ուժեղ է մրցակցային դատավարությունում, որովհետև մենք էլ ունենք ուրիշ լծակ, որն ընդհանուր առմամբ կոչվում է անմեղության կանխավարկած, և ինքն ունի իր բաղադրիչները.   ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի և չհաստատված մեղքը համարվում է հաստատված անմեղություն:
 
Այսինքն՝ եթե մենք՝ փաստաբաններս, ճիշտ օգտագործենք այն զենքը, որ մենք ունենք քրեական դատավարությունում, այսինքն՝ անմեղության կանխավարկածը, մենք իրականում կարիք չենք ունենա այլ զենքերի: 
 
Փաստաբանները, ովքեր որ պայքարում են՝ ապացույցներ ձեռք բերելու լիազորությունների համար, պետք է պատկերացնեն, որ ինչքան շատ ապացույցներ ձեռք բերելու լիազորություններ ստանանք, այնքան ավելի շատ է մեր վրա դրվելու ապացուցման բեռը:   
 
Բացի այդ, եթե վարույթ իրականացնող մարմինը իրավունք ունի կատարել միայն այն, ինչ օրենքով իրեն վերապահված է, ապա մենք իրավունք ունենք կատարել ամեն ինչ, ինչ արգելված չի օրենքով: Ես կուզենայի նաև հիշեցնել, որ այսօր գործող Քրեական դատավարության օրենսգրքով և նախագծով մենք ունենք  նյութեր հավաքելու բավականին մեծ հնարավորություններ, ես կարող եմ ձեռք բերել ցանկացած նյութ, որը ծառայողական, պետական կամ անձնական գաղտնիք չի պարունակում և ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին, և վերջինս էլ պարտավոր է այն ճանաչել՝ որպես ապացույց, եթե այդ նյութը ձեռք է բերված օրինական ճանապարհով և վերաբերվում է տվյալ գործով վարույթին:
 
Լիազորությունների պակաս մենք չենք ունեցել, չունենք և նոր օրենսգրքի նախագծով էլ չենք ունենալու: Ամբողջ խնդիրն այդ լիազորությունների օգտագործման մեջ է,  մենք՝ փաստաբաններս,  սիրում ենք սլաքն ուղղել ուրիշների ուղղությամբ, երբ որ մեզ մոտ ինչ-որ բան լավ չի ստացվում, մենք ասում ենք՝ օրենքն է մեղավոր, դատարաններն են մեղավոր, դատախազները, նույնիսկ՝ մեր վստահորդները, բայց՝ ոչ մենք: Իրականում բավականին լուրջ լծակներ կան և հիմա, և ապագայում էլ կլինեն:
 
- Որքանո՞վ է ճիշտ կիրառվում մեզանում անմեղության կանխավարկածի սկզբունքը: 
 
- Եթե անմեղության կանխավարկածը դատարանները ճիշտ կիրառեն, եթե դատարանները բառացի կիրառեն անմեղության կանխավարկածի բաղադրիչն առ այն, որ չփարատված բոլոր կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի, ապա այսօր 90-95 տոկոս գործերով պետք է կայացնեն արդարացման դատավճիռներ: 
 
Թվում է, թե սա  պետք է լինի մյուս կողմի պրոբլեմը, բայց սա դարձել է պաշտպանական կողմի պրոբլեմը՝ մեզ բացատրում են այսպես՝ եթե մենք ամեն մի թույլ քննված գործով արդարացման դատավճիռ կայացնենք,  բոլորին  պետք է արդարացնենք: Ու այդ կարգախոսի տակ իրենք դատավարության ընթացքում փորձում են շտկել քննիչի կողմից թույլ տրված բոլոր խախտումները, գործը հասցնել ավարտին այն վիճակում,  որ նախաքննության ժամանակ եղած բոլոր խախտումները արդեն շտկված  գան, հասնեն արդեն դատական ակտի կայացմանը: Մենք քրեական դատավարությունում այս առումով չունենք օրենքի պրոբլեմ, մենք ունենք մտածելակերպի պրոբլեմ, երբ պաշտպանական կողմը մրցակցային դատավարությունում  մրցում է մեղադրող դատախազի, տուժողի ու դատարանի հետ միաժամանակ:  
 
- Ի՞նչ է պակասում Քրեական դատավարության նոր օրենսգրքում՝ փաստաբանների իրավունքների տեսանկյունից:  
 
- Միակ բանը, որ կարելի էր անել փաստաբանների համար ու չարվեց, դա այն էր, որ կարելի էր նախատեսել, որպեսզի նախաքննության ընթացքում մինչդատական ամբողջ վարույթի ընթացքում քննիչների կողմից ձեռք բերված բոլոր ապացույցները զուգահեռաբար ներկայացվեն ծանոթացման պաշտպանական կողմին, որը էականորեն կբարելավեր պաշտպանական կողմի վիճակը և բավականին լուրջ մրցակցության էլեմենտներ կմտցներ դատական վարույթի ընթացքի մեջ:
 
Դա չարվեց: Ես ցավում եմ, որ դա չարվեց: Մեզ վրա միշտ ճնշում է մի ուրվական՝ նախաքննական գաղտնիք կոչվող, անընդհատ պտտվում է մեր գլխի վրայով և թույլ չի տալիս, որպեսզի  նորմալ, մրցակցային դատավարություն իրականանա նաև մինչդատական փուլում: Այդ նախաքննական գաղտնիքի պատրվակի տակ մեզ  հերթական անգամ զրկեցին հնարավորությունից  ունենալ մի լուրջ լծակ նախաքննության,  մինչդատական վարույթի ընթացքում՝ ծանոթ լինելու ձեռք բերված բոլոր նյութերին:
 
Մեզ ասացին, որ դա շատ բացասական կանդրադառնա նախաքննության վրա, մենք ժամանակից շուտ կիմանանք ապացույցները, հրապարակենք նախաքննական տվյալները, և դա կխոչընդոտի գործի քննությանը: Բայց չէ՞ որ մինչև 1998թ. գործող Քրեական դատավարության օրենսգրքով  պաշտպանը գործով վարույթին մասնակցելու առաջին իսկ օրվանից   նախաքննության ընթացքում իրավունք ուներ ծանոթանալ  քննիչի կողմից ձեռք բերված ցանկացած նյութի:
 
Եվ որքան էլ մենք փորձեցինք  հիշեցնել այդ ժամանակահատվածն ու ասել՝   արդյոք  այդ ժամանակ այդ լիազորությունը գոնե մեկ անգամ չարաշահվե՞լ է գոնե մեկ փաստաբանի կողմից, գոնե մեկ անգամ պաշտպանների այդ լիազորությունները լուրջ վնասե՞լ են գործի քննության շահերին, ոչ ոք այդպիսի օրինակ չկարողացավ բերել, բայց այնուամենայնիվ նախաքննական նյութերին ծանոթանալու այդ արգելքը գերադասեցին պահպանել: 
 
- Մեզանում, մասնավորապես, դատաքննության ընթացքում եռանկյունի է ստեղծվում՝ մեղադրող, տուժող և ամբաստանյալ՝ պաշտպանի հետ միասին: Շատ դեպքերում թեև մեղադրանքի կողմը ներկայացնում են մեղադրողն ու տուժողը, նրանց միջև շահերի բախում է տեղի ունենում, արդյոք բոլոր կողմերի փաստաբանները  ունե՞ն արդյունավետ իրենց լիազորությունները լիարժեք իրականացնելու  հնարավորություններ: 
 
- Այդ բախումները միշտ կան: Դա եռանկյունի չէ,  մի կողմում տուժողն է, մյուս կողմում՝  ամբաստանյալը  ու կա մեղադրող, որը  գերակշռող մեծամասնությամբ գտնվում է տուժողի կողմում, բայց երբեմն մենք ունենք նաև դեպքեր, երբ ամբողջ դատաքննության ընթացքում  մեղադրողն ամբաստանյալի հետ միասին պայքարում են  տուժողի դեմ, կամ տուժողն է պայքարում ամբաստանյալի և մեղադրողի դեմ:
 
Դա այն դեպքերն են, երբ գործը մտնում է դատարան այն վիճակով, երբ տուժողը համարում է, որ ամբաստանյալի մեղադրանքը սխալ, ավելի մեղմ է ներկայացված, քան պետք է ներկայացված լիներ, և հետո ամբողջ դատավարության ընթացքում տուժողը փորձում է ապացուցել, որ մեղադրանքը  պետք է ավելի ծանր լիներ, մեղադրողը նրա հետ չի համաձայնում, դատարանն էլ՝ նույնիսկ եթե համաձայնում է, ոչ մի լծակ չունի այդ առումով: Որոշ չափով այդ առումով բարելավումներ կան  Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, թեև այդ փակուղուց լիարժեք ելքը չի երևում նույնիսկ այդտեղ:  
              
Տուժողի ներկայացուցչի լիազորությունները համարյա նույնն են, որոշ տերմինների տարբերությամբ, ինչ որ հիմա, և դրանք  բավականին լավ լիազորություններ են, մնում է ճիշտ օգտագործել:
 
- Նախագծում ավելացել է դրույթ, ըստ որի՝ պաշտպանն իրավունք ունի «իր, ինչպես նաև իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցել հատուկ պաշտպանություն»:   
 
- «Փաստաբանության մասին» օրենքում հիմա էլ կա համանման դրույթ: Ցանկացած մարդու, եթե վտանգ է սպառնում, պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, իսկ ներմուծվող դրույթում պետությունը ոչ թե պարտավոր է, այլ «փաստաբանը կարող է հայցել հատուկ պաշտպանություն»: Իսկ ո՞վ չի կարող, բոլորն էլ, ցանկացած մարդ կարող է՝ փաստաբան լինի, փաստաբան չլինի, եթե իր կամ իր մերձավորների  կյանքին կամ առողջությանը սպառնում է վտանգ, ապա պետությունը պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը, սա ընդհանուր սկզբունք է:
 
Այդ ընդհանուր սկզբունքը բերել են Քրեական դատավարության օրենսգիրք,  սա ուղղակի, ոչինչ չնշանակող ռեվերանս է փաստաբանների կողմը: Ինչի՞ է պետք այդ դրույթն ունենալ, եթե ես առանց այդ էլ պաշտպանված եմ իմ երկրում կամ գոնե պիտի որ պաշտպանված ինձ զգամ, կամ մի՞թե ինձ ավելի շատ են պաշտպանելու, եթե իմ կյանքին վտանգ սպառնա, քան ցանկացած ուրիշ քաղաքացու, ես դեմ եմ:     
 
- Ի տարբերություն գործող քրեադատավարական օրենսգրքի՝ նախագծում իր պաշտպանյալների հետ անարգել տեսակցելու իրավունք վերապահող դրույթից հանվել է «առանց տեսակցությունների թվի ու տևողության սահմանափակման» ձևակերպումը: Դա չարաշահումների տեղիք չի՞ տա: 
 
- «Անարգել» բառն իր մեջ ենթադրում է, որ ոչ տևողությունը, ոչ էլ քանակը չի սահմանափակվելու: Երևի ամեն օրենսգիրք ընդունվում է այդ ժամանակվա իրավիճակը հաշվի առնելով:  Երբ գործող օրենսգիրքն ընդունվում էր,  երկիրը հետխորհրդային փուլում էր, երբ առանց արգելքի իրենց պաշտպանյալների հետ տեսակցելու փաստաբանների իրավունքն այդքան էլ բոլորի համար ակնհայտ չէր,  դրա համար նաև  ընդգծեցին՝ առանց տեսակցությունների թվի ու տևողության  սահմանափակման:  Հիմա մենք այլ իրավիճակում  ենք, առայժմ ես չեմ տեսել, որ որևէ մեկի մոտ կասկած առաջացնի մեր իրավունքը մեր պաշտպանյալներին ցանկացած ժամանակ, ցանկացած տևողությամբ տեսակցել, դրա համար այդ ձևակերպումը որոշեցին չընդգծել, «անարգել»-ը  համարեցին բավարար:     
 
 
Հարցազրույցը վարեց՝ Սոնա Մաշուրյանը
 

Հարակից հրապարակումներ`

12:44 16/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ԱԺ մեծ օրակարգում է (Տեսանյութ)
11:21 13/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում
13:12 09/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԻ՞նչ է ավելացել և ի՞նչ պակասել Քրեական դատավարության օրենսգրքում՝ դատական լրագրողի դիտակետից
15:58 02/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրա Ղազարյան. Հասարակությունը չի հանդուրժի քրեական դատավարության օրենսգրքի ընդունման կասեցումը
12:05 02/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունումը հնարավոր է հետաձգվի
13:44 21/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը` հատուկ էլեկտրոնային միջոցներով
19:41 19/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Ավանդատուները» կխաբվեն, արդարադատությունն էլ չի շահի, կամ նորից դեպոնացման մասին
00:38 14/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան
12:35 09/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք
11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է

Արխիվ

[]