Թեմաներ
Հինգշաբթի 08 / 05 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2021   13:15 Վերացնել ԱԳԼՃԿ-ներում տեխնիկական կանոնակարգի պահանջների՝ ծանր հետևանքներ առաջացնող խախտումները և ուժեացնել վերահսկողությունը. Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությունը 08/05/2021   13:09 Իրականում մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը, Առուշ Առուշանյանը միևնույն է ազատ կարձակվի. Փաստաբան 08/05/2021   13:07 Խորհրդարանում 2-րդ անգամ քվեարկում են Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու համար 08/05/2021   12:43 Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված 08/05/2021   12:38 «Եկեք գողանալուց չխոսանք». Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Գեղամ Մանուկյանին 08/05/2021   12:29 Նախկինների նախկինները կամ՝ ներկաների «պապաները» օրենսդիրում և գործադիրում ստվարանում են 08/05/2021   12:24 Ինչու՞ ձեր պատգամավորներից մեկը չի մասնակցել քվեարկությանը. Ալեքսանյանը՝ Օհանյանին 08/05/2021   12:17 Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 08/05/2021   12:08 Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ 08/05/2021   11:49 Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են հայ-իրանական համագործակցության ընդլայնման հարցերի լայն շրջանակ 08/05/2021   11:31 Չի կարող իշխանության կողմից ստեղծվել հանձնաժողով, որը կքննի նրանց գործունեությունը. Սաղաթելյան 08/05/2021   11:20 «Պատիվ ունեմ»-ին համարում եմ ԱԺ-ում մեր բնական դաշնակիցը. Իշխան Սաղաթելյան 08/05/2021   11:18 Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից. Ալեն Սիմոնյան 08/05/2021   11:11 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 329 նոր դեպք, 9 մարդ մահացել է 08/05/2021   11:11 Հրդեհվել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան. Փոստանջյանը չի բացառում՝ ինչ որ նախազգուշացում է 08/05/2021   11:04 Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպումներ է ունեցել Գորիսում 08/05/2021   10:54 Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները խմելու ջուր կունենան. խաղաղապահներն ապահովում են մասնագետների անվտանգությունը 08/05/2021   10:37 Մեկնարկեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու քվեարկությունը 08/05/2021   10:33 ՔՊ-ն անհրաժեշտ ձայների քանակ կապահովի՝ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու համար 08/05/2021   10:31 Պատերազմի վերաբերյալ հարցադրումները պետք է լինեն ոչ թե ձեր կողմից, այլ՝ ընդդիմության կողմից.Սեյրան Օհանյան 08/05/2021   10:29 Դուք հարված եք հասցնում այս պետությանը. Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանը 08/05/2021   10:26 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան 08/05/2021   10:14 Իրական բարեփոխումների փոխարեն միայն դրանց իմիտացիայով են զբաղված. «Փաստ» 08/05/2021   10:10 ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է. «Հրապարակ» 08/05/2021   10:08 Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահին. «Ժողովուրդ» 08/05/2021   10:06 Դավադրությունը կանխվել է. Իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի. Բայց կտա՞. «Հրապարակ» 08/05/2021   10:04 Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը 08/05/2021   10:02 Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. ինչ է բացահայտվել. «Ժողովուրդ» 08/05/2021   10:00 Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում. «Փաստ» 08/05/2021   09:57 Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը. «Ժողովուրդ» 08/05/2021   09:56 Նոր նախագծեր են մշակում. «Փաստ» 08/05/2021   09:54 Իշխանությունների ներկայացուցիչը Ծառուկյանի TV-ում. «Հրապարակ» 08/05/2021   09:52 ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ» 08/05/2021   09:49 Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում. «Փաստ» 08/05/2021   09:47 Ո՞ր հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը. Հնարավոր է՝ սկսվի առճակատման փուլ. «Հրապարակ» 08/05/2021   00:38 Այս պահին Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի. Արմեն Մուրադյան 08/05/2021   00:02 ԱՄՆ-ում եւ Անգլիայում ցանկացել են առավելությունից զրկել շախմատի սպիտակ խաղաքարերին 08/04/2021   23:48 Կոտայքում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշերի ավտոմեքենաները․ կան վիրավորներ 08/04/2021   23:37 ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել Ուկրաինայի ռազմական ներուժը և արդիականացնել Վրաստանի ռազմական ոլորտը 08/04/2021   23:22 Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ 08/04/2021   23:16 Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 08/04/2021   23:01 Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա. Արթուր Ալեքսանյան 08/04/2021   22:57 Հայաստանում դելտա շտամով վարակման մի քանի դեպք է գրանցվել 08/04/2021   22:44 Էլեկտրաէներգիայի անջատումները 08/04/2021   22:30 Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը բարեփոխումների իր ճանապարհին. Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 08/04/2021   21:53 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին 08/04/2021   21:39 ԲԴԽ-ն փաստացի ներմուծեց քրեական դատավարության իրավունքի մի նոր աղբյուր. Հովհաննես Քոչարյան 08/04/2021   21:28 Ֆրանսիային տուգանել են օդի աղտոտման համար 08/04/2021   21:17 Մուշավան թաղամասում բռնկված հրդեհը մարվել է 08/04/2021   21:01 2016 թ֊ի 100 զոհ և 800 հեկտար կորստով պատերազմը մի՛ համեմատեք 2020 թ֊ի պատերազմի հետ. Համբարյանը՝ իմքայլականներին
08/03/2021   19:59 Ադրբեջանի հիմնական հարվածային ուղղությունը լինելու է Սյունիքը, որտեղ արդեն հերթապահում են նաև կամավորները. Ազատամարտիկ 08/03/2021   17:41 Ադրբեջանական կողմի շարժը շատացել է. 13 պոստում ուժեղ աշխատանքներ են իրականացնում. Արավուսի գյուղապետ 08/03/2021   23:30 Նիկոլ Փաշինյանի նշանակման քարտեզը խիստ աննպաստ է և գտնվում է այրված ճանապարհի վրա. աստղաբան 08/04/2021   10:32 Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Ղազարյան 08/03/2021   20:08 Սյունիքի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի տան տարեց պահակին՝ հենց ոստիկանության շենքում. հարուցվել է քրեական գործ 08/04/2021   12:31 Իշխան Սաղաթելյանն առնվազն գիտությունների թեկնածու է, ոչ թե ինքնավնասումով բանակից թռած. Մանուկյանը՝ Սարգսյանին 08/04/2021   13:37 Լուրեր էին շրջանառվում, որ Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկը սեփականաշնորհել եք, հյուրանոց եք կառուցել.Թագուհի Թովմասյանը՝ Սաղաթելյանին 08/04/2021   17:13 Ադրբեջանցիներն անտառներ են կտրում ու ստրատեգիական ճանապարհներ կառուցում, իսկ մեր մոտ «ցելոֆանով բուդկան» խփել, կանգնել են. Ճակատենի վարչական ղեկավար 08/03/2021   15:59 Դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Արարատ Միրզոյանի ծեծի գործով կայացված որոշման համար 08/04/2021   17:09 Դաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերը 08/03/2021   16:15 Սևանի ճանապարհին վրաերթի հետևանքով կնոջ մարմինը մասնատվել է ու հայտնվել ավտոմեքենայի սրահում 08/04/2021   18:04 ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ.Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք.Բաբայան 08/04/2021   09:51 ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի. «Ժողովուրդ» 08/05/2021   11:11 Հրդեհվել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան. Փոստանջյանը չի բացառում՝ ինչ որ նախազգուշացում է 08/04/2021   20:53 ՀՀ վճռաբեկ դատարանը ուշացումով հաստատեց «Ռ. Քոչարյանը և մյուսները» գործով խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը 08/03/2021   23:58 Փաշինյանը վախեցած է. ԱԺ-ում Քոչարյանն է թելադրում օրակարգ. Արմեն Բադալյան 08/03/2021   14:17 Սրանց ասեք,որ ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել,հետո ի՞նչ. Շարմազանով 08/03/2021   21:08 Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել. Hetq.am 08/04/2021   17:46 Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է.Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին 08/04/2021   19:51 Եվ, օ՜ զարմանք, կարդացվում է Նիկոլ Փաշինյանի անունը․ Հարց նախկիններին՝ ինչպե՞ս բացատրել. Ավետիք Իշխանյան

Էդ.Նալբանդյան. Առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը 05/10/2014   13:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հայաստանը ԼՂ կարգավորման հարցում ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները:
 
Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան համակարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջի, այս մասին հայտարարել է  ՀՀ արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքելով Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթին:
 
Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ   «Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով»  և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝   համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։
 
ՀՀ արտգործնախարարն այսօր  մեկնաբանելով  ամերիկացի համանախագահի ելույթը, նշում է, որ «ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի, Հայաստանը, արձագանքելով եռանախագահող երկրների ղեկավարների կոչերին, բազմիցս է արտահայտել և ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության»։
 
ՀՀ արտգործնախարարը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ճշմարտացի է, որ առաջարկությունների որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը: «Մենք կիսում ենք եռանախագահների կարծիքը, որ այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը»,-  նշում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
 
«Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարն՝   անդրադառնալով ամերիկացի դիվանագետի հայտնած այն մտքին, թե տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: 
 
ՀՀ արտգործնախարարն արձանագրում է նաև, որ  Հայաստանն՝ ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հետևողական ջանքերն` աջակցելու հակամարտության կողմերին` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։
 
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության և որպես վերջին օրինակ է բերում Կազանում 2011թ. գագաթաժողովը։
 
«Հայտնի է, որ Բաքվի հետքայլերի, միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չի ընձեռնվել առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսին` Կազանի, 2011թ. մարտին` Սոչիի, 2010թ. հոկտեմբերին` Աստրախանի, 2010թ. հունիսին` Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների։ Հիշեցնեմ, որ Բաքուն նույն հետքայլերն է կատարել նաև նախկինում, օրինակ՝ Կազանից տասը տարի առաջ, 2001թ.»,- նշում է Է.Նալբանդյանը: Նա հավելում է, որ ամերիկացի դեսպանն իրավամբ անընդունելի է համարում շփման գծի երկայնքով շարունակվող դիպուկահարների կրակոցները, մարդկային կորուստները՝ նշելով, որ այդպես էլ ԵԱՀԿ դիտորդները չեն ստացել համապատասխան իրավասություն և ռեսուրսներ՝ բացահայտելու պատասխանատուներին, հնարավոր չի եղել նվազեցնել տարեկան հրադադարի հազարավոր խախտման դրսևորումները։
 
«Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ առաջարկները»,-  արձանագրում է նախարարը:
 
Ավելին, Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև շարունակաբար կոպտորեն խախտում է հրադադարը և սադրանքներ կազմակերպում, չի հարգում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի պայմանները, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունը, որով Ադրբեջանը պարտավորվել էր ձեռնպահ մնալ հակամարտության սրմանը նպաստող հայտարարություններից, խախտումների մասին անմիջապես տեղյակ պահել հայկական կողմերին ու միջնորդներին, և ոչ թե շինծու մեղադրանքներով սաստկացնել հակահայկական քարոզչությունը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները:
 
Նշելով, որ երկու օրից լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը, ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնում, որ  եռանախագահները կօգտագործեն այդ կարևորագույն առիթը՝ հանդես գալու վճռական ուղերձ պարունակող հատուկ հայտարարությամբ։ Կարևոր է բացառել ուժի կիրառումը՝ դրանով իսկ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի հաջողության համար։
 
«Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Ցավոք` մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը հակառակն է անում։ Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը»։
 
ՀՀ արտգործնախարարը միաժամանակ արձանագրում է, որ Ջեյմս Ուքորլիքի կողմից ներկայացված հիմնախնդրի հանգուցալուծման տարրերը, ընդհանուր առմամբ, արտացոլում են համանախագահ երկրների առաջարկությունները։ Ինչպես և եռանախագահները,  Հայաստանը  շարունակում է վստահ լինել, որ վերջին տարիների ընթացքում եռանախագահ երկրների ղեկավարների՝    լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար։
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:45 10/05/2014  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԿալիֆորնիա նահանգի Վեհաժողովի բանաձևը՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին
12:31 10/05/2014  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը՝ Կալիֆորնիայի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին
14:01 07/05/2014  |  Միջազգային լրահոսԿոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը
12:33 06/05/2014  |  Միջազգային լրահոսԱՄՆ Կալիֆորնիայի խորհրդարանի կոմիտեն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև
12:43 13/11/2013  |  ԼՐԱՀՈՍԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծի ընդունումը տապալվեց
17:16 12/11/2013  |  ԼՐԱՀՈՍՎահե Հովհաննիսյան. Արդյոք Զարուհի Փոստանջյանի հարցը կարո՞ղ է հրահրել պատերազմական գործողություններ
16:29 12/11/2013  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյան. Ես քվեարկելու եմ հանուն Հայաստանի և Ղարաբաղի անկախության
15:31 12/11/2013  |  ԼՐԱՀՈՍԶարուհի Փոստանջյան. ԼՂՀ-ն ճանաչելու դեպքում Հայաստանը կկարողանա ԼՂՀ-ի հետ կնքել համապատասխան պայմանագրեր
14:10 12/11/2013  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն կքննարկի ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագիծը
13:24 21/10/2013  |  ԼՐԱՀՈՍԼՂՀ ճանաչելու մասին օրինագիծը կքննարկվի հաջորդ քառօրյայում

Արխիվ

[]