Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Մահվան ելքով ծեծկռտուքի գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց 05/08/2014   19:33  |  ԳՈՐԾ #

 
Մայիսի 7-ին դատարանը որոշում է կայացրել է Միքայել  Ռաֆայելյանի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 118-րդ  հոդվածով՝  ծեծը, հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։ Միքայել Ռաֆայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է։
 
Ի սկզբանե  գործը հարուցվել է  Գալուստ Մելքոնյանին ապօրինի դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 104-րդ  հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, հատկանիշներով։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև ծեծկռտուքի մասնակիցներից մեկի՝ Հակոբ  Բունյաթյանի նկատամամբ, սակայն հետագայում մեղսագրվող  արարքի քրեաիրավական  գնահատականը փոխվել էր և վերջինիս նոր մեղադրանք առաջադրվել արդեն ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ  հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։
 
Գործում որպես մեղադրյալներ ներգրավվել էին նաև  եղբայրներ Վլադիմիր և Միքայել   Ռաֆայելյանները  և նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 118-րդ  հոդվածով՝ ծեծը։
 
Գործի հանգամանքներն հետևյալն են՝  գործով տուժող  Գալուստ  Մելքոնյանը և  ամբաստանյալ Միքայել  Ռաֆայելյանն աշխատել են  «Վալենտին»  տաքսի ծառայությունում որպես վարորդներ։ 2011թ. սեպտեմբեր ամսից Մ.Ռաֆայելյանի կրտսեր եղբայր Վլադիմիր Ռաֆայելյանը «Անուշ»  տրիկոտաժի արտադրական միավորման  տարածքում վարձակալել է կահույքի արտադրամաս և շահագործել։
 
Փոքր ծավալի ապրանքները պատվիրատուներին առաքելու համար Վ.Ռաֆայելյանը և նրա աշխատակիցները օգտվել են «Վալենտին»  տաքսի ծառայության ավտոմեքենաներից։ 2011թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում պատվերներ կատարելու նպատակով մի քանի անգամ արտադրամաս է գնացել Գ.Մելքոնյանը, սակայն հրաժարվել է ապրանքներ տեղափոխելուց։
 
2011թ. նոյեմբերի 16-ին Գ.Մելքոնյանն իրեն ամրակցված «Լինքոլն»  մակնիշի ավտոմեքենայով գնացել է արտադրամաս և հերթական անգամ հրաժարվել ապրանք տեղափոխելուց, որի պատճառով Ռաֆայելյան եղբայրների և Գ.Մելքոնյանի միջև առաջացել են լարված փոխհարաբերություններ։
 
Այդ կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով վերջիններս Գ.Մելքոնյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել 2011թ. նոյեմբերի 17-ի երեկոյան հանդիպել   «Էրեբունի»  բժշկական կենտրոնի մոտակայքում։ Գ.Մելքոնյանր գնացել է հանդիպման իր եղբայր Կարապետ Մելքոնյանի, հարևան Գարիկ Աբրահամյանի հետ և պայմանավորված ժամին` նոյեմբերի լույս 18-ի գիշերը, ժամը 01.30-ի սահմաններում սպասել են նշված վայրում, որտեղ քիչ անց մոտեցել են Ռաֆայելյան եղբայրներն իրենց ընկերներ Հակոբ Բունյաթյանի, Արայիկ Ստեփանյանի և Մ.Ռաֆայելյանի աներորդի Կարեն Աղաջանյանի հետ։
 
Գ-.Մելքոնյանի առաջարկությամբ նրանք գնացել են ավտովերանորոգման կետի հարակից ամայի տարածք, որտեղ հիշյալ հարցի պարզաբանման ընթացքում կողմերի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Վ.Ռաֆայելյանը բռունցքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Գ.Մելքոնյանի դեմքին և պատճառել վերին ու ստորին շրթունքների արյունազեղումների ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
 
Այնուհետև փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում եղբայրներ Միքայել և Վլադիմիր Ռաֆայելյանները ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ-.Մելքոնյանի մարմնի տարբեր մասերին և աջ ակնակապիճի դրսային շրջանում, պարանոցի ձախ կեսի երրորդի կողմնային մակերեսին, ձախ նախաբազկի ստորին երրորդի կողմնային մակերեսին, աջ արմնկահոդի շրջանի հետին մակերեսին, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, աջ և ձախ ազդրերի, ծնկահոդերի, զույգ սրունքների շրջանում քերծվածքների ձևով Գ.Մելքոնյանին պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
 
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.12.2012թ. դատավճռով Հակոբ Բունյաթյանը  դատապարտվել է   ազատազրկման  8 տարի ժամկետով (Հ.Բունյաթյանն, ըստ մեղադրանքի,  դանակով   7 անգամ հարվածներ է հասցրել Գ.Մելքոնյանի մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում հիվանդանոց ուշ տեղափոխելու և բուժօգնություն չկազմակերպելու պատճառով ստացված մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է),  իսկ Վլադիմիր և  Միքայել Ռաֆայելյանները՝ կալանքի՝2 ամիս ժամկետով։  
 
Դատավճռով  Միքայել Ռաֆայելյանի նկատմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.02.2010թ.  դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է և նշանակված պատժին լրիվ գումարվել է այդ  դատավճռով նշանակված 2 տարի 5 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը և  նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի 7ամիս 27   օր ժամկետով։
 
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 16.04.2013թ. որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. դեկտեմբերի 19-ի դատավճիռը   Հակոբ  Բունյաթյանի և Վլադիմիր  Ռաֆայելյանի մասով թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալ Միքայել Ռաֆայելյանի մասով բեկանվել և  գործն  ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության։
 
Երկրորդ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Միքայել  Ռաֆայելյանի շահերի պաշտպան Ռ. Սիրեկանյանը միջնորդել է Միքայել  Ռաֆայելյանի վերաբերյալ  գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։  Մեղադրող Հ.Մովսեսյանը չի  առարկել  միջնորդության դեմ՝   հայտարարելով, որ միջնորդությունը հիմնավոր է և  բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներից։  Մեղադրանքի կողմում հանդես եկող  տուժողի իրավահաջորդ Ա.Մելքոնյանը, հակառակը, առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով,  որ Մ.Ռաֆայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ  հոդվածով առաջադրված մեղադրանքը ճիշտ չէ։
 
Դատարանը, սակայն, արձանագրել է՝ գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Մ. Ռաֆայելյանին մեղսագրված հանցանքը կատարվել է 2011թ. նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը, այսինքն` հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել է շուրջ 2 տարի 6 ամիս։  «Քանի որ վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը, հետևաբար՝ ամբաստանյալ Միքայել Ռաֆայելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրացել է 2013թ. նոյեմբերի 18-ին և վաղեմության ընթացքն ընդհատված չէ նրա կողմից նոր հանցագործության կատարմամբ»,- նշվում է դատարանի որոշման մեջ։ 
 
 
 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]