Թեմաներ
Հինգշաբթի 10 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/29/2020   23:18 Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը 10/29/2020   23:11 Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, համար Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արայիկ Հարությունյան 10/29/2020   23:04 Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան. ԱՀ ՄԻՊ 10/29/2020   22:51 Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է և դրա ամրապնդումն է համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով. ԱԳՆ խոսնակ 10/29/2020   22:47 Սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է. քաղաքագետ 10/29/2020   22:29 Վաղը Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, իսկ այս պահին տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ.ԱԳՆ խոսնակ 10/29/2020   22:20 Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին. ՄԻՊ 10/29/2020   22:13 Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով մարտական գործողությունները ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվել են.Արծրուն Հովհաննիսյան 10/29/2020   22:03 Արցախի տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով ռազմական դրության գործողության ողջ ընթացքում չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. Արցախի տեղեկատվական շտաբ 10/29/2020   21:55 Սևանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 10/29/2020   21:50 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 10/29/2020   21:26 ԱԱԾ ԺՊ-ն այցելել է առողջապահական հաստատություններում բուժում ստացող սահմանապահներին 10/29/2020   21:08 Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ սոցցանցերում տարածված լուրերը սուտ են. ԱԱԾ 10/29/2020   20:40 Մասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ 10/29/2020   20:26 Մագոմեդ Մուսալովը վիրահատությունից հետո վերադարձել է Երևան 10/29/2020   20:15 Ռուսաստանը ստանձնել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի հարավային հատվածի անվտանգության պատասխանատվությունը. Սա ռազմական օգնության շրջանակներում է. քաղաքագետ 10/29/2020   20:07 Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով 10/29/2020   19:44 «Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից». Էմանուել Մակրոն 10/29/2020   19:29 Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. ԱՀ նախագահ 10/29/2020   19:25 Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին 10/29/2020   19:24 Ադրբեջանից 320 վարձկան հետ է վերադարձել Սիրիա՝ հրաժարվելով վճարից 10/29/2020   19:18 ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Արարատ ու Վայոց ձորի մարզեր այցելություններից 10/29/2020   19:09 Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ 10/29/2020   19:04 Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները 10/29/2020   18:58 ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ևս 100 միլիոն դրամ փոխանցվել է հիմնադրամներին 10/29/2020   18:55 Հավաստի տեղեկությունների դեպքում դիմեք ԱԱԾ. հրապարակվել է հեռախոսահամարը 10/29/2020   18:50 Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ 10/29/2020   18:44 Ռուսաստանից ազդանշանները գնում են, դրանց ընկալման խորությունը արդեն մյուս կողմի խնդիրն է. Քաղաքագետ 10/29/2020   18:41 Պահեստազորայինների, աշխարհազորայինների հավաքները լրիվ հասկանալի է, սակայն դրան զուգահեռ պետք է համալրել մեր տեխնիկական միջոցները. Տիգրան Աբրահամյան 10/29/2020   18:38 Գերության մեջ հայտնված ևս հինգ հայ զինվորականի մասով ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել Ադրբեջանին 10/29/2020   18:28 ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 47 հայորդու անուն 10/29/2020   18:26 Կանադացի պատգամավորն աջակցել է արցախահայության ինքնորոշման իրավունքին (տեսանյութ) 10/29/2020   18:23 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել 10/29/2020   18:13 Պուտինը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցությունների սեղանի շուրջ նստել 10/29/2020   18:06 Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՊԾ 10/29/2020   18:04 Նիցցայի քաղաքապետը եկեղեցում կատարվածը որակել է որպես իսլամական ֆաշիզմ 10/29/2020   18:01 Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան 10/29/2020   17:59 Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը 10/29/2020   17:56 Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման . Արցախի ԱԳՆ 10/29/2020   17:55 ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը.ԱՀ ԱԳՆ 10/29/2020   17:46 Ղարաբաղյան հակամարտություն․ ԿԽՄԿ-ն աջակցում է մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը 10/29/2020   17:44 Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը կոչ է անում կառավարությանը ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց 10/29/2020   17:28 ՌԴ-ն մտահոգված է՝ Ղարաբաղում վարձկանների մասշտաբային ներկայությամբ. Զախարովա 10/29/2020   17:25 Ռուբեն Գրիգորյանը 1.5 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Հայաստան 10/29/2020   17:21 Ես չունեմ տեղեկություն.վարչապետի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանի և Վիտալի Բալասանյանի հանդիպման մասին 10/29/2020   17:04 Իրավաբանն արցախցիների անունից բաց նամակ է հղել է Մհեր Գրիգորյանին 10/29/2020   16:52 Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին 10/29/2020   16:50 Այս դժվար պահին կանգնած ենք Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողքին.Էդմոն Մարուքյան 10/29/2020   16:47 Ֆրանսիայում թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա.Լենա Նազարյան 10/29/2020   16:40 Վիճակը լուրջ է, զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից. Ստեփան Դանիելյան  
10/29/2020   15:28 Ադրբեջանը գնդակոծել է ռուս սահմանապահներին՝ Իրանի հետ սահմանի վրա 10/28/2020   17:45 ՌԴ օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին կարող են երեք օրում ջախջախել Ադրբեջանի զորքերը. ՌԴ գլխավոր շտաբի նախկին աշխատակից Սիվկով 10/28/2020   15:06 Ստեփանակերտին օդային հարվածները հասցվել են Թուրքական F-16 ինքնաթիռներով. WarGonzo 10/29/2020   09:56 Բալասանյանին, Ղարամյանին, Մնացականյանին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում. «Հրապարակ» 10/29/2020   10:29 Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան 10/29/2020   15:35 Այս կինը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գլխատել և գնդակահարել երկու ընկերներին 10/28/2020   09:23 Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի». «Հրապարակ» 10/29/2020   19:09 Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ 10/28/2020   17:09 Պատերազմն օրհասական կռվին է հասել, հաղթանակի կարևորությունն ավելի շոշափելի է դառնում. մահապարտ 10/29/2020   10:24 ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 հայորդու անուն 10/28/2020   16:47 «Տղայի գլուխը երկու գլուխ էր դարձել, կինը փորն էր բռնել, տղամարդկանց ձեռքերն արյունոտ էին». Ֆրանսիայում թուրքերի հարձակումից տուժել է 10 հայ 10/29/2020   14:20 Հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները և մեկ քաղաքացիական անձ 10/28/2020   20:57 Հակառակորդից մեր տղաներն առգրավել են պիկապ՝ ռազմամթերքով 10/29/2020   00:28 Փակուղուց ելքի տարբերակ. Սերգեյ Համբարձումյան 10/29/2020   16:06 Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը 10/28/2020   17:26 Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների Փաշինյանի հետ բանակցել Մոսկվայում 10/28/2020   17:39 Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info 10/27/2020   23:59 Ավելի քան 2000 ՀՀԿ-ական առաջնագծում է 10/28/2020   21:23 Փաշինյանը բացատրել է՝ Ղարաբաղի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայությունը 10/29/2020   14:57 Հրամանատարս երեսս լվանում էր, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի՝ արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի. Զինվորի պատմածը

«Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով» 05/03/2014   17:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Այս ընթացքում նախագիծն արդեն իսկ մասնագետների կողմից տարբեր վերլուծությունների է արժանացել, այդ թվում նաև` մեր կայքի էջերին:
 
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, մասնավորապես` դրա դատական իշխանությանը վերաբերող որոշ դրույթների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանի հետ:
 
-Սահմանադարական բարեփոխումների հրապարակված հայեցակարգի «Դատական իշխանություն» գլուխը մի շարք հետաքրքիր փոփոխություններ է ենթադրում: Օրինակ, առաջարկվում է անցում կատարել եռաստիճան դատական համակարգից դեպի երկաստիճանի: Որքանո՞վ այս փոփոխությունը կազդի դատական համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, և որքանո՞վ է այս առաջարկն այսօր արդիական:
 
- Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
 
Չէ՞ որ այն մեկնաբանողներն ու կիրառողները նույնն են մնում: Հետևյալ պատկերավոր օրինակի վրա ամեն ինչ պարզ կդառնա: Եթե մի պահ ենթադրենք, թե ՀՀ-ն ու Գերմանիան փոխանակում են իրենց Սահմանադրությունները և այսուհետ առաջնորդվում մեկը մյուսի Սահմանադրությամբ, ապա համոզված եղեք՝ ո՛չ ՀՀ-ն կդառնա Գերմանիայի նման հզոր ու գերզարգացած պետություն, ո՛չ էլ Գերմանիան կդառնա ՀՀ-ի նման թշվառ երկիր:
 
Պատճառն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը գերմանացի իրավաբանի համար լրիվ այլ իմաստ ունի, քան հայ իրավաբանի համար: Օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն արտագրված է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասից: Կարդացեք այդ երկու նույն դրույթների մեկնաբանությունները գերմանական ու հայկական գրականության մեջ: Երբեք գլխի չեք ընկնի, թե միևնույն դրույթի մասին եք կարդում: Հետևաբար, ՀՀ-ում նախ պետք է ճիշտ սահմանադրական իրավունք սովորել ու դրանից հետո միայն նոր մտածել Սահմանադրությունը բարեփոխելու մասին:
 
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, իմ խորին համոզմամբ, դատական ատյանների քանակն այդքան էլ կարևոր չէ արդարադատության որակի համար: Կարևոր է, թե ովքեր են արդարադատություն իրականացնողները: Դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, ով ունի հրաշալի իրավական գիտելիքներ և ում արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա: Դա նշանակում է, որ դատավորը նախ պետք է գոնե իրավունքից բան հասկանա: Երկրորդ՝ դատավորը պետք է պատրաստ լինի իրականացնելու արդարադատություն՝ անկախ ամեն ինչից:
 
Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի բացարձակ անկախ ու համարձակ մարդ, ով կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը: Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, ապա մոռացեք արդարադատության մասին: Ամեն ինչ կմնա այնպիսին, ինչպիսին այսօր է՝ անկախ նրանից, թե դատական ատյանների քանակը 2 է, թե 12:
 
- Հայեցակարգում առաջին ատյանի դատարանների բեռնաթափման խնդիր է դրված: Այդ նպատակով առաջարկվում է տեղական դատարաններ հիմնել, որոնք մասնագիտացված գործառույթներով օժտված ատյաններ կլինեն: Արդյոք սահմանադրական կարգավորումն այս խնդրի միակ լուծման ճանապա՞րհն է: Հնարավոր չէ՞ արդյոք հարցը լուծել դատավորների մասնագիտացման տարանջատման միջոցով:
 
-Դա ամենևին սահմանադրական կարգավորման հարց չէ: Գործող Սահմանադրությունը նախատեսում է մասնագիտացված դատարաններ հիմնելու հնարավորություն: Մնացածն օրենսդրի կողմից օրենքով կարգավորման հարց է: Դրա համար պետք չէ Սահմանադրություն փոխել:
 
- Հայեցակարգում բարձրացվում է նաեւ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության հարցը: Այդ հնարավորությունն, ի դեպ, ընձեռում էր նաև 1995թ. ընդունված Սահմանադրությունը: Բայց այս ինստիտուտն այդպես էլ օրենսդրական կարգավորում չստացավ և հետագայում հանվեց 2005թ. ընդունված Սահմանադրության տեքստից: Փաստորեն, վերադառնում ենք անցյալում այդպես էլ չկիրառված այդ դրույթին: Ինչպե՞ս եք գնահատում սա, և արդյոք մտավախություն չկա՞, որ այն դարձյալ կմնա թղթի վրա:
 
-Հայեցակարգը ոչ մի հիմնավորում չի պարունակում այդ հարցի վերաբերյալ: Անհասկանալի է, թե ինչու է կրկին առաջարկվում ներմուծել երդվյալների ինստիտուտը, որի հնարավորությունը նախատեսված էր 1995 թ. Սահմանադրության տեքստում և որը հանվեց 2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Հայեցակարգը պետք է մանրամասն հիմնավորեր դրա անհրաժեշտությունը՝ ներկայացնելով վերջին 10 տարում իրադրության այն փոփոխությունները, որոնք այսօր կրկին նպատակահարմար են դարձնում 10 տարի առաջ աննպատակահարմար համարված ինստիտուտի ներդրումը: Թղթի վրա մնալու մտավախություն, հետևաբար, կա:
 
- Նախագծում նաև ՍԴ լիազորությունների ընդլայնման խնդիր է առաջ քաշվում` պետական մարմինների լիազորություններին առնչվող վեճերի լուծման առումով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այսօր ՍԴ-ն առավելապես իր որոշումների կատարումն ապահովելու խնդիր ունի: Գուցե շատ ավելի հրատա՞պ է՝ ՍԴ-ին օժտել իր իսկ որոշումները պարզաբանելու, կամ, ասենք դրանց կատարումն ապահովելու գործառույթներով:
 
-Ես ՍԴ-ի լիազորությունների ընդլայնման հարցի մասին արդեն շատ եմ խոսել: Գործող սահմանադրական կարգավորումների լույսի ներքո պարտադիր է ՍԴ-ին միայն դատական ակտերի վերահսկողության լիազորությամբ օժտելը: Հիմնական իրավունքներով պետության համակողմանի կաշկանդվածության պահանջը (Սահմ. 3-րդ հոդ. 3-րդ մաս) անխուսափելիորեն ենթադրում է ՍԴ-ում հիմնական իրավունքների նույնպիսի համակողմանի պաշտպանության հնարավորություն իշխանության ցանկացած ճյուղի, այդ թվում՝ դատական իշխանության խախտումներից: ՍԴ-ին պետական մարմինների միջև լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման իրավասություն տալը պարտադիր չէ, այլ սահմանադրի հայեցողության հարց է:
 
Ինչ վերաբերում է ՍԴ-ին՝ իր իսկ որոշումները պարզաբանելու լիազորություն տալուն, ապա նախ ՍԴ-ի որոշումները պետք է լինեն այնքան պարզ ու հասկանալի, որ դրանք լրացուցիչ պարզաբանելու կարիք չառաջանա: Նման պահանջ առաջադրում է ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 2.1-րդ կետը: Բայց բոլոր դեպքերում ՍԴ-ն իր որոշումները պարզաբանելու լիազորություն ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի կամ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի հիման վրա: Հիշյալ դրույթները սահմանափակված չեն միայն քաղաքացիական ու վարչական դատավարությամբ:
 
Ընդհանուր դատավարական իրավունքի սկզբունքները պարտադիր են նաև սահմանադրական դատավարության համար, որովհետև սահմանադրական դատավարությունն ընդհանուր դատավարական իրավունքի բաղկացուցիչ մասն է և չի կարող դրանից կտրված դիտարկվել: Քանի որ ՍԴ-ի մասին օրենքը դատավարության համապարփակ կանոններ չի նախատեսում, ուստի՝ քաղաքացիական ու վարչական դատավարության օրենսգրքերի դրույթները կարող են անալոգիայով կիրառվել՝ ՍԴ-ի կողմից իր դատավարությունը պատշաճ կազմակերպելու համար: Այլ հարց է, որ ՍԴ-ն չի գիտակցում իրեն տրված այս հնարավորությունն ու չի օգտվում դրանից:
 
 
Հարցազրույցը` Նելլի Դանիելյանի
 

Հարակից հրապարակումներ`

10:10 30/04/2014  |  ՄամուլԳևորգ Դանիելյան. Ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ չկա
17:52 29/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյան. Եթե գնան կիսանախագահականը բարեփոխելու ճանապարհով, կարող ենք մերժել Սահմանադրական բարեփոխումները
16:32 28/04/2014  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական զարգացումները նման են մարդու սրտի աշխատանքին. բոլոր խողովակները պետք է միշտ բաց լինեն. Գագիկ Հարությունյան
13:58 26/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳևորգ Դանիելյան. Եթե նախապատվություն տրվի կիսանախագահական կառավարման ձևին, ապա այն էական վերանայումների կենթարկվի
16:53 22/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյան. «Սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն»
11:52 15/04/2014  |  ՀարցազրույցՀայկ Ալումյան. Սահմանադրական դատարանի շատ որոշումներն ավելի անորոշ վիճակ են ստեղծում, քան գոյություն է ունեցել մինչև այդ
22:25 12/04/2014  |  ԼՐԱՀՈՍՌուբիկ Հակոբյան. Սահմանադրական փոփոխություններ անպայման պետք է լինեն, բայց հիմա ճիշտ պահը չէ
10:23 12/04/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. Եթե պետք է Սահմանադրություն փոխենք, բայց քաղաքական որոշում չկայացվի, միևնույն է, դա չի գործելու
21:30 11/04/2014  |  ԼՐԱՀՈՍ ՀԱԿ-ը դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին
17:46 10/04/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգությունը» մշտապես կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին

Տեսանյութեր

10/29/2020   11:21 Արդեն «իրար միս են ուտում». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր երկրի ներսում. «Փաստ»

Տեսադարան

10/29/2020   11:15 Կյանքն առաջնագծում, երբ չեն կրակում

Մամուլ

Արխիվ

[]