ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
02/28/2021 19:25
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը կլինի մարտի 1-ին` ժամը 18-ին. բոլորի ներկայությունը խիստ կարեւոր է
02/28/2021 19:15
Եթե որևէ մեկը պետք է գնա նիկոլաստեղծ միտինգին, ուրեմն թող ինքն էլ իր ստոր քայլին գնահատական տա. Արտակ Զաքարյան
02/28/2021 19:07
Մարզպետարաններում, կառավարությունում, նախարարություններում հիմա ժողովներ են, որ վաղը նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Մանուկյան
02/28/2021 18:59
Իսկ «ժողովրդի իշխանություն» անունը սկսեք մոռանալ, դուք այսօր Ալիևի իշխանությունն եք Հայաստանում. Սևակ Հակոբյան
02/28/2021 18:56
«Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են». Հայկազ Բաղմանյանը միանում է Գլխավոր շտաբի պահանջին. 168.am
02/28/2021 18:48
Ազգային ժողովի մի «օբյեկտ», ով որևէ կերպ չի կարող լինել «սուբյեկտ»` կրկին խոսել է Սահմանադրությունից. Վարդևանյան
02/28/2021 18:37
Հիմա հասկացա՞ք Ջհանգիրյան Գագիկին ասպարեզ բերելու և ԲԴԽ գործուղելու նպատակը. Ռոբերտ Հայրապետյան
02/28/2021 18:28
Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին
02/28/2021 18:15
Մերժե՛ք կապիտուլյանտին, մերժե՛ք նրա հակահայ հանրահավաքը, մերժեք նրա՝ հուսանք՝ վերջին չարամտությունը
02/28/2021 17:59
Դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
02/28/2021 17:54
ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը. Իսկ Ոստիկանությո՞ւնը. Մելիք-Շահնազարյան
02/28/2021 17:42
Կազմակերպվել է ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
02/28/2021 17:30
Վարագյանը հստակ պատկերացնում է, որ ամբողջ իրավապահ համակարգը փորձելու է իր վրա կարել սուտ մատնություն կատարելու հանցակազմը
02/28/2021 17:19
Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան. Մարուքյանը` նախագահին պաշտոնանկ անելու մասին
02/28/2021 17:10
Աննա Հակոբյանը վիրահատվե՞լ է
02/28/2021 17:04
«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին
02/28/2021 16:54
Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան
02/28/2021 16:47
Մեր տղերքը հայրենիքը պաշտպանում էին Ֆիզուլիում, Հադրութում, իսկ մենք այսօր դա պետք է անենք Երևանում. Գեղամ Նազարյան
02/28/2021 16:41
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am
02/28/2021 16:23
Սումգայիթը շարունակվում է. Ադրբեջանի կարգախոսը եղել և մնում է սպանել հայերին. Ալավերդյան
02/28/2021 16:18
Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
02/28/2021 16:09
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
02/28/2021 15:49
Թուրքական բայրաքթար նիկոլը ու բանակը` որպես ՀՕՊ. Արփինե Հովհաննիսյան
02/28/2021 15:34
Արա Սաղաթելյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. Արսեն Բաբայան
02/28/2021 15:17
«Երեք անչափահաս երեխաների հայրը կալանավորված է, մինչդեռ Гагик Согомонян кайфует». փաստաբան
02/28/2021 15:03
Հայաստանում նոր մարտի 1-եր այլևս երբեք չեն լինելու, չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ. Փաշինյան
02/28/2021 14:59
Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձը
02/28/2021 14:54
Ուժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.am
02/28/2021 14:46
«Իմ քայլ»-ի պատգամավորին հայհոյելու համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել
02/28/2021 14:37
Տնտեսական կոլապսը դառնում է իրողություն. Թադևոս Ավետիսյան
02/28/2021 14:25
Լսեք, այ թուրքեր, դուք չե՞ք հասկացել, որ իրական կյանքը փողոցում է, ոչ թե ֆեյսբուքում. Արա Վարդանյան
02/28/2021 14:09
Ոստիկանները ցուցարարներին ասում են՝ պետք է ակտիվանալ և օր առաջ ազատվել այս դավաճան իշխանությունից. քաղաքագետ
02/28/2021 13:49
Չչարանալ երեխաների վրա.. Էլինար Վարդանյան
02/28/2021 13:39
Ադրբեջանցիները փորձում են անհնար դարձնել Շուշի և Հադրութ բնակիչների վերադարձը. ԱԳՆ խոսնակ
02/28/2021 13:27
Եթե Նիկոլի հանրահավաքը ստացվի, ապա դրա բախումը Բաղրամյանի հանրահավաքի հետ անխուսափելի է. Աղասի Ենոքյան
02/28/2021 13:14
Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի հանձն առան նոր հայասպան գործունեություն. Արշավիր Ղարամյան
02/28/2021 12:59
Հրդեհ բնակարանում. կա տուժած
02/28/2021 12:54
Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան
02/28/2021 12:42
Նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին
02/28/2021 12:27
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը միանում է մարտի 1-ի հանրահավաքին
02/28/2021 12:19
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
02/28/2021 12:09
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք. 85 մարդ առողջացել է, մահացել է 4 մարդ
02/28/2021 11:59
Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր
02/28/2021 11:46
Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արեւմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ «պրովոկատոր այծի» դեր է կատարում. քաղաքագետ
02/28/2021 11:35
Հրդեհ Նիկոլ Դումանի փողոցում
02/28/2021 11:20
Կամ պետության ու բանակի հետ ես, կամ՝ թուրքերի պաշտպանյալ կապիտուլյանտի. Շարմազանով
02/28/2021 11:09
Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը. Զոհրաբյան
02/28/2021 11:00
ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան
02/28/2021 10:56
Երկիրը Նպատակային տարվում է անորոշության, ցնցումների. Մարուքյան
02/28/2021 10:42
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով
02/26/2021 22:43
Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ
02/28/2021 17:10
Աննա Հակոբյանը վիրահատվե՞լ է
02/27/2021 20:37
Ամո՛թ Փաշինյանին, եթե զինվորականի աշխատավարձը մի քանի հազար դրամով բարձրացնելը մանիպուլյացիոն նպատակների համար է ծառայեցնում. մահապարտ ազատամարտիկ
02/27/2021 20:15
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին
02/27/2021 17:18
ՀՓՇ-ն նոր թափ է հավաքում. Բաղրամյան պողոտայում հանրահավաքին ներկա է եղել մոտ 10.000 մարդ
02/27/2021 14:36
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈՒ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին. Արծվիկ Մինասյան
02/28/2021 10:34
«Փաշինյանի իշխանության ժամերը հաշված են, միակ գործը, որով հիմա նա զբաղված է՝ իր փախուստը կազմակերպելն է». Բագրատ Եսայան
02/27/2021 17:56
Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. Նախագահը առարկություններ է ներկայացրել
02/27/2021 19:25
Նախագահի որոշումից հետո Երևանում հաղթանակի քայլերթ էր. մասնակցել է մոտ 15 հազար մարդ
02/26/2021 20:37
Նախագահի և ԳՇ պետի հանդիպումը շարունակվում է
02/26/2021 20:33
Փրկությունը նորից սկիզբ է առնելու բանակից ու բանակի հզորացումից. Արցախում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, պահանջում են դավաճանների հրաժարականը
02/27/2021 12:18
Սա ի՞նչ գործ ունի այստեղ». գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին.Mediaport
02/26/2021 22:36
Նիկոլ Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին, ԳՇ պետին պատժելն աննորմալ երևույթ է. Նորատ Տեր-Գրիգորյանց
02/27/2021 14:43
Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ անձ ձերբակալվել է
02/27/2021 14:17
Նիկոլը՝ Օնիկին, ձեր ձայնը առել եմ, ձեզ փայ եմ տվել, ինչի եք ինձանից դժգոհ. դա է գրել Փաշինյանը
02/27/2021 23:51
Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրել
02/27/2021 11:18
Պարոն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին. ոստիկանության պահեստազորի սպան՝ ԳՇ պետին
02/27/2021 13:06
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել
02/27/2021 17:35
Առավոտյան Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում ունեցել է. Նախագահը դիրքորոշում հայտնելու ժամանակ ունի
02/28/2021 16:41
Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am
Ռուբեն Մելիքյանը՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի նորամուծությունների եւ փաստաբանների մտահոգությունների մասին 04/26/2014 17:44 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների շարքը, և այս խորագրի՝ մեր այսօրվա հյուրը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:
-Պրն. Մելիքյան, մեր այսօրվա զրույցի ընթացքում, թերևս, կանդրադառնանք նախագծում առկա մի շարք խնդրահարույց դրույթների, որոնց վերաբերյալ մասնագետների կարծիքներն արդեն իսկ երկփեղկվել են: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հանրային և մասնավոր մեղադրանքի տեսակներ: Սա թեև նորամուծություն է, բայց շատ է հիշեցնում խորհրդային շրջանում գործող հանրային մեղադրող և պետական մեղադրող հասկացությունները: Ի՞ նչ է սա` նոր իրողությո՞ւն, թե՞ լավ մոռացված հինը:
- Մասնավոր մեղադրանքի ինատիտուտը, որպես քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր իրավակարգավորում, որևէ առնչություն չունի նախկինում նույն անվամբ կամ մոտ անվամբ, հատկապես խորհրդային տարիներին առկա ինստիտուտի հետ, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ առհասարակ քրեական հետապնդումը դուրս է գալիս պետական մարմինների իրավասության ոլորտից և դառնում է մասնավոր սուբյեկտների խնդիր:
Երկու տարբեր տաբերակներ կան, որ պետությունը այստեղ միջամտի. առաջինը` ենթադրենք, մասնավոր մեղադրանքով, մասնավոր քրեական հետապնդման ենթակա քրեական հանցագործություն է կատարվել, ըստ տուժողի, բայց նա չգիտի, թե ով է հանցանք կատարած անձը: Նա կարող է միջնորդել, որպեսզի պետական մարմինները հայտնաբերեն այդ անձին: Խոսքը հատկապես վերաբերում է ոչ մեծ ծանրության մարմնական վնասված հասցնելու դեպքերին, և այստեղ պետության դերը ավարտվում է այդ անձին հայտնաբերելով: Այսինքն` անձը չգիտի, թե ում դեմ մասնավոր քրեական հայց հարուցի:
Եվ երկրորդ` այն դեպքն է, երբ ծառայողական, անձնական, կամ այլ կախվածության պատճառով հնարավոր չէ, որ տվալ անձը դիմի դատարան: Եվ այստեղ ևս պետությունը ներգրավվում է: Օրինակ` ընտանեկան բռնության հետ կապված դեպքերում, երբ մարմնական վնասվածք հասցնում է ընտանիքի անդամը, որից կա կախվածություն:
Այս երկու դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում պետության կողմից որևէ մասնակցություն լինել չի կարող: Սա որևէ առնչություն չունի խորհրդային տարիներին եղած ինստիտուտի հետ:
Այս ինստիտուտի նպատակը ողջամիտ չափերի մեջ մասնավոր էլեմենտ ներդնելն է քրեական դատավարությունում և պետությանը ձերբազատել մանր գործերով մասնակցություն ունենալուց, որպեսզի կենտրոնանա ավելի կարևոր գործերի վրա: Այսինքն` այս գործերով առհասարակ մինչդատական վարույթ չի իրականացվում, և շատ նման է, ըստ էության, քաղաքացիական դատավարությանը, երբ քրեական հայց է հարուցվում ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ, և դատարանը 2 կողմերի մասնակցությամբ քննում և լուծում է քրեական հայցը: Սա է մասնավոր մեղադրանքը:
- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ խոսքը մասնավոր գանգատի ինստիտուտի ներդրման մասին է:
- Ես չեմ ուզում շատ կենտրոնանալ տերմիների վրա, տերմիններն այստեղ կարևոր չեն, շատ հաճախ տերմինները շփոթեցնող կարող են լինել: Այդ պատճառով ես փորձեցի, խուսափելով տերմինաբանությունից, ներկայացնել այն, թե ինչ է սպասվում նոր ՔԴՕ-ի ընդունումից հետո: Իսկ սպասվում է այն, որ մի ստվար ծավալի գործեր այլևս չեն քննվի պետության կողմից, և պետությունն այստեղ ռեսուրս չի ծախսի: Դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ ընտրել այն գործերի շրջանակը, որոնք մասնավոր մեղադրանքի ներքո պետք է լինեն:
Այսօրվա իրավակարգավորումն այն է, որ նման գործերը չեն կարող հարուցվել առանց տուժողի բողոքի, իսկ հարուցվելու դեպքում պետությունը պարտավոր է կարճել: Սա է համարվում մասնավոր մեղադրանքի էությունը, ինչը շատ կիսատ մոտեցում է, որովհետև էլի պետությունը մասնակցում է, ուղղակի տուժողի կամարտահայտությունը էական է, իսկ նոր մոդելի պայմաններում առհասարակ պետությունը չի մասնակցում, բացառությամբ իմ նշած 2 դեպքերի, որոնք, կարծում եմ, ողջամիտ դեպքեր են: Նորից կրկնեմ` առաջինը, երբ որ առկա է հանրային շահ` կածվախության պատճառով և երկրորդը`անձը չգիտի, թե ում դեմ քրեական հայց հարուցի, ով է իրեն վնաս հասցնողը: Պետությունն այդ դեպքում ուղղակի հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարած անձին և նրա գործառույթը դրանով սպառվում է:
- Նոր օրենսգիրքը նաև չի նախատեսում քրեական գործ հարուցելու ինստիտուտը: Ի՞նչ նոր ընթացակարգով է այն փոխարինվել, և ընդհանրապես կա ինչ-որ նոր կարգ, որ պիտի փոխարինի գործող մեխանիզմին:
- Այս հարցերը երևի ամենակարևորներից են նոր ՔԴՕ նախագծում, որովհետև մեր պատկերացմամբ այստեղ մենք լուրջ պարզեցում ենք մտցրել, որպեսզի մենք չունենանք առանձին, ըստ էության, նույն բանի մասին խոսող վարույթներ: Օրինակ` մենք միշտ ունենք քրեական գործի հարուցման վարույթ, և պետությունը մինչև 10 օր ժամանակ ունի պարզելու` հանցանք եղե՞լ է, թե՞ չի եղել: Հետո որոշում է կայացնում, ասում է` հանցանք եղել է, հետո սկսում է քննել այդ հանցանքը: Այստեղ հոգեբանական հարցեր են առաջանում, օրինակ` կարճելու հետ կապված:
Եթե դու որոշել ես, որ հանցանք է եղել, ապա շատ դժվար է պատկերացնել, որ հեշտությամբ կարելի է կարճել: Նոր մոդելով, որ հատկապես արևմտյան շատ երկրներում փորձարկված մոդել է, ոչ թե պետաիշխանական կամք դրսևորելու միջոցով է սկսվում վարույթը, այսինքն` որոշում չի կայացվում, այլ ընդամենը փաստ է արձանագրվում: Եթե անձը գնում է ոստիկանություն, անձը հաստատող փաստաթղթով, և հայտարարություն է տալիս, օրինակ, ասում է` իմ հարևանի տանը հայտնաբերվել է դիակ, կամ իմ հարևանի տանը երեկ կրակոցներ են հնչել, ես էլ առավոտյան արյուն եմ հայտնաբերել, կամ իմ տնից գողություն են արել և այլն, այդ դեպքում պետությունը պետք է ընդամենը փաստ արձանագրի, որ այս մարդն այսպիսի բան ասաց, և սկսի վարույթը: Այդ դեպքում պետությունն արդեն կախված չի լինի ինչ-որ որոշում կայացնելուց, որովհետև նա ընդամենը փաստ է արձանագրել, ընդ որում` կոնկրետ անձի բերած փաստը:
- Այս դեպքում ապացույցների հարցն ինչպե՞ս է լինելու: Չէ՞ որ այսօր դատարանն ապացույց է համարում այն, ինչ ձեռք է բերվել քրեական գործ հարուցելու որոշման պահից սկսած: Եթե չկա նման որոշում, ի՞նչ կարգով են ապացույցները դիտարկվելու:
- Վարույթն սկսելու պահից: Այսինքն` հայտարարությունը տրվեց, այդ պահին քննիչը պետք է կազմի վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որովհետև վարույթն այստեղ սկսվում է փաստի արձանագրմամբ: Ընդամենը մենք փաստն ենք արձանագրում, որ ունենք հաղորդում` նոր կարգի պայմաններում, իսկ գործող կարգի պայմաններում որոշում էր կայացվում, որ առկա է հանցագործություն:
Այստեղ միջանկյալ վարույթի խնդիրն է առաջանում: Այ, տեսեք, օրինակ, միջանկյալ վարույթի ընթացքում նույն անձից բացատրությոն էր վերցվում, հետո քրեական գործ էր հարուցվում և արդեն ցուցմունք էր վերցվում: Կրկնաբանություն էր տեղի ունենում: Իսկ նոր պայմաններում հենց առաջին պահից կարող է ցուցմունք վերցվել: Եվ այստեղ մենք չենք ունենում իրավիճակ, երբ իրար շատ մոտ երևույթների միջև սկզբունքային տարբերություն ենք դնում: Պետության համար շատ ավելի հեշտ է լինում ապացույցներ հավաքելը, արհեստական ինչ-որ խոչընդոտներ չեն առաջանում` բացատրության ձևով և այլն, որոնք ապացույց չեն, այլ միանգամից ցուցմունք է վերցվում: Պետությունը կարողանում է օգտագործել այստեղ իր արսենալը: Սա այն միջոցն է, որով մենք ավելորդ ձևականություններից ուզում ենք խուսափել:
- Այլ կերպ ասած` հենց առաջին պահից ձեռք բերված բոլոր նյութերը դատարանի կողմից ընդունվելու են որպես ապացույցներ:
- Ձեռք բերված բոլոր նյութերն ապացույց են, եթե հակառակը չի հիմնավորվում:
- Նոր օրենսգրքով մեղադրյալին արգելվում է նաև սուտ ցուցմունք տալ: Փաստաբաններն արդեն այս դրույթի դեմ իրենց կարծիքն արտահայտել են: Մտավախությո՞ւն չկա, որ դատարանում նախաքննական մարմնի ներկայացրած տեսակետից տարբերվող ցուցմունքը կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել:
- Այն, որ այս ինստիտուտը միանշանակ չի ընդունվել մեր պրակտիկայի կողմից, մենք տեղյակ ենք: Այն, որ այն ինքնին վիճահարուց է, մենք տեղյակ ենք: Այստեղ խնդիրն այլ է` ինչպե՞ս ենք մենք դնում մեր առաջնահերթությունները, որովհետև 2 տարբերակն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Մենք պետք է հասկանանք, թե որ նժարն է մեզ համար ավելի կարևոր: Այն մոտեցումը, որ մենք առաջ ենք քաշում 2 մեծ խնդիր է լուծում:
Առաջինը երկարաժամկետ խնդիր է լուծում, որ ամենակարևորն է, կամաց-կամաց իրավապահ ոլորտին, իրավաբանական հանրությանը, լայն հանրությանը սովորեցնել կամ հակել այն ընկալմանը, որ դատարանի առջև սուտ խոսել չի կարելի ոչ մեկին և ոչ մի պարագայում: Սա երկարաժամկետ խնդիր է, դատական իշխանության նկատմամբ վստահության հետ կապված խնդիր է: Այսօր մեղադրյալը երբ ուզի կարող է սուտ խոսել, ինչպես ուզի, կարող է ուղղորդել վարույթն իրականացնող մարմնին: Սա ինքնին լավ չէ: Նույն խնդիրն առկա է նաև վկաների դեպքում: Վկան կարող է սուտ ցումունք տալ, հաջորդ օրը գալ, ասել` կներեք, սուտ ցուցմունք եմ տվել, հիմա ճիշտը կտամ:
Բայց դրա հետ մեկտեղ կան նաև ավելի կոնկրետ խնդիրներ: Այդ կոնկրետ խնդիրները վերաբերում են հենց մեղադյալի շահերին: Որպեսզի մեղադրյալն իմանա, որ որևէ անկողմնակալ դիտորդ միայն այն պատճառով, որ ինքը կարող է սուտ ասել, իր ցուցմունքը սուտ չհամարի: Ցանկացածս, եթե դատում ենք 2 տարբեր իրարամերժ պնդումներ, և գիտենք, որ այդ պնդումները կատարողներից մեկը կարող է և սուտ ասել և իր համար դա որևէ պատասխանատվություն չի առաջացնի, զուտ հոգեբանորեն մեզ մոտ հակվածություն է առաջանում նրան չհավատալ, այլ հավատալ մյուսին:
Ինչ վերաբերում է վտանգներին, դրանք իսկապես կան, բայց դրանք կարող են չեզոքացվել պրոֆեսիոնալ փաստաբանական աշխատանքի շնորհիվ, դրանք կարող են չեզոքացվել դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման շնորհիվ:
Մի բան, որ շատ կարևոր է և պետք է հասկանանք` ճիշտ չէ այն մոտեցումը, որ եթե մեղադրյալը մի բան է ասում, իսկ դատարանը մեկ այլ բան է պարզում, ուրեմն մեղադրյալը կատարել է սուտ ցուցմունք տալը հանցանք, որովհետև քրեական դատավարությունում ապացուցման շեմը դա հիմնավոր կասկածից վերն է: Այսինքն պետք է հիմնավոր կասկածից վեր չափանիշով ապացուցվի, որ տվյալ անձը սուտ ցուցմունք է տվել: Այլ ոչ թե մենք ասում ենք` կա’մ մեկն է դատվում, կա’մ մյուսն է դատվում:
Այ, այսպիսի մոտեցումներ են շատ հաճախ լինում, որն ընդունելի չէ քրեական դատավարության տրամաբանության տեսակետից: Որովհետև երկուսի պարագայում էլ մենք կարող ենք շեմ չհաղթահարել, երկուսի դեպքում էլ կարող է հիմնավոր կասկած մնալ: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ վտանգներ իսկապես կան, բայց դրանք հաղթահարելի են` մեկ, և երկրորդ` եթե նժարներն ենք դիտարկում, շատ ավելի քիչ ռիսկային են այս վտանգները, քան մյուսները, որ այսօր են առկա, որոնք հանգեցրել են և շարունակաբար են հանգեցնում իրավական ոլորտի նկատմամբ չդադարող անվստահության գործոնի: Նորից ասեմ` ցանկացած մարդ կարող է սուտ խոսել դատարանի առջև և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել:
- Իսկ դատարանին վերապահելով ցուցմունքի հավաստիությունը գնահատելու իրավունք, արդյո՞ք կարող ենք վտահ լինել, որ այսօրվա մեր դատական համակարգը նման պատասխանատվություն կարող է ստանձնել և չչարաշահել իր իրավունքը:
- Ես չեմ ընդունում այս հարցադրումը, անկեղծ եթե լինեմ, որովհետև այդ դեպքում կարող ենք ասել այսօրվա դատարանի տալով մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունք, արդյոք այսօրվա դատարանը կարո՞ղ է դա անել: Սա շատ ավելի լայն հարց է: Մենք պետք է սովորենք վստահության կրեդիտ տալ այն կառույցներին, որոնք գուցե և հանրային ընկալման մեջ այդքան բարձր հեղինակություն չունեն:
Հակառակ դեպքում մենք չենք կարող ունենալ այդպիսի կառույցների հանրային հեղինակության աճ: Մյուս կողմից իրականացվում են շատ մեծ ծավալի բարեփոխումներ և հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա ձևավորված գործողություների ծրագրով` դատաիրավական բարեփոխումների ռազմավարության: Այսինքն այն մոտեցումը, որ մենք կարո՞ղ ենք արդյոք այսօրվա դատավորներին վստահել որոշում կայացնելու հնարավորություն, պատասխանն այն է, որ մենք այլ տարբերակ չունենք, քան նրանց վստահելը: Այլ տարբերակ ուղղակի չկա: Եթե մենք ձեր բերած փաստարկը հիմք ընդունենք, ուրեմն ոչինչ չպետք է անենք:
- ՔԴՕ նոր իրողություններից մեկն էլ կալանքի որոշումը դռնբաց դատական նիստում քննելն է: Մի կողմից սա ներկայացվում է որպես այս գործընթացը առավել բաց ու թափանցիկ դարձնելու ձգտում, բայց մյուս կողմից էլ մտավախություն կա, որ այս դեպքում մինչդատակա վարույթը կարող է ավելի փակ ու գաղտնի դառնալ:
-Ես լսել եմ այս փաստարկը, բայց իմ կարծիքով, եթե փաստաբաններն են գտնում, որ մինչդատական վարույթում կալանքը լինի դռնփակ նիստում, ինձ համար շատ զարմանալի է, որովհետև թող միջնորդեն դատարանին, ասեն` հարգելի’ դատարան, դռնփակ դատական նիստ անցկացրեք: Այն կարգավորումը, որ նախատեսված է նախագծով, չի նշանակում, որ պարտադիր բոլոր նիստերը պետք է դռնբաց լինեն: Դա նշանակում է, որ դռնբացությունը կանոնն է, բայց կարող է լինել և բացառություն, ինչպես ցանկացած այլ նիստի դեպքում: Ինձ համար ընկալելի չէ այս մոտեցումը:
Եթե մտավախությունն այն է, որ վարույթ իրականացնող մարմինը ինչ-որ ապացույցներ չի ներկայացնի, ապա դա հենց վարույթն իրականացնող մարմնի ռիսկն է: Այսինքն` հիմնավոր կասկած ապացուցելու համար պետք է որոշակի հանգամանքներ ներկայացվեն: Եվ եթե այդպիսի հանգաանքներ չներկայացվեն հատկապես դռնբաց, դատական նիստում և դատարանն էլ կալանքի որոշում կայացնի, հանրոթյունը միանգամից կդիտարկի այս գործընթացը ոչ արդարացի: Եվ հենց հանրային մասնակցությունն է այն կարևոր գործոնը, որ այսպիսի բաներ տեղի չունենան: Այն, ինչի մասին խոսում են փաստաբանները, դա իրականում հենց գործիք է, որպեսզի ապահովվի կալանավորման գործընթացի արդարացիությունը, որովհետև այդ ռիսկը կրում է ոչ թե փաստաբանը, այլ վարույթն իրականացնող մարմինը, քննիչը` տվյալ դեպքում:
Եթե քննիչը չի ներկայացնում ապացույցներ, որ անձը իրեն վերագրվող հանցանքը, ճիշտ է, ցածր ապացուցողական չափանիշով, բայց ոնց որ թե կատարել է, և դատարանն էլ որոշում է կայացնում կալանքը որպես խափնման միջոց կիրառելու մասին` հանրության ներկայությամբ, դա շատ ավելի քիչ հավանական է, քան դռնփակ դատական նիստում: Եվ ասել, թե այս դեպքում ավելի քիչ ապացույցներ կներկայացնեն, չեմ պատկերացնում այս փաստարկի ամբողջ տրամաբանությունը: Ավելի լավ, քիչ ներկայացնեն, դատարանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա կալանքի որոշում չկայացնելու:
Ես այս փաստարկը մեր լրատվամիջոցներում կարդալուց հետո հասկացա, որ սա նաև մտածողության խնդիր է, դռնբացությունը` որպես երաշխիք, կարծում եմ, ոչ ամբողջապես է մեզ մոտ ընկալվում: Բայց շատ կարևոր երաշխիք է: Եվ արդեն մեր դատական համակարգը, կարծում եմ, ապացուցել է, որ հանրային ճնշումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ոչ թե այս կամ այն առումով կողմնակալ լինելու համար, այլ իսկապես անկողմնակալ դատական վարույթ իրականացնելու համար: Եվ սա նոր ներմուծվող ինստիտուտ չէ, մենք գիտենք, որ կալանքից դուրս շատ ուրիշ դեպքերում դռնբաց են դատական նիստերը: Այդ պատճառով ինձ համար, ամփոփելով ասեմ, որ մի փոքր զարմանալի է այս մոտեցումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 19:15 Եթե որևէ մեկը պետք է գնա նիկոլաստեղծ միտինգին, ուրեմն թող ինքն էլ իր ստոր քայլին գնահատական տա. Արտակ Զաքարյան
- 02/28/2021 19:07 Մարզպետարաններում, կառավարությունում, նախարարություններում հիմա ժողովներ են, որ վաղը նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Մանուկյան
- 02/28/2021 18:59 Իսկ «ժողովրդի իշխանություն» անունը սկսեք մոռանալ, դուք այսօր Ալիևի իշխանությունն եք Հայաստանում. Սևակ Հակոբյան
- 02/28/2021 18:48 Ազգային ժողովի մի «օբյեկտ», ով որևէ կերպ չի կարող լինել «սուբյեկտ»` կրկին խոսել է Սահմանադրությունից. Վարդևանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները
[]