Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ռուբեն Մելիքյանը՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի նորամուծությունների եւ փաստաբանների մտահոգությունների մասին 04/26/2014   17:44  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների շարքը, և այս խորագրի՝ մեր այսօրվա հյուրը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:
 
-Պրն. Մելիքյան, մեր այսօրվա զրույցի ընթացքում, թերևս, կանդրադառնանք նախագծում առկա մի շարք խնդրահարույց դրույթների, որոնց վերաբերյալ մասնագետների կարծիքներն արդեն իսկ երկփեղկվել են: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում են քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հանրային և մասնավոր մեղադրանքի տեսակներ: Սա թեև նորամուծություն է, բայց շատ է հիշեցնում խորհրդային շրջանում գործող հանրային մեղադրող և պետական մեղադրող հասկացությունները: Ի՞ նչ է սա` նոր իրողությո՞ւն, թե՞ լավ մոռացված հինը:
 
- Մասնավոր մեղադրանքի ինատիտուտը, որպես քրեական դատավարության նոր օրենսգրքում նոր իրավակարգավորում, որևէ առնչություն չունի նախկինում նույն անվամբ կամ մոտ անվամբ, հատկապես խորհրդային տարիներին առկա ինստիտուտի հետ, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է նրան, որ առհասարակ քրեական հետապնդումը դուրս է գալիս պետական մարմինների իրավասության ոլորտից և դառնում է մասնավոր սուբյեկտների խնդիր:
 
Երկու տարբեր տաբերակներ կան, որ պետությունը այստեղ միջամտի. առաջինը` ենթադրենք, մասնավոր մեղադրանքով, մասնավոր քրեական հետապնդման ենթակա քրեական հանցագործություն է կատարվել, ըստ տուժողի, բայց նա չգիտի, թե ով է հանցանք կատարած անձը: Նա կարող է միջնորդել, որպեսզի պետական մարմինները հայտնաբերեն այդ անձին: Խոսքը հատկապես վերաբերում է ոչ մեծ ծանրության մարմնական վնասված հասցնելու դեպքերին, և այստեղ պետության դերը ավարտվում է այդ անձին հայտնաբերելով: Այսինքն` անձը չգիտի, թե ում դեմ մասնավոր քրեական հայց հարուցի:
 
Եվ երկրորդ` այն դեպքն է, երբ ծառայողական, անձնական, կամ այլ կախվածության պատճառով հնարավոր չէ, որ տվալ անձը դիմի դատարան: Եվ այստեղ ևս պետությունը ներգրավվում է: Օրինակ` ընտանեկան բռնության հետ կապված դեպքերում, երբ մարմնական վնասվածք հասցնում է ընտանիքի անդամը, որից կա կախվածություն:
Այս երկու դեպքերից բացի, մյուս բոլոր դեպքերում պետության կողմից որևէ մասնակցություն լինել չի կարող: Սա որևէ առնչություն չունի խորհրդային տարիներին եղած ինստիտուտի հետ:
 
Այս ինստիտուտի նպատակը ողջամիտ չափերի մեջ մասնավոր էլեմենտ ներդնելն է քրեական դատավարությունում և պետությանը ձերբազատել մանր գործերով մասնակցություն ունենալուց, որպեսզի կենտրոնանա ավելի կարևոր գործերի վրա: Այսինքն` այս գործերով առհասարակ մինչդատական վարույթ չի իրականացվում, և շատ նման է, ըստ էության, քաղաքացիական դատավարությանը, երբ քրեական հայց է հարուցվում ենթադրյալ հանցանք կատարած անձի դեմ, և դատարանը 2 կողմերի մասնակցությամբ քննում և լուծում է քրեական հայցը: Սա է մասնավոր մեղադրանքը:
 
- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ խոսքը մասնավոր գանգատի ինստիտուտի ներդրման մասին է:
 
- Ես չեմ ուզում շատ կենտրոնանալ տերմիների վրա, տերմիններն այստեղ կարևոր չեն, շատ հաճախ տերմինները շփոթեցնող կարող են լինել: Այդ պատճառով ես փորձեցի, խուսափելով տերմինաբանությունից, ներկայացնել այն, թե ինչ է սպասվում նոր ՔԴՕ-ի ընդունումից հետո: Իսկ սպասվում է այն, որ մի ստվար ծավալի գործեր այլևս չեն քննվի պետության կողմից, և պետությունն այստեղ ռեսուրս չի ծախսի: Դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ ընտրել այն գործերի շրջանակը, որոնք մասնավոր մեղադրանքի ներքո պետք է լինեն:
 
Այսօրվա իրավակարգավորումն այն է, որ նման գործերը չեն կարող հարուցվել առանց տուժողի բողոքի, իսկ հարուցվելու դեպքում պետությունը պարտավոր է կարճել:  Սա է համարվում մասնավոր մեղադրանքի էությունը, ինչը շատ կիսատ մոտեցում է, որովհետև էլի պետությունը մասնակցում է, ուղղակի տուժողի կամարտահայտությունը էական է, իսկ նոր մոդելի պայմաններում առհասարակ պետությունը չի մասնակցում, բացառությամբ իմ նշած 2 դեպքերի, որոնք, կարծում եմ, ողջամիտ դեպքեր են: Նորից կրկնեմ` առաջինը, երբ որ առկա է հանրային շահ` կածվախության պատճառով և երկրորդը`անձը չգիտի, թե ում դեմ քրեական հայց հարուցի, ով է իրեն վնաս հասցնողը: Պետությունն այդ դեպքում ուղղակի հայտնաբերում է ենթադրյալ հանցանքը կատարած անձին և նրա գործառույթը դրանով սպառվում է: 
 
- Նոր օրենսգիրքը նաև չի նախատեսում քրեական գործ հարուցելու ինստիտուտը: Ի՞նչ նոր ընթացակարգով է այն փոխարինվել, և ընդհանրապես կա ինչ-որ նոր կարգ, որ պիտի փոխարինի գործող մեխանիզմին:
 
- Այս հարցերը երևի ամենակարևորներից են նոր ՔԴՕ նախագծում, որովհետև մեր պատկերացմամբ այստեղ մենք լուրջ պարզեցում ենք մտցրել, որպեսզի մենք չունենանք առանձին, ըստ էության, նույն բանի մասին խոսող վարույթներ: Օրինակ` մենք միշտ ունենք քրեական գործի հարուցման վարույթ, և պետությունը մինչև 10 օր ժամանակ ունի պարզելու` հանցանք եղե՞լ է, թե՞ չի եղել:  Հետո որոշում է կայացնում, ասում է` հանցանք եղել է, հետո սկսում է քննել այդ հանցանքը: Այստեղ հոգեբանական հարցեր են առաջանում, օրինակ` կարճելու հետ կապված:
 
Եթե դու որոշել ես, որ հանցանք է եղել, ապա շատ դժվար է պատկերացնել, որ հեշտությամբ կարելի է կարճել: Նոր մոդելով, որ հատկապես արևմտյան շատ երկրներում փորձարկված մոդել է, ոչ թե պետաիշխանական կամք դրսևորելու միջոցով է սկսվում վարույթը, այսինքն` որոշում չի կայացվում, այլ ընդամենը փաստ է արձանագրվում: Եթե անձը գնում է ոստիկանություն, անձը հաստատող փաստաթղթով, և հայտարարություն է տալիս, օրինակ, ասում է` իմ հարևանի տանը հայտնաբերվել է դիակ, կամ իմ հարևանի տանը երեկ կրակոցներ են հնչել, ես էլ առավոտյան արյուն եմ հայտնաբերել, կամ իմ տնից գողություն են արել և այլն, այդ դեպքում պետությունը պետք է ընդամենը փաստ արձանագրի, որ այս մարդն այսպիսի բան ասաց, և սկսի վարույթը: Այդ դեպքում պետությունն արդեն կախված չի լինի ինչ-որ որոշում կայացնելուց, որովհետև նա ընդամենը փաստ է արձանագրել, ընդ որում` կոնկրետ անձի բերած փաստը: 
 
- Այս դեպքում ապացույցների հարցն ինչպե՞ս է լինելու: Չէ՞ որ այսօր դատարանն ապացույց է համարում այն, ինչ ձեռք է բերվել քրեական գործ հարուցելու որոշման պահից սկսած: Եթե չկա նման որոշում, ի՞նչ կարգով են ապացույցները դիտարկվելու:
 
- Վարույթն սկսելու պահից: Այսինքն` հայտարարությունը տրվեց, այդ պահին քննիչը պետք է կազմի վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որովհետև վարույթն այստեղ սկսվում է փաստի արձանագրմամբ: Ընդամենը մենք փաստն ենք արձանագրում, որ ունենք հաղորդում` նոր կարգի պայմաններում, իսկ գործող կարգի պայմաններում որոշում էր կայացվում, որ առկա է հանցագործություն: 
 
Այստեղ միջանկյալ վարույթի խնդիրն է առաջանում:  Այ, տեսեք, օրինակ, միջանկյալ վարույթի ընթացքում նույն անձից բացատրությոն էր վերցվում, հետո քրեական գործ էր հարուցվում և արդեն ցուցմունք էր վերցվում: Կրկնաբանություն էր տեղի ունենում: Իսկ նոր պայմաններում հենց առաջին պահից կարող է ցուցմունք վերցվել: Եվ այստեղ մենք չենք ունենում իրավիճակ, երբ իրար շատ մոտ երևույթների միջև սկզբունքային տարբերություն ենք դնում: Պետության համար շատ ավելի հեշտ է լինում ապացույցներ հավաքելը, արհեստական ինչ-որ խոչընդոտներ չեն առաջանում` բացատրության ձևով և այլն, որոնք ապացույց չեն, այլ միանգամից ցուցմունք է վերցվում: Պետությունը կարողանում է օգտագործել այստեղ իր արսենալը: Սա այն միջոցն է, որով մենք ավելորդ ձևականություններից ուզում ենք խուսափել:
 
- Այլ կերպ ասած` հենց առաջին պահից ձեռք բերված բոլոր նյութերը դատարանի կողմից ընդունվելու են որպես ապացույցներ:
 
- Ձեռք բերված բոլոր նյութերն ապացույց են, եթե հակառակը չի հիմնավորվում:
 
- Նոր օրենսգրքով մեղադրյալին արգելվում է նաև սուտ ցուցմունք տալ: Փաստաբաններն արդեն այս դրույթի դեմ իրենց կարծիքն արտահայտել են:  Մտավախությո՞ւն չկա, որ դատարանում նախաքննական մարմնի ներկայացրած տեսակետից տարբերվող ցուցմունքը կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել:
 
- Այն, որ այս ինստիտուտը միանշանակ չի ընդունվել մեր պրակտիկայի կողմից, մենք տեղյակ ենք: Այն, որ այն ինքնին վիճահարուց է, մենք տեղյակ ենք: Այստեղ խնդիրն այլ է` ինչպե՞ս ենք մենք դնում մեր առաջնահերթությունները, որովհետև 2 տարբերակն էլ ունեն դրական և բացասական կողմեր: Մենք պետք է հասկանանք, թե որ նժարն է մեզ համար ավելի կարևոր:  Այն մոտեցումը, որ մենք առաջ ենք քաշում 2 մեծ խնդիր է լուծում:
 
Առաջինը երկարաժամկետ խնդիր է լուծում, որ ամենակարևորն է, կամաց-կամաց իրավապահ ոլորտին, իրավաբանական հանրությանը, լայն հանրությանը սովորեցնել կամ հակել այն ընկալմանը, որ դատարանի առջև սուտ խոսել չի կարելի ոչ մեկին և ոչ մի պարագայում: Սա երկարաժամկետ խնդիր է, դատական իշխանության նկատմամբ վստահության հետ կապված խնդիր է: Այսօր մեղադրյալը երբ ուզի կարող է սուտ խոսել, ինչպես ուզի, կարող է ուղղորդել վարույթն իրականացնող մարմնին: Սա ինքնին լավ չէ: Նույն խնդիրն առկա է նաև վկաների դեպքում: Վկան կարող է սուտ ցումունք տալ, հաջորդ օրը գալ, ասել` կներեք, սուտ ցուցմունք եմ տվել, հիմա ճիշտը կտամ: 
 
Բայց դրա հետ մեկտեղ կան նաև ավելի կոնկրետ խնդիրներ: Այդ կոնկրետ խնդիրները վերաբերում են հենց մեղադյալի շահերին: Որպեսզի մեղադրյալն իմանա, որ որևէ անկողմնակալ դիտորդ միայն  այն պատճառով, որ ինքը կարող է սուտ ասել, իր ցուցմունքը սուտ չհամարի: Ցանկացածս, եթե դատում ենք 2 տարբեր իրարամերժ պնդումներ, և գիտենք, որ այդ պնդումները կատարողներից մեկը կարող է և սուտ ասել և իր համար դա որևէ պատասխանատվություն չի առաջացնի, զուտ հոգեբանորեն մեզ մոտ հակվածություն է առաջանում նրան չհավատալ, այլ հավատալ մյուսին:
 
Ինչ վերաբերում է վտանգներին, դրանք իսկապես կան, բայց դրանք կարող են չեզոքացվել պրոֆեսիոնալ փաստաբանական աշխատանքի շնորհիվ, դրանք կարող են չեզոքացվել դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման շնորհիվ:
 
Մի բան, որ շատ կարևոր է և պետք է հասկանանք` ճիշտ չէ այն մոտեցումը, որ եթե մեղադրյալը մի բան է ասում, իսկ դատարանը մեկ այլ բան է պարզում, ուրեմն մեղադրյալը կատարել է սուտ ցուցմունք տալը հանցանք, որովհետև քրեական դատավարությունում ապացուցման շեմը դա հիմնավոր կասկածից վերն է: Այսինքն պետք է հիմնավոր կասկածից վեր չափանիշով ապացուցվի, որ տվյալ անձը սուտ ցուցմունք է տվել: Այլ ոչ թե մենք ասում ենք` կա’մ մեկն է դատվում, կա’մ մյուսն է դատվում: 
Այ, այսպիսի մոտեցումներ են շատ հաճախ լինում, որն ընդունելի չէ քրեական դատավարության տրամաբանության տեսակետից: Որովհետև երկուսի պարագայում էլ մենք կարող ենք շեմ չհաղթահարել, երկուսի դեպքում էլ կարող է հիմնավոր կասկած մնալ: Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ վտանգներ իսկապես կան, բայց դրանք հաղթահարելի են` մեկ, և երկրորդ` եթե նժարներն ենք դիտարկում, շատ ավելի քիչ ռիսկային են այս վտանգները, քան մյուսները, որ այսօր են առկա, որոնք հանգեցրել են և շարունակաբար են հանգեցնում իրավական ոլորտի նկատմամբ չդադարող անվստահության գործոնի: Նորից ասեմ` ցանկացած մարդ կարող է սուտ խոսել դատարանի առջև և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել:
 
- Իսկ դատարանին վերապահելով  ցուցմունքի հավաստիությունը գնահատելու իրավունք, արդյո՞ք կարող ենք վտահ լինել, որ այսօրվա մեր դատական համակարգը նման պատասխանատվություն կարող է ստանձնել և չչարաշահել իր  իրավունքը:
 
- Ես չեմ ընդունում այս հարցադրումը, անկեղծ եթե լինեմ, որովհետև այդ դեպքում կարող ենք ասել այսօրվա դատարանի տալով մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունք, արդյոք այսօրվա դատարանը կարո՞ղ է դա անել: Սա շատ ավելի լայն հարց է: Մենք պետք է սովորենք վստահության կրեդիտ տալ այն կառույցներին, որոնք գուցե և հանրային ընկալման մեջ այդքան բարձր հեղինակություն չունեն:
 
Հակառակ դեպքում մենք չենք կարող ունենալ այդպիսի կառույցների հանրային հեղինակության աճ:  Մյուս կողմից իրականացվում են շատ մեծ  ծավալի բարեփոխումներ և հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա ձևավորված գործողություների ծրագրով` դատաիրավական բարեփոխումների ռազմավարության: Այսինքն այն մոտեցումը, որ մենք կարո՞ղ ենք արդյոք այսօրվա դատավորներին վստահել որոշում կայացնելու հնարավորություն, պատասխանն այն է, որ մենք այլ տարբերակ չունենք, քան նրանց վստահելը: Այլ տարբերակ ուղղակի չկա: Եթե մենք ձեր բերած փաստարկը հիմք ընդունենք, ուրեմն ոչինչ չպետք է անենք: 
 
- ՔԴՕ նոր իրողություններից մեկն էլ կալանքի որոշումը դռնբաց դատական նիստում քննելն է: Մի կողմից սա ներկայացվում է որպես այս գործընթացը առավել բաց ու թափանցիկ դարձնելու ձգտում, բայց մյուս կողմից էլ մտավախություն կա, որ այս դեպքում մինչդատակա վարույթը կարող է ավելի փակ ու գաղտնի դառնալ:
 
-Ես լսել եմ այս փաստարկը, բայց իմ կարծիքով, եթե փաստաբաններն են գտնում, որ մինչդատական վարույթում կալանքը լինի դռնփակ նիստում, ինձ համար շատ զարմանալի է, որովհետև թող միջնորդեն դատարանին, ասեն` հարգելի’ դատարան, դռնփակ դատական նիստ անցկացրեք: Այն կարգավորումը, որ նախատեսված է նախագծով, չի նշանակում, որ պարտադիր բոլոր նիստերը պետք է դռնբաց լինեն: Դա նշանակում է, որ դռնբացությունը կանոնն է, բայց կարող է լինել և բացառություն, ինչպես ցանկացած այլ նիստի դեպքում: Ինձ համար ընկալելի չէ այս մոտեցումը: 
 
Եթե մտավախությունն այն է, որ վարույթ իրականացնող մարմինը ինչ-որ ապացույցներ չի ներկայացնի, ապա դա հենց վարույթն իրականացնող մարմնի ռիսկն է: Այսինքն` հիմնավոր կասկած ապացուցելու համար պետք է որոշակի հանգամանքներ ներկայացվեն: Եվ եթե այդպիսի հանգաանքներ չներկայացվեն հատկապես դռնբաց, դատական նիստում և դատարանն էլ կալանքի որոշում կայացնի, հանրոթյունը միանգամից կդիտարկի այս գործընթացը ոչ արդարացի: Եվ հենց հանրային մասնակցությունն է այն կարևոր գործոնը, որ այսպիսի բաներ տեղի չունենան: Այն, ինչի մասին խոսում են փաստաբանները, դա իրականում հենց գործիք է, որպեսզի ապահովվի կալանավորման գործընթացի արդարացիությունը, որովհետև այդ ռիսկը կրում է ոչ թե փաստաբանը, այլ վարույթն իրականացնող մարմինը, քննիչը` տվյալ դեպքում:
 
Եթե քննիչը չի ներկայացնում ապացույցներ, որ անձը իրեն վերագրվող հանցանքը, ճիշտ է, ցածր ապացուցողական չափանիշով, բայց ոնց որ թե կատարել է, և դատարանն էլ որոշում է կայացնում կալանքը որպես խափնման միջոց կիրառելու մասին` հանրության ներկայությամբ, դա շատ ավելի քիչ հավանական է, քան դռնփակ դատական նիստում: Եվ ասել, թե այս դեպքում ավելի քիչ ապացույցներ կներկայացնեն, չեմ պատկերացնում այս փաստարկի ամբողջ տրամաբանությունը: Ավելի լավ, քիչ ներկայացնեն, դատարանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա կալանքի որոշում չկայացնելու:
 
Ես այս փաստարկը մեր լրատվամիջոցներում կարդալուց հետո հասկացա, որ սա նաև մտածողության խնդիր է, դռնբացությունը` որպես երաշխիք, կարծում եմ, ոչ ամբողջապես է մեզ մոտ ընկալվում: Բայց շատ կարևոր երաշխիք է: Եվ արդեն մեր դատական համակարգը, կարծում եմ, ապացուցել է, որ հանրային ճնշումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ոչ թե այս կամ այն առումով կողմնակալ լինելու համար, այլ իսկապես անկողմնակալ դատական վարույթ իրականացնելու համար: Եվ սա նոր ներմուծվող ինստիտուտ չէ, մենք գիտենք, որ կալանքից դուրս շատ ուրիշ դեպքերում դռնբաց են դատական նիստերը: Այդ պատճառով ինձ համար, ամփոփելով ասեմ, որ մի փոքր զարմանալի է այս մոտեցումը:
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]