Թեմաներ
Ուրբաթ 12 / 13 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/13/2019   17:52 Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ 12/13/2019   17:44 Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը» 12/13/2019   17:41 Գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել 12/13/2019   17:30 Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին 12/13/2019   17:26 Առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար. Նաիրա Զոհրաբյան 12/13/2019   17:12 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/13/2019   17:06 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել 12/13/2019   16:55 70․000 դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   16:45 Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին 12/13/2019   16:30 Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու. Աննա Նաղդալյան 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/13/2019   16:26 Թբիլիսիում գովազդային վահանակները խորհուրդ են տալիս վրացիներին Ամանորը դիմավորել Երևանում 12/13/2019   16:21 Փառք և հարգանք ոտնահարված իրավունքների պայքարին նվիրված հայ ժողովրդին․ Արամ Ա 12/13/2019   16:03 ՃՏՊ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ 12/13/2019   15:55 Գողության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նախկինում կատարած ևս 33 հանցադրվագ 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   15:44 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին 12/13/2019   15:40 Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին 12/13/2019   15:21 «Տարոն–Ավիա»-ն պարզաբանում է գործունեությունը դադարեցնելու որոշման պատճառները 12/13/2019   15:15 Մարուքյանը գրությամբ դիմել է Տաթևիկ Ռևազյանին 12/13/2019   15:10 Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան 12/13/2019   15:07 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/13/2019   14:56 Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ 12/13/2019   14:49 Ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգությանը. «Հանուն Արցախի» համազգային շարժում 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   14:22 Ադրբեջանը միշտ դիտարկում է պատերազմի տարբերակը՝ բանակցություններում իր ուզած լուծումը չստանալու դեպքում 12/13/2019   14:17 Արմեն Աշոտյան. Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները 12/13/2019   14:13 Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում 12/13/2019   14:07 «Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է 12/13/2019   13:52 Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել ու բացարկ են հայտնում. Սողոմոնյան 12/13/2019   13:40 ՊՎԾ-ն ամփոփել է մետրոպոլիտենում ուսումնասիրության արդյունքները 12/13/2019   13:25 Թուրքիային և Թուրքիայի շահերը պաշտպանելն ԱՄՆ-ում հիմա անշնորհակալ գործ է. միջազգայնագետ 12/13/2019   13:14 Հայոց Ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ, այն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ. Փաշինյան 12/13/2019   13:07 Կվերանայվի սոցիալական և ընտանեկան նպաստի համակարգը 12/13/2019   12:54 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել 12/13/2019   12:37 Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հասարակության 63 տոկոսը․ Միջազգային հանրապետական ինստիտուտ 12/13/2019   12:25 Այս տեխնիկական հագեցվածության խնդիրը դեռ շատ ավելի վաղ պետք է լուծեինք. Նաիրա Զոհրաբյան 12/13/2019   12:20 Բոլորս մեզ վրա զգում ենք, թե ինչ բարձր պատասխանատվություն կա մեր ուսերին դրված. Մարուքյանն ամփոփեց տարին 12/13/2019   12:15 Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք 12/13/2019   12:06 Կառավարությունը փող է կուտակում հաջորդ տարվա համար 12/13/2019   12:03 Դեկտեմբերի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 12/13/2019   11:57 Կվերականգնվի բանակային մարզական ակումբը. ԱԺ-ն ընդունեց մի շարք օրինագծեր 12/13/2019   11:54 Հարցաքննության սենյակները կկահավորվեն տեսաձայնագրող սարքերով 12/13/2019   11:51 Բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունը ապահովող մարդկանց շահերի համար. Գևորգ Պետրոսյան 12/13/2019   11:47 Ավարտվել է սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին 12/13/2019   11:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ 12/13/2019   11:42 ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր 12/13/2019   11:38 Բացահայտվել է Նոր Խարբերդ համայնքում կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը. ձերբակալվել է նույն համայնքի բնակիչը
12/12/2019   17:09 Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա 12/12/2019   22:10 ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը 12/12/2019   18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/11/2019   18:47 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ 12/12/2019   17:54 Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. Փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը 12/11/2019   20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/11/2019   18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում 12/11/2019   18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից 12/12/2019   18:22 Պետական ապարատում այն մարդիկ են, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը . Աղասի Ենոքյան 12/12/2019   11:37 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Առաջիկա օրերին կմնա այնտեղ 12/12/2019   11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/12/2019   23:52 Վենդետա լինելու ա, չեք պլստալու. Նարեկ Սամսոնյան 12/12/2019   16:37 ԵԽԽՎ զեկույց․ ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան դատական համակարգը ճնշելուց ու աշխատանքը խոչընդոտելուց 12/12/2019   21:32 Փաշինյանն ուզում է ազատվել քաղծառայության համակարգի՞ց 12/12/2019   10:57 Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր 12/12/2019   10:09 «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ» 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել

Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը` հատուկ էլեկտրոնային միջոցներով 04/21/2014   13:44  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով զգալի փոփոխություններ են կատարվել և ընդլայնվել է խափանման միջոցների գործող ցանկը: 
 
Այսպես,  օրենսգրքի նախագծով նախատեսվում է կալանավորմանն այլընտրանքային մի շարք խափանման միջոցների կիրառում՝   տնային կալանք, վարչական հսկողություն,  գրավ, պաշտոնավարության կասեցում,  բացակայելու արգելք,  երաշխավորություն,  դաստիարակչական հսկողություն,  զինվորական հսկողություն:  Ընդ որում,  այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ: 
 
Նորամուծություններ են, մասնավորապես, տնային կալանքը, պաշտոնավարության կասեցումը: Ի դեպ, գործող օրենսդրության մեջ առավել հաճախ գործածվող, ազատազրկման հետ չկապված չհեռանալու մասին ստորագրությունը տեղ չի գտել այլընտրանքային խափանման միջոցների ցանկում, փոխարենը ներմուծվել են «բացակայելու արգելքը» և «վարչական հսկողությունը», որոնք նախատեսում են քննությունից թաքնվելուց կամ խուսափելուց «ապահովագրվելու» ավելի խիստ մեխանիզմներ: 
 
Գործող օրենսդրության մեջ կիրառվող անձնական և կազմակերպության երաշխավորության փոխարեն նախատեսվում է «երաշխավորություն» խափանման միջոցի
կիրառում:
 
Տնային կալանքը մեղադրյալի ազատությունը սահմանափակող այլընտրանքային խափանման միջոց է: Մասնավորապես, անձը  պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության վայրը: Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալին կարող է արգելվել նաև ունենալ հեռախոսային հաղորդակցություն, ուղարկել կամ ստանալ նամակագրություն, փոստային, հեռագրական և այլ հաղորդումներ, օգտվել կապի այլ միջոցներից, շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց: 
 
Հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ այս խափանման միջոցի շրջանակում մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը, դատարանի որոշմամբ, կարող է իրականացվել հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, դրանք պահել սարքին վիճակում, ինչպես նաև՝ արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին: Ընդ որում, սահմանվում է, որ տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան: 
 
Մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակում է նախատեսվում նաև «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման պայմաններում:
 
Մեղադրյալը  պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի ոստիկանության մարմնում: Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալին կարող է արգելվել նաև առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխելու մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, այցելելու որոշման մեջ նշված որոշակի վայրեր, հաղորդակցվելու որոշակի անձանց հետ, օրվա որոշակի ժամերին լքելու իր բնակության վայրը: 
 
Այս խափանման միջոցի կիրառման պարագայում նույնպես մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը, դատարանի որոշմամբ, կարող է իրականացվել հատուկ էլեկտրոնային միջոցներով: 
 
Այլընտրանքային խափանման միջոց գրավի չափը սահմանվում է իրավասու մարմնի որոշմամբ: Որպես գրավ՝ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:
 
Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից: Գրավի չափը որոշելիս հաշվի են առնվում մեղադրյալին վերագրվող   հանցանքի ծանրության աստիճանը և մեղադրյալի գույքային դրությունը:
 
Գրավը կարող է մուծել մեղադրյալը կամ ցանկացած այլ ֆիզիկական կամ  իրավաբանական անձ: Ընդ որում, եթե այն մուծում է այլ անձ, ապա նրան բացատրվում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությունը, ինչպես նաև մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում վրա հասնող հնարավոր հետևանքները եւ եթե մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ վայր, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ  էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում: 
 
Պաշտոնավարության կասեցումը, հանրային ծառայող հանդիսացող մեղադրյալի պաշտոնավարությունը իրավասու մարմնի որոշմամբ, կարող է կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնավարությունը շարունակելով՝ նա կխոչընդոտի վարույթի ընթացքին, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված  վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: 
 
«Բացակայելու արգելք» խափանման միջոցն ընտրվում է, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի` օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ, ապա իրավասու մարմինը կարող է որոշում կայացնել նրա` Հայաստանի Հանրապետությունից բացակայելն արգելելու մասին, որն ուղեկցվում է՝ մեղադրյալի անձնագիրը և նրա անձը հաստատող այլ այնպիսի փաստաթուղթ վերցնելով, որը կարող է տալ պետական սահմանը հատելու հնարավորություն:
 
Մեղադրյալին կարող է նաև արգելվել ստանալու նման նոր փաստաթուղթ: Մեղադրյալն այդ խափանման միջոցի պայմաններում  չի կարող առանց սույն հոդվածում նշված խափանման միջոցը կիրառած մարմնի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, պարտավոր է ներկայանալ քննիչի կամ դատարանի հրավերով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:
 
«Երաշխավորությունը» վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց հեղինակությամբ երաշխավորում են մեղադրյալի պատշաճ վարքագիծը, վարույթն իրականացնող մարմնի հրավերով նրա ներկայանալը և այլ պարտականություններ կատարելը: Երաշխավոր կարող է լինել չափահաս գործունակ ֆիզիկական անձը, որը երաշխավոր դառնալու խնդրանքով գրավոր դիմել է վարույթն իրականացնող մարմնին: Երաշխավորների թիվը  երկուսից պակաս չի կարող լինել: 
 
Իրավասու մարմինը դիմողին ծանոթացնում է մեղադրյալին ներկայացված մեղադրանքի էությանը, նրան բացատրում երաշխավորի իրավունքները և պարտականություններն, ինչպես նաև նախազգուշացնում մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու դեպքում երաշխավորի համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:  
 
«Դաստիարակչական հսկողությունը» խափանման միջոցը կիրառվում է անչափահաս մեղադրյալի նկատմամբ. նրա պատշաճ վարքագիծը, վարույթն իրականացնող մարմնի հրավերով նրա ներկայանալը և այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա  նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել անչափահաս մեղադրյալի ծնողներին, որդեգրողներին, հոգաբարձուներին կամ փակ մանկական հիմնարկի վարչակազմին, որտեղ նա գտնվում է:
 
Ծնողները, որդեգրողները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս մեղադրյալի նկատմամբ դաստիարակչական հսկողություն իրականացնելուց: 
 
Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց դաստիարակչական հսկողությունը կիրառելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողին, որդեգրողին, հոգաբարձուին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է մեղադրանքի էությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: 
 
Սպեցիֆիկ  խափանման միջոց է նաև «զինվորական հսկողություն» խափանման միջոցը. այն նախատեսված է զինվորական ծառայություն կամ ռազմական հավաք անցնող մեղադրյալի համար: Նրա պատշաճ վարքագիծը, վարույթն իրականացնող մարմնի հրավերով նրա ներկայանալը և այլ պարտականություններ կատարելն ապահովելու նպատակով նրա նկատմամբ հսկողությունը կարող է հանձնարարվել զորամասի կամ զորամիավորման հրամանատարին կամ զինվորական հիմնարկի պետին:
 
 

 


Հարակից հրապարակումներ`

19:41 19/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Ավանդատուները» կխաբվեն, արդարադատությունն էլ չի շահի, կամ նորից դեպոնացման մասին
00:38 14/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան
12:35 09/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք
11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը

Տեսանյութեր

12/12/2019   16:17 Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ գաղտնալսումները չեն ծառայի այլ նպատակի.Թագուհի Թովմասյան

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]