Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/24/2020   23:52 «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժումը դիմել է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին` առաջարկելով ուսումնասիրել 2015թ. հանրաքվեն 02/24/2020   23:21 Ատենակալների դատարանը Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել սեռական բռնության մեջ 02/24/2020   22:43 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին 02/24/2020   22:36 Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   21:46 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   20:57 Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   18:48 Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով, նշանակվել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 02/24/2020   18:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոլդովայի Խորհրդարանի նախագահին 02/24/2020   18:37 Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել. Էդմոն Մարուքյան 02/24/2020   18:33 Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել 02/24/2020   18:25 Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. վարչապետն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին 02/24/2020   18:07 Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս քաղաքացի տուժել է, չորսը՝ մահացել 02/24/2020   18:01 Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետարքքիր խայտառակություն է սպասվում. Արսեն Բաբայան 02/24/2020   17:56 Մարտավարաշարային երկօրյա պարապմունքներ 4-րդ զորամիավորումում 02/24/2020   17:42 Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին 02/24/2020   17:37 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումը մուտք է եղել դատարան 02/24/2020   17:29 Նույն այն պատմությունն է, որը մի քանի ամիս է լսում ենք՝ այդ թվում եւ վարչապետի շուրթերից. փաստաբանը՝ Արսեն Բաբայանին առաջադրված նոր մեղադրանքի մասին 02/24/2020   17:24 Շահնազար գյուղի մոտ ջրամբարի միլիոնավոր սատկած ձկներ են հայտնաբերվել 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/24/2020   17:02 Կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ. Վիտալի Բալասանյան. Tert.am 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   16:47 Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը 02/24/2020   16:44 Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/24/2020   16:36 Կորոնավիրուսով ամենից շատ վարակվել են տղամարդիկ. Վանյան 02/24/2020   16:30 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ 02/24/2020   16:25 Կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը. զբոսաշրջիկների թվի կրճատման ռիսկ կա 02/24/2020   16:21 Ոստիկանության նկատմամբ ուժ կիրառելը պարտության ճանապարհ է. Ալեն Սիմոնյան 02/24/2020   16:09 «Չի բացառվում, որ քաղաքական ճնշումներ կան». Կիրո Մանոյանը՝ ՀՅԴ-ի ֆինանսավորման կրճատման մասին 02/24/2020   16:00 Մեր կեցվածքը բավական արմատական է. Հակոբ Տեր-Խաչատուրյան 02/24/2020   15:53 2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ եղել են սադրիչ խմբեր. Ալեն Սիմոնյանը չի բացառում 02/24/2020   15:40 Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների`2019 թվականի կատարած աշխատանքները 02/24/2020   15:25 ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից 02/24/2020   15:21 Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար 02/24/2020   15:18 Չարաշահումներ՝ Ույծի համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին 02/24/2020   15:08 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ 02/24/2020   14:59 Ոստիկանությունը՝ Էջմիածնում տեղի ունեցած դաժան սպանության մասին (տեսանյութ) 02/24/2020   14:50 Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի հերթական արտագնա նիստն անցկացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 02/24/2020   14:43 Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց 02/24/2020   14:21 Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է . Արծրուն Հովհաննիսյան 02/24/2020   14:14 Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին ներկա է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 02/24/2020   13:59 Քննություն է տարվում՝ պարզելու Երևանում կատարված սպանության փորձի հանգամանքները 02/24/2020   13:47 Մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխվում է մեր դիրքորոշումները. ԱԳ նախարար 02/24/2020   13:41 Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր 02/24/2020   13:21 Բացահայտվել է Էջմիածնում կատարված սպանության և սպանության փորձի դեպքերը
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   15:25 ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   11:01 Հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք. Գագիկ Սուրենյան 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ

«Ավանդատուները» կխաբվեն, արդարադատությունն էլ չի շահի, կամ նորից դեպոնացման մասին 04/19/2014   19:41  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Նոր  քրեադատավարական օրենսգրքի ընդունումը ընդգրկված է ՀՀ իրավական և դատական 2012-16թթ. ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկում: 
 
Տևական ժամանակ է, ինչ նախագիծը գտնվում է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝ փակ դռների հետևում: Այդ թեմայով «գաղտնազերծումները» բարեբախտություն են համարվել լրագրողներիս համար:
 
Դրանցից մեկը, մասնավորապես, այն մասին էր, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խմբի ու արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ՝ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման  դրույթների մասին: 
 
Քրեական դատավարության օրենսգիրքը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել էր, որ «բացառիկ արդյունավետ քննարկման» արդյունքում մասնակիցները մի քանի հարցերում համոզել են իրար, ինչն առաջիկայում իր արտացոլումը կգտնի նախագծում:
 
Մասնավորապես, վերանայումներից մեկի համաձայն՝ մինչ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը դատավորը ոչ միայն մեկուսի, ինչպես նախատեսված է նախագծով, այլ նաև  հրապարակավ  մեղադրյալին պարզաբանում է իր իրավունքները, մասնավորապես՝ պաշտպան ունենալու, լռելու իրավունքները: Դատավորը հնարավորություն է ունենալու նաև, նախատեսվող վերանայումներով, ձայնագրառվող դատական նիստի ընթացքում, հրապարակավ, մեղադրյալին հարցադրումներ ուղղել խոշտանգումների վերաբերյալ, ինչը հետագայում օգտագործվելու է որպես ապացույց: 
 
Նախագծում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի ինստիտուտը նորամուծություն է ոչ միայն Հայաստանի համար. նման ինստիտուտ չի գործում որևէ երկրում և Հայաստանն՝ այն ընդունվելու դեպքում, արդեն որերորդ անգամ կդառնա փորձադաշտ: Իսկ որ դրա ներդնումը վտանգավոր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այսօր իսկ զգուշացնում են մասնագետները, մասնավորապես, այն պարարտ հող ու նոր հնարավորություններ է ստեղծում  խոշտանգումների և դրանց ազդեցությամբ   «խոստովանական» ցուցմունքներ կորզելու  համար: 
 
«Դեպոնացնել» նշանակում է  ավանդ տալ, ավանդ դնել: «Ավանդատու»  կարող է լինել միայն այն մեղադրյալն, ով չունի և չի էլ ուզում ունենալ պաշտպան: Ըստ առաջարկվող իրավակարգավորումների, «ցուցմունքի դեպոնացումը սկսելուց առաջ դատարանը պարտավոր է մեղադրյալին առանձին բացատրել պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու և լռություն պահպանելու նրա իրավունքները, ինչպես  նաև այն, որ դեպոնացված ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց` նույնիսկ դրանից  հետագայում հրաժարվելու դեպքում: Մեղադրյալի կողմից լռություն պահպանելու կամ պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու ցանկություն հայտնելու դեպքում դատարանը կազմում է ցուցմունքի  դեպոնացում չիրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մեղադրյալը և նախագահող դատավորը»: 
 
 Նախագծի հեղինակների կարծիքով, դատական իշխանության մասնակցությունն ինքնին արդեն իսկ երաշխիք է, որ արդեն իսկ մինչդատական վարույթի ընթացքում  պաշտպան չունեցող մեղադրյալը կլինի պաշտպանված, այսինքն՝ ելնում են բարի քննիչի ու բարի դատավորի կանխավարկածից,  ինչը կյանքից կտրված ինքնավստահություն է՝ իրողությունը շատ դեպքերում բոլորովին այլ է: Մի քրեական գործ լուսաբանելիս համոզվել եմ, որ քննիչը  դատաքննության  փուլում վերահսկում էր անգամ վկային: Իզուր չէ, որ փաստաբանները գուժում են, որ  դեպոնացումը Վիշինսկու ժամանակներին վերադառնալու  ժամանակակից միջոց է: Հայտնի է Վիշինսկու ձևակերպումն առ այն, որ խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհին է:       
 
Ի՞նչ է նախատեսվում  նախագծով՝ դեպոնացման «պայծառ» գաղափարին նվիրված է մի ամբողջ գլուխ՝ «Ցուցմունքի դատական դեպոնացումը» վերտառությամբ: Դրա ներքո ընդգրկված 4 հոդվածներով սահմանվում է ցուցմունքի դեպոնացման դատական երաշխիքի շրջանակը, ներկայացվում  ցուցմունքի դեպոնացման միջնորդության,  ցուցմունքի դեպոնացում կատարելու որոշման ընդունման, դեպոնացման ընթացակարգի վերաբերյալ իրավակարգավորումները:   
 
Ըստ նախագծի հեղինակների, ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է  մեղադրյալի խոստովանական ցուցմունքի ստացման պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ մեղադրյալը մինչ այդ «մշակման» չի ենթարկվի քննիչի կողմից, ով պաշտոնի բերումով շահագրգռված է, որպեսզի լինի հանցագործության սեփական վարկածը հաստատող անբեկանելի խոստովանական ցուցմունք:
 
Անհասկանալի է, թե ինչո՞ւ էր պետք «նոր հեծանիվ» հորինել, երբ կա փորձված երաշխիք՝ պաշտպանի առկայությունը, եթե «պաշտպանը թանկ հաճույք է» մեղադրյալի համար, նա ունի գործող օրենդրությամբ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Եվ որքանո՞վ գործուն մեխանիզմ է, որ մեղադրյալը մինչ դեպոնացում անցկացնելը կարող է դատավորի հետ մեկուսի հանդիպման ժամանակ բարձրաձայնել խոշտանգումների կամ դրա սպառնալիքի մասին՝ չէ որ ցուցմունքի  դեպոնացումով նախաքննությունը, ուստի և քննիչի տիրապետությունը չի ավարտվում: Ի՞նչ երաշխիք կա, որ քննության խորթ մեթոդների մասին բարձրաձայնելով և չկարողանալով ապացուցել մեղադրյալի նկատմամբ   չի գործադրվի նաև երկրորդ մահակը՝  սուտ ցուցմունք տալու արգելքը՝  հավելյալ  քրեական պատասխանատվության «երաշխիքով»:
  
Պետք չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, օրինակ, որ «դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն» ձևակերպումը խիստ լղոզված է և ինչ-ինչ չափորոշիչներից զուրկ։  
 
Նշենք, որ դեպոնացման ողջ պատկերը հնարավոր չէ պատկերացնել այս պահի դրությամբ, քանի որ պատասխանատուները հավաստիացնում են, որ, մասնավորապես,  Ազգային ժողովի կայքէջում տեղադրվածը նախագծի վերջնական տարբերակը չէ և «սպառնում են», որ շտկումներ են կատարվում: Ընդդիմախոս մասնագետները, սակայն, իրենց հերթին գտնում են, որ շտկման ամենահեշտ ճանապարհը պարզապես հիշյալ գլուխը նախագծից հեռացնելն  է: 
 
Հարց է առաջանում նաև՝ ինչո՞ւ Քրեական դատավարության նոր օրենսգիրք ընդունել՝ սահմանադրական բարեփոխումներից առաջ ընկնելով:  Առավել եւս, երբ բարեփոխումների հայեցակարգի համաձայն նախատեսվում է վերանայել եռաստիճան դատական համակարգը եւ անցում կատարել երկաստիճանի, ստեղծել նոր` «տեղական դատարաններ»` մասնագիտացված գործառույթներով: Արդյունքում, ինչպես միշտ, կստացվի, որ մենք կունենանք կարկատաններով քրեական դատավարության օրենսգիրք:     
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 
 
 

Հարակից հրապարակումներ`

00:38 14/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան
12:35 09/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք
11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է

Տեսանյութեր

02/24/2020   18:30 Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]