Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

«Ավանդատուները» կխաբվեն, արդարադատությունն էլ չի շահի, կամ նորից դեպոնացման մասին 04/19/2014   19:41  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Նոր  քրեադատավարական օրենսգրքի ընդունումը ընդգրկված է ՀՀ իրավական և դատական 2012-16թթ. ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկում: 
 
Տևական ժամանակ է, ինչ նախագիծը գտնվում է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝ փակ դռների հետևում: Այդ թեմայով «գաղտնազերծումները» բարեբախտություն են համարվել լրագրողներիս համար:
 
Դրանցից մեկը, մասնավորապես, այն մասին էր, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային խմբի ու արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են քննարկումներ՝ մեղադրյալի ցուցմունքների դեպոնացման  դրույթների մասին: 
 
Քրեական դատավարության օրենսգիրքը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել էր, որ «բացառիկ արդյունավետ քննարկման» արդյունքում մասնակիցները մի քանի հարցերում համոզել են իրար, ինչն առաջիկայում իր արտացոլումը կգտնի նախագծում:
 
Մասնավորապես, վերանայումներից մեկի համաձայն՝ մինչ մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը դատավորը ոչ միայն մեկուսի, ինչպես նախատեսված է նախագծով, այլ նաև  հրապարակավ  մեղադրյալին պարզաբանում է իր իրավունքները, մասնավորապես՝ պաշտպան ունենալու, լռելու իրավունքները: Դատավորը հնարավորություն է ունենալու նաև, նախատեսվող վերանայումներով, ձայնագրառվող դատական նիստի ընթացքում, հրապարակավ, մեղադրյալին հարցադրումներ ուղղել խոշտանգումների վերաբերյալ, ինչը հետագայում օգտագործվելու է որպես ապացույց: 
 
Նախագծում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի ինստիտուտը նորամուծություն է ոչ միայն Հայաստանի համար. նման ինստիտուտ չի գործում որևէ երկրում և Հայաստանն՝ այն ընդունվելու դեպքում, արդեն որերորդ անգամ կդառնա փորձադաշտ: Իսկ որ դրա ներդնումը վտանգավոր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այսօր իսկ զգուշացնում են մասնագետները, մասնավորապես, այն պարարտ հող ու նոր հնարավորություններ է ստեղծում  խոշտանգումների և դրանց ազդեցությամբ   «խոստովանական» ցուցմունքներ կորզելու  համար: 
 
«Դեպոնացնել» նշանակում է  ավանդ տալ, ավանդ դնել: «Ավանդատու»  կարող է լինել միայն այն մեղադրյալն, ով չունի և չի էլ ուզում ունենալ պաշտպան: Ըստ առաջարկվող իրավակարգավորումների, «ցուցմունքի դեպոնացումը սկսելուց առաջ դատարանը պարտավոր է մեղադրյալին առանձին բացատրել պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու և լռություն պահպանելու նրա իրավունքները, ինչպես  նաև այն, որ դեպոնացված ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց` նույնիսկ դրանից  հետագայում հրաժարվելու դեպքում: Մեղադրյալի կողմից լռություն պահպանելու կամ պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու ցանկություն հայտնելու դեպքում դատարանը կազմում է ցուցմունքի  դեպոնացում չիրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մեղադրյալը և նախագահող դատավորը»: 
 
 Նախագծի հեղինակների կարծիքով, դատական իշխանության մասնակցությունն ինքնին արդեն իսկ երաշխիք է, որ արդեն իսկ մինչդատական վարույթի ընթացքում  պաշտպան չունեցող մեղադրյալը կլինի պաշտպանված, այսինքն՝ ելնում են բարի քննիչի ու բարի դատավորի կանխավարկածից,  ինչը կյանքից կտրված ինքնավստահություն է՝ իրողությունը շատ դեպքերում բոլորովին այլ է: Մի քրեական գործ լուսաբանելիս համոզվել եմ, որ քննիչը  դատաքննության  փուլում վերահսկում էր անգամ վկային: Իզուր չէ, որ փաստաբանները գուժում են, որ  դեպոնացումը Վիշինսկու ժամանակներին վերադառնալու  ժամանակակից միջոց է: Հայտնի է Վիշինսկու ձևակերպումն առ այն, որ խոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհին է:       
 
Ի՞նչ է նախատեսվում  նախագծով՝ դեպոնացման «պայծառ» գաղափարին նվիրված է մի ամբողջ գլուխ՝ «Ցուցմունքի դատական դեպոնացումը» վերտառությամբ: Դրա ներքո ընդգրկված 4 հոդվածներով սահմանվում է ցուցմունքի դեպոնացման դատական երաշխիքի շրջանակը, ներկայացվում  ցուցմունքի դեպոնացման միջնորդության,  ցուցմունքի դեպոնացում կատարելու որոշման ընդունման, դեպոնացման ընթացակարգի վերաբերյալ իրավակարգավորումները:   
 
Ըստ նախագծի հեղինակների, ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է  մեղադրյալի խոստովանական ցուցմունքի ստացման պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ: Ո՞վ կարող է երաշխավորել, որ մեղադրյալը մինչ այդ «մշակման» չի ենթարկվի քննիչի կողմից, ով պաշտոնի բերումով շահագրգռված է, որպեսզի լինի հանցագործության սեփական վարկածը հաստատող անբեկանելի խոստովանական ցուցմունք:
 
Անհասկանալի է, թե ինչո՞ւ էր պետք «նոր հեծանիվ» հորինել, երբ կա փորձված երաշխիք՝ պաշտպանի առկայությունը, եթե «պաշտպանը թանկ հաճույք է» մեղադրյալի համար, նա ունի գործող օրենդրությամբ հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Եվ որքանո՞վ գործուն մեխանիզմ է, որ մեղադրյալը մինչ դեպոնացում անցկացնելը կարող է դատավորի հետ մեկուսի հանդիպման ժամանակ բարձրաձայնել խոշտանգումների կամ դրա սպառնալիքի մասին՝ չէ որ ցուցմունքի  դեպոնացումով նախաքննությունը, ուստի և քննիչի տիրապետությունը չի ավարտվում: Ի՞նչ երաշխիք կա, որ քննության խորթ մեթոդների մասին բարձրաձայնելով և չկարողանալով ապացուցել մեղադրյալի նկատմամբ   չի գործադրվի նաև երկրորդ մահակը՝  սուտ ցուցմունք տալու արգելքը՝  հավելյալ  քրեական պատասխանատվության «երաշխիքով»:
  
Պետք չէ իրավաբան լինել՝ տեսնելու համար, օրինակ, որ «դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն» ձևակերպումը խիստ լղոզված է և ինչ-ինչ չափորոշիչներից զուրկ։  
 
Նշենք, որ դեպոնացման ողջ պատկերը հնարավոր չէ պատկերացնել այս պահի դրությամբ, քանի որ պատասխանատուները հավաստիացնում են, որ, մասնավորապես,  Ազգային ժողովի կայքէջում տեղադրվածը նախագծի վերջնական տարբերակը չէ և «սպառնում են», որ շտկումներ են կատարվում: Ընդդիմախոս մասնագետները, սակայն, իրենց հերթին գտնում են, որ շտկման ամենահեշտ ճանապարհը պարզապես հիշյալ գլուխը նախագծից հեռացնելն  է: 
 
Հարց է առաջանում նաև՝ ինչո՞ւ Քրեական դատավարության նոր օրենսգիրք ընդունել՝ սահմանադրական բարեփոխումներից առաջ ընկնելով:  Առավել եւս, երբ բարեփոխումների հայեցակարգի համաձայն նախատեսվում է վերանայել եռաստիճան դատական համակարգը եւ անցում կատարել երկաստիճանի, ստեղծել նոր` «տեղական դատարաններ»` մասնագիտացված գործառույթներով: Արդյունքում, ինչպես միշտ, կստացվի, որ մենք կունենանք կարկատաններով քրեական դատավարության օրենսգիրք:     
 
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
 
 
 

Հարակից հրապարակումներ`

00:38 14/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան
12:35 09/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք
11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]