Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

ՕԵԿ-ի գործուղումը ընդդիմադիր դաշտ, կամ կրկես` առանց հացի 04/17/2014   20:09  |  Վերլուծություններ

 
Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության կազմում այս պահին հստակ հայտնի է միայն 2 անուն` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյան:
 
Թե նախկին նախարարներից ու ներկա պաշտոնակատարներից ուրիշ ովքե՞ր կշարունակեն վայելել գործադիր իշխանությունում իրենց փափուկ աթոռները, շարունակում է գաղտնիք մնալ: Համենայնդեպս` հասարակության համար:
 
Իսկ, օրինակ, ՕԵԿ-ի քվոտայով կառավարության կազմում պաշտոն ստացած նախարարների համար սա, կարծես թե, գաղտնիք չէ: Այլապես ուրիշ էլ ինչո՞վ կարելի է բացատրել նրանց` իրենց պաշտոնի տեր դարձրած կուսակցությունից մի օրվա մեջ հրաժարվելու քայլը, եթե ոչ` կառավարությունում մնալու հստակ երաշխիքով: Կամ, որ շատ ավելի քիչ հավանական է, նախկին ՕԵԿ-ական եռյակն այս քայլն արել է՝ նոր վարչապետին իր անվերապահ հավատարմությունը ցույց տալու և որպես փոխհատուցում` նախարարական աթոռները պահպանելու հույսով:
 
Ինչևէ, ՕԵԿ-ում կուսակցական գաղափարներին ու կուսակցության ընտրած ուղուն նմանօրինակ «հավատարիմ» անդամները վաղուց արդեն նորություն չեն: Եթե ժամանակին հարազատ կուսակցությանը հանուն ԱԺ փոխնախագահի աթոռի դավաճանեց ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, ում ճակատին, եթե հիշում եք այդ ժամանակ ՕԵԿ էր գրված, ապա ինչո՞ւ պիտի այլ ՕԵԿ-ականներ իրենց կուսակցական մանդատներն ու ճակատագրերը չփոխարինեն նախարարական աթոռներով:
 
ՕԵԿ-ին դավաճանած նախարարներն իրենք այս թեմայով դեռ չեն խոսել, ու հանրությունը շարունակում է սպասել, թե ինչպե՞ս կանվանեն իրենք իրենց որոշումը, որն, ի դեպ, ՀՀ  շարքային քաղաքացիներն արդեն պարզ դավաճանություն կամ առնետավազք են որակում: Թե ի՞նչ կասեն իրենք, վաղ թե ուշ մի օր առիթ կունենանք լսելու: Բայց մինչ այդ էլ պարզ է, որ դա կկոչվի, ասենք, սկզբունքայնություն, կամ հավատարմություն՝ ինչ-որ գերագույն գաղափարների: Ստիպված ենք համաձայնել` շատ սկզբունքային քայլ է` միշտ լինել այնտեղ, որտեղ իշխանություն կա:
 
Հասարակությանը հուզող հաջորդ հարցն էլ 1998-ից ի վեր իշխանության կերակրատաշտից սնվող ՕԵԿ-ի «դարձի գալու» որոշումն է: Ժամանակին հենց ընդդիմադիր կեցվածքով իշխանություն եկած ՕԵԿ-ը մեկ օրում որոշեց ընդդիմություն դառնալ, ընդ որում, որ ամենաանտրամաբանականն է, դրա համար չունենալով ոչ մի լուրջ պատճառ: Համենայնդեպս, երեկ երեկոյան այս կուսակցության ղեկավար մարմնի տարածած երկարաշունչ հայտարարության մեջ որևէ լուրջ կամ գոնե փոքր-ինչ հավատ ներշնչող պատճառ այդպես էլ չնշվեց:
 
Մինչդեռ, եթե ՕԵԿ-ն իսկապես վաղուց ու լուրջ էր սկսել մտածել՝ իշխանությունը լքելու ու երկրի փրկության գաղափարին նվիրվելու մասին, ապա ցանկության դեպքում այս ընթացքում նման պատճառ հաստատ գտած կլիներ, նույնիսկ՝ մեկի փոխարեն մի քանիսը` ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ՄՄ-ին անդամակցություն, վերջապես կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրում ու ՍԴ որոշման չկատարում: 
 
Իհարկե այս վերջինի մասին երեկ Հեղինե Բիշարյանը մի կես բերան խոսեց այն բանից հետո, երբ իրեն արդեն ընդդիմադիրի դերում զգաց: Բայց ո՞վ չի հիշում, թե նույն կուտակայինի նախագծին ինչպես քվեարկեց, կամ օրինագծի ընդունումը մի տարով հետաձգելու նպատակով ԱԺ ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը ՀՀԿ-ի հետ ինչպե՞ս տապալեց նույն  այն կուսակցությունը, որն այսօր, հանկարծ պարզվեց, միշտ էլ դեմ է եղել օրենքին:
 
Այդ դեպքում ի՞նչն ստիպեց Արթուր Բաղդասարյանին հանկարծ վերադառնալ ընդդիմադիր ճամբար: Գուցե Հովիկ Աբրահամյանի նշանակու՞մը: Այլ՝ ավելի լուրջ պատճառ, որքան էլ որ փորձեցինք, չգտանք:
 
Փաստորեն, իրեն լուրջ քաղաքական ուժ հռչակած ՕԵԿ-ի ողջ ծրագիրը կառուցված էր մեկ անձի՞, կամ, որ ավելի հավանական է, մեկ պաշտոնի՞ շուրջ: Հատկապես որ Հեղինե Բիշարյանը չէր թաքցրել, որ վարչապետի աթոռին արդեն տեսնում էր Արթուր Բաղդասարյանին: Ստացվում է, որ ՕԵԿ-ն ուղղակի նեղացե՞լ է՝ վարչապետի պաշտոնն իրենց առաջնորդին չվստահելու համար:
 
Բայց կա նաև մեկ այլ վարկած. ընդդիմադիր դաշտի կայացումն ու ընդդիմադիր ուժերի՝ օրեցօր ամրապնդվող համագործակցության խափանումը: 
Այն, որ ՕԵԿ-ն ու անձամբ Արթուր Բաղդասարյանը խանդով են հետևում ընդդիմադիր դաշտում առանց իրենց կատարվող իրադարձություներին, իհարկե, քիչ հավանական է, քանի որ այս քաղաքական ուժն արդեն 16 տարի իրեն բավական լավ էր զգում հատկապես իշխանության կողքին ու դրա ներսում:
 
Ուրեմն` ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտ ուղղակի գործուղել են: Ընդ որում, այս քայլով միանգամից մի քանի խնդիր լուծելու նպատակ է հետապնդվում. ՕԵԿ-ը կդառնա օտարների մեջ յուրային, այն էլ` անխափան կառավարվող յուրային, չի բացառվում, որ նրան կհաջողվի նույնիսկ պառակտել հրաշալի քառյակի համակիրներին ու դրանով լուծել իր առաջին հիմնական առաքելությունը: 
 
ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու հաջորդ նպատակը շատ հստակ ձևակերպում է ստացել դեռևս հին հռոմեացի կատակերգակի կողմից` Հաց և կրկես: Հասարակությանը կրկես է հարկավոր իր բուն խնդիրներից շեղելու համար: Իսկ դրանք, համաձայնեք՝ այսօր այնքան էլ քիչ չեն: Իսկ ինչ վատ թեմա է ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշումը: Եվ քանի դեռ հասարակությունը զբաղված է ՕԵԿ-ի կրկեսով, իշխանությունը կարող է հանգիստ լինել, հացի մասին չի հիշի:
 
Մյուս կողմից, իշխանությունից հրաժարված ուժը կարող է նաև արտաքին աշխարհի վրա լուրջ տպավորություն գործել` մեր երկրում իրական ժողովրդավարության ու լուրջ քաղաքական գործընթացների իմիտացիա ստեղծելով:
 
Թե այս վարկածներից ո՞րն, ի վերջո, իրականություն կդառնա, պարզ կդառնա արդեն տեսանելի ապագայում: Բայց մի բան արդեն առանց այդ էլ հստակ է. ՕԵԿ-ն ընդդիմություն չի եղել և չի էլ դառնա, որքան էլ, որ նրան այս դաշտ գործուղողները նման ծրագրեր մտմտան:
 
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

18:33 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍԳ.Սահակյանը՝ ՕԵԿ-ի «շատ կիրթ հայտարարության» մասին
15:13 17/04/2014  |  ԼՐԱՀՈՍՀանրապետականները ՕԵԿ-ի որոշման մասին դեռևս միասնական կարծիք չունեն
14:37 17/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕԵԿ-ը լքած նախարարների պաշտոնակատարների փոխարեն նրանց քայլերը մեկնաբանեցին ՀՀԿ-ականները
21:24 16/04/2014  |  ԼՐԱՀՈՍՕԵԿ-ը հիշեց կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության մասին
20:16 16/04/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՕԵԿ-ն ընդդիմություն է. Նախարարները լքում են կուսակցությունը
18:38 16/04/2014  |  ԼՐԱՀՈՍՕԵԿ-ական պաշտոնյաներն ընդհատակ են անցել, իսկ հրաժարականների մասին լուրերը ձնագնդի նման մեծանում են
13:46 16/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում, այս պահի դրությամբ, չի գրել
22:39 07/05/2013  |  ԼՐԱՀՈՍՕԵԿ-ական նախարարները կշարունակեն պաշտոնավարել
23:00 01/03/2013  |  Ընտրական իրավունքՕԵԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

Արխիվ

[]