Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան 04/14/2014   00:38  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ


Քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագիծը ներկայումս «դռնփակ» քննարկումներ է անցնում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Փակ դռների հետևում քննարկումների մասնակիցները խոստանում են մոտ ժամանակներս բացել փակագծերը եւ «գաղտնազերծել» փոփոխությունները: Հայտնի է, որ որոշ նորամուծություններ միանշանակ չեն ընդունվում, այդ թվում՝ մասնագետների կողմից:

Ըստ ՀՀ Ազգային ժողովի կայքէջում տեղադրված նախագծի, որը վերջնական տարբերակը չէ, որոշակի փոփոխություններ կան  դատական վարույթի հրապարակայնության  կամ այն սահմանափակելու հարցերում:

Այսպես, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, իսկ դատարանի թույլտվությամբ` նաև 16 տարին չլրացած անձը:

Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ «հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի   մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա չի հանգեցնի հրապարակայնության   սկզբունքի չարդարացված սահմանափակման, և եթե դա անհրաժեշտ է ապահովելու համար՝

1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը,
2) անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանությունը,
3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը,
4) պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը»:

Համեմատության համար նշենք, որ «անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանության»  նկատառումներից ելնելով հրապարակայնության սահմանափակումը նոր դրույթ է Քրեական դատավարության օրենսգրքում:

Գործող օրենսգրքի դրույթի  համաձայն, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող  հանցագործությունների գործերով, ինչպես նաև

1)անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով,

2) անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով,

3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։  

Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։ Գործող օրեսնդրությունը նախատեսում է նաև լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ  դռնփակ դատական քննություն անցկացնելը, եթե  լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

Քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագծում նշվում է, որ դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրառում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը  կամ լուսանկարահանումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարումը կարող է արգելվել դատարանի որոշմամբ` կողմերի կարծիքը լսելուց հետո:

Հրապարակային դաշտ է փորձ արվում տեղափոխել խափանման միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդությունների քննարկումը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով  հստակ ամրագրվում է, որ «խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու հարցի քննության դատական նիստը դռնբաց է, եթե վարույթ հարուցելու մասին դատարանի որոշման մեջ դատարանը չի որոշել անցկացնել դռնփակ նիստ։ Ամեն դեպքում,   դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատական նիստից առաջ կամ դրա ընթացքում հիմնավորված փոխել դատական նիստի հրապարակայնության մասին որոշումը»։  

Մինչդեռ գործող Քրեական դատավարության օրենսգրքի դրույթի համաձայն, քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները «քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ»:

«Շատ հաճախ է պատահում, որ թվում է շատ դեմոկրատական  քայլ է. թվում է, որ այստեղ ամեն ինչ գոնե այդ մասով արվել է մեղադրյալի շահերից ելնելով, թվում է, թե հրապարակայնություն է տեղի ունենալու, մարդու իրավունքներն ավելի լավ են պաշտպանվելու: Շատ հաճախ է պատահում, որ փորձելով  իբրև թե մի լավ բան անել,  ստանում ենք ճիշտ հակառակ էֆֆեկտը:

Վախենում եմ, որ սա այն դեպքն է, որ հակառակ էֆֆեկտն ենք ստանալու՝ նախաքննությունը ավելի մտնելու է ստվեր»,-  կալանավորման կամ դրա ժամկետը  երկարացնելու վերաբերյալ նիստերը դռնբաց անցկացնելու նոր դրույթը «Փաստինֆո»-ի  թղթակցի հետ զրույցում  այսպես մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը՝  հավելելով, որ  խնդիրն ունի նաև երկրորդ կողմ:

Փաստաբանը պարզաբանեց, որ օրենսդիրը  գործող օրենսգրքում դռնփակ դատական նիստեր էր նախատեսել այն պատճառով, որ հիշյալ դատական նիստերին քննիչը պետք է ներկայացնի  գործի նյութերից որոշակի հատվածներ, որոնցից կբխեր, որ անձը հիմնավոր ձևով  կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում այդպիսի նյութերի հրապարակայնացումը ցանկալի չէ, նույնիսկ հակացուցված է, օրենսդիրը նախատեսել էր դռնփակ քննություն: Դա հնարավորություն է տալիս պաշտպաններին դատարանին ասելու, որ քննիչից նախաքննության հետ կապված հնարավորինս շատ նյութեր պահանջի, քանի որ «դռնփակ նիստ է,  ինչի՞ց եք վախենում»:

Դռնփակ նիստի պայմաններում  այդպիսով կողմերը հնարավորություն էին ունենում անկաշկանդ ծանոթանալ  միմյանց փաստարկներին, ինչն իր հերթին հնարավորություն էր տալիս մրցակցային  դատավարություն իրականացնել: «Հիմա, երբ որ ամեն ինչ դռնբաց է լինելու, մեզ՝ պաշտպաններիս համար  պակասելու է հնարավորությունը՝   պահանջելու, որպեսզի քննիչը շատ նյութեր ներկայացնի:

Հավանաբար կգտնվեն  քննիչներ ու դատավորներ, ովքեր կասեն, դռնբաց դատական նիստ է, նախաքննությունն ընթանում է, չենք կարող թույլ տալ, որպեսզի քննիչը դատարան բերի տարբեր տեսակի ցուցմունքներ, նյութեր, որոնք նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիք են: Այդ դեպքում նախաքննությունն ավելի շատ ստվեր կմտնի,  քան հիմա, երբ մենք դռնփակ դատական նիստերում կարողանում ենք ահագին նյութեր ստանալ»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

12:35 09/04/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք
11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)

Արխիվ

[]