ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննությունն ավելի կմտնի ստվեր. Հայկ Ալումյան 04/14/2014 00:38 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս «դռնփակ» քննարկումներ է անցնում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Փակ դռների հետևում քննարկումների մասնակիցները խոստանում են մոտ ժամանակներս բացել փակագծերը եւ «գաղտնազերծել» փոփոխությունները: Հայտնի է, որ որոշ նորամուծություններ միանշանակ չեն ընդունվում, այդ թվում՝ մասնագետների կողմից:
Ըստ ՀՀ Ազգային ժողովի կայքէջում տեղադրված նախագծի, որը վերջնական տարբերակը չէ, որոշակի փոփոխություններ կան դատական վարույթի հրապարակայնության կամ այն սահմանափակելու հարցերում:
Այսպես, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով դռնբաց դատական նիստին իրավունք ունի ներկա լինել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք, իսկ դատարանի թույլտվությամբ` նաև 16 տարին չլրացած անձը:
Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ «հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա չի հանգեցնի հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակման, և եթե դա անհրաժեշտ է ապահովելու համար՝
1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը,
2) անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանությունը,
3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը,
4) պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը»:
Համեմատության համար նշենք, որ «անչափահասի իրավաչափ շահերի պաշտպանության» նկատառումներից ելնելով հրապարակայնության սահմանափակումը նոր դրույթ է Քրեական դատավարության օրենսգրքում:
Գործող օրենսգրքի դրույթի համաձայն, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով, ինչպես նաև
1)անձնական և ընտանեկան կյանքին, անձի պատվին և արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով,
2) անձի սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով,
3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։ Գործող օրեսնդրությունը նախատեսում է նաև լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դռնփակ դատական քննություն անցկացնելը, եթե լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում նշվում է, որ դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրառում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարահանումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը կամ լուսանկարումը կարող է արգելվել դատարանի որոշմամբ` կողմերի կարծիքը լսելուց հետո:
Հրապարակային դաշտ է փորձ արվում տեղափոխել խափանման միջոցների կիրառման վերաբերյալ միջնորդությունների քննարկումը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով հստակ ամրագրվում է, որ «խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու հարցի քննության դատական նիստը դռնբաց է, եթե վարույթ հարուցելու մասին դատարանի որոշման մեջ դատարանը չի որոշել անցկացնել դռնփակ նիստ։ Ամեն դեպքում, դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատական նիստից առաջ կամ դրա ընթացքում հիմնավորված փոխել դատական նիստի հրապարակայնության մասին որոշումը»։
Մինչդեռ գործող Քրեական դատավարության օրենսգրքի դրույթի համաձայն, քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները «քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ»:
«Շատ հաճախ է պատահում, որ թվում է շատ դեմոկրատական քայլ է. թվում է, որ այստեղ ամեն ինչ գոնե այդ մասով արվել է մեղադրյալի շահերից ելնելով, թվում է, թե հրապարակայնություն է տեղի ունենալու, մարդու իրավունքներն ավելի լավ են պաշտպանվելու: Շատ հաճախ է պատահում, որ փորձելով իբրև թե մի լավ բան անել, ստանում ենք ճիշտ հակառակ էֆֆեկտը:
Վախենում եմ, որ սա այն դեպքն է, որ հակառակ էֆֆեկտն ենք ստանալու՝ նախաքննությունը ավելի մտնելու է ստվեր»,- կալանավորման կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերը դռնբաց անցկացնելու նոր դրույթը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ խնդիրն ունի նաև երկրորդ կողմ:
Փաստաբանը պարզաբանեց, որ օրենսդիրը գործող օրենսգրքում դռնփակ դատական նիստեր էր նախատեսել այն պատճառով, որ հիշյալ դատական նիստերին քննիչը պետք է ներկայացնի գործի նյութերից որոշակի հատվածներ, որոնցից կբխեր, որ անձը հիմնավոր ձևով կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ: Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում այդպիսի նյութերի հրապարակայնացումը ցանկալի չէ, նույնիսկ հակացուցված է, օրենսդիրը նախատեսել էր դռնփակ քննություն: Դա հնարավորություն է տալիս պաշտպաններին դատարանին ասելու, որ քննիչից նախաքննության հետ կապված հնարավորինս շատ նյութեր պահանջի, քանի որ «դռնփակ նիստ է, ինչի՞ց եք վախենում»:
Դռնփակ նիստի պայմաններում այդպիսով կողմերը հնարավորություն էին ունենում անկաշկանդ ծանոթանալ միմյանց փաստարկներին, ինչն իր հերթին հնարավորություն էր տալիս մրցակցային դատավարություն իրականացնել: «Հիմա, երբ որ ամեն ինչ դռնբաց է լինելու, մեզ՝ պաշտպաններիս համար պակասելու է հնարավորությունը՝ պահանջելու, որպեսզի քննիչը շատ նյութեր ներկայացնի:
Հավանաբար կգտնվեն քննիչներ ու դատավորներ, ովքեր կասեն, դռնբաց դատական նիստ է, նախաքննությունն ընթանում է, չենք կարող թույլ տալ, որպեսզի քննիչը դատարան բերի տարբեր տեսակի ցուցմունքներ, նյութեր, որոնք նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիք են: Այդ դեպքում նախաքննությունն ավելի շատ ստվեր կմտնի, քան հիմա, երբ մենք դռնփակ դատական նիստերում կարողանում ենք ահագին նյութեր ստանալ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/12/2019 10:09 «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ»
- 12/12/2019 10:02 ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:54 Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան «168 ժամ»
- 12/12/2019 09:49 Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն. «Փաստ»
- 12/12/2019 09:44 Գայանե Աբրահամյանը կաշկանդվո՞ւմ է Արմեն Աշոտյանի ներկայությունից. «Հրապարակ»
- 12/12/2019 09:42 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ցանկանում է ձեռք բերել այլազգի գործարար. «Ժողովուրդ»
- 12/12/2019 09:35 Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
- 12/11/2019 20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան
- 12/10/2019 16:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն ասել է, Դուք էլ ուզում եք հիմա ես մեկնաբանե՞մ. ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն չի բացառում կրճատումները
Մեկնաբանություն
- 12/12/2019 15:40 Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը
- 12/12/2019 13:38 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան
- 12/12/2019 12:25 Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում. Սուրենյան
- 12/11/2019 18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը