Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Նիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք 04/09/2014   12:35  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի մշակումը սկսվել է  2010թ.-ից, ներկայումս քննարկումներ է անցնում ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝  փակ դռների հետևում:  Քննարկումների մասին ժամանակին «գաղտնազերծումներ» էր արել օրենսգրքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր  Ռուբեն Մելիքյանը:

Ըստ այդմ, քննարկումներ են տեղի ունեցել նաև մեղադրյալի  ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի վերաբերյալ: Քննարկումների մասնակիցները՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի 4 հոգուց կազմված աշխատանքային խումբն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները, մի քանի հարցերում  համոզել են իրար: «Նոր ի հայտ եկած հանգամանքների» շուրջ է  «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի  տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

- Արդեն մեկուկես տարի է, ինչ Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագիծն   ուղարկվել է Ազգային ժողով ու մինչև օրս Պետաիրավական հանձնաժողովն որևէ եզրակացություն  նախագծի վերաբերյալ չի տվել՝ ոչ դրական, ոչ բացասական: 

- Որպեսզի ավելի ստույգ լինենք, պետք է ասել, որ տվյալ օրինագիծը  մեկ անգամ արդեն Ազգային ժողովի կողմից վերադարձվել է կառավարություն,  վերջինս ստեղծել է աշխատանքային խումբ՝ ՀՀ  սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Աշխատանքային  խմբի ղեկավարը մի քանի անգամ լսումներ է կազմակերպել,  որին  մենք՝  փաստաբաններս, եւս մասնակցել ենք,  որից հետո նորից  ևս մեկ անգամ  ուղարկվել է Ազգային ժողով:

Գագիկ Հարությունյանի մոտ քննարկումներին ես մասնակցել եմ, ասել եմ, որ  ինչ որ անում են, կիսով չափ չհասկանալով են անում, կիսով չափ էլ հասկանալով՝ ուզում են սպանել այս պետությունը:   

Դուք մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի ընդդիմախոսներից մեկն եք: Պետաիրավական հանձնաժողովում  քննարկմների ու շտկումների արդյունքում հնարավո՞ր  է փոխզիջում:

- Այս օրենսգրքի ամենավատագույն  նորամուծությունը մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումն է: Ես այսքան ժամանակ օրենսգիրքը  մշակողներից  չեմ լսել  ճշմարտության մի նախադասություն, թե ինչու է այդ նորմը  մտցվել այդ օրենսգրքի մեջ: Չեն ասում ճշմարտությունը՝ մենք մտահոգություն ունենք, որ  այս պետությունում չունենք քննիչ, մենք մտահոգություն ունենք, որ եթե  մարդկանց չծեծեն, չջարդեն,  չխոշտանգեն, իրենք  չեն տա ինքնախոստովանական ցուցմունք:

Մեզանում ոչ ոք  չի գալիս,  դատախազության  դուռը չի ծեծում, ասում՝ ես մի ժամ առաջ հանցագործություն եմ կատարել, խիղճս տանջել է, եկել եմ:  Նման բան չի լինում, դա լինում է Եվրոպայում ու Ամերիկայում, որտեղ օրեսդրությունն  ամբողջովին հարմարեցված է դրան:

Ինչո՞ւմ է անձի շահը ԱՄՆ-ում խոստովանական ցուցմունք տալու հարցում՝ այնտեղ գոյություն ունի ինստիտուտ, որը կոչվում է «գործարք մեղքի հետ»: Ընդ որում, խոստովանական  ցուցմունքը  արտոնյալ վիճակում է դնում մարդուն, եթե այն առաջինն է, իսկ եթե  արդեն կան  բավարար ապացույցներ,  հանցագործությունը բացահայտվում է, դու խոստովանես-չխոստովանես, դա քեզ ոչ մի արտոնյալ վիճակում չի դնի:  Խոստովանում ես, ասում ես՝ ես հանցագործություն եմ կատարել, դատախազն ասում է՝ ես ընդունում եմ քո խոստովանությունը ու երաշխավորում, որ մեղմ պատիժ կտան կամ կազատեն պատասխանատվությունից: Այնուհետև տանում են դատարան՝  խոստովանական ցուցմունքը հաստատվում է ոչ թե որպես խոստովանական ցուցմունք, այլ  որպես դատախազի հետ  պայմանագիր: Մեր մոտ խեղաթյուրվել է այդ ինստիտուտը, չգիտեմ, թե ինչի է վերածվել:

-  Հիմա աշխատանքային քննարկումներ են անցկացվում, ինչ որ փոփոխություններ, շտկումներ  են կատարվում, երաշխիքներ են  ավելացվում՝ դեպոնացման մասով։ Այդ մասին ասել է նաեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդգրկված է ԱԺ աշխատանքային խմբում։

- Եթե բռնաբարություն է,  էլ ինչ երաշխիք. դա ոչ մի ձև փոփոխել հնարավոր չէ,  դա մարդկանց բռնաբարություն է օրինական կարգով, եթե իրենք ասում են, որ պետք է մարդկանց բռնենք ու բռնաբարենք,  կբռնաբարեն կոստյումով, թե առանց կոստյումի, թե փաստաբանի, դատավորի ներկայությամբ, ապա այդ մարդու համար դա միևնույն է: Մարդուն  պետք է ջարդեն, ծեծեն, տանեն դեպոնացնեն, կուտակայինից էլ ավելի վատն է, կուտակայինից էլ վտանգավոր:

Փոխզիջում դեպոնացման ինստիտուտի հարցում  չի կարող լինել,  այն պարզապես պետք է վերանա, փոխզիջում հնարավոր է  ուրիշ հոդվածների առումով, օրինակ՝  գրել են, որ պաշտպանը կարող է  ապացույց հավաքել, բայց չեն գրել, թե ինչպես: Նստենք, քննարկենք, կոմպրոմիսային տարբերակ գտնենք:

Փաստաբանները չե՞ն ցանկանում մասնակցել պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին:

- Ի՞նչ ենք քննարկում, եթե պետք է չլինի: Քննարկումն անիմաստ է՝ վերջին րոպեին ամեն ինչ կարող է  փոխվել:

- Նորամուծություններից մեկը վերաբերում է  մեղադրյալին սուտ ցուցմունք տալու իրավունքից զրկելուն, ինչը եւս միանշանակ չի ընդունվել հենց փաստաբանական համայնքի կողմից: Եթե  մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը ոչ արժանահավատ գնահատի մեղադրյալի ցուցմունքը, արդյոք դրան հաջորդելու է նոր մեղադրանք՝ սուտ ցուցմունք տալու համար։ Եւ ընդհանրապես, այս պահի դրությամբ, օրինագծի ուրիշ որ կարգավորումներն են անհանգստության տեղիք տալիս Ձեր կարծիքով։

Չպատճառաբանված որոշումները   ծանր կամ  առանձնապես ծանր  հանցագործությունների գործերով անձի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելիս:

Վճռաբեկ դատարանը ջանք չէր խնայում ասելու, որ մարդուն կալանավորելիս    դու՝   դատարան,  անպայման պիտի ասես, թե  ինչու ես կալանավորում՝ անկախ նրանից, թե  նա կատարել է ծանր, թե առանձնապես ծանր հանցագործություն:  Ընդհանրապես աշխարհում գոյություն ունեն բացառություններ,  բայց այդ բացառությունները պայմանավորված են պետության ներսում քաղաքական իրավիճակներով:  Որո՞նք են այդ բացառությունները՝   դա մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են՝ տեռորիզմ, թրաֆիկինգ:  Օրինակ, տեռորիզմի դեպքում կարող ես  մարդուն բռնել,  առնվազն մեկ ամիս պահես առանց պատճառաբանության,  որպեսզի կանխես, որ նա  ինչ-որ շենք չպայթեցնի:   Սա է  իմաստը, բայց էլի     են  ասում ՝  սահմանափակվում   է  որոշ ժամկետով:  Այս նորմը մինչև ԱՄՆ-ից եկավ, հասավ Հայաստան՝   խեղաթյուրեցին:

Մեղադրյալի  սուտ ցուցմունք  տալու իրավունքից զրկելու ինստիտուտն ևս, նորից եմ ասում, լավ չեն կարդացել,  դա ԱՄՆ-ի օրենսդրությունից են վերցրել,  ԱՄՆ-ում գոյություն ունեն տարբեր ինստիտուտներ, որոնք     կապ   չունեն Հայաստանի ինստիտուտի հետ: Այնտեղ  գոյություն ունի Մեծ ժյուրի,  մի մարմին, որ պրոֆեսիոնալ իրավաբաններից չի կազմված,  որտեղ  չի մտնում փաստաբանն ու դատախազը: Մեղադրյալը մտնում է,  ցուցմունք է տալիս՝ ասելով՝   ես անմեղ եմ, ես ուզում են գալ և  ձեր առաջ խոսել,  չեմ ուզում իմ գործը հասնի պրոֆեսիոնալ դատարան:  Այդ ժամանակ,  եթե մարդն եկել է, սուտ ցուցմունք է  տվել, իրեն քրեական պատասխանատվության են ենթարկում:  Այսինքն՝ համակարգն է ուրիշ, չի կարելի այդ համակարգից մի բան պոկել, բերել   գցել մեր մոտ լրիվ ուրիշ համակարգի հետ:  Նույն բանն է,  որ  Հայաստանի պայմաններում բանան աճեցնեն: Այստեղ կաճի՞ այդ բանանը՝ չի՛ աճի,  պետք է մթնոլորտը, չէ՞,   փոխել,  պետք է մարդկանց  մենթալիտետը փոխել,  մարդկանց հոգեբանությունը  փոխել:  Հետո մի ուրիշ խնդիր էլ կա՝ պետք  է հասկանալ՝ կարիք կա՞ փոխելու, թե մենք ուրիշ, էվոլյուցիոն ճանապարհով  կարող ենք  զարգանալ, ավելի լավ ֆորմատ ընտրել:

Երբ  սուտ ցուցմունք տալու արգելքի ինստիտուտը կապում ես դեպոնացման հետ, ստացվում է մարդուն բռնում են, ծեծում, ջարդում են,  այդ մարդը ասում է՝ լավ, ես եմ գողացել այս հեռախոսը,  մի հատ դատում են հեռախոս գողանալու համար, մի հատ էլ,  գործ են հարուցում սուտ ցուցմունք տալու համար՝ եթե դատարանում ասացիր, որ ծեծել, ջարդել ենք,  մի ուրիշ հոդվածով էլ քեզ կդատենք: Ստացվում է, որ  ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք:
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)
13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]