Թեմաներ
Հինգշաբթի 12 / 12 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/12/2019   15:40 Պետական համակարգի բազմաթիվ կառույցներում շաբաթ-շաբաթ աճում է դեռևս լուռ, բայց համառ դժգոհությունը 12/12/2019   15:31 Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին 12/12/2019   15:14 Անցնող 2 տարում պետական հաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել 12/12/2019   15:08 Որևէ արտառոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարության մեջ. Էդուարդ Աղաջանյան 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/12/2019   14:47 Գործադիրը ևս մեկ տարի երկարացրեց ատոմակայանի վարկային համաձայնագրի ժամկետը 12/12/2019   14:35 Իրավապաշտպանն առաջարկում է 18 տարեկաններին չդատապարտել ցմահ ազատազրկման 12/12/2019   14:29 Կառավարության հաջողությունը կատարվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի.նիկոլ Փաշինյան 12/12/2019   14:25 Տեղումներ չեն սպասվում ջերմաստճան էլ կբարձրանա 12/12/2019   13:44 Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել 12/12/2019   13:38 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան 12/12/2019   13:27 Հուսով եմ՝ ոչ հեռավոր ապագայում կին փոխվարչապետ կունենանք, ով կզբաղվի դրանով. Տիգրան Ավինյան 12/12/2019   13:23 Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ կառավարության և մի շարք երկրների կառավարությունների համատեղ հանձնաժողովների հայկական կողմի նախագահ 12/12/2019   13:18 Բռնության որոշ տեսակներ մեր գիտակցության ենթաշերտերում լեգիտիմության էլեմենտներ են պարունակում.Փաշինյան 12/12/2019   13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ» 12/12/2019   12:55 Կառավարությունը հավանություն տվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնելու նախագծին 12/12/2019   12:52 ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին 12/12/2019   12:40 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն դանակահարելու համար. գործը դատարանում է 12/12/2019   12:37 Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը 12/12/2019   12:25 Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում. Սուրենյան 12/12/2019   12:15 Լիդիան Արմենիա». 930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են 12/12/2019   12:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին 12/12/2019   11:52 Օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց. Դավիթ Տոնոյան 12/12/2019   11:49 ԱԺ-ի քվեարկությունը. Գավառապետությո՞ւն, թե՞ Լուլուապետություն 12/12/2019   11:37 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Առաջիկա օրերին կմնա այնտեղ 12/12/2019   11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am 12/12/2019   11:17 Դանիել Իոաննիսյանն ու Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ 12/12/2019   11:10 Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը 12/12/2019   11:04 ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները 12/12/2019   10:57 Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր 12/12/2019   10:46 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/12/2019   10:35 «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում 12/12/2019   10:32 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ 12/12/2019   10:18 ՃՏՊ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ 12/12/2019   10:09 «Իմ քայլ»-ում խմբային տարանջատումները խորանում են. «Հրապարակ» 12/12/2019   10:02 ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլի» 3 ժամ տևողությամբ նիստը. «Ժողովուրդ» 12/12/2019   09:54 Փաշինյանն ուզում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան «168 ժամ» 12/12/2019   09:49 Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն. «Փաստ» 12/12/2019   09:44 Գայանե Աբրահամյանը կաշկանդվո՞ւմ է Արմեն Աշոտյանի ներկայությունից. «Հրապարակ» 12/12/2019   09:42 Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը ցանկանում է ձեռք բերել այլազգի գործարար. «Ժողովուրդ» 12/12/2019   09:35 Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ» 12/12/2019   09:30 Չաշխատող իշխանություն. Դժվար է պատկերացնել, թե այս անձինք որտեղից են ժամանակ գտնում «չաշխատելու» համար. «Հրապարակ» 12/12/2019   09:26 Ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր համայնքների խոշորացումը, հիմա պատրաստվում են խոշորացման նոր փուլին. «Փաստ» 12/12/2019   01:54 Կուբանում անհետացել է MI-28 ուղղաթիռը 12/12/2019   00:43 Դանիայում ձերբակալել են ահաբեկչական հարձակում նախապատրաստող 20 զինյալի 12/12/2019   00:22 Ամանորի և Սուրբ Ծննդյան ուրախ ֆոտոշարք Նաիրա Զոհրաբյանի կողմից 12/12/2019   00:13 Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) համանախագահ ընտրվեց Էմին Երիցյանը 12/11/2019   23:59 Կանադայում փորձարկվել է աշխարհի առաջին մասնավոր էլեկտրական ինքնաթիռը 12/11/2019   23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ 12/11/2019   22:54 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
12/10/2019   19:38 Ինչից է վախեցել «ՍԱՍ»-ի Արտակը. Նա հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ գործարար Արամ Քոչարյանն էլ հրաժարվել է ներկայանալ դատաբժշկի 12/11/2019   14:56 Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը 12/11/2019   11:46 Հրանուշ Խառատյան. Ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել 12/11/2019   18:47 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ 12/10/2019   16:14 ԲԴԽ-ն այսօր կհրապարակի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը 12/10/2019   23:29 Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին 12/11/2019   16:32 Չեմ բացառում, որ գործող իշխանություններին մեկ մարմինը չի բավականացնում իրենց «հետաքրքրող» բոլոր անձանց գաղտնալսումներն իրականացնել. Մելիքյան 12/10/2019   17:39 ԲԴԽ-ն բավարարեց նախարարի միջնորդությունը. Դատավորին հայտարարվեց նկատողություն (տեսանյութ) 12/10/2019   16:53 Նոր Տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որեւէ պարագա. Փաշինյանը զգուշացրեց 12/11/2019   20:57 Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան 12/11/2019   17:11 Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում 12/11/2019   18:06 Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում 12/10/2019   20:33 Դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության 12/11/2019   18:59 Աննա Հակոբյանը կանանց կոչ է արել ազատվել խոզի բդի գերությունից 12/11/2019   15:07 Վարդենիսի հիվանդանոցը հրաժարվել է վիրահատել անհապաղ կեսարյան հատում անելու ցուցումով ծննդկանին, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել. ինչով է զբաղված ԱՆ-ն 12/12/2019   11:37 Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. Առաջիկա օրերին կմնա այնտեղ 12/11/2019   14:00 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/11/2019   17:16 ՍԴ դատավորներին շանս է տրված սահմանել՝ ժողովրդավա՞ր, թե՞ բռնատիրական երկիր է Հայաստանը 12/12/2019   14:52 Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է 12/11/2019   13:20 Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է

Նիկոլայ Բաղդասարյան. Ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք 04/09/2014   12:35  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի մշակումը սկսվել է  2010թ.-ից, ներկայումս քննարկումներ է անցնում ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում՝  փակ դռների հետևում:  Քննարկումների մասին ժամանակին «գաղտնազերծումներ» էր արել օրենսգրքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր  Ռուբեն Մելիքյանը:

Ըստ այդմ, քննարկումներ են տեղի ունեցել նաև մեղադրյալի  ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի վերաբերյալ: Քննարկումների մասնակիցները՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի 4 հոգուց կազմված աշխատանքային խումբն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները, մի քանի հարցերում  համոզել են իրար: «Նոր ի հայտ եկած հանգամանքների» շուրջ է  «Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի  տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

- Արդեն մեկուկես տարի է, ինչ Քրեական դատավարության  նոր օրենսգրքի նախագիծն   ուղարկվել է Ազգային ժողով ու մինչև օրս Պետաիրավական հանձնաժողովն որևէ եզրակացություն  նախագծի վերաբերյալ չի տվել՝ ոչ դրական, ոչ բացասական: 

- Որպեսզի ավելի ստույգ լինենք, պետք է ասել, որ տվյալ օրինագիծը  մեկ անգամ արդեն Ազգային ժողովի կողմից վերադարձվել է կառավարություն,  վերջինս ստեղծել է աշխատանքային խումբ՝ ՀՀ  սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Աշխատանքային  խմբի ղեկավարը մի քանի անգամ լսումներ է կազմակերպել,  որին  մենք՝  փաստաբաններս, եւս մասնակցել ենք,  որից հետո նորից  ևս մեկ անգամ  ուղարկվել է Ազգային ժողով:

Գագիկ Հարությունյանի մոտ քննարկումներին ես մասնակցել եմ, ասել եմ, որ  ինչ որ անում են, կիսով չափ չհասկանալով են անում, կիսով չափ էլ հասկանալով՝ ուզում են սպանել այս պետությունը:   

Դուք մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացման ինստիտուտի ընդդիմախոսներից մեկն եք: Պետաիրավական հանձնաժողովում  քննարկմների ու շտկումների արդյունքում հնարավո՞ր  է փոխզիջում:

- Այս օրենսգրքի ամենավատագույն  նորամուծությունը մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումն է: Ես այսքան ժամանակ օրենսգիրքը  մշակողներից  չեմ լսել  ճշմարտության մի նախադասություն, թե ինչու է այդ նորմը  մտցվել այդ օրենսգրքի մեջ: Չեն ասում ճշմարտությունը՝ մենք մտահոգություն ունենք, որ  այս պետությունում չունենք քննիչ, մենք մտահոգություն ունենք, որ եթե  մարդկանց չծեծեն, չջարդեն,  չխոշտանգեն, իրենք  չեն տա ինքնախոստովանական ցուցմունք:

Մեզանում ոչ ոք  չի գալիս,  դատախազության  դուռը չի ծեծում, ասում՝ ես մի ժամ առաջ հանցագործություն եմ կատարել, խիղճս տանջել է, եկել եմ:  Նման բան չի լինում, դա լինում է Եվրոպայում ու Ամերիկայում, որտեղ օրեսդրությունն  ամբողջովին հարմարեցված է դրան:

Ինչո՞ւմ է անձի շահը ԱՄՆ-ում խոստովանական ցուցմունք տալու հարցում՝ այնտեղ գոյություն ունի ինստիտուտ, որը կոչվում է «գործարք մեղքի հետ»: Ընդ որում, խոստովանական  ցուցմունքը  արտոնյալ վիճակում է դնում մարդուն, եթե այն առաջինն է, իսկ եթե  արդեն կան  բավարար ապացույցներ,  հանցագործությունը բացահայտվում է, դու խոստովանես-չխոստովանես, դա քեզ ոչ մի արտոնյալ վիճակում չի դնի:  Խոստովանում ես, ասում ես՝ ես հանցագործություն եմ կատարել, դատախազն ասում է՝ ես ընդունում եմ քո խոստովանությունը ու երաշխավորում, որ մեղմ պատիժ կտան կամ կազատեն պատասխանատվությունից: Այնուհետև տանում են դատարան՝  խոստովանական ցուցմունքը հաստատվում է ոչ թե որպես խոստովանական ցուցմունք, այլ  որպես դատախազի հետ  պայմանագիր: Մեր մոտ խեղաթյուրվել է այդ ինստիտուտը, չգիտեմ, թե ինչի է վերածվել:

-  Հիմա աշխատանքային քննարկումներ են անցկացվում, ինչ որ փոփոխություններ, շտկումներ  են կատարվում, երաշխիքներ են  ավելացվում՝ դեպոնացման մասով։ Այդ մասին ասել է նաեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ընդգրկված է ԱԺ աշխատանքային խմբում։

- Եթե բռնաբարություն է,  էլ ինչ երաշխիք. դա ոչ մի ձև փոփոխել հնարավոր չէ,  դա մարդկանց բռնաբարություն է օրինական կարգով, եթե իրենք ասում են, որ պետք է մարդկանց բռնենք ու բռնաբարենք,  կբռնաբարեն կոստյումով, թե առանց կոստյումի, թե փաստաբանի, դատավորի ներկայությամբ, ապա այդ մարդու համար դա միևնույն է: Մարդուն  պետք է ջարդեն, ծեծեն, տանեն դեպոնացնեն, կուտակայինից էլ ավելի վատն է, կուտակայինից էլ վտանգավոր:

Փոխզիջում դեպոնացման ինստիտուտի հարցում  չի կարող լինել,  այն պարզապես պետք է վերանա, փոխզիջում հնարավոր է  ուրիշ հոդվածների առումով, օրինակ՝  գրել են, որ պաշտպանը կարող է  ապացույց հավաքել, բայց չեն գրել, թե ինչպես: Նստենք, քննարկենք, կոմպրոմիսային տարբերակ գտնենք:

Փաստաբանները չե՞ն ցանկանում մասնակցել պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին:

- Ի՞նչ ենք քննարկում, եթե պետք է չլինի: Քննարկումն անիմաստ է՝ վերջին րոպեին ամեն ինչ կարող է  փոխվել:

- Նորամուծություններից մեկը վերաբերում է  մեղադրյալին սուտ ցուցմունք տալու իրավունքից զրկելուն, ինչը եւս միանշանակ չի ընդունվել հենց փաստաբանական համայնքի կողմից: Եթե  մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը ոչ արժանահավատ գնահատի մեղադրյալի ցուցմունքը, արդյոք դրան հաջորդելու է նոր մեղադրանք՝ սուտ ցուցմունք տալու համար։ Եւ ընդհանրապես, այս պահի դրությամբ, օրինագծի ուրիշ որ կարգավորումներն են անհանգստության տեղիք տալիս Ձեր կարծիքով։

Չպատճառաբանված որոշումները   ծանր կամ  առանձնապես ծանր  հանցագործությունների գործերով անձի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելիս:

Վճռաբեկ դատարանը ջանք չէր խնայում ասելու, որ մարդուն կալանավորելիս    դու՝   դատարան,  անպայման պիտի ասես, թե  ինչու ես կալանավորում՝ անկախ նրանից, թե  նա կատարել է ծանր, թե առանձնապես ծանր հանցագործություն:  Ընդհանրապես աշխարհում գոյություն ունեն բացառություններ,  բայց այդ բացառությունները պայմանավորված են պետության ներսում քաղաքական իրավիճակներով:  Որո՞նք են այդ բացառությունները՝   դա մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են՝ տեռորիզմ, թրաֆիկինգ:  Օրինակ, տեռորիզմի դեպքում կարող ես  մարդուն բռնել,  առնվազն մեկ ամիս պահես առանց պատճառաբանության,  որպեսզի կանխես, որ նա  ինչ-որ շենք չպայթեցնի:   Սա է  իմաստը, բայց էլի     են  ասում ՝  սահմանափակվում   է  որոշ ժամկետով:  Այս նորմը մինչև ԱՄՆ-ից եկավ, հասավ Հայաստան՝   խեղաթյուրեցին:

Մեղադրյալի  սուտ ցուցմունք  տալու իրավունքից զրկելու ինստիտուտն ևս, նորից եմ ասում, լավ չեն կարդացել,  դա ԱՄՆ-ի օրենսդրությունից են վերցրել,  ԱՄՆ-ում գոյություն ունեն տարբեր ինստիտուտներ, որոնք     կապ   չունեն Հայաստանի ինստիտուտի հետ: Այնտեղ  գոյություն ունի Մեծ ժյուրի,  մի մարմին, որ պրոֆեսիոնալ իրավաբաններից չի կազմված,  որտեղ  չի մտնում փաստաբանն ու դատախազը: Մեղադրյալը մտնում է,  ցուցմունք է տալիս՝ ասելով՝   ես անմեղ եմ, ես ուզում են գալ և  ձեր առաջ խոսել,  չեմ ուզում իմ գործը հասնի պրոֆեսիոնալ դատարան:  Այդ ժամանակ,  եթե մարդն եկել է, սուտ ցուցմունք է  տվել, իրեն քրեական պատասխանատվության են ենթարկում:  Այսինքն՝ համակարգն է ուրիշ, չի կարելի այդ համակարգից մի բան պոկել, բերել   գցել մեր մոտ լրիվ ուրիշ համակարգի հետ:  Նույն բանն է,  որ  Հայաստանի պայմաններում բանան աճեցնեն: Այստեղ կաճի՞ այդ բանանը՝ չի՛ աճի,  պետք է մթնոլորտը, չէ՞,   փոխել,  պետք է մարդկանց  մենթալիտետը փոխել,  մարդկանց հոգեբանությունը  փոխել:  Հետո մի ուրիշ խնդիր էլ կա՝ պետք  է հասկանալ՝ կարիք կա՞ փոխելու, թե մենք ուրիշ, էվոլյուցիոն ճանապարհով  կարող ենք  զարգանալ, ավելի լավ ֆորմատ ընտրել:

Երբ  սուտ ցուցմունք տալու արգելքի ինստիտուտը կապում ես դեպոնացման հետ, ստացվում է մարդուն բռնում են, ծեծում, ջարդում են,  այդ մարդը ասում է՝ լավ, ես եմ գողացել այս հեռախոսը,  մի հատ դատում են հեռախոս գողանալու համար, մի հատ էլ,  գործ են հարուցում սուտ ցուցմունք տալու համար՝ եթե դատարանում ասացիր, որ ծեծել, ջարդել ենք,  մի ուրիշ հոդվածով էլ քեզ կդատենք: Ստացվում է, որ  ձեռքերդ կապում են, ասում են՝ չես կարող պայքարել, պայքարեցիր՝ մի հատ էլ գործ կհարուցենք:
 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Հարակից հրապարակումներ`

11:55 30/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակման փուլում է
12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
09:50 04/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննիչը՝ օրենքի շրջագծում
12:00 03/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄեղադրյալը սուտ չի խոսի, բայց կօգտվի լռելու իրավունքից
14:19 27/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրման Թաթոյան. «Առավել ցանկալի է ունենալ լավ Քրեական դատվարություն, քան լավ Քրեական դատավարության օրենսգիրք»
13:00 23/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Հետ ենք գնալու 1936թ.՝ Վիշինսկու ժամանակները
16:00 17/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆոր Քրեադատավարական օրենսգիրքը, Հրայր Թովմասյանի կանխատեսմամբ, ուժի մեջ կմտնի 2014 թվականի աշնանը
11:12 05/12/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՄելանյա Առուստամյան. Սա արդեն ինկվիզիցիոն դատավարություն է
20:41 25/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԽափանման միջոցի ընտրության հարցը կքննարկվի դռնբաց դատական նիստում` նոր ՔԴՕ-ի ընդունվելուց հետո (Տեսանյութ)
13:15 18/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ)

Տեսանյութեր

12/12/2019   12:10 Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց. հեղինակը Փաշինյանի կարծիքով Թումանյանն է

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]