ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ-ը անդրադարձել է մարտի 1-ի, Վարդան Պետրոսյանի, լցոնումների վերաբերյալ քրեական գործերին 04/07/2014 15:38 | ԼՐԱՀՈՍ

2013թ. պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու 87 դեպք է գրանցվել, որոնցից միայն 2-ով է Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցել: Քրեական գործի հարուցումը մերժելը պատճառաբանվել է կամ հանցադեպի, կամ հանցակազմի բացակայությամբ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սա նշանակում է, որ գործերը քննվել են մակերեսորեն: Այս փաստերը ներկայացված են ՄԻՊ 2013թ. տարեկան զեկույցի՝ ՀՔԾ-ին վերաբերող հատվածում:
Բազմաթիվ դեպքերում ՀՔԾ-ն չի ուսումնասիրել մամուլում՝ պաշտոնյաների կողմից անձանց բռնության ենթարկելու տեղեկությունները, մինչդեռ, օրենքով պարտավոր է դրանք ուսումնասիրել և, անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցել:
Այս խնդրի կապակցությամբ էլ ծառայությունը ՄԻՊ գրասենյակին հայտնել է, որ մամուլում տեղ գտած հրապարակումները քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացել են, սակայն քանի որ ծառայությունը քրեական գործերի հարուցման առիթների առանձին հաշվառում չի վարում, առավել մանրամասն տեղեկություններ վերջիններս չեն կարողացել տրամադրել:
«Այնուամենայնիվ, փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքներով հայտնած տեղեկությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գրանցվել են դեպքեր, երբ ծառայությունը որևէ միջոց չի ձեռնարկել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակման կապակցությամբ»,- ասված է զեկույցում:
Որպես օրինակ՝ պաշտպանը ներկայացնում է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ մամուլին հայտնած տեղեկությունները` գործով քննիչի կողմից իր պաշտպանյալին որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Վարդան Պետրոսյանի ցուցմունքի չարձանագրվելը, փորձագիտական եզրակացություններին չծանոթացնելը, քննչական գործողություններն առանց փաստաբանի մասնակցության կատարելը:
Ըստ նշված տեղեկությունների` քննիչը իրեն թույլ է տվել մեղադրյալի նկատմամբ կատարել վիրավորական արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել անձի արժանապատվությունը, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու իրավունքների խախտում: Զեկույցում նաև հիշեցվում է, որ նշված դեպքով որևէ միջոց ՀՔԾ կողմից չէր ձեռնարկվել: Իսկ պաշտպանի գրության հիման վրա ծառայության կողմից կայացվեց քրեական գործի հարուցումը մերժելու որոշում:
Ի դեպ, ՄԻՊ գրասենյակում պարզել են նաև, որ 2013 թվականին անձանց ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի առնչությամբ միայն 2 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Եվ այս ցուցանիշը, պաշտպանի համոզմամբ, ևս չի համապատասխանում իրականում տիրող իրավիճակին: Բացի այդ, նպաստում է պաշտոնատար անձանց համար անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը:
Զեկույցն անդրադառնում է նաև մարտի 1-ի զոհերի՝ արդեն 6-րդ տարին շարունակվող նախաքննությանը:
«Ծառայությունը 2013 թվականին հանրությանը չի ներկայացրել որևէ կարևոր տեղեկություն գործերի ընթացքի վերաբերյալ (ի տարբերություն 2012 թվականի): Ծառայությունը պատճառաբանում է, որ նշված գործի շահերից ելնելով է, որ հանրությանը նշված հարցի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն տրամադրվում»,- գրում է պաշտպանը՝ հավելելով, որ զոհերի ընտանիքների անդամներն ու հարազատներն այն համոզման են, որ ՀՔԾ-ն բավարար արդյունավետությամբ չի կատարում իր գործառույթները:
Ծառայությունը, ըստ պաշտպանի, բավարար քայլեր չի ձեռնարկել նաև ընտրությունների ընթացքում քվեաթերթիկների լցոնման և լրագրողի նկատմամբ բռնության դեպքը բացահայտելու ուղղությամբ, ինչի արդյունքում՝ մեղավորները չեն հայտնաբերվել, իսկ քրեական գործը կասեցվել է: Ու թեև գործով վկա անցնող Նարինե Իսմայիլին հայտարարել էր, որ իր նկատմամբ ծառայությունում ճնշումներ են գործադրվել, այդ տեղեկությունները հերքվել էին ՀՔԾ-ի կողմից:
Պաշտպանը նաև փաստում է, որ ծառայության կողմից հարուցված քրեական գործերը հիմնականում հետագայում փոխանցվել են այլ մարմինների, օրինակ 2013 թվականի ընթացքում ՀՔԾ-ում քննված 102 քրեական գործերից 49-ն ուղարկվել է ստիկանության, ՊԵԿ-ի և ՀՀ ՊՆ-ի քննչական մարմիններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/24/2021 22:01 Լիլիթ Մակունցը ամերիկյան ազդեցության գործակալ էր. Արմեն Աշոտյան
- 01/24/2021 20:00 Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան
- 01/24/2021 18:50 Այսօր էլ Շուշին են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը․ Շարմազանով
- 01/24/2021 18:13 Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
- 01/24/2021 18:26 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա վիրավոր
- 01/24/2021 11:59 Երեւանում ավտոմեքենա է այրվել
- 01/24/2021 11:21 Կոտայքում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. վերջինս հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները