Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

ՄԻՊ-ը՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանների վերաբերմունքի, մարմնավաճառների ու համբույրի մասին 04/04/2014   12:44  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 

Չնայած որ ոստիկանների կողմից ցուցմունքներ և այլ տեղեկություններ ստանալու նպատակով մարդկանց բռնության, դաժան, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բազմաթիվ բողոքներին՝ ՀՀ Ոստիկանությունից պաշտպանին հայտնել են, որ 2013թ. նմանօրինակ միայն 4 դեպք է արձանագրվել, ընդ որում, դրանց հիման վրա քրեական գործեր են հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ասվում է ՄԻՊ-ի 2013թ-ի տարեկան զեկույցի` Ոստիկանությանը երաբերող հատվածում:

Ի դեպ, զեկույցում հիշեցվում է, որ նշված հոդվածը վերաբերում է անձի պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածը նախատեսում է կոնկրետ հանցակազմ՝ «Քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով՝ վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև՝ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու համար»: Բայց ոստիկանությունում այս հոդվածով ոչ մի քրեական գործ չի հարուցվել:

Փոխարենը ՄԻՊ-ին ուղղված բողոքներից պարզ է դարձել, որ անձինք հիմնականում ենթարկվում են բռնությունների՝ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից որոշակի տեղեկություններ ու ցուցմունքներ ստանալու նպատակով: Պարզվել է նաև, որ դա հիմնականում տեղի է ունենում Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում:

Պաշտպանը նշում է, որ իր կողմից առաջարկություն է ներկայացվել՝ բացատրություններ տալու և հարցաքննությունների ընթացքը ոստիկանությունում տեսաձայնագրվելու վերաբերյալ: Ու թեև ոստիկանությունն իր ստորաբաժանումների վարչական շենքերում շարունակում է տեսախցիկներ տեղադրել, բայց մինչ օրս տեսախցիկներով կահավորված հարցաքննության սենյակներ չկան:

Իսկ ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ արձանագրված բռնության 363 դեպքերից ընդամենը 3,4% -ի դեպքում է հարուցվել քրեական գործ: ՄԻՊ-ին Ոստիկանությունից հայտնել են, որ ՁՊՎ-ներում 2013 թվականի ընթացքում ընդունված անձանցից 363-ի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ և դրանց վերաբերյալ իրազեկումներ են ներկայացվել վարույթն իրականացնող մարմիններին՝ համապատասխան ընթացքը որոշելու համար:

Նշված դեպքերից 351-ի կապակցությամբ հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Իսկ հայտնաբերված դեպքերից 7-ը  հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

«Նշվածից կարելի է ենթադրել, որ չեն իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ և/կամ այդ դեպքերը բավարար խորությամբ և արագությամբ չեն ուսումնասիրվել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ քրեական գործ հարուցելու մերժումների հիմնական հիմնավորում է հանդիսացել ձերբակալված և կալանավորված անձանց պնդումները, որ վերջիններս ստացել են վնասվածքները մինչև արգելանքի վերցվելը կամ արգելանքի վերցնելու ժամանակ սայթաքելու կամ ընկնելու հետևանքով»,- ասված է ՄԻՊ-ի զեկույցում:

ՄԻՊ-ի զեկույցն ադրադարձել է նաև Փակ շուկայի ապօրինի շինարարության խնդրին` նշելով, որ Ոստիկանությունը դրսևորել է անգործություն՝ մերժելով քրեական գործի հարուցումը, չնայած որ քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել հայտարարությամբ, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է:

2013 թվականի ընթացքում բազմաթիվ անձանց, այդ թվում` անչափահասների «հրավիրել» են Ոստիկանության բաժին և պահել այնտեղ իրենց կամքին հակառակ: Այս մասին արձանագրում է ՄԻՊ-ը` հավելելով, որ իրավապաշտպանների և մասնագետների հետ հարցազրույցների ընթացքում պարզվել է, որ տասնվեց տարին չլրացած անձանց օպերատիվ հարցումը իրականացվել է՝ առանց օրինական ներկայացուցչի:

Պաշտպանի գրասենյակը բողոքներ է ստացել այն մասին, որ Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:

2013 թվականի ընթացքում գրանցվել են առանձին դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները, հավաքը ցրելու ընթացքում, որոշ մասնակիցների նկատմամբ կիրառել են ոչ իրավաչափ ֆիզիկական ուժ. քաշքշել և հարվածել են՝ նույնիսկ դիմադրության բացակայության դեպքում:

Որպես օրինակ բերվում է ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպը, օգոստոսի 24-ին, երբ Կոմիտաս փողոցում հավաքի մասնակիցների, մասնավորապես` Արգիշտի Կիվիրյանի և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցան բախումները: Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության աշխատակիցները, գտնվելով ծառայության մեջ, եղել են քաղաքացիական հագուստով: Այնինչ, ըստ օրենքի պահանջների՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են համազգեստ կրել, որպեսզի ճանաչելի լինեն անձանց համար:

Մի շարք դեպքերում Ոստիկանության ծառայողներն անհարկի ձգձգել են քննչական գործողությունների իրականացումը, առանց հիմքի երկարատև հարցաքննել են քաղաքացիներին: Բացի այդ, ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները՝ թույլ տալով կոպիտ խախտումներ, մասնավորապես` օգտագործելով անհարգալից, վիրավորական արտահայտություններ:

Ավելին, զանգվածային լրատվամիջոցներում տարածում էր գտել մի տեսագրություն, որտեղ խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` սեռական բնույթի գործողություն կատարելով հավաքի մասնակցի նկատմամբ: Պաշտպանը գրում է, որ ի պատասխան այս խնդրի կապակցությամբ իր քննադատական հայտարարության՝ ոստիկանությունն իր աշխատակցի կողմից հավաքի մասնակից Շողիկ Մելքոնյանին համբուրելու կապակցությամբ նշել է. «Եվրոպական արժեքները որդեգրած որևէ պետությունում համբույրը կամ առավել ևս, համբուրելու վերաբերյալ կասկածները սեռական գործողություններ չեն համարում»:

«Ոստիկանությունն առանձին դեպքերում հավաքների մասնակիցների նկատմամբ դրսևորել է անհանդուրժողականություն և ոչ իրավաչափորեն ցրել հավաքը՝ խախտելով այդ մարդկանց խաղաղ հավաքի իրավունքը: Կոմիտաս 5 հասցեում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի կարևորությունը բարձրաձայնելու նպատակով:

Երկու և ավելի քաղաքացիների նման գործողությունը, ըստ օրենքի, բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք և կարող է տևել մինչև 6 ժամ: Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները, Կոմիտասի պողոտայի երթի խափանումը որակելով հասարակական կարգի խախտում, մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան: Հավաքն սկսելուց շուրջ 50 րոպե հետո Ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների և ցրեց հավաքը»,- արձանագրում է ՄԻՊ-ը:

Մինչդեռ, ըստ պաշտպանի, «Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան ճանապարհներով: Անհրաժեշտ էր միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողոտայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է՝ ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում»:

ՄԻՊ-ն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի առջև նստացույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ճնշումներին: Պաշտպանը գրում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են իրեն և հայտնել, որ կիզիչ արևից պաշտպանության միջոցներ չթույլատրելու, լուսավորության անջատումների եղանակներով պարբերաբար հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են գործադրվում իրենց նկատմամբ: ՄԻՊ-ը եզրակացնում է, որ ոստիկանության նման գործունեության հետևանքով՝ խախտվում է ոչ միայն անձի՝ հավաքների ազատության իրավունքը, այլև միաժամանակ վտանգվում է հավաքի մասնակիցների առողջությունն ու անվտանգությունը:

Նույն խստությունն ու անհանդուրժողականությունը, սակայն, ոստիկանությունը չի դրսևորել,օրինակ, Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում մարմնավաճառությամբ զբաղվողների նկատմամբ:

«Տևական ժամանակ է, ինչ մի շարք անձինք բողոքներ են ներկայացրել Պաշտպանին, որ որոշ անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև՝ ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում»,- գրում է պաշտպանը` հավելելով, որ պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:

Մամուլում բազմաթիվ փաստեր, տեսաձայնագրություններ են ներկայացվել՝ այգում գիշերային ժամերին տեղի ունեցող անառակությունների, զբոսայգու տարածքում հայտնաբերված օգտագործված պահպանակների, կասկածելի հեղուկներ պարունակող ներարկիչների վեաբերյալ, որոնք, ըստ պաշտպանի, կարող էին պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի (խուլիգանություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն և այլն) հատկանիշներ:

Սակայն, նշված տեղեկությունների վերաբերյալ Ոստիկանությունից հայտնել են, որ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»:

Ի դեպ, պաշտպանը փաստում է, որ 2013 թվականի ընթացքում փողոցային մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում իրականացված ստուգայցների արդյունքում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ բերվել են 828 անձինք, սակայն Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգուց և դրան հարող տարածքից ոչ մի անձ համապատասխան ստորաբաժանումներ չի բերվել:

ՄԻՊ-ի զեկույցում ասվում է նաև, որ 2013թ. գրանցվել է 1399 դեպք, երբ Ոստիկանության աշխատակիցները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման 10-օրյա ժամկետը, գրանցվել է 16 բողոք, երբ հանցագործության մասին հաղորդումները քննարկելիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված թվով 3 որոշումներից որևէ մեկը կայացնելու փոխարեն Ոստիկանության աշխատակիցների կողմից կազմվել է եզրակացություն և «կցվել է շարք», որի արդյունքում անձը զրկվել է բողոքարկման իրավունքից:

Զեկույցում անդրադարձ կա նաև Ճանապարհային երթևեկության բնագավառում առկա խնդիրներին: Մասնավորապես` 2013 թվականի ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ արագաչափերը տեղադրվել և գործել են առանց նախազգուշացնող ցուցանակների: Մինչդեռ ՄԻՊ-ը հիշեցնում է, որ օրենքի գերակա նպատակն է խախտումների կանխումը, այլ ոչ թե՝ վարորդին պատժելը:

Ըստ ՄԻՊ զեկույցի՝ խնդրահարույց է մնում նաև կանանց նկատմամբ բռնությունների վիճակագրությունը: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2013թ. ընթացքում գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 580 դեպք: Բայց պաշտպանի աշխատակազմը պարբերաբար դիմում բողոքներ է ստանում ընտանեկան բռնության զոհ հանդիսացող կանանց կողմից, որոնք վերաբերում են ոստիկանության աշխատակիցների կողմից ոչ պատշաճ արձագանքին:


Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

 

 


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]