Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Գագիկ Ջհանգիրյան. Լավ նախագիծ է, ուղղակի մենք պետք է փորձենք ավելի կատարելագործել 04/04/2014   18:14  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում տեղ գտած նորամուծությունների քննարկումները` ներկայացնելով տարբեր կողմերի փաստարկներն ու հակափաստարկները: Սակայն, այս բանավեճին որոշակի առումով, կարծես թե, անհաղորդ է մնացել օրենսդիր մարմինը, որը, ըստ էության, կոչված է նախագիծը ընդունելու կամ մերժելու: 
 
Տևական ժամանակ ԱԺ-ում շրջանառության մեջ գտնվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի դեևս լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվելու պատճառների, նախագծի վիճահարույց դրույթների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ՀՀ նախկին զինվորական դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ:
 
- 2012թ. սեպտեմբերի 14-ից Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել կառավարության հեղինակած Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, իսկ 2013թ.-ի նոյեմբերի 29-ից՝ նախագծի լրամշակված տարբերակը: Բոլորը կարևորում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, սակայն այն այդպես էլ չի ստացել գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և հետևաբար ԱԺ օրակարգում չի ընդգրկվել: Ինչո՞վ է դա պայմանավորված:
 
-Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ ընդունումը հետաձգվում է: Ուղղակի քանի որ Քրեական դատավարության  օրենսգիրքը բարդագույն օրենսգրքերից  մեկն է և մեծածավալ է, դրա քննարկումը չի կարող լինել սովորական օրենքի նման: Մենք հեղինակների հետ արդեն հանձնաժողովի մոտ 15 նիստեր ենք կազմակերպել: Քննարկում ենք օրենսգիրքն ըստ բաժինների, ինստիտուտների, անդրադառնալով յուրաքանչյուր հոդվածի ու նորմի: Հուսամ՝ ևս մի 10-15 այդպիսի նիստ, և հեղինակների հետ մեր նախնական քննարկումը կհամարենք ավարտված:
 
Բայց չպետք է մոռանալ, որ օրենսգիրքը վերաբերում է իրավակիրառ շատ մարմինների, գերատեսչությունների, և մենք պետք է լսենք նաև նրանց կարծիքները՝ այս կամ այն ինստիտուտի, նորմի վերաբերյալ: Ճիշտ է՝ նրանց հետ երկար քննարկումներ   չենք կազմակերպելու, որովհետև օրենսգիրքը նախնական լուրջ լրամշակում   է անցել, բայց որոշակի քննարկումներ այնուամենայնիվ կլինեն:
 
Այնպես որ, ես կարծում եմ, որ օրենսգիրքը նորմալ քննարկման մեջ է: Իհարկե, լավ կլիներ, որ մենք օր առաջ այն ընդունեինք և կիրառման մեջ դնեինք: Բայց, կարծում եմ, սա այն դեպքն է, որ շատ շտապելն օգուտ չի կարող բերել: Օրենսգիրքը գործելու է առնվազն 10-15 տարի և չի կարելի թերի մշակված օրենսգիրք դնել գործողության մեջ:
 
 Պետք է շեշտեմ, որ հեղինակային խմբի կողմից շատ մեծ աշխատանք է կատարված և լավ աշխատանք է կատարված, մեծ ծավալի, տեսական բավարար մակարդակի նախագիծ է պատրաստված, և նկատված թերություններն ու բացթողումները չեն նսեմացնում կատարված աշխատանքի արժեքը: 
 
Քանի որ սա մասնագիտական օրենսգիրք է, և Ազգային ժողովի  ոչ բոլոր  իրավաբան պատգամավորներն են մասնագիտացված քրեական դատավարության մեջ, կարծես, ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում առանց հակասությունների, առանց  լուրջ թերությունների նախագիծ մատուցել ԱԺ-ին: ԱԺ-ի լիագումար նիստում նախագծի ներկայացման և ընդունման փուլում  նման մանրակրկիտ աշխատանք օրենսգրքի վրա հնարավոր չէ կատարել:
 
- Նախագծով ինչպիսի՞ նոր ինստիտուտներ, նորամուծություններ են նախատեսված:
 
-Օրինակ՝ նոր քրեական դատավարությունից հանված է քրեական գործի հարուցման ինստիտուտը: Ինչո՞ւ է հանված: Որովհետև շատ դեպքերում հետաքննության մարմինը և քննիչը կրկնակի աշխատանք էին կատարում, մեկը նյութեր էր նախապատրաստում, հետո մյուսը նույն այդ գործողությունները կատարում էր արդեն հարուցված քրեական գործի պայմաններում: 
 
Հաջորդը՝ հետաքննության ինստիտուտին լիովին նոր մեկնաբանություն է  տրվել: Այն այժմ դիտարկվում է որպես նախաքննության յուրահատուկ ձև, ինչը, իմ կարծիքով, հակասության մեջ է գործող Սահմանադրության հետ: 
 
Հստակեցվել  եւ մանրամասնվել է քրեական հետապնդման հարուցման Սահմանադրության 103-րդ հոդվածով ամրագրված դատախազական լիազորությունը: Այս լիազորության իրականացումը վերապահվել է բացառապես դատախազությանը: Գործող Քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման հարուցման լիազորություն ունի նաեւ քննիչը, հետաքննության մարմինը: 
 
Մտցվել է ցուցմունքների դեպոնացման ինստիտուտը: Եթե վկայի, տուժողի ցուցմունքի դեպոնացումը որևէ վեճ չի առաջացրել,  ապա մեղադրյալի ցուցմունքի դեպոնացումը որոշակի կառույցներում՝ հատկապես փաստաբանական պալատում, մեծ դժգոհությունների  տեղիք է տվել: Դեպոնացման ինստիտուտի ձևակերպումների մեջ  որոշ ճշգրտումներ, հստակեցումներ արդեն արվել է, բայց, հուսով եմ, դեռ մեկ անգամ ևս դրան կանդրադառնանք: Լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել քննչական գործողությունների օրինականությունը, հիմնավորվածությունը ապահովելու համար: 
 
Ձերբակալվածի, իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ են նախատեսվել. ձերբակալվածը պարտադիր պետք է անցնի դատաբժշկական փորձաքննության եւ այլն: 
 
Պաշտպանական կողմի լիազորություններն են ընդլայնվել: Մինչդատական վարույթում մտցվել է պարզեցված վարույթի հասկացություն, որը միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար քրեական հետապնդման ավելի սեղմ ժամկետներ եւ ապացուցման ենթակա ավելի նեղ առարկա է նախատեսել: 
 
Նորությունները շատ են և հենց սա է ապացուցում, որ նոր դատավարական օրենսգիրքը անհրաժեշտություն է: Բայց ես հիմա ոչ ամբողջական, օրենսգրքի ոչ էլ որևէ ինստիտուտի վերաբերյալ վերջնական գնահատականներ չեմ հնչեցնի, քանի որ այն քննարկումները չեն ավարտվել: Մենք կարող ենք նախնական մեր կարծիքը, ներկայացնել քննարկման այս փուլն ավարտվելուց հետո: Այսինքն՝ երբ կլսենք եւ հաշվի կառնենք բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները:
 
- Փաստաբանների կողմից ոչ միանշանակ է ընդունվել սուտ ցուցմունք տալու հետ կապված լուծումը, ըստ որի անձը կամ ճիշտ ցուցմունք պետք է տա, կամ լռի: Այս կապակցությամբ որոշակի մտավախություն կա, որ դա կդառնա «մահակ»՝ նախաքննական մարմնին կամ մեղադրողին հաճո ցուցմունք ստանալու համար:
 
-Սուտ ցուցմունք տալու համար կասկածյալի, մեղադրյալի համար քրեական պատասխանատվության նախատեսումը, ճիշտն ասած, չեմ կարծում, որ իր մեջ մեծ վտանգ է պարունակում, որովհետև վերջիններս լռելու իրավունք ունեն: Օրենսգիրքը կասկածյալին, մեղադրյալին ասում է՝ կամ լռիր, կամ ճիշտն ասա: Ընդ որում, այս ինստիտութտը միայն կասկածյալի, մեղադրյալի համար է նորույթ: Տուժողի, վկայի համար այն գործել է, դա կոնցեպցիա է: 
 
Եթե մենք լիարժեք երաշխավորում ենք մեղադրյալի և կասկածյալի իրավունքների դատավարական պաշտպանությունը և փորձում ենք այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կբացառեն նրանց վրա ֆիզիկական, հոգեկան ազդեցությունը, այդ դեպքում ընդունելի  է սուտ ցուցմունքի համար պատասխանատվություն նախատեսելը: 
 
Ես կարող եմ թվարկել տասնյակ այլ «մահակներ», որոնք օրենսգրքով նախատեսված չեն, բայց պրակտիկայում կիրառվում են: Մենք  օրենսգիրք ենք ընդունում և, այսպես ասած, խելագառության կանխավարկածով չենք կարող ղեկավարվել: Եթե պետք է խախտեն, ինչ էլ ուզում ես գրի՝ կխախտեն: 
 
- Դուք նախագծի վերաբերյալ ունե՞ք որևէ լուրջ առարկություն:
 
- Լուրջ առարկություն ունեմ հետաքննության սահմանման վերաբերյալ:  Մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության վերաբերյալ լուրջ վերապահում ունեմ: Հանձնաժողովում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, այդ խնդիրներին առանձին անդրադառնալ: Դուք լավ տեղեկացված եք, որ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները կատարվում են հատկապես քրեական վարույթի սկզբնական փուլերում՝ նյութերի նախապատրաստման, բերման ենթարկելու, հարցաքննելու, ուստի, իմ կարծիքով, եթե դատախազական հսկողության սկիզբը հնարավորինս առաջ տեղաշարժենք, մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ հնարավորություն կստանանք: 
 
Իմ կարծիքով՝ նաև որոշ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ևս  դատախազական հսկողության առարկա պետք է դառնան, ինչը Արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան երկրների քրեական դատավարություններում ընդունված է: Այսինքն՝ մենք պետք է Քրեական դատավարության նոր օրենսգրքով ընդլայնենք ոչ միայն դատական հսկողության շրջանակը, ինչը արված է որոշ չափով, այլ նաև պետք է ընդլայնենք դատախազական հսկողության ոլորտը, եթե մենք ուզում ենք իրավունքների պաշտպանությունն ավելի երաշխավորված մինչդատական վարույթ ունենալ:
 
Մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման վերաբերյալ ես ևս մտահոգություն ունեմ, ինքնախոստովանական ցուցմունքը կարող է դառնալ «ապացույցների թագուհի»,  չարիք դառնալ և հետագայում հնարավոր չլինի կամ շատ դժվար լինի շտկել կատարված սխալը ողջ քրեական արդարադատության համար:
 
 
Հարցազրույցը վարեց Գայանե Մելիքյանը
 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]