Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Կալանքից ազատվելուն հետևեց մեղադրյալի ու նրա հոր ինքնասպանությունը 04/03/2014   20:34  |  ԳՈՐԾ #

 
Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվելուց հետո նոր կազմով քննության համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձվել «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ  գործը:
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Կարաքեշիշյանը հիշյալ հափշտակությունը կատարելու վերաբերյալ նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել   Արտաշես Գալուստյանի հետ և Աշոտ Առուշանյանի օժանդակությամբ` նրա կողմից նախապես տրամադրած տեղեկատվության հիման վրա, գաղտնի հափշտակել են «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափի գույքը:
 
Էդգար Կարաքեշիշյանը, ըստ մեղադրանքի, անձնական շահագրգռվածությամբ նաև հափշտակել ու ոչնչացրել է պաշտոնական փաստաթղթեր ու կնիքներ:
 
Էդգար Կարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Աշոտ Առուշանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով: 
 
Է.Կարաքեշիշյանն առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 70%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 39.480.000 ՀՀ դրամի չափով։
 
 Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ,  և  դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 16.920.000 ՀՀ դրամի չափով։
 
Նշենք, որ մինչդատական վարույթի ընթացքում որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննված Ա.Գալուստյանի մահվան (ինքնասպանություն գործելու) հիմքով որոշում էր կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
 
Իր վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Ա.Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել էր անպարտ ճանաչել իր պաշտպանյալին: 
 
Ըստ պաշտպանի հիմնավորումների՝ մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցներից իր պաշտպանյալի մասով վերաբերելի են միայն մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև՝ վերջինիս և իր պաշտպանյալի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները, որոնք մեղադրյալի մահվան հիմքով ենթակա չէին հրապարակման և հետազոտման:
 
Ավելին, պաշտպանի համոզմամբ՝ դրանք հրապարակելով՝ Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, խախտել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, հակասել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «անկախ և անկողմանկալ դատարան» բնորոշմանը, խախտել նաև ՀՀ Սահմանադրության 5-րդ մասի 2-րդ կետի պահանջները, քանի որ մեղադրանքի կողմի համար մեղադրանքը պաշտպանելու համար ստեղծել է օրենքով չսահմանված հնարավորություններ։
 
Մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև վերջինիս և իր պաշտպանյալի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները, որոնք դրվել են իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում, անթույլատրելի ապացույցներ են, քանի որ ձեռք են բերել Ա.Գալուստյանի պաշտպանական իրավունքի և առերեսման դատավարական կարգի էական խախտումներով։ 
 
Պաշտպան Լ.Սիմոնյանի կարծիքով՝ վիճարկվող ցուցմունքները նախաքննական մարմնի և մեղադրյալ Ա.Գալուստյանի միջև գործարքի հետևանք են, քանի որ այդ ցուցմունքները տալու խոստման դիմաց է փոփոխվել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, և նա հայտնվել է ազատության մեջ։
 
Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ՝ առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար, քրեական գործով ձեռք բերված ապացույցները գնահատելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջների խախտումներ, թերի, հիմնավոր չի գնահատել քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում` թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: 
 
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նոր դատաքննության ընթացքում անհրաժեշտ է բազմակողմանի քննություն կատարել՝ Ա.Գալուստյանի նկատմամբ տուժողների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու, քննությանը խորթ մեթոդների կիրառմամբ ցուցմունքներ կորզելու մասին Ե.Եղիյանի և Տ.Առաքելյանի փաստարկների վերաբերյալ Ա.Առուշանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի և պաշտպանական ճառի պատճառաբանությունները ստուգելու ուղղությամբ: 
 
Վերադաս դատարանն անհրաժեշտ է համարել նաև պարզել, թե տևական ժամանակ ցուցմունքում Ա.Առուշանյանի մասին տեղեկություններ չհայտնելուց հետո ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության Էրեբունու բաժնի պետի կողմից Ա.Առուշանյանի՝ հանցագործությանն օժանդակելու մասին օպերատիվ տվյալ հաղորդելու օրը՝ 2012թ. հունիսի 19-ին ,Ա.Գալուստյանի կողմից իր ցանկությամբ արդեն նշանակված հանրային պաշտպանի ծառայությունից հրաժարվելու և անմիջապես Ա.Առուշանյանի դեմ ցուցմունքներ տալու հանգամանքը և դրանից հետո կալանավորում խափանման միջոցը փոխելը:
 
Անհրաժեշտ է պարզել նաեւ, թե վերոնշյալը կապ ունի՞ արդյոք Ա.Առուշանյանի դեմ Ա.Գալուստյանի կողմից ցուցմունքներ տալու և վերջինիս ցուցմունքների արժանահավատության հետ: 
 
Արձանագրելով, որ ամբաստանյալ Էդ.Կարաքեշիշյանին մեղսագրված արարքի հետ կապված ձեռք բերված ապացույցները բավարար են՝ համապատասխան եզրահանգումներ կատարելու համար, Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել է, որ Էդ.Կարաքեշիշյանի վերաբերյալ քրեական գործի մասը Ա.Առուշանյանի վերաբերյալ գործի մասից անջատել հնարավոր չէ, քանի որ կարող է անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա: 
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլիներ, որ պաշտպանական կողմի բերած փաստարկների հիման վրա  Վերաքննիչ դատարանը կայացներ արդարացման դատավճիռ:  
 
Նոր  քննության ընթացքում վկա Տիգրան Առաքելյանը ցուցմունք է տվել, որ երբ ձերբակալել են Արտաշես Գալուստյանին, մոտ մի ամիս հետո 5-6 օր վերջինս պահվել է իրենց խցում և իրեն պատմել է իր հետ տեղի ունեցած դեպքերի մասին:
 
Երբ Գալուստյանին բերման են ենթարկել Էրեբունու ոստիկանության բաժին, նրա նկատմամբ բռնություններ, ճնշումներ են կիրառվել, մասնավորապես՝ «ռետինե մահակով, որ նման էր առնանդամի, փորձել են  նրա նկատմամբ բռնություն գործադրել, նկարել ու դա  ուղարկել մեկուսարան»։
 
Այսինքն՝ ըստ վկայի՝ դրա արդյունքում է, որ նա տվել է վիճարկվող ցուցմունքները: Գործի հետագա ընթացքը, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, ցույց է տվել հետևյալը՝ Գալուստյանը պաշտպանից հրաժարվում է, խնդրում է հանրային պաշտպան: Այդ օրը, երբ նա Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք է տալիս, քննիչը գալիս է մեկուսարան՝   չգիտես որտեղից տեղեկանալով, որ Արտաշես Գալուստյանը կարող է հանկարծ հանրային պաշտպանից էլ հրաժարվի: Առանց հանրային պաշտպանի ներկայության՝   Գալուստյանը  հրաժարվում է նրանից և սկսում է ցուցմունք տալ:
 
«Աշոտ Առուշանյանի ու Արտաշես Գալուստյանի առերես հարցաքննության ժամանակ վերջինս շատ ճնշված վիճակում է եղել, մի քանի անգամ ներողություն է խնդրել Աշոտից, որ ստիպված է նման ցուցմունք տալ նրա դեմ, սակայն այդ ամենը քննիչի կողմից չի արձանագրվել»,- նշեց Լիպարիտ Սիմոնյանը:
 
 Գալուստյանը կալանքից ազատվելուց երկու օր անց ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով, դրան հաջորդել է նաև նրա հոր ինքնասպանությունը: 
 
 Բացի այդ, պաշտպանը նշեց, որ իրականում առկա չէ որևէ ապացույց, որ Աշոտ Առուշանյանը որևիցե կապ ունի այդ հանցագործության հետ: Նույնիսկ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ կայացնելիս արձանագրել էր, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել Աշոտ Առուշանյանի կողմից   «թղթի վրա» տվյալներ փոխանցելը, դատարանը ենթադրել է, որ դա կարող էր լինել բանավոր և «ենթադրության հիման վրա  կայացրել է մեղադրական դատավճիռ»:
 
Պաշտպանը հույս հայտնեց, որ երկրորդ դատաքննությամբ արդարությունը կվերականգնվի:
 
 
 

Արխիվ

[]