Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

«Ինքն իր երակները կտրում էր, արյունը քսում դեմքներիս ու ասում, որ մատաղ է անելու». դատարանում պատմել է մորը սպանելու մեջ մեղադրվող ամբաստանյալի կինը 03/31/2014   22:33  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մորը ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Արմեն Չիլինգարյանի կինն այսօր դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալ ամուսինը ծեծի էր ենթարկում թե՛ իրեն և թե՛ մորը, ու մինչև արյուն չէր տեսնում չէր հանգստանում:
 
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց ամբաստանյալի կինը` Գայանե Առաքելյանը: Վերջիններս ամուսնացել են 1995թ. եւ համատեղ կյանքի ընթացքում ունեցել 2 տղա երեխա:
 
Կնոջ խոսքով՝ արդեն շուրջ 10 տարի է, ինչ ամուսինն իրեն ծեծում է: Ըստ նրա՝ Ա.Չիլինգարյանն իրեն ծեծի է ենթարկել անգամ հղի վիճակում: Սկզբնական շրջանում մորից «քաշվում» էր, բայց հետո, ինչպես նշեց վկան, արդեն մոր ներկայությունն էլ չէր օգում:
 
«Ինքն իր երակները կտրում էր, արյունը քսում դեմքներիս ու ասում, որ մատաղ է անելու»:
 
Ըստ վկայի՝ամբաստանյալն ագրեսիվ է եղել միայն ալկոհոլ օգտագործած վիճակում, կամ երբ արգելել են խմել, կամ թափել են օղին:
 
Գ.Առաքելյանի ներկայացմամբ՝ ամուսինը 2004 թվականից սկսել է նաև մորը ծեծել եւ բազմիցս հարեւանները զանգել են իրեն՝ աշխատավայր,եւ ասել. «Արի հասի, սկեսուրիդ սպանեց»:
 
Վկան նշեց, որ եղել է դեպք, երբ կացինը հազիվ է ամուսնու ձեռքից վերցրել, իսկ դանակները միշտ պահել է, որպեսզի ամուսինը չգտնի: Մեկ անգամ էլ, աշխատանքից տուն վերադառնալով, վկան  սկեսուրին հայտնաբերել է այնպիսի վիճակում, որ անգամ չի ճանաչել. նրա  դեմքն ամբողջությամբ այտուցված է եղել, կապտուկների մեջ:
 
Գ.Առաքելյանը հայտնեց, որ հիվանադանոց կամ ոստիկանություն չեն դիմել, քանի որ մայրն անընդհատ խղճացել է որդուն:
 
Դեպքից մեկ տարի առաջ էլ, վկայի խոսքով, երբ տեսել է, որ իր և երեխաների կյանքին վտանգ է սպառնում, գնացել է հայրական տուն: Այդուհանդերձ, շփումները շարունակվել են, երեխաները հոր հետ հանդիպել են, իսկ ինքը փորձել է ամուսնուն «դարձի բերել»:
 
Դեպքի օրն ամուսինը զանգահարել է կնոջը և ասել, որ փոքր տղային ուղարկի իր մոտ: Վկայի պատմելով՝ նախ համաձայնել է, բայց հետո թույլ չի տվել, քանի որ տղան պետք է դասերը պարապեր:
 
Որոշ ժամանակ անց ամուսինը նորից զանգահարել է եւ այդ ժամանակ արդեն կինը զգացել է, որ նա հարբած է: Գ.Առաքելյանի վկայությամբ՝ ամուսինը խմած եկել էր իր հայրական տուն ու փորձել երեխային թաքուն տանել, ինչի պատճառով նորից վեճ է առաջացել, եւ ինքը թույլ չի տվել, որպեսզի ամուսինն այդ վիճակում երեխային տանի, և նա հեռացել է:
 
Իսկ ավելի ուշ վկային զանգահարել են ոստիկանությունից, որտեղ էլ տեղեկացել է, որ ամուսինը հարբած ծեծել է մորը և սպանել:
 
Ի դեպ, նշենք, որ վկային ուղղված պաշտպանական կողմի հարցերը մեղադրական բնույթ էին կրում: Թե ինչու՞ թույլ չի տվել հորը որդուն տանել կամ ինքն է որոշում, թե երբ պետք է հայրը տեսնի որդուն, կամ, տարիներ շարունակ նրա հետ ապրելով, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ամբաստանյալը բուժվի:
 
Ամբաստանյալի կինը նշեց, որ ամուսինը հիմնականում հարվածել է իր սկեսուրի դեմքին և գլխին կամ քաշել է գլխաշորը՝ ասելով «սատանա ես», իսկ իրեն ամուսինը հարվածել է մարմնի տարբեր մասերին:
 
Վկան նաև հայտարարեց, որ ամուսնու քույրն օրեր առաջ իրեն հայտարարել է, թե տունը վաճառելու է, որ եղբորը «բանտից դուրս հանի ու գժանոցում տեղավորի», ու ավելացրել. «իմ եղբայրը պետք ա գնա նստի, դու ինչ խղճով ես էտ 3 սենյականոց տանը ապրելու»: 
 
Այնուամենայնիվ, ամբաստանյալի կինն ընդունեց, որ ամուսինը հիվանդ է:
 
Հաջորդիվ ցուցմունք տվեց ամբաստանյալի հորեղբոր աղջիկը՝ Սուսաննա Չիլինգարյանը, ով նշեց որ դեպքից ամիսներ առաջ ինքը ևս մեկ անգամ տեսել է ամբաստանյալի մորը` աչքը կապտած, նրան լուսանկարել է և skyp-ով ցույց տվել նրա` Ստավրոպոլում ապրող դստերը` առաջարկեով եղբորը կամ մորը տանել իր մոտ: Մայրը հրաժարվել է գնալ` ասելով, որ իր «տունն ու տեղը, որդուն ու՞մ թողնի»:
 
Հարցաքննվեց նաեւ ամբաստանյալի հարևանը՝ գործով վկա Արթուր Բաղդասարյանը, ով ամբաստանյալին նկարագրեց որպես խելոք, համեստ տղա է, ով խմելու հետ սեր ունի: Ըստ նրա՝ մայրը պարբերաբար բարկանում էր որդու վրա` խմելու համար, առաջանում էր վիճաբանություն:
 
Վկան նաև նշեց, որ դեպքից առաջ մի քանի անգամ տեսել է տիկին Գոհարին՝ ամբաստանյալի մորը՝ աչքերը կապտած: Իր հարցին ի պատասխան, թե ինչ է պատահել, տիկին Գոհարը ոչ մի անգամ չի ասել, որ տղան է «հեղինակը», այլ  միշտ ասել է, թե կապտուկներն ընկնելու հետևանքով են առաջացել:
 
Դեպքի օրն ամբատանյալի տանից ձայներ է լսել ,դուռը թակել է` հետաքրքրվելու համար, թե արդյոք Արմենը կրկին խմա՞ծ է, սակայն վերջինս դուռը չի բացել, իսկ ձայներն էլ դադարել են: 10 րոպե անց ամբաստանյալը եկել է վկայի տուն և ասել «արի հասի, մաման վատ ա»:
 
Վկայի խոսքով՝ ինքը շտապել է Արմենենց տուն,տեսել տիկին Գոհարին բազմոցին մերկ պառկած, դեմքն ամբողջությամբ կապտած, սակայն արյան հետքեր չի տեսել, բայց այլ սենյակում տեսել է թրջած շորեր:
 
Վկայի հարցին, թե ինչ է պատահել Արմենն ասել է. «Վաննայի միջից ընկել է»:
 
Վկան անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն ժամանելով նրանք հայտնել են, որ «արդեն մեկ ժամ է մահացած է»:
 
Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսնելով՝ մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները:
 
Համաձայն որոնց՝ Արմենն իր տան դուռը թակել է և օգնություն խնդրել մեկ ժամ անց` ասելով «հասի օգնի, մաման մեռնում ա», իսկ մինչև շտապ օգնության գալը ինքն արդեն հասկացել է, որ տիկին Գոհարը մահացել է: Իսկ այն հարցին, թե ի՞նչ է եղել` Արմենը պատասխանել է, որ գնացել է որդուն տեսնելու` չեն թողել, ինքն էլ խմել է և մորը ծեծի ենթարկել: 
 
Վկան նաև նշեց, որ դեպքից առաջ ամբաստանյալի մայրը դիմել է իրեն` ասելով, որ «օգնի, Արմենը գժվել է»:
 
Վկայի խոսքով՝ Արմենը ոտաբոբիկ վազել է դրսում, աչքին միջատներ են երևացել, դիտահորերն է բարձրացրել, ասել է, թե այնտեղ երեխաներ կան: Դատական նիստում հայտնի դարձավ, որ վկայի օգնությամբ  ամբաստանյալը որոշ ժամանակ գտնվել է նարկոդիսպանսերում և բուժում  ստացել:
 
 

Արխիվ

[]