Թեմաներ
Երեքշաբթի 06 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/01/2020   23:49 Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ 06/01/2020   23:36 Աննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 06/01/2020   23:15 Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը. Նաիրա Զոհրաբյան 06/01/2020   23:05 Ասանժը հիվանդության պատճառով բաց է թողել իր արտահանձնման դատը 06/01/2020   22:28 Կենտրոն վարչական շրջանում կասեցվել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով. ՍԱՏՄ 06/01/2020   22:18 Համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա. ԱՀԿ 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   21:01 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 06/01/2020   20:52 Նախ՝ երեխաներին պաշտպանեք շներից, հետո՝ շներին մարդկանցից 06/01/2020   20:45 Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը. Պաշտպանը վստահեցնում է՝ Արման Սահակյանն առնչություն չունի մեղսագրվող արարքին 06/01/2020   20:38 ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել Դավիթ Սանասարյանի գույքը. Սարդարյան 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/01/2020   20:07 Առաջիկայում կավելանան վերակենդանացման բաժանմունքի մահճակալները 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   19:56 «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:52 Սահմանափակումներին վերադառնալը ծայրահեղ մեթոդ է. այս պահին նմանատիպ որոշում չունենք. Ավինյան 06/01/2020   19:49 ԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելը և այն վերացական գնահատելն ընդամենը վերահաստատեցին դիրքորոշումը. Դավթյան 06/01/2020   19:45 Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք 06/01/2020   19:38 «Բոլոր շփումներում մեր պոտենցիալ շրջապատի մարդկանց պետք է վերաբերել, որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:24 Վարակակիրներից 440-ը ծանր, 55-ը ծայրահեղ ծանր վիճակում է. Թորոսյան 06/01/2020   19:20 Սպիտակամորթ ամերիկացիները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել ռասիզմի տարիների համար 06/01/2020   19:00 «Բելառուսում մայդաններ չեն լինի, մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք ». Լուկաշենկո 06/01/2020   18:55 Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ 06/01/2020   18:52 «Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է 06/01/2020   18:47 Ինչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին 06/01/2020   18:44 ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը 06/01/2020   18:34 Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին 06/01/2020   18:27 Գոռ Հովհաննիսյան. ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել 06/01/2020   18:22 Սահմանադրության հերթական խախտումը. պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը 06/01/2020   18:18 Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են 06/01/2020   18:15 Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ 06/01/2020   18:11 Նախագահական կայք՝ երեխաների համար 06/01/2020   18:09 Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ 06/01/2020   17:53 Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում 06/01/2020   17:39 Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է 06/01/2020   17:28 Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատացել է 06/01/2020   17:23 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 06/01/2020   17:20 ԻԻՀ քաղաքացիները հունիսի 1-ից կարող են առանց արտոնագրերի գալ Հայաստան 06/01/2020   17:15 Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի 2 դեպք կա 06/01/2020   17:08 Արցախի Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին 06/01/2020   16:57 Դանակահարություն Ակնալիճ գյուղում 06/01/2020   16:53 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 06/01/2020   16:50 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին 06/01/2020   16:42 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 06/01/2020   16:39 «Հոկտեմբերի 27»-ի գործով կհարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը. Գլխավոր դատախազը չբացառեց 06/01/2020   16:34 Մինչ այս պահը որևէ քայլ ձեռնարկե՞լ եք վերջին 20 տարիների ընտրական հանցագործությունների ուղղությամբ. Բաբաջանյանը՝ դատախազին 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   16:10 ԶԼՄ-ները հայտնում են՝ երկու շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողի» մահվան մասին 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան

Հայկ Ալումյան. Դատավորը դառնում է երկրորդ մեղադրող, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ 03/18/2014   13:07  |  Հարցազրույց

 
1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Սահմանադրությունը, հետագայում այն լրամշակելու երկու փորձ կատարվեց, որոնցից առաջինը` 2003 թ. մայիսի 25-ի հանրաքվեն, տապալվեց, իսկ Սահմանադրությունը բարեփոխելու նպատակով երկրորդ հանրաքվեն անցկացվեց 2005թ. նոյեմբերի 27-ին:
 
Ըստ մասնագետների` ներկայումս ևս Հայաստանում կա սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն: Այս մասին է «Փաստինֆո»-ի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
 
- Ինչպե՞ս եք վերաբերվում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հերթական գործընթացին: 
 
- Սահմանադրությունը շատ կարևոր փաստաթուղթ է, այն  պետք է կանխորոշի երկրի գործունեության հիմնարար սկզբունքները հարյուրամյակների հեռանկարով, իսկ մեզ մոտ դա փոխվում է այնքան հաճախ, ինչպես անգամ իրեն հարգող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր կանոնադրությունը այդքան հաճախ չի փոփոխում:
 
Դա ստեղծում է իրավական ծայրահեղ անորոշություն, դա բերում է հսկայական ռեսուրսների վատնման: Վերջին հաշվով օրենքները կամ Սահմանադրությունը իրավաբանների համար չեն նախատեսված, դրանք նախատեսված են այլ մասնագիտության քաղաքացիների համար, նրանք իրենց մասնագիտությունը թողած՝ նորից պետք է Սահմանադրություն սերտեն:  
 
- Այդուհանդերձ, Ձեր որպես փաստաբանի կարծիքով, գործող Սահմանադրությունն ի՞նչ խնդիրներ է առաջացնում, փոփոխությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում: 
 
- Իրավաբանական ոլորտին առնչվող հատվածներում` Սահմանադրության առաջին, երկրորդ գլուխներում՝ Սահմանադրական կարգի հիմունքները, Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքերն ու ազատությունները, ինչպես նաև Դատական իշխանության գլխում,  ես չեմ տեսնում լուրջ թերություններ, կան խմբագրական մանր հարցեր:  Կցանկանայի նշել, մասնավորապես,  դատախազությանը վերաբերող դրույթը,  որը Սահմանադրության «Դատական իշխանությունը» գլխի մաս է: Ստացվում է, որ ինչ-որ մեկը թյուրիմացաբար այդ գլխում մտցրել է նաև դատախազությանը: Այդ անախրոնիզմը մինչև հիմա պահպանվել է: 
 
Հարցերն էլի, իհարկե, կարելի էր լուծել, բայց ոչ այն ձևով՝ համատարած ու փաթեթով, ինչպես հիմա է նախատեսվում:
 
 
Փոփոխություններ կատարելու մեխանիզմն ինքն իրենով հակասահմանադրական է. նախագծում են սահմանադրական փոփոխությունների մի հսկայական փաթեթ, որը կարող է ընդունվել կամ չընդունվել միայն հանրաքվեով: Տարբեր հոդվածներ, դրանց տարբեր մասեր են փոփոխվում, քաղաքացին կարող է շատ կողմնակից լինել   առաջարկվող փոփոխություններից մեկին և կտրականապես դեմ լինել առաջարկվող մեկ ուրիշ փոփոխության, սակայն քաղաքացու՝ հանրաքվեի մասնակցի առջև խնդիր  է դրվում՝ կամ բոլորն  ընդունել կամ ոչ մեկը չընդունել:
 
Այսինքն՝ ինչ է ստացվում, ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես քվեարկեմ ինձ դուր եկած փոփոխության օգտին, եթե ես ուզում եմ ինձ դուր եկած փոփոխության օգտին քվեարկել, ուրեմն պայման են դնում՝ ուրեմն  պետք է այս էլ ընդունես: Իմ կարծիքի վրա բռնանում են՝ որպես հանրաքվեի մասնակցի: Դա  այդպես պետք է չլինի: Նախ այդ փոփոխություններն այդքան զանգվածային չպետք է լինեն, բնականաբար, և ամեն փոփոխություն պետք է առանձին դրվի քվեարկության: 
 
Ցանկացած քվերակության մասնակցի առաջ դնում են երկընտրանք: Ստացվում է, որ մի դրական փոփոխությունը դառնում է խայծ, որ դրա տակ անցկացնեն այն, ինչ կամենում են: Քաղաքացուն գայթակղում են երեխայի պես. եթե ուզում ես պաղպաղակ ուտել, ճաշը կեր, նոր հետո մենք քեզ պաղպաղակ կտանք: Չպետք է այդպես լինի:  
 
Բացի այդ, ամեն հոդվածում եղած փոփոխություն պետք է դրվի նախ շատ լուրջ քննարկման, շատ լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն և հակափաստարկներ,  և հանրությունը պետք է արդեն կողմնորոշված լինի դրա վերաբերյալ, նոր այդ փոփոխությունը կարող է դրվել հանրաքվեի: Չի կարելի փաթեթային դնել ու քվեարկել: Սահմանադրությունը հարգալից վերաբերմունք է  պահանջում:   
 
- Ի՞նչ կուզենայիք տեսնել փոփոխությունների նախագծում: 
 
- Ես կուզենայի,  որ վերադարձվեր սահմանադրական այն դրույթը, որ գոյություն ուներ 1995թ. Սահմանադրության մեջ, որտեղ ասված էր, որ օրենքով սահմանված դեպքերում քրեական դատավարությունն իրականացվում է երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Սա շատ կարևոր դրույթ է, և վաղ թե ուշ մենք կգանք այդ մոդելին, գոնե վաղ թե ուշ կգանք այն գիտակցմանը, որ այդ մոդելն անհրաժեշտ է:  
 
ԱՄՆ-ում, երբ մենք ուսումնասիրում էինք դատարանների, փաստաբանների գործունեությունը ու առանձնահատկությունները, դատավորներից մեկը մի միտք հայտնեց, որն իմ մեջ տպավորվեց, մյուս դատավորները բոլորը համաձայնեցին այդ մտքի հետ. եթե մեզ մոտ չլինեին երդվյալներ, դատավորներից յուրաքանչյուրը կարճ ժամանակ անց   դատավարության ժամանակ կդառնար երկրորդ մեղադրող: Դա օբյեկտիվ պրոցես է, երբ որ քրեական գործեր քննող դատավորը քիչ-քիչ տեղափոխվում է մեղադրանքի կողմ, դառնում երկրորդ մեղադրողը, եթե դատական պրոցեսում չեն լինում երդվյալ ատենակալներ: Այդ ինստիտուտը շատ կարևոր է քրեական դատավարությունում:  
 
Ճիշտ է, դա չի նշանակում, որ բոլոր գործերը պետք է քննվեն երդվյալների մասնակցությամբ և անկախ մարդու ցանկությունից: Ոչ, այդտեղ կան մեխանիզմներ: Նախ՝ ոչ բոլոր գործերի դեպքում, և եթե մարդը ցանկանում է, որպեսզի իր գործը քննվի սովորական կազմով՝ առանց երդվյալների, ապա դա էլ իր իրավունքն է: Բայց երդվյալների ինստիտուտը պետք է լինի, մարդը պիտի կարողանա ընտրել և մարդը պիտի հնարավորություն ունենա ոչ թե չինովնիկներին ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, այլ հանրությանը:  
 
Պետությունը քրեական դատավարությունում, ըստ էության, պետք է ունենա երկու կարևոր գործառույթ. ապահովի, որպեսզի ցանկացած մարդ, նույնիսկ, եթե Սուրիկ Խաչատրյանը լինի կամ ուրիշը, եթե դրա անհրաժեշտությունը կա, կանգնի դատարանի առջև, և երկրորդ՝ եթե հանրությունն իրեն ճանաչեց մեղավոր (երդվյալներն ընտրվում են հանրության կողմից), ապա ցանկացած մարդ, ով ուզում է լինի՝ նույնիսկ Սուրիկ Խաչատրյանը, պետությունը պետք է ապահովի, որ նա գնա ու կրի իր պատիժը: Այդ երկու գործառույթների հետ միասին պետությունը նաև ինքն է որոշում այս մարդը մեղավոր է, թե՝ չէ, այստեղ տրամաբանական շղթան կտրվում է։ Հանրությունը պետք է որոշի՝ այդ մարդը մեղավոր է, թե՝ չէ:
 
- Այդ գաղափարի ընդդիմախոսներն ասում են, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը չի կարող աշխատել Հայաստանում. երկիրը փոքր է, բոլորն իրար ճանաչում են կամ կարող են ճանաչել, ուստիև՝ կան երդվյալների վրա անօրինական ազդեցությունների լծակներ: 
 
- Վրաստանն էլ նույն առանձնահատկություններն ունի, ինչ և Հայաստանը: Վրաստանում ինչպե՞ս է աշխատում, աշխատում է, չէ՞: Մենք, ցավոք մեր մասին ավելի վատ կարծիք ունենք, քան թե ուրիշ ազգեր՝ մեր մասին: Հայաշատ Գլենդելում դատավարության ժամանակ որևէ մեկի մտքով չի անցնի ասել, որ երդվյալների մեջ հայ չընտրենք, որովհետև նրանց մեջ կապերը մի քիչ շատ են: Մեզ վստահում են, մեր մենթալիտետի մասին այդքան վատ կարծիք չունեն: Բացի այդ, դահլիճ մտնելուց հետո ատենակալները կերպարանափոխվում են. երբ ստանձնում են պատասխանատվությունը՝ որոշելու մարդու ճակատագիրը, բոլորովին ուրիշ կատեգորիաներով են սկսում մտածել: Եվ, ի վերջո, հասարակությունը, եթե չարագործին արդարացնի, թող գնա նրա հետ էլ ապրի:
 
- Ըստ  Ձեզ, ի՞նչ պետք է արվի՝ անկախ դատական համակարգ ունենալու համար: 
 
- Երկրորդ առաջարկությունս, որը նույնպես սահմանադրական փոփոխությունների խնդիր է, հենց դրան է առնչվում: Գուցե սա թվա մի քիչ ծայրահեղական գաղափար, բայց համոզված եմ, շուտ թե ուշ այս գաղափարին էլ ենք գալու: «Դատարանները, դատավորը արդարադատություն իրականացնելիս պետք է լինեն անկախ» սկզբունքը  շատ հետաքրքիր տրանսֆորմացիա ապրեց մեզանում, վերածվեց իր հակապատկերին։ Մեզ մոտ այդ դրոշի տակ ի՞նչ արեցին. դատական համակարգը փորձեցին անկախացնել, ստեղծեցին, ըստ էության, ավտոնոմ գործող մի համակարգ։
 
Եթե չխոսենք ստվերային ճնշման մեխանիզմների մասին, զուտ օրենքի տեսանկյունից, դատական համակարգն այսօր այնքան անկախ է, որ արդեն մի ավտոնոմ համակարգ է, բայց արդյունքում չլուծվեց դատավորի անկախության հարցը. դատական համակարգը դարձավ անկախ, իսկ դատական համակարգի անկախությունը ոչ մի կիրառական նշանակություն չունի, անիմաստ բան է: Կարևորը, որ կոնկրետ դատավորը կոնկրետ գործով արդարադատություն իրականացնելիս անկախ լինի:
 
Դատավորը ոնց որ կախյալ էր, մնաց կախյալ և մի քիչ էլ ավելի կախյալ դարձավ, որովհետև ունենք մտրակ՝ ի դեմս Արդարադատության խորհրդի. գիտենք, թե որտեղ են Արդարադատության խորհրդի որոշումներն ընդունվում: Եթե ինչ որ մեկն էլ չգիտե, լավագույնս ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի  անցյալ տարվա զեկույցում:
 
Դատավորները չանկախացան, ընդհակառակը՝ ավելի կաշկանդված են իրենց դատական ակտերն ընդունելիս, հատկապես, երբ  հասարակական հնչեղություն ունեցող կամ, ասենք, գործադիր իշխանության համար նշանակություն ունեցող  գործեր են: 
 
Բայց որտե՞ղ է դատավորին անկախացնելու հնարավորությունը: Արդարադատության խորհուրդը դատավորների նշանակման, առաջխաղացման, պաշտոնավարման դադարեցման հարցում պետք է լինի գլխավոր մարմինը, եւ դատավորը կախված է այդ մարմնից։ Գործող կարգավորումների պարագայում խոսել արդարադատություն իրականացնելիս դատավորի անկախության մասին, անհնարին է։
 
Մենք ինքներս մեզ ենք խաբում և, իհարկե, մի քիչ էլ խաբում ենք միջազգային հանրությանը, ասում ենք՝ տեսեք մենք ինչքան լավ երաշխիքներ ենք ստեղծել: Բայց իրականությունը դա չէ իհարկե: Իրականությունը նա է, որ մեր դատավորները կախյալ են, շատ կախյալ: Դրա միակ ելքը,  համենայն դեպս Հայաստանի պայմաններում գոյություն ունեցող դաշտում, եթե ուզում ենք դատավորին դարձնել անկախ, ապա միակ ելքն ընտրովի դատական համակարգ ունենալն է. գոնե առաջին ատյանի դատարանների դատավորի պաշտոնը պետք է լինի ընտրովի պաշտոն: Գուցե երկրորդ ատյանը լինի այդ դատավորների կողմից ընտրվող, գուցե երրորդ ատյանը լինի խառը սկզբունքով՝ ընտրվող, նշանակվող։ Կարելի է ուրիշ մեխանիզմների շուրջ մտածել: 
 
Եթե ընտրությունները մեզ մոտ վարկաբեկված են,  դա չի նշանակում, որ ընտրական մեխանիզմներից պետք է հրաժարվել,  ընտրությունների մեխանիզմն է պետք կատարելագործել: Մեր դատական համակարգը հիմա մի տարօրինակ ձևով է ձևավորում, ինքն իրեն վերարտադրող մի կառույց է: Մենք ունենք դատական համակարգ, որն ինքն է իրեն ձևավորում՝ հենց որ դատավորի ժամկետը լրանում է, իրենք են որոշում հաջորդ դատավորն ով պետք է լինի: Դա նույնն է, որ պատգամավորները ընտրեն հաջորդ պատգամավորներին կամ էլ նախագահը՝ հաջորդ նախագահ:
 
Առայժմ ոչ Սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստողներն են պատրաստ այդ գաղափարը քննարկել, ոչ երկրի իշխանություններն են պատրաստ այդ գաղափարն ընդունել, ոչ էլ՝ հասարակությունը, ցավոք: Սակայն անպայման գալու ենք այս մտքին: 
 
Ես համոզված եմ, որ հաջորդ սահմանադրական փոփոխությունների փաթեթում ընտրովի դատական համակարգ կնախատեսվի, և Դուք էլ կհիշեք, որ տարիներ առաջ Դուք եք առաջինն այդ մասին գրել:      
 

    Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի                         
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:40 07/03/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված
10:40 21/01/2014  |  ՄամուլՔննիչը դատարանի չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարևոր ցուցմունքներ
22:18 14/01/2014  |  ԼՐԱՀՈՍԵրաշխավորվել է փաստաբան Հայկ Ալումյանի «Դատավարական հմտություններ» ուսումնական ձեռնարկը
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները
17:49 08/11/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցություն
12:01 04/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայկ Ալումյանի երկրորդ դիմումի գործով եւս դատավորը դիմեց դատարանի նախագահին
18:25 11/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը
18:32 04/10/2013  |  ԼՐԱՀՈՍՏեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երրորդ նիստը
19:28 20/09/2013  |  ԼՐԱՀՈՍՔննարկումներ` Սահմանադրության կառուցվածքը փոխելու վերաբերյալ
14:57 06/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀրայր Թովմասյան. «Հայաստանում կար Սահմանադրության բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն»

Արխիվ

[]