Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

«Արմենալ» գործարանում թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծն անցավ լսումների առաջին փուլը 03/12/2014   15:35  |  Բնապահպանական իրավունք

 
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» ընկերության կազմի մեջ մտնող «Արմենալ» գործարանում այսօր պաշտոնապես հասարակությանը ներկայացվեց արտադրական թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծը: 
 
Շուրջ 2 շաբաթ առաջ մամուլի ու բնապահպանների ուշադրության կենտրոնում հայտնված այս նախագիծն արդեն հասցրել է մի շարք բացասական գնահատականների արժանանալ:
 
Բանն այն է, որ ըստ վերլուծությունների՝ Երևանի հյուսիսային մասում՝ Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, «Արմենալ» ընկերությունը պատրաստվում է պահեստավորել քիմիական վտանգավոր նյութերով հարուստ թափոններ, որոնք սպառնում են հայտնվել ոչ միայն հողի ու մթնոլորտի շերտերում, այլև արտահոսել Հրազդան գետ ու թունավորել մայրաքաղաքը սնուցող խմելու ջրի աղբյուրները:
 
Որքան էլ, որ տարօրինակ է, բայց այս վտանգավոր ու աղմկահարույց նախագծի ներկայացումն այսօր ակտիվ բնապահպաններից և ոչ մեկի չէր հետաքրքրել:
 
Գործարանի, բնապահպանության նախարարության ու նախագիծը մշակող «Էյ-Թի-Էմ-Էս Սալյուշընս» ՍՊԸ ներկայացուցիչները գրեթե առանց առարկությունների ընդունեցին ներկայացված ծրագրի նախնական տարերակը:
 
Իսկ քննարկմանը ներկա երկու բնապահպան կանայք, ըստ էության, ոչ մի բանով չառարկեցին ներկայացված նախագծի իրականացմանը:
 
Ծրագրի միայն մի կետի դեմ բացասական կարծիք հայտնեց Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Սայադյանը, ով առաջարկեց վերանայել թափոնների որոշ տեսակներ բացօթյա եղանակով պահելու նախագծով առաջարկվող տարբերակը:
 
Խոսքը տեղամասերից մեկում բացօթյա եղանակով պահվելիք ալյումինի արտադրական թափոնների` վառարանների խարանի մասին է, որը, ըստ ԲՆ ներկայացուցչի, բացօթյա պահվելու դեպքում կարող է մթնոլորտ ներթափանցել:
 
«Չնայած նախագծում ներկայացված է, որ մթնոլորտային ոչ բարենպաստ պայմաններում կծածկվի, բայց մենք համարում ենք, որ դա ավելի նվազ արդյունավետ է, քան ծածկով փակելը` հնարավորինս այդ տարածքից փոշու և վնասակար գազերի արտանետումը կանխելու համար»,- ասաց Արամ Սայադյանը:
 
Բացի այդ, ըստ ԲՆ ներկայացուցչի, գործարանը գտնվում է բնակավայրին` Արաբկիր վարչական շրջանին չափազանց մոտ, ուստի՝ արտանետումները չկանխելու դեպքում դրանք հեշտությամբ կհասնեն բնակավայրին:
 
Ի դեպ, նշվեց, որ թափոնների տեղադրման տեղամասը կառուցվելու է բացառապես գործարանի տարածքում, հողի մակերևույթի վրա, ունենալու է ամուր, անթափանց հիմք, որի վրա թափոնները հավաքվելու են այնքան ժամանակ, մինչև որ կգտնվեն դրանք կամ վերամշակելու կամ վաճառելու տարբերակներ, և կամ էլ պետությունն ի վերջո կմշակի երկրի ամբողջ տարածքում առկա թափոնների չեզոքացման միասնական ծրագիր:
 
Իսկ մինչ ադ կառուցվող պահեստը նախատեսված է լինելու առաջիկա 10 տարվա արտադրական թափոնների հավաքման համար:
 
Ի դեպ, ինչպես ներկայացրեց նախագծի մշակման հեղինակ «Էյ-Թի-Էմ-Էս Սալյուշընս» ՍՊԸ ներկայացուցիչը, արտադրական թափոները բաժանվելու են ըստ վտանգավորության աստիճանի և պահվելու են 3 տարբեր պահեստարաններում` տեղամասերում:
 
Դրանցից ամենավտանգավորները՝ սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, մարտկոցներ, նախատեսվում է կուտակել 2-րդ տեղամասում, որն, ըստ նախագծողների, լինելու է փակ պահեստարան, որից բացառվելու է վտանգավոր նյութերի արտահոսքը շրջական միջավայր:
 
Ի դեպ, բանախոսը չթաքցրեց, որ ներկայում գործարանի բոլոր արտադրական թափոնները` արտադրամասերի լուսավորության համար օգտագործվող նեոնային լամպերից ու սնդիկային ջերմաչափերից մինչև բանվորական արտահագուստ ու պոլիէթիլենային թաղանթներ, «տեղադրվում են դրանց համար չնախատեսված վայրերում՝ աղտոտելով շրջակա միջավայրը, ինչպես նաև՝ վտանգելով հասարակության և աշխատակիցների առողջությունը»:
 
«Փաստինֆո»-ի հարցին, թե եթե դրանք ներկայիս փոքր ծավալներով սպառնում են հանրության ու գործարանի աշխատակիցների առողջությանը, ավելի մեծ ծավալների դեպքում չի՞ ավելանա նաև դրանց ներկայացրած վտանգը, «Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը պատասխանեց.
 
«Մեր նպատակը առավել ժամանակակից ու անվտանգ պայմաններ ապահովելն է: Որպես «Ռուսալ» խմբի անդամ՝ մենք ձգտում ենք հասնել այն միջազգայն չափանիշներին, որոնք որդեգրվել են այդ ընկերության կոմից»:
 
Ինչ վերաբերում է վտանգավոր թափոնների տեղադրման նոր տեղամասի կառուցմանը, ապա, ծրագրի ջատագովների խոսքով, այն մեկ քայլ առաջ է այսօր ՀՀ-ում գործող չափանիշներից և կարող է լավ օրինակ ծառայել նաև այլ գործարանների համար:
 
«Արմենալ» գործարանի արտադրական թափոնների տեղադրման տեղամասի կառուցման նախագիծի հասարակական լսումների մեկնարկն այսպիսով տրվեց: Առջևում հասարակական լսումների ևս մի փուլ կա, որից հետո ծրագրի իրականացումն արդեն անշրջելի կլինի:
 

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան 
 
 
 

Արխիվ

[]